ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 535-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ, 612-րդ և 616-րդ հոդվածներով, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող 755,633.0 հազ. դրամ գնահատված արժեքով 843.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքից 5 տարի ժամկետով, ուղղակի ձևով վարձակալությամբ տրամադրել՝
1) 628.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղային, 1-ին և 2-րդ հարկերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Թումանյան 21).
2) 215 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3-րդ հարկը Ռամկավար ազատական կուսակցությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Կորյունի 19ա):
2. Սահմանել, որ՝
1) Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող 628.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի ամսական վարձավճարը կազմում է 125 000 դրամ, իսկ 215 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի ամսական վարձավճարը՝ 50 000 դրամ.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված կուսակցությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների վարձակալության պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կուսակցությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 25 Երևան |