Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-152
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.1992-18.04.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/17-18
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.09.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 24-ի «Նախկինում նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգի մասին» որոշման 4-րդ կետի պահանջները և, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վերահաշվարկվող և նշանակվող սոցիալական կենսաթոշակների չափերը ցածր կլինեն հանրապետությունում սահմանված կենսաթոշակի նվազագույն չափից, որոշում եմ.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, 26 և 30 հոդվածներին համապատասխան վերահաշվարկվող և նշանակվող սոցիալական կենսաթոշակների նկատմամբ սահմանել փոխհատուցումներ այն հաշվով, որ սոցիալական կենսաթոշակների չափերը ցածր չլինեն Հայաստանի Հանրապետությունում սահմանված կենսաթոշակի նվազագույն չափից:

2. Կենսաթոշակների նախկինում նշանակված չափերը վերահաշվարկված կենսաթոշակների չափերից բարձր լինելու դեպքում թողնել անփոփոխ:

3. Սույն հրամանագրով սոցիալական կենսաթոշակների նկատմամբ սահմանվող փոխհատուցումները կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

4 սեպտեմբերի 1992 թ.

ՆՀ-152

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.1993, ՆՀ-221 18.04.1993, ՆՀ-152
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան