ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի «ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Գների և սակագների փոփոխման մասին» հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. 1993 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել երկրորդ կետի 1-ին պարբերությունը, 4-րդ կետը, 1-ին հավելվածի 6, 7 և 8 պարբերությունները, 2-րդ հավելվածի 4, 6, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 21, 22 և 23 պարբերությունները, ինչպես նաև ծանոթության 2-րդ կետը:
2. Երկրորդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով ուղևորների փոխադրման համար կիրառել սահմանային սակագնի զեղչ»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|