ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի «1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքից և հաշվի առնելով 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծված հոգաբարձուների խորհրդի անդամների պաշտոնային փոփոխությունները, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 31-ի «1996 թվականին Երևանում շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման միջոցառումների մասին» հրամանագրի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի պատշաճ մակարդակով անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծել հոգաբարձուների խորհուրդ հետևյալ կազմով.
Հ. Բագրատյան Լ. Բարխուդարյան Ս. Գևորգյան
Հ. Թամրազյան Հ. Հակոբյան
Ա. Ղազարյան Վ. Մելքոնյան
Գ. Պողպատյան Վ. Սիրադեղյան Վ. Փափազյան Վ. Խաչատրյան Մ. Պետրոսյան Վ. Զաքարյան |
- Հայաստանի Հանրապետության վարչապետ (նախագահ) - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարար - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար - Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար - Հայաստանի Հանրապետության կապի նախարար - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար - պատգամավորների Երևանի քաղխորհրդի նախագահ - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ»: |
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|