ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 972-Ա
«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի և Լիճքի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 180 հեկտար հողամաս՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և առաջարկել «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերության և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 17 Երևան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2015, N 645-Ա | 20.06.2015, N 972-Ա | |
30.01.2015, N 69-Ա | 04.02.2015, N 972-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|