ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2014 թվականի N 768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ անվճար` մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակիցների կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 629-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «12-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 7-րդ մասը» բառերով.
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար տրամադրվող` մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը` համաձայն N 3 հավելվածի».
4) որոշման NN 1 և 2 հավելվածներում և աղյուսակների լրացման ուղեցույցներում «42-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.
5) որոշման հավելվածներում և աղյուսակների լրացման ուղեցույցներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից» բառերով.
6) որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակը և դրա լրացման ուղեցույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
Վճարման ամսաթիվը |
Կուտակային հատկացման չափը, այդ թվում՝ |
Մասնակցի համար սոցիալական վճար կատարողը |
Վճարման կատարման ժամանակաշրջանը |
Շտկման գումարը |
Ֆոնդի անվանումը |
Փայերի քանակը | |
մասնակցի կողմից կատարված սոցիալական վճարը |
պետության կողմից հատկացված միջոցները | ||||||
Ընդամենը |
X |
X |
X |
X |
*Սույն աղյուսակում դրամական բոլոր տվյալները նշված են դրամով:
N 1 ԱՂՅՈՒՍԱԿԻ («ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ») ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
«Վճարման ամսաթիվը» վանդակում լրացվում են մասնակցի համար կուտակային հատկացման գումարը մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին մուտք լինելու օրը, ամիսը, տարեթիվը:
«մասնակցի կողմից կատարված սոցիալական վճարը» ենթասյունակում լրացվում է մասնակցի կողմից վճարված սոցիալական վճարի չափը:
«պետության կողմից հատկացված միջոցները» ենթասյունակում լրացվում է մասնակցի օգտին կուտակային հատկացման գումարը լրացնելու նպատակով պետության կողմից հատկացված միջոցների չափը:
«Մասնակցի համար սոցիալական վճար կատարողը» սյունակում լրացվում է այն սուբյեկտի (գործատուի) անվանումը, որը մասնակցի համար կատարել է տվյալ վճարը: Մասնակցի կողմից տվյալ վճարումն ինքնուրույն կատարելու դեպքում այս սյունակում նշում չի կատարվում:
«Վճարման կատարման ժամանակաշրջանը» սյունակում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար կատարվել է կուտակային հատկացումը. ամսական վճարումների դեպքում` ամիսը, իսկ տարեկան վճարումների դեպքում` տարեթիվը:
«Շտկման գումարը» սյունակում լրացվում է «0», եթե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կատարված վերլուծության արդյունքում ճշգրտումների անհրաժեշտություն չի առաջացել, «+գումար», եթե նախկինում վճարված գումարը վճարման ենթակա գումարից ավելի է, «-գումար», եթե նախկինում վճարված գումարը վճարման ենթակա գումարից պակաս է:
«Ֆոնդի անվանումը» սյունակում լրացվում է այն ֆոնդի անվանումը և տեսակը (ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի), որի փայերը ձեռք են բերվել տվյալ ժամանակաշրջանի համար կատարված կուտակային հատկացման գումարով:
«Փայերի քանակը» սյունակում լրացվում է ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակը:».
7) որոշման N 2 հավելվածի N 3 աղյուսակը և դրա լրացման ուղեցույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 3
ՓԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ֆոնդի անվանումը |
||||||||
Մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում |
||||||||
Ամսաթիվը |
Գործարքի տեսակը |
Գործարքի հիմքը |
Տեղաբաշխման /մարման գինը |
Տեղաբաշխման /մարման վճարը |
Փայի հաշվարկային արժեքը |
Փայերի քանակը |
Գործարքի գումարը | |
Մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
* Սույն աղյուսակում դրամական բոլոր տվյալները նշված են դրամով:
* Սույն աղյուսակը լրացվում է յուրաքանչյուր ֆոնդի համար առանձին:
N 3 ԱՂՅՈՒՍԱԿԻ («ՓԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ») ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
«Ֆոնդի անվանումը» տողում լրացվում են այն ֆոնդի անվանումը, որի փայերի հետ կատարվել են գործարքներ՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:
«Մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողում լրացվում է մասնակցի հաշվին առկա տվյալ ֆոնդի փայերի ընդհանուր քանակը՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:
«Ամսաթիվը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի կատարման ամսաթիվը (օրը/ամիսը/տարեթիվը՝ ֆորմատով):
«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի տեսակը` փայերի ձեռքբերում կամ փայերի մարում:
«Գործարքի հիմքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի հետ կապված նկարագիրը, մասնավորապես, «փայերի ձեռքբերում» գործարքի դեպքում՝ «կուտակային հատկացում», «փայերի փոխանակում», «ժառանգություն», «երաշխավորված կուտակային հատկացումների հատուցում», «կառավարչի փոխհատուցում», «պահառուի փոխհատուցում», «փայերի մարում» գործարքի դեպքում՝ «փայերի փոխանակում», «ծրագրային վճարներ», «միանվագ վճար (կենսաթոշակ)», «միանվագ վճար (անուիտետի ձեռքբերում)», «միանվագ վճար (հաշմանդամության հիմքով)», «միանվագ վճար (վատառողջության հիմքով)», «ճշգրտում»:
«Տեղաբաշխման/մարման գինը» սյունակում լրացվում է մասնակցի համար գնված մեկ փայի տեղաբաշխման գինը կամ մարված մեկ փայի մարման գինը:
«Տեղաբաշխման/մարման վճարը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի համար գանձվող տեղաբաշխման կամ մարման վճարի չափը (առկայության դեպքում):
«Փայի հաշվարկային արժեքը» սյունակում լրացվում է մասնակցի համար ձեռք բերված կամ մարված մեկ փայի հաշվարկային արժեքը:
«Փայերի քանակը» սյունակում լրացվում է մասնակցի համար ձեռք բերված կամ մարված փայերի քանակը, ընդ որում, այս սյունակում լրացվող տվյալն ստացվում է «Գործարքի գումարը» սյունակում լրացված տվյալը հարաբերելով «Փայի հաշվարկային արժեքը» սյունակի տվյալին:
«Գործարքի գումարը» սյունակում լրացվում է գործարքի ընդհանուր գումարի չափը (ձեռք բերված կամ մարված փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը):
«Մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում լրացվում է մասնակցի հաշվին առկա տվյալ ֆոնդի փայերի ընդհանուր քանակը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում:».
8) որոշման N 3 հավելվածում՝
ա. կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ»,
բ. 1-ին կետում «12-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|