ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման նպատակով, որոշում եմ.
1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հանձնարարել հանձնաժողովին եռամսյա ժամկետում մշակել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր` նրանում նախատեսելով պաշտոնական հանդիսավոր նիստի գումարում Երևանում, ցեղասպանության պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպում, Հայոց ցեղասպանության թանգարանային համալիրի հիմնում և այլ միջոցառումներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` անհրաժեշտ պայմաններ ստեղծել և ապահովել հանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
16 մայիսի 1994 թ. ՆՀ-292 |
