Գլխավոր տեղեկություն
Համար
N 1445-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2014-20.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.26/70(1010).1 Հոդ.1174.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1445-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրվող առողջապահական փաթեթն է: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կնքված առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետը լրանալու կամ 2014 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառու դառնալու դեպքում աշխատողն առողջապահական փաթեթ ձեռք բերելու համար պետք է ստանա առողջապահական փաթեթից օգտվելու հավաստագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: 2014 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող առողջապահական փաթեթի համար նախատեսված 52000 դրամ գումարն ամսական կտրվածքով բանկի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1445-Ն որոշման 3-րդ կետի հիման վրա բացված արտաբյուջետային հաշվին` առանց սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության: Իսկ այն շահառուների համար, ում առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականին, սոցիալական փաթեթի գումարները բանկի կողմից փոխանցվում են նշված հաշվին առողջության ապահովագրության գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող ամսվանից՝ ամսական կտրվածքով մինչև տարվա ավարտը՝ առանց սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության՝ հիմք ընդունելով առողջապահական փաթեթի տարեկան արժեքը` հաշվարկված առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետն ավարտելու օրվան հաջորդող օրվանից մինչև տվյալ տարվա վերջին օրվա օրերի քանակի համար: Ընդ որում, սույն կետի համաձայն սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցումն առանց սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության կատարվում է բանկի և հաճախորդի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Իսկ այն շահառուների համար, ում առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականին և պայմանագրի դադարման օրվա դրությամբ նրանք դադարում են սոցփաթեթի շահառու լինելուց, սոցիալական փաթեթի գումարները բանկի կողմից չեն փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1445 -Ն որոշման 3-րդ կետի հիման վրա բացված արտաբյուջետային հաշվին:».

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 1-ին կետը «կազմակերպություններում» բառից հետո լրացնել «և սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված մարմիններում» բառերով,

բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «դրամ» բառից հետո լրացնել «և որի մի մասնաբաժինը նախատեսված է սույն որոշմամբ հաստատված պարտադիր պայման հանդիսացող ծառայության համար» բառերով,

գ. 2-րդ կետի 6-րդ ենթակետը «ակադեմիայի աշխատակազմի» բառերից հետո լրացնել «, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի» բառերով,

դ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը «ենթակա չեն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերի)» բառերով,

ե. ուժը կորցրած ճանաչել 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը,

զ. 19-րդ կետը «ունենալու» բառից հետո լրացնել «և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման» բառերով, «նա այլևս աշխատող չի հանդիսանում» բառերը փոխարինել «նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել», իսկ «և չաշխատելու մասին տեղեկանք» բառերը հանել.

3) որոշման N 2 հավելվածում`

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) առողջապահական փաթեթ` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում.»,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52000 դրամ:»,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առողջության ապահովագրության պայմանագիր կնքելու դեպքում» բառերով,

դ. N 2 ձևի 1-ին և 4-րդ կետերը ու N 2.1 ձևի վերնագիրը և տեքստը «ընկերության» բառից հետո լրացնել «կամ Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի» բառերով.

4) որոշման N 3 հավելվածի` լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի օրինակելի ձևում`

ա. «2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն» բառերը փոխարինել «2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն» բառերով,

բ. 2.3-րդ կետը «վարկային գիծ» բառերից հետո լրացնել «(վարկ)» բառով,

գ. 2.4.1-ին կետը «մուտքագրել» բառից հետո լրացնել «մինչև» բառով, իսկ «ընթացքում» բառը փոխարինել «ավարտը» բառով,

դ. 2.4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4.3. աշխատողի հետ կնքվող պայմանագրում ներառել դրույթ` համաձայն որի բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 5.1-ին կետում նշված գումարի փոխանցումը կատարում է առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման:»,

ե. 2.4.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4.5. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն` սույն պայմանագրի N 1 ձևին համապատասխան, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 20-օրյա ժամկետում` սույն պայմանագրի հավելվածի N 2 ձևին համապատասխան: Ընդ որում, ամսական տեղեկատվությունը տրամադրվում է 2 օրինակով, որոնցից մեկում ներառվում է տվյալ ժամանակաշրջանի (ամսվա) տեղեկատվությունը, իսկ երկրորդում` միևնույն տեղեկատվությունն աճողական կարգով` ընթացիկ բյուջետային տարվա սկզբից հաշվարկված: Սույն կետում նշված տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ iոfօ@mss.am: Նշված տեղեկատվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են կից գրությամբ, որը կարող է լինել էլեկտրոնային ստորագրությամբ կամ թղթային տարբերակի ստորագրությամբ՝ պատկերամուտով (scaոer) մուտքագրված ձևաչափով:»,

զ. 2.4.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4.8. Սոցիալական փաթեթի ամենամսյա գումարներից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված առողջապահական փաթեթի համար նախատեսված գումարներն ամսական կտրվածքով փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1445 -Ն որոշման 3-րդ կետի հիման վրա բացված արտաբյուջետային հաշվին՝ հիմք ընդունելով այդ փաթեթի համար նախատեսված տարեկան գումարը՝ առանց սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության: Իսկ այն շահառուների համար, ում առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականին, սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթի համար նախատեսված գումարները փոխանցվում են նշված հաշվին առողջության ապահովագրության գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող ամսվանից՝ ամսական կտրվածքով մինչև տարվա ավարտը՝ հիմք ընդունելով առողջապահական փաթեթի տարեկան արժեքը` հաշվարկված առողջության պայմանագրի ժամկետն ավարտելու օրվան հաջորդող օրվանից մինչև տվյալ տարվա վերջին օրվա օրերի քանակի համար:»,

է. ուժը կորցրած ճանաչել 2.4.11-րդ կետը,

ը. ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում` բանկերի հետ կնքված պայմանագրերում կատարել փոփոխություն՝ համաձայն սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության` նախատեսելով դրույթ` համաձայն որի 2014 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող առողջապահական փաթեթի համար նախատեսված 52000 դրամ գումարն ամսական կտրվածքով փոխանցվում է սույն որոշման 3-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտաբյուջետային հաշվին՝ առանց սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության: Իսկ այն շահառուների համար, ում առողջության ապահովագրության պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականին, սոցիալական փաթեթի գումարները փոխանցվում են նշված հաշվին առողջության ապահովագրության գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող ամսվանից՝ ամսական կտրվածքով մինչև տարվա ավարտը՝ հիմք ընդունելով առողջապահական փաթեթի տարեկան արժեքը` հաշվարկված առողջության պայմանագրի ժամկետն ավարտելու օրվան հաջորդող օրվանից մինչև տվյալ տարվա վերջին օրվա օրերի քանակի համար: Ընդ որում, սույն կետի համաձայն սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցումն առանց սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության կատարվում է բանկի և հաճախորդի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը համապատասխան տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված առողջապահական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը օգտագործման ժամկետով:

4. Պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան մարմիններում աշխատող սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը (բացառությամբ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների)՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևաչափի, իսկ տվյալ բյուջետային տարվա ընթացքում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց թվի փոփոխության դեպքում` նույն ձևաչափով դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ և իրենց լիազորությունների շրջանակներում ապահովել կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատող սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձանց վերաբերյալ տեղեկատվությանուղղ. (բացառությամբ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների) տրամադրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմին՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի ձևաչափի, իսկ տվյալ բյուջետային տարվա ընթացքում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց թվի փոփոխության դեպքում` նույն ձևաչափով դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը.

2) մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը ներկայացնել առաջարկություններ սոցիալական փաթեթի շահառուների ընտանիքների անդամների (ամուսին, զավակ (զավակներ) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով սոցիալական փաթեթի գումարների օգտագործման հնարավորությունների վերաբերյալ.

3) մինչև 2014 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի նախահաշիվը:

6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հիման վրա` 2013 թվականի ընթացքում առաջացած սոցիալական փաթեթի պարտավորությունները (այդ թվում՝ առողջության ապահովագրության պայմանագրերը) 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված N 1ուղղ.

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1445-Ն որոշման

Ձև N 1

 

Կատարողի կողմից ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ներկայացվող ԱՄԵՆԱՄՍՅԱ տեղեկատվությունը

 

(01 ______ 20__ թ. – 01 ______ 20__թ. ժամանակահատվածի համար)

NN
ը/կ

Տեղեկատվության անվանումը

Ծախսը

Քանակը/թիվը

1.

Պայմանագրի հիման վրա նշված ժամանակահատվածում ստացված սոցիալական փաթեթի գումարները

 

X

2.

Պայմանագրի հիման վրա բացված սոցիալական փաթեթի հաշիվների քանակը

X

 

3.

Նշված ժամանակահատվածում սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից ծախսված (փոխանցված) ընդհանուր գումարը

 

X

 

այդ թվում`

X

X

3.1.

ուսման վճար

   

3.2.

հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում

   

3.3.

հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում

   

3.4.

առողջության ապահովագրություն

   

3.5.

առողջապահական փաթեթ

   

4.

Սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա տրամադրվող վարկերի մասին տեղեկատվություն

X

X

 

 այդ թվում`

   

4.1.

օգտագործված (տրամադրված) վարկերի/վարկային գծերի քանակը

X

 

4.2.

օգտագործված (տրամադրված) վարկերի/վարկային գծերի ընդհանուր ծավալը

 

X

5.

սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որտեղ ընդհանրապես սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն եղել

X

 

6.

սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որոնցից սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերման համար ընդհանրապես փոխանցումներ չեն եղել

X

 

 

Աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակների «X»  նշանով վանդակները չեն լրացվում:

 

 Ձև N 2

 

Կատարողի կողմից ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ներկայացվող ՏԱՐԵԿԱՆ տեղեկատվությունը


 

(01 ______ 20__ թ. – 01 ______ 20__թ. ժամանակահատվածի համար)

NN
ը/կ

Տեղեկատվության անվանումը

Ծախսը

 Քանակը/թիվը

1.

Պայմանագրի հիման վրա նշված ժամանակահատվածում ստացված սոցիալական փաթեթի գումարները

 

X

2.

Պայմանագրի հիման վրա բացված սոցիալական փաթեթի հաշիվների քանակը

X

 

3.

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից ծախսված (փոխանցված) ընդհանուր գումարը

 

X

 

 այդ թվում`

X

X

3.1.

ուսման վճար

   
 

 այդ թվում`

X

X

3.1.1.

________(անվանում)____________ ուսումնական հաստատությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

3.1.2.

________(անվանում)____________ ուսումնական հաստատությանը գումար փոխանցած քաղաքացիների թիվը

X

 

3.2.

հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում

   
 

 այդ թվում`

X

X

3.2.1.

________(անվանում)____________ հիպոթեքային ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

3.2.2.

________(անվանում)____________ հիպոթեքային ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

 

3.3.

հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում

   
 

 այդ թվում`

X

X

3.3.1.

________(անվանում)____________ զբոսաշրջային օպերատորներին փոխանցված ընդհանուր գումարը

 

X

3.3.2.

________(անվանում)____________ զբոսաշրջային օպերատորներին գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

 

3.4.

առողջության ապահովագրություն

   
 

 այդ թվում`

X

X

3.4.1.

________(անվանում)____________ ապահովագրական ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

3.4.2.

________(անվանում)___________ ապահովագրական ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

 

3.5.

առողջապահական փաթեթ

   
 

 այդ թվում`

X

X

3.5.1.

________(անվանում)____________ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտաբյուջետային հաշվին փոխանցված ընդհանուր գումարը

 

X

3.5.2.

________(անվանում)___________ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտաբյուջետային հաշվին գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

 

4.

Սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա տրամադրվող վարկերի մասին տեղեկատվություն

X

X

 

 այդ թվում`

   

4.1.

օգտագործված (տրամադրված) վարկերի/վարկային գծերի քանակը

X

 

4.2.

օգտագործված (տրամադրված) վարկերի/վարկային գծերի ընդհանուր ծավալը

 

X

5.

սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որտեղ ընդհանրապես սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն եղել

X

 

6.

սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որոնցից սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերման համար ընդհանրապես փոխանցումներ չեն եղել

X

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2ուղղ.

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1445-Ն որոշման

 

ՁԵՎԱՉԱՓ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը ______________________________________

NN

ը/կ

Անունը

Ազգանունը

Հայրանունը

Ծննդյան թիվը

(օրը/ամիսը/

տարեթիվը)

Անձնագրի տվյալները (սերիան և համարը)

Սոցիալական քարտի/հանրային ծառայության համարանիշի համարը

Աշխատան-

քային պայմանագրի կնքման ամսաթիվը (օրը/ամիսը/ տարեթիվը)

Աշխատանքային պայմանագրի ավարտի/դադարեց-

ման օրը (օրը/ամիսը/ տարեթիվը)

Կնքված պայմանա-

գրերի դադարման ամսաթիվը

                   

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.08.2015, N 910-Ն 20.08.2015, N 1445-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան