ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքից, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրի 1-ին կետի առաջին մասում`
«պետական վարչությունների» բառերը փոխարինել «վարչությունների» բառով.
«պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերով.
«բարձրագույն կրթության և գիտության, լուսավորության նախարարների տեղակալներին, ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալին, գլխավոր դատախազի տեղակալին, մաքսային վարչության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալին» բառերը փոխարինել «կրթության և գիտության, ազգային անվտանգության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի, սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարների տեղակալներին, գլխավոր դատախազի տեղակալին, մաքսային վարչության պետի տեղակալին» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել հրամանագրի 1-ին կետի առաջին մասը` Ռ. ԲԱԳՈՅԱՆԻՆ պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար հաստատելու մասով` թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները դնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան ակտերում:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 27 նոյեմբերի 1995 թ. ՆՀ-523 |