Գլխավոր տեղեկություն
Համար
N 1223-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.1113.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 1223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 5-րդ կետի 8-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով ու 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական տարածքում Սյունիքի տարածաշրջանային նոր մաքսատուն կառուցելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` Շաքիի գյուղական համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` 7,132462 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, պետության և հասարակության անվտանգությունը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով մաքսատան սպասարկման տարածքը, տեխնիկատնտեսական տեսանկյունից հողամասի դասավորությունը, դիրքը, ռելիեֆը, հեռավորությունը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից, ինժեներաշինարարական աշխատանքների, այդ թվում` նաև հաղորդակցուղիների և հողի գրունտի համապատասխանությունը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսն է.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանն է:

3. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

4. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական տարածքում Սյունիքի տարածաշրջանային նոր մաքսատուն կառուցելու նպատակով նախատեսվող տարածքում ընդգրկված համայնքի սեփականությունը հանդիսացող` 0,56617 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը` համաձայն N 5 հավելվածի, համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 7,698632 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվելուց հետո` սահմանված կարգով փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական օգտագործման հողերի կատեգորիան:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 7,698632 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը պետության կողմից ձեռք բերվելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ հողամասերի նպատակային նշանակության փոփոխումը:

8. Սույն որոշման 7-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո նույն կետով նախատեսված հողամասերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց և մշտական օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

9. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

10. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին`

1) Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 199,311.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով).

2) սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` 7,132462 հեկտար հողերի օտարման դիմաց փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 64,192.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

11. Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման, Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հասցեներում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հասցեներում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների հիմնանորոգման, Երևան քաղաքի Արարատյան 90 հասցեում գտնվող շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, Երևան քաղաքի Արարատյան 90 հասցեում գտնվող շենքի ընթացիկ նորոգման և Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգման լրացուցիչ աշխատանքների ձեռքբերումը համարել անհետաձգելի ու հրատապ և թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին սույն կետում նշված աշխատանքները ձեռք բերել բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։ Ընդ որում, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը կնքվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա` նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված ամբողջ ծավալի համար:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին 2013 թվականի գնումների պլանում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածում ներառված «Աշտարակի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում» և «Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում» գնման առարկաների ձեռքբերման համար հատկացված գումարներից տնտեսված միջոցներից 92,943,728 դրամն ուղղել N 4 հավելվածով նախատեսված աշխատանքների իրականացմանը:

13. Սույն որոշումը, բացառությամբ 5-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

14. Սույն որոշման 5-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 13
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1223-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

NN ը/կ

Հողամասի սեփականատերը

Հողամասի նպատակային նշանակությունը

Հողամասի հողատեսքը

Հողամասի ծածկագիրը

Հողամասի
մակերեսը
(հա)

1.

Հազարավարդ, Գեորգի, Գրիգոր, Ռուզաննա Հարությունյաններ

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0017

0,791512

2.

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0015

0,61154

3.

Ռոզա Գրիգորյան

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0018

0,95649

4.

Մնացական, Մարիամ, Անի Գրիգորյաններ

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0019

0,95694

5.

Անուշիկ, Ժաննա, Աննա, Անդրանիկ Պետրոսյաններ

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0043

0,44999

6.

Վաչիկ Նիկողոսյան

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0020

0,86759

7.

Մարտիկ, Ելենա, Արմեն, Ալիսա, Աննա Սահակյաններ

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0022

1,2499

8.

Արամ, Մարգարիտ, Դիանա Սահակյաններ և Կարինե Ամիրջանյան

գյուղատնտեսական

վարելահող

09-070-0130-0021

1,2485

 

Ընդամենը

     

7,132462

(հավելվածը խմբ. 19.12.13 N 1427-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1223-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքի N 1 հավելվածում ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 5 հավելվածՈՒՄ կատարվող փոփոխություններՆ ՈՒ լրացումները

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

 տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

     

 այդ թվում`

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(263,504.0)

     

 այդ թվում`

 
 

01

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

(263,504.0)

     

 այդ թվում`

 
   

02

Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ

(263,504.0)

     

 այդ թվում`

 
     

08. Շենքերի և շինությունների ձեռքբերում

(263,504.0)

     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

(263,504.0)

     

 այդ թվում`

 
     

-Շենքերի և շինությունների ձեռքբերում

(263,504.0)

     

18. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

-

     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

-

     

 այդ թվում`

 
     

 -Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

20,000.0

     

-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(40,800.0)

     

 -Նախագծահետազոտական ծախսեր

20,800.0

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

263,504.0

     

 այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

263,504.0

     

 այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

263,504.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

263,504.0

     

ՀՀ կառավարություն

263,504.0

 

Աղյուսակ N 2

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինանսա-կան ակտիվ-ների գծով ծախսեր

այդ թվում`

 բաժինը

խումբը

դասը

շենքերի և շինությունների շինարարություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծահե-տազոտական, գեոդեզիա-քարտեզագրա-կան աշխատանքներ

ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ ծախսեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(283,504.0)

 

(40,800.0)

20,800.0

(263,504.0)

       

այդ թվում`

         
       

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

(283,504.0)

 

(40,800.0)

20,800.0

(263,504.0)

       

այդ թվում`

         

01

01

02

08

 Շենքերի և շինությունների ձեռքբերում

(263,504.0)

     

(263,504.0)

       

 - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան համար գույքի փոխանակության միջոցով նոր վարչական շենքի ձեռքբերում

(263,504.0)

     

(263,504.0)

01

01

02

18

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

(20,000.0)

 

(40,800.0)

20,800.0

 
       

այդ թվում`

         
       

Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հասցեների վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների կապիտալ վերանորոգում

37,673.8

 

37,673.8

   
       

Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հասցեների վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

800.0

   

800.0

 
       

Կապանի ՏՀՏ-ի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

7,000.0

   

7,000.0

 
       

Աշտարակի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

(7,2566.9)

 

(7,2566.9)

   
       

Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

(20,376.9)

 

(20,376.9)

   
       

Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

14,470.0

 

14,470.0

   
       

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

(11,000.0)

   

(11,000.0)

 
       

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

20,000.0

   

20,000.0

 
       

Շիրակի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

4,000.0

   

4,000.0

 

Աղյուսակ N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

 տարի

1

2

3

4

5

6

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(283,504.0)

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

(283,504.0)

 

 

 

 

այդ թվում`

 

01

01

02

08

Շենքերի և շինությունների ձեռքբերում

(263,504.0)

 

 

 

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան համար գույքի փոխանակության միջոցով նոր վարչական շենքի ձեռքբերում

(263,504.0)

01

01

02

18

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

(20,000.0)

 

 

 

 

Երևան քաղաքի Մովսես Խորենացու
NN 3, 7 հասցեների վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների կապիտալ վերանորոգում

37,673.8

 

 

 

 

Երևան քաղաքի Մովսես Խորենացու
NN 3, 7 հասցեների վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախա-հաշվային փաստաթղթերի կազմում

800.0

 

 

 

 

Կապանի ՏՀՏ-ի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախա-հաշվային փաստաթղթերի կազմում

7,000.0

 

 

 

 

Աշտարակի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

(72,566.9)

 

 

 

 

Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

(20,376.9)

 

 

 

 

Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

14,470.0

 

 

 

 

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

(11,000.0)

 

 

 

 

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

20,000.0

 

 

 

 

Շիրակի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

4,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1223-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.35 աղյուսակում կատարվող փոփոխություններԸ ԵՎ լրացումներԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն
օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Անվանումը
Շենքերի և շինությունների ձեռքբերում

Նկարագրությունը
Սյունիքի մաքսատան վարչական շենքի փոխանակում

1023

ԿՀ 09

Քանակական

Շենքի ձեռքբերում

(1)

0,0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

 

(263,504.0)

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

20 տարի

0,0

0,0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Մշակված չէ

0,0

0,0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Մշակված չէ

0,0

0,0

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1223-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

գնման ձևը

չափի
միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

(64,192,2)

Բաժին N 01

Խումբ N 01

Դաս N 02

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

-

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

-

Աշտարակի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

ԲԸՀ

դրամ

1

(72,566,8)

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ՊԸ

դրամ

1

(11,000,0)

Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում

ԲԸՀ

դրամ

1

(20,376,9)

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ԲԸԱՀ

դրամ

1

20,000,0

Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգման լրացուցիչ աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

14,470,0

Կապանի տարածքային հարկային տեսչության հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ՊԸ

դրամ

1

7,000,0

Շիրակի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ՊԸ

դրամ

1

4,000,0

Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հաս-ցեներում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ԲԸԱՀ

դրամ

1

800,0

Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հաս-ցեներում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

37,673,7

Արարատյան 90 հասցեում գտնվող շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ԲԸԱՀ

դրամ

1

600,0

Արարատյան 90 հասցեում գտնվող շենքի ընթացիկ նորոգում

ԲԸԱՀ

դրամ

1

19,400,0

Բաժին N 01

 Խումբ N 01

Դաս N 02

Շենքերի և շինությունների ձեռքբերում

(263,504,0)

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

(263,504,0)

Բնակելի շենքերի և այդ շենքերով զբաղեցված հողերի առուվաճառքի ծառայություններ

ԲԸ

դրամ

1

(263,504,0)

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

199,311,8

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

199,311,8

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1223-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

NN ը/կ

Հողամասի սեփականատերը

Հողամասի նպատակային նշանակությունը

Հողամասի հողատեսքը

Հողամասի ծածկագիրը

Հողամասի
մակերեսը
(հա)

1.

Համայնքային սեփականություն

գյուղատնտեսական

այլ հողատեսք

09-070-0130-0026

0,04595

2.

Համայնքային սեփականություն

գյուղատնտեսական

այլ հողատեսք

09-070-0130-0016

0,16128

3.

Համայնքային սեփականություն

գյուղատնտեսական

այլ հողատեսք

09-070-0130-0001

0,2878

4.

Համայնքային սեփականություն

գյուղատնտեսական

այլ հողատեսք

09-070-0130-0001

0,05319

5.

Համայնքային սեփականություն

գյուղատնտեսական

այլ հողատեսք

09-070-0130-0001

0,01795

 

Ընդամենը

     

0,56617

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.12.2013, N 1427-Ն 26.12.2013, N 1223-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան