ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին» հրամանագրի, որոշում եմ.
1995 թվականի դեկտեմբերի 27-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող հետևյալ հարցերը.
1. «Առևտրի և Զարգացման Սևծովյան բանկ հիմնելու մասին» համաձայնագրի վավերացման մասին:
2. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի տարեկան հաշվետվության աուդիտ անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 26 դեկտեմբերի 1995 թ. ՆՀ-537 |