030.0067.24.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի մասին» ՆՀ-48 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի կազմը համալրելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել`
Արմեն Խաչատուրյանին |
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ |
Արմեն Մարտիրոսյանին |
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցչին:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |