Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2004-29.09.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. օգոստոսի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի օգոստոսի 25-ի

N 562-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մովսեսյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   
Ք. Նուրիջանյան  

- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչ

   
Գ. Խաչատրյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   
Ա. Մուսայան  

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   
Գ. Կոստանյան  

- ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

   
Ս. Գալստյան  

- ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ

   
Ա. Մանուկյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ

   
Ա. Ալբերտյան  

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության արդյունաբերության, տրանսպորտի և կապի ծրագրերի բաժնի պետի տեղակալ

   
Ա. Բախշյան  

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան