ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2015 թվականի N 418-Ա
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍԻԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանին 2015 թվականի մայիսի 25-29-ը գործուղել Սիան (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` «Կապը և փոխշահավետ զարգացումը» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Արմեն Գևորգյանի` Սիան գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գևորգյանի` Սիան գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի` Սիան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 25 Երևան |