030.0065.19.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ելնելով տնտեսական և քաղաքական բարեփոխումներին հասարակայնության մասնակցության, այդ գործընթացում պետական կառավարման մարմինների և հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների արդյունավետ փոխհամագործակցության անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
3. Առաջարկել հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններին (ցանկը կցվում է)` մինչև սույն թվականի հուլիսի 17-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել իրենց ներկայացուցչի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմում ընդգրկելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմը հաստատվելուց հետո այլ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում ընդգրկելու համար:
5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴԳՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
«Ազգային ժողովրդավարական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Ազգային ինքնորոշում միավորում» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպություն
«Հայաստանի գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպություն
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Հայաստանի հանրապետական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
Հայաստանի սոցիալական ուժերի միություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպություն
«Սահմանադրական իրավունք» միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհուրդը (այսուհետև` Խորհուրդ) խորհրդակցական մարմին է:
2. Խորհրդի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Խորհրդի հիմնական խնդիրներն են`
- անցկացնել խորհրդատվություն և մշակել առաջարկություններ հանրապետության ներքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականությանը, տնտեսական և քաղաքական բարեփոխումներին առնչվող հարցերի վերաբերյալ.
- իրականացնել տնտեսական և քաղաքական բարեփոխումների վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, այլ մարմինների, քաղաքացիների և այլ անձանց կողմից առաջարկությունների ուսումնասիրությունը և ամփոփումը.
- հասարակական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքական խորհրդատվության անցկացումը.
- հասարակական և քաղաքական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին իրազեկելը և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը:
4. Խորհուրդն իր առջև դրված խնդիրների լուծման համար`
- նշանակում և (կամ) իրականացնում է հետազոտություններ և ստացած առաջարկությունների փորձաքննություն.
- իր աշխատանքներում ներգրավում է գիտնականների և մասնագետների` հասարակական կարգով.
- իր աշխատանքներին օժանդակելու նպատակով կարող է ստեղծել փորձագիտական աշխատանքային խմբեր.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին կարող է ներկայացնել առաջարկություն Խորհրդի կազմը փոփոխելու վերաբերյալ:
5. Խորհրդի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
6. Խորհուրդը կազմված է հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
7. Խորհուրդն ունի գործադիր քարտուղար, որը ընտրվում է Խորհրդի կողմից, բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ:
8. Խորհրդի գործադիր քարտուղարը և անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:
9. Խորհրդի գործադիր քարտուղարը`
- կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Խորհրդի կողմից նախապատրաստված նյութերը, Խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև Խորհրդի աշխատանքների տարեկան հաշվետվությունը.
- ներկայացնում է Խորհուրդն այլ մարմինների, կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:
10. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիստերի միջոցով: Ընթացիկ նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստերը գումարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
11. Խորհրդի հրավերով Խորհրդի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:
12. Խորհրդի երաշխավորությունները և աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` Խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի երաշխավորություններն ունեն խորհրդատվական բնույթ: Դրանք ստորագրվում են Խորհրդի գործադիր քարտուղարի կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե Խորհրդի որևէ անդամ Խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է Խորհրդի երաշխավորությանը:
13. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում և անցկացնում է իր կողմից ընդունված կանոնակարգին համապատասխան:
14. Հայաստանի Հանրապետության Նախագահը անձամբ կամ իր կողմից լիազորված անձանց միջոցով Խորհրդին հայտնում է իր կարծիքը Խորհրդի երաշխավորությունների վերաբերյալ:
15. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը: