ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 314-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա թիվ 26 հասցեում գտնվող՝ 1597.8 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 3 Երևան |