«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունվարի 2014 թ. |
թիվ 02-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետով և «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 41-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |