Գլխավոր տեղեկություն
Համար
N 151-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.04.2014-19.02.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.28/9(1022) Հոդ.125
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1260643648,0 դրամ, որից` 2014 թվականի առաջին եռամսյակում` 360643648.0 դրամ, երկրորդ եռամսյակում` 900000000,0 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 3316069 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 298446210,0 դրամ սուբսիդիան ենթակա չէ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշման 3-րդ կետով հատկացված 1260643648,0 դրամը` 14325496.0 լիտր դիզելային վառելանյութի համար, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով, ըստ եռամսյակների տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 3316069 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 298446210,0 դրամ սուբսիդիան պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա սահմանված կարգով թողնել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութի բաշխումն իրականացնելու նպատակով:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 935-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 151-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա մատակարար ընկերությանն է հատկացնում համապատասխան ֆինանսական միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 14325496 լիտր դիզելային վառելանյութ՝ համաձայն NN 1 և 2 աղյուսակների, 1 լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար: Պայմանագրով պարտադիր ամրագրվում են մատակարար կազմակերպության պարտավորությունները և պատասխանատվությունը պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 3316069 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 298446210,0 դրամ սուբսիդիան պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա սահմանված կարգով թողնում է «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2014 թվականի ընթացքում՝ համաձայն N 1 աղյուսակի բաշխումն իրականացնելու նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարին.

4) մատակարար կազմակերպությունից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

5) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

6) ծրագրի ավարտից և մատակարար կազմակերպության կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

3. Նախատեսված 17641565,0 լիտր դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է` համաձայն NN 1 և 2 աղյուսակների` հետևյալ չափանիշներով՝

1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգտագործողի կողմից մշակվող հողատարածքի չափից` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով, առավելագույն քանակը սահմանելով 600 լիտր` բացառությամբ 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած հողօգտագործողների` առանց առավելագույն չափաքանակի.

2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով կոոպերատիվի հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից, հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով՝ առանց առավելագույն չափաքանակի.

3) Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2013 թվականի աշնանացանի համար ընդգրկված 126 շահառուներին` մարզպետարանների հսկողությամբ, 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի գիտական կենտրոնների և կազմակերպությունների համար ելնելով փաստացի մշակվող հողատարածքի չափից ներկայացված պահանջարկի հիման վրա` համաձայն N 2 աղյուսակի.

5) Հայաստանի Հանրապետության 2013-2018 թվականներին աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրերում ընդգրկված շահառուներին` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով` ծրագրի շրջանակներում փաստացի կատարված ցանքատարածությունների համար` համաձայն N 2 աղյուսակի:

(3-րդ կետը լրաց. 10.04.14 N 396-Ն)

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝

1) ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում, հիմք ընդունելով համայնքներում 2013 թվականին փաստացի մշակված հողատարածքները, հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի բաշխացուցակը՝ համաձայն N 1 ձևի, և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում են մատակարարին.

2) իրականացնում են սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող դիզելային վառելանյութի քանակությունները՝ համաձայն N 1 աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված դիզելային վառելանյութի խմբաքանակը լրացուցիչ պահանջարկ ներկայացրած մարզերին վերաբաշխելու համար.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և ցուցակների կազմումը` համաձայն N 4 ձևի.

5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարի բանկային հաշվեհամարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում դիզելային վառելանյութի գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն կատարելու և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու մատակարարին:

5. Մատակարարը պարտավոր է՝

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 14325496 լիտր դիզելային վառելանյութ և սույն ծրագրով սահմանված գնով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին.

2) Հայաստանի Հանրապետություն ներկրած դիզելային վառելանյութի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության եզրակացությունները.

3) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերի ու դիզելային վառելանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների` համաձայն N 4 ձևերի.

4) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել 1 լիտրը 350 դրամ արժեքով.

5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի, անհրաժեշտության դեպքում նաև ըստ համայնքների հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

6) մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևով դիզելային վառելանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատված N 3 ձևերը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված N 3 ձևերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարել համապատասխան համայնք՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 5 ձևի.

10) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` ըստ համայնքների հաստատված դիզելային վառելանյութն ամբողջությամբ չվաճառվելու դեպքում չիրացված դիզելային վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց և ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում դիզելային վառելանյութի վաճառքը մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն,

բ. ֆինանսական հաշվետվություն:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN

ը/կ

Մարզի անվանումը

Դիզելային վառելանյութի՝

գյուղատնտեսական

աշխատանքների համար

հատկացված քանակը, որից` (լիտր)

Սույն ծրագրի մատակարար կազմակերպության միջոցով

(լիտր)

2013 թ. Ֆլեշ ՍՊԸ-ի մոտ մնացած մնացորդը

(լիտր)

1.

Արագածոտն

1800000

1177781

622219

2.

Արարատ

458850

120401

338449

3.

Արմավիր

2000000

1793897

206103

4.

Գեղարքունիք

4525915

4374332

151583

5.

Լոռի

1500000

1145181

354819

6.

Շիրակ

4406600

3184940

1221660

7.

Կոտայք

312000

252295

59705

8.

Սյունիք

1500000

1329843

170157

9.

Վայոց ձոր

341600

169300

172300

10.

Տավուշ

700000

680926

19074

 Ընդամենը

17544965

14228896

3316069

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN

ը/կ

Անվանումը

Դիզելային վառելանյութի՝

գյուղատնտեսական

աշխատանքների համար հատկացված քանակը

(լիտր)

1.

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

28000

2.

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

5000

3.

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

2000

4.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ «Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսություն»

30000

5.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի Արմավիրի փորձամելիորատիվ կայան

15000

6.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյանի փորձակայան

6000

7.

Մ. Ղազարյան

ՀՀ Շիրակի մարզ

գ. Բենիամին

1200

8.

Հ. Գևորգյան

ՀՀ Շիրակի մարզ

գ. Ախուրյան

1200

9.

Ա. Սերգոյան

ՀՀ Շիրակի մարզ

գ. Ախուրյան

1400

10.

Հ. Գաբոյան

ՀՀ Շիրակի մարզ

գ. Կառնուտ

1200

11.

Գ. Խաչատրյան

Սյունիքի սերմ արտադրողների միություն
ՀՀ Սյունիքի մարզ գ. Աղիտու

1200

12.

Ս. Իվանյան

ՀՀ Սյունիքի մարզ

 գ. Նորավան

1200

13.

Ա. Թանգյան

ՀՀ Սյունիքի մարզ

 գ. Բռնակոթ

1200

14.

Է. Նալբանդյան

ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Ազատ

1000

15.

Օ. Սարգսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Լճաշեն

1000

Ընդամենը

96600

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

ՀՀ ___________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 20 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Համայնքը

Հատկացված դիզելային

վառելանյութի քանակը

(լիտր)

Հատկացված դիզելային

վառելանյութի դիմաց

հավաքագրման

ենթակա գումարը

(դրամ)

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 Ընդամենը

   

 

Գյուղատնտեսության և

բնապահպանության վարչության պետ

_________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ _____________________ ՄԱՐԶԻ ___________________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրի տվյալները

Գնված դիզելային

վառելանյութի քանակը (լիտր)

Ստորագրությունը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

 

Համայնքի ղեկավար

_________________

(Կ.Տ.) (անունը, ազգանունը)

_____________

(ստորագրությունը)

 

Ձև N 3

 

Հաստատում եմ

մարզպետ

_______________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի ազգանունը, անունը

Համայնքին նախատեսված քանակությունը

(լիտր)

Համայնքում փաստացի վաճառված քանակությունը

(լիտր)

Դիզելային վառելանյութ գնած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

Մատակարար կազմակերպության անվանումը

 ____________________

(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN

ը/կ

Հողօգտագործողի

անունը, ազգանունը, հայրանունը

Հողօգտագործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողատարածքի չափը

(հա)

Դիզելային վառելանյութի քանակու-թյունը

(լիտր)

Դիզելային վառելանյութի դիմաց վճարված գումարը

(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտա-գործողի ստորա-գրությունը

               
               
               
               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

____________________

(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Ա Կ Տ

 

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույն ակտով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի _________ ____ -ի N ___-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, _________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _____________________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել _________________________ լիտր դիզելային վառելանյութ:

 

ՀԱՆՁՆԵՑ

ԸՆԴՈՒՆԵՑ

   

______________________-ի տնօրեն

 

____________________________________

 

____________________________________

 

Կ.Տ.

___________________ համայնքի ղեկավար

 

____________________________________

 

____________________________________

 

Կ.Տ.

(հավելվածը լրաց. 10.04.14 N 396-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 151-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ։ Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

 

Նկարագրությունը

Հողօգտագործողներին դիզելային վառելանյութի տրամադրում

1022

ԾՏ01

Շահառուների քանակը

Պետական աջակցության տրամադրում, լիտր

     

14,375,496.0

 

0.0

0.0

0.0

Գումարը (հազ. դրամ)

 

x

x

x

x

360,643.6

1,260,643.6

1,260,643.6

1,260,643.6

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

1 անգամ

0.0

0.0

0.0

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

               

Յուրաքանչյուր տարվա բյուջեով ընտրված մարզերի հողատերեր

               

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 151-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիր/Քաղաքականության միջոցառում

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե

(հազ. դրամ)

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժին/խումբ/դաս)

 
         
         

1022

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ01

 

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

1260643.6

     

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 
     

Համաձայն մարզպետարաններից ներկայացված պահանջարկի՝ հողօգտագործողներին դիզելային վառելանյութի տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.02.2015, N 89-Ն 19.02.2015, N 151-Ն
10.04.2014, N 396-Ն 24.04.2014, N 151-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան