Հայաստանի Հանրապետության նախագահի
հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
1992 թվականին տնտեսական կապերի, արտադրանքի եվ ապրանքների առաքումների մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար, անկախ նրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, 1992 թվականին տնտեսական կապեր հաստատելու և արտադրատեխնիկական նշանակություն ունեցող արտադրանքի ու ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ առաքումների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով որոշում եմ.
1. Սահմանել, որ արտադրանքի ու ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ մատակարարման կապերը հաստատվում են մատակարարների և գնորդների /սպառողների/ միջև անմիջականորեն կնքված պայմանագրերի հիման վրա:
Պետականորեն կարգավորվող արտադրանքի գծով մատակարարները ինքնուրույն են իրացնում իրենց արտադրանքը ու ապրանքները /աշխատանքները, ծառայությունները/ գնորդներին /սպառողներին/` կողմերի փոխշահավետ և փոխադարձ պատասխանատվությունը սահմանող պայմանագրերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Արտադրանքի և ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ մատակարարման պայմանագրեր կնքելիս, մատակարարներն առաջին հերթին պետք է հաշվի առնեն այն գնորդների /սպառողների/ շահերը, որոնց հետ արդեն ձևավորված են հաստատուն /նախորդ երկու և ավելի տարիների ընթացքում անընդհատ գործող/ տնտեսական կապեր:
Ձևավորված տնտեսական կապերի հարկադրական պահպանումը գնորդի /սպառողի/ միակողմանի պահանջով կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե այդ արտադրանքի և ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ մատակարարումը նպաստում է աղետի գոտու վերականգնմանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկշաբաթյա ժամկետում սահմանել`
ա/ Հայաստանի Հանրապետության պետական կարիքների համար արտադրանքի և ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ կենտրոնացված կարգավորման կարգը, նկատի ունենալով 1992 թվականի հունվար ամսից սկսած Հայաստանի Հանրապետությունից անկախ պետությունների համագործակցության անդամ պետություններ առաքվող արտադրանքի և ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ քվոտավորում ու լիցենզավորում մտցնելը.
բ/ Արտադրանքի և ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ առաքումների հաշվարկներում գների կիրառման կարգը. ստեղծել տնտեսական կարգավորիչների համակարգ` ուղղված կնքված պայմանագրերով մատակարարումների ապահովմանը, ինչպես նաև մենաշնորհատեր արտադրողների թելադրանքի խոչընդոտմանը:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-57 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.1995, ՆՀ-431 | 14.04.1995, ՆՀ-57 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|