«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314248
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մայիսի 2014 թ. |
թիվ 24-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 24-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
ՁԵՎ 65-ավիա(տարեկան) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | ||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` | ||||||||||
Ներկայացնում է___________________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /111 և 112 տողերի գումարը/ - ընդամենը |
110 |
հազար դրամ |
|
այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ |
111 |
-‘’- |
|
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
111.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
112 |
-‘’- |
|
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր |
120 |
-‘’- |
|
Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /131 և 132 տողերի գումարը/ - ընդամենը |
130 |
-‘’- |
|
այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ |
131 |
-‘’- |
|
Ա |
Բ |
Գ |
1 |
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
131.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
132 |
-‘’- |
|
130 տողից - ուղեբեռի և բեռի /առանց փոստի/ փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) |
133 |
-‘’- |
|
Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը |
140 |
-‘’- |
|
Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
150 |
-‘’- |
|
Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /161 և 162 տողերի գումարը/ - ընդամենը |
160 |
հազար մարդ |
|
այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ |
161 |
-‘’- |
|
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
161.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
162 |
-‘’- |
|
Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և փոստ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /171 և 172 տողերի գումարը/ - ընդամենը |
170 |
հազար |
|
այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ |
171 |
-‘’- |
|
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
171.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
172 |
-‘’- |
|
Ավիացիոն վառելիքի /նավթի/ փաստացի ծախսը |
180 |
հազար տոննա |
|
որից` միջազգային երթուղիներում |
180.1 |
-‘’- |
|
Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը |
190 |
տոկոս |
|
Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը |
200 |
-‘’- |
Ղեկավար |
______________ | _________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ |
________________ | ___________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 24-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ՁԵՎ 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:
6. Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
7. Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 130) հավասար է միջազգային (տող 131), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 131.1) և ներհանրապետական (տող 132) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
8. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 150) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլ աղբյուրներից ստացված հասույթները:
9. Փոխադրվել են ուղևորներ (160) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:
10. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (180) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 180.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:
11. Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 190) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:
12. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և տնտեսական բեռնաշրջանառության հարաբերակցությամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2016, թիվ 08-Ն | 01.01.2017, թիվ 24-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|