030.0335.06.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ՆՀ-20 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 23-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-20 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հրամանագրի 1-ին կետի`
- «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ» բառերով.
- «Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ» բառերով.
բ) հանձնաժողովի կազմից հանել`
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահին.
- Արտավազդ Սահակյանին.
գ) հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`
Ղուկաս Ուլիխանյան |
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Արա Կետիկյան |
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ): |
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան 12 հուլիսի 1999 թ. ՆՀ-335 |