Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.30/59(1072) Հոդ.976
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

   

Հարցի անվանումը

 

Կոդը և հեղինակները

 

1.

  

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

  

Կ-585 -04.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

   

Հարցի անվանումը

 

Կոդը և հեղինակները

 

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

    Հարցի անվանումը    Կոդը և հեղինակները
          

1.

 

ա) Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին

 

  Կ-621 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
   

բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-6211  -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Կ-6212 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

դ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Կ-6213 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

ե) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-6214 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

զ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-6215 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

է) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-6216 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

ը) «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-6217 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի գործունեության ծրագիր

 

613 -30.09.2014-ՏՀ

 

3.

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիր

 

616 -01.10.2014-ՏՀ

 

4.

 

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-638 -15.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

 

«Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարություն

 

Պ-644 -20.10.2014-
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Լևոն Զուրաբյան

 

6.

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին

 

Պ-645 -20.10.2014--011/0
Հեղինակ` Ռուբիկ Հակոբյան

 

7.

 

Միջազգային պայմանագրերի վավերացում.

   
 

1.

 

2014 թվականի մարտի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիա

 

Ն-626 -03.10.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

 

1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրություն

 

Ն-627 -03.10.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

 20 հոկտեմբերի 2014 թվականի,

 քաղ. Երևան

 ԱԺՈ-129-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան