ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`
Լ. Ռյաբև | - Ատոմային էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ (Ռուսաստան) |
Ա. Աբաղյան | - Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (Ռուսաստան) |
Յու. Վիշնևսկի | - Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստան) |
Ա. Բերկհոֆեր | - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա) |
Ֆ. Վեսսերոն | - Միջուկային արդյունաբերության և անվտանգության ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա) |
Ռ. Բադնից | - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ) |
Մ. Հաունս | - Աստոնի Համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա) |
Ժ. Միշակ | - Ատոմհսկողության պետ (Սլովակիա) |
Ժ. Փանոսյան | - Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա) |
Հ. Վարդապետյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան) |
Յա. Յանև | - Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման կոմիտեի նախագահ (Բուլղարիա) |
Հ. Վաուրինեն | - Ատոմհսկողության պետ (Ֆինլանդիա) |
Ա. Հովսեփյան | - Երևանի պետական համալսարանի դոցենտ (Հայաստան) |
Պ. Գովերց | - Միջուկային անվտանգության ինստիտուտ (Բելգիա) |
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
13 հուլիսի 1996 թ. ՆՀ-606 |