ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 հուլիսի 2014 թ. |
N 2767-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները՝
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 1653-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 6-րդ կետի երրորդ պարբերությունը «սահմանված են» բառից հետո լրացնել «Երևան քաղաքի ավագանու և» բառերով.
2) Կարգը լրացնել նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Ստորագրված պայմանագրի մեկ օրինակը պատասխանատու ստորաբաժանումն առձեռն հանձնում է պայմանագրի մյուս կողմին կամ ուղարկում է Քաղաքապետարանի քարտուղարությանը՝ պայմանագրի մյուս կողմին պատշաճ կարգով ուղարկելու կամ առձեռն հանձնելու համար։
10.2. Պատասխանատու ստորաբաժանումը պետական գրանցման ենթակա պայմանագրերը Հայաստանի Հանրապետության օրենքով գրանցման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 5-օրյա ժամկետում դիմում է համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով։».
3) Կարգը լրացնել նոր՝ 11.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ.
«11.1. Ստորագրված պայմանագրերի բնօրինակները ստորագրման պահից, իսկ այն պայմանագրերը, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, Քաղաքապետարանում պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահից հետո 10-օրյա ժամկետում, հաշվառման և պահպանման նպատակով ներկայացվում են իրավաբանական ստորաբաժանմանը։
Պայմանագրերի բնօրինակների հետ իրավաբանական ստորաբաժանմանն են ներկայացվում պայմանագրերի տեսաներածված տարբերակները և պետական գրանցման ենթարկելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը։».
4) ուժը կորցրած ճանաչել Կարգի 14-րդ կետը։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|