Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-431
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/7
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավահարաբերությունների օրենսդրական կանոնակարգվածության առկա վիճակը, որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել`

 ա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության բանկի մասին» հրամանագիրը.

բ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագիրը.

գ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը.

դ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Սպառմանը հատկացվելիք միջոցների ձևավորման կարգի մասին» հրամանագիրը.

ե) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի մասին» հրամանագրի 1-ին կետի երկրորդ մասը, 4-րդ կետը.

զ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագիրը.

է) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճար սահմանելու մասին» հրամանագիրը` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից.

ը) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «1992 թվականին տնտեսական կապերի, արտադրանքի և ապրանքների առաքումների մասին» հրամանագիրը.

թ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական գործունեության մասին» հրամանագիրը.

ժ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր շտաբ ստեղծելու մասին» հրամանագիրը.

ժա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Ակցիզային հարկի մասին» հրամանագիրը.

ժբ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի փետրվարի 7-ի «Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը բարձրացնելու մասին» հրամանագիրը.

ժգ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 1-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից արժութային հարկի գանձումը կասեցնելու մասին» հրամանագիրը.

ժդ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 3-ի «Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու մասին» հրամանագրի 3-րդ կետը, 4-րդ կետի երկրորդ մասը.

ժե) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 23-ի «Հանրապետությունում ստեղծված տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետը` օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի ղեկավարի և ղեկավարի տեղակալի նշանակման մասով, 8-րդ և 9-րդ կետերը.

ժզ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի ապրիլի 17-ի «Ալյուրից, հացից և հացաբուլկեղենի ապրանքատեսակներից ավելացված արժեքի հարկի գանձումը դադարեցնելու մասին» հրամանագիրը.

ժէ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Գների և սակագների փոփոխման մասին» հրամանագրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերը.

ժը) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի որոշ կետեր ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագիրը.

ժթ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 5-րդ կետը.

ի) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Գների և սակագների փոփոխման մասին» հրամանագրի հ. 2 հավելվածի առաջին տողը ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագիրը.

իա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Գների և սակագների փոփոխման մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագիրը:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետը «սահմանված կարգով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, մաքսային և ֆինանսական մարմիններից ստանալ տեղեկություններ, անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ»:

3. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շտաբի գործունեության ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա»:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 14 ապրիլի 1995 թ.
ՆՀ-431

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան