Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 ապրիլի 2016 թվականի N 16
52. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I» ԾՐԱԳՐԻ 10 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագիրը, ինչպես նաև՝ դրանում հետագայում կատարվող փոփոխություններն ու լրացումները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 2 Երևան |
Ոչ պաշտոնական թարգմանություն
Ֆինանսավորման և Ծրագրի Իրականացման Համաձայնագիր
ստորագրված __________
KfW, Մայնի Ֆրանկֆուրտ
("KfW")-ի
և
Հայաստանի Հանրապետության,
Ի դեմս ֆինանսների նախարարության
(«Ստացող կողմ»)
և
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (ԲԷՑ), Երևան
(«Ծրագիրն իրականացնող»)
միջև
10,000,000.00 եվրո գումարով
