Գլխավոր տեղեկություն
Համար
N 1186-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2014 թվականի N 1186-Ա

 

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանին 2014 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունավետ կատարման հարցի շուրջ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Արման Թաթոյանի և Արտյոմ Սեդրակյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 1

Երևան