ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 261-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 6-ի «2014 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 167-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետում «1, 2 և 3» թվերը փոխարինել «1, 2, 3 և 4» թվերով,
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. ապրիլի 3-ի N 261-Ա որոշման |
«Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 6-ի N 167-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Նաղդալյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Իսահակյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան |
- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան |
- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Տեր-Գուլանյան |
- արձակագիր (համաձայնությամբ) |
Շ. Դավթյան |
- «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Բաղդասարյան |
- քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ) |
Ն. Սահյան |
- Համո Սահյանի որդին (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. ապրիլի 3-ի N 261-Ա որոշման |
«Հավելված N 4 ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 6-ի N 167-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ֆ. Ցոլակյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Բալասանյան |
- Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ա. Իսահակյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան |
- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան |
- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մուրադյան |
- գրականագետ, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Ա. Պապանյան |
- «Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Շիրազ |
- Հովհաննես Շիրազի որդին (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|