ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ հուղարկավորությունը կազմակերպելու համար, որոշում եմ.
1. Ստեղծել հուղարկավորության կազմակերպման պետական հանձնաժողով հետևյալ կազմով.
Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (նախագահ)
Բաբկեն ԱՐԱՐՔՑՅԱՆ
Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Արա ՍԱՀԱԿՅԱՆ
Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ
Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Վահան ՓԱՓԱԶՅԱՆ
Ռաֆայել ՊԱՊԱՅԱՆ
Արա ԲԱԲԼՈՅԱՆ
Սեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Գրիգոր ԽԱՆՋՅԱՆ
Երվանդ ԱՂՎԱՆՅԱՆ
Հրաչյա ՀՈՎՍԵՓՅԱՆ:
2. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ աճյունը 1994 թվականի օգոստոսի 26-ին հանդիսավորությամբ տեղափոխել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Օգոստոսի 26-ից մինչև Վեհափառ Հայրապետի հուղարկավորության օրը` օգոստոսի 28-ը, հայտարարել Համազգային սուգ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|