Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2014-28.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.02.24/1(59) Հոդ.29
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2014 թվականի N 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների հիմնավորումները` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 9-ի N 10-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

 1

2

3

4

5

6

7

8

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 1.

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ օրենքի ընդունումը և կիրարկումը կապահովի Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում՝ հատկապես էլեկտրոնային փաստաթղթերի, համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ առավել արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրումը և օգտագործումը, այդ փաստաթղթերի երաշխավորված և անվտանգ պահպանության ապահովումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.1-ին կետ

 2.

«Ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 սահմանամերձ (ռազմական շփման հարակից գոտում գտնվող) համայնքների
բնակիչների (ֆիզիկական անձանց) համար ֆինանսական օժանդակության նպատակային միջոցառումների իրականացում (հողի հարկի և ոռոգման ջրի վարձի գումարների փոխհատուցում)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիր, 3.5.1.2-րդ ենթաբաժին

 3.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նշված որոշումներով հաստատված կարգերի հավելվածներում տեղեկությունների ներկայացման ձևերը` փոխադրամիջոցների, շենքերի, շինությունների և հողամասերի վերաբերյալ, կհամապատասխանեն այսօրվա պահանջներին, այսինքն` հարկատուի և հարկատուի գույքի վերաբերյալ տեղեկությունը կլինի ավելի լիարժեք, ինչը հնարավորություն կտա հստակ տարբերել նույն տվյալներ ունեցող անձանց, նույնականացնել տարբեր մարմինների շտեմարաններ և ապահովել տեղեկատվության փոխանակման ճշտությունը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

հունիսի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
 չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիր, 3.5.1.2-րդ ենթաբաժին

 4.

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների հարցազրույցի փուլի անցկացման գործընթացների կազմակերպումը Երևանի քաղաքապետարանի օրինակով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 13

 5.

Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի ձևավորման միատեսականացում (առանձին դեպքերում` օպտիմալացում)` աշխատողների սահմանված առավելագույն թվաքանակի շրջանակներում, որն իր հերթին կհանգեցնի աշխատակազմերի պահպանման ծախսերի նվազեցմանը այն համայնքներում, որոնց աշխատողների թվաքանակը կգերազանցի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն թվաքանակը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության 16.05.2013 թ. N 515-Ա որոշում, կետ 3.5.1.,
ՀՀ կառավարության 27.06.2013 թ. N 661-Ն որոշում

 6.

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ֆինանսական համահարթեցման համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ նոր օրենքի նախագիծը հնարավորություն կընձեռի ֆինանսական համահարթեցման դոտացիաները բաշխել ավելի նպատակային` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները, հեռավորությունը մարզկենտրոնից, նախկին շրջկենտրոնից, համայնքի բարձրադիրությունը, համայնքի բնակչության կառուցվածքը, համայնքի եկամտային հնարավորությունները և այլն:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենք
(ՀՕ-262, 24.11.1998 թ.)

 7.

Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում

գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիր, 3.5.1.2-րդ ենթաբաժին

 8.

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ իրավական ակտերի նախագծային փաթեթը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

վարչատարածքային բարեփոխումների իրականացում՝ ՀՀ որոշ մարզերում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիր, 3.5.1.2-րդ ենթաբաժին

ՀՀ կառավարության
2011 թ. նոյեմբերի 10-ի նիստի N 44 արձանագրային որոշում

 9.

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու ազգաբնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրային որոշում

 10.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մա-սին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
 ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու ազգաբնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրային որոշում

 11.

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու ազգաբնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրային որոշում

 12.

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու ազգաբնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրային որոշում

 13.

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու ազգաբնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրային որոշում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 14.

 «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կսահմանվի գազատարներում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի հաշվարկման միացյալ մեթոդաբանությունը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Էներգետիկայի մասին»
 ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետ

 15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ստուգաթերթերի մեջ կներառվեն ստուգման ենթակա էներգատեղակայանքների տեխնիկական վիճակն ավելի ճշգրիտ բնութագրող տեխնիկական նորմերի պահանջներ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»
ՀՀ օրենքի 2.1-ին
 հոդված

 16.

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ
կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին»,
«Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին:
Կսահմանվեն էներգետիկ փորձաքննության պարտադիր իրականացման դեպքերը և պայմանները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

-

սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման 3.2.7.1-ին կետ

 17.

«Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1458-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները, ինչը կհանգեցնի գազի կենցաղային սարքերի անվտանգության աստիճանի բարձրացմանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

Նկատի ունենալով առաջիկայում Հայաստանի Հանրապետության կողմից Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքը:

 18.

 «Փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-ների լիցենզավորման փուլում կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ ելնելով միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքներից` օրինակ Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC - International Electrotechnical Commission) ստանդարտների կիրառում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

-

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման 3.2.7.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 19.

«Սևանա լճի էկոհամա-
կարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների
2015 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների կատարման ապահովում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, հիդրոկենսաբանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներաերկրաբանական մոնիթորինգի իրականացման, ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, աղբավայրերի բարեկարգման և անխափան աղբաթափման, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների
վերարտադրության, «Սևան» ԱՊ-ի գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների, ինչպես նաև այլ միջոցառումների կատարման ապահովում

ՀՀ բնապահպա-նության
նախարարություն

 

օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սևանա լճի
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 12-րդ
հոդվածի 4-րդ
մաս

 20.

 «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Լավագույն հասանելի մեթոդների կիրառման խթանում: Որոշակի հասկացությունների համապատասխանեցում Եվրամիության դիրեկտիվներին:

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի 6-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 21.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերի վերանայում,
ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.2-րդ Հարկային և մաքսային համակարգերը ենթաբաժնի առաջին պարբերության 1-ին ենթակետի դրույթի կատարման ապահովում

 22.

«Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցի առկայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

հանրապետական գործադիր մարմիններ

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.3-րդ Բյուջետային համակարգ ենթաբաժնի չորրորդ պարբերության 2-րդ ենթակետի դրույթի կատարման ապահովում

 23.

 ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի ներդրում և ինտեգրում գործող համակարգերին

հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի կրճատում, առավել որակյալ հաշվետվությունների ստացում, ինչպես նաև պետական մարմինների պատասխանատվության բարձրացում` հաշվետվությունները ժամանակին և արժանահավատ ներկայացնելու առումով

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.3-րդ Բյուջետային համակարգ ենթաբաժնի ֆինանսական կառավարման և հսկողական համակարգերի բարելավման շարունակում, դրույթի կատարման ապահովում

 24.

«Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով ներքին աուդիտի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Ներքին աուդիտի տեղեկատվական կառավարման միասնական համակարգի գործարկում

ՀՀ ֆինանսների նախարարություն

հանրապետական գործադիր մարմիններ

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի նիստի N 44 արձանագրության «Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման N 2 հավելվածի 4.5-րդ կետ

 25.

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 27-ի
N 1648-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՊՈԱԿ-ների առանձին ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական միասնական բազայի ստեղծում

ՀՀ ֆինանսների նախարարություն

հանրապետական գործադիր մարմիններ

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի
N 1648-Ն որոշում

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 26.

«Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետության բարձրացում, տվյալ ոլորտում ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարության առկայություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

հուլիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 29-ի
N 563-Ա որոշման N 2 հավելվածի 1-ին կետի
1-ին ենթակետի «դ» պարբերություն

 27.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտության, բնակչության ուսուցման կարգի և ձևերի սահմանում՝ հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի հնարավորությունների, նոր մոտեցումների օգտագործմանն ուղղված խնդիրների ներառմամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի
N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 28.

 Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում

2014 թվականին ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը կանցկացվի 11-րդ անգամ: 2013 թվականից ծրագրում ավելացվել է ևս մեկ՝ 4-րդ տարիքային խումբը՝ 1997-1999 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները: Ակնկալվում է 2014 թվականին մասնակից ընտանիքների թիվը հասցնել մոտ 2060-ի:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզ- պետարաններ
Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

2014 թ.
հունիս-հուլիս

ՀՀ պետական բյուջե

ՀՀ Նախագահի
2004 թ. մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրություն

 29.

«ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխա-
նիզմների ստեղծման ծրագիր» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մարզային հասարակական կազմակերպությունների գործունեության խթանում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների ընդունման գործընթացներում երիտասարդների ներգրավում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի
24-ի N 803-Ն որոշում

 30.

 «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը կանոնակարգող իրավական նորմերի արդիականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի
24-ի N 803-Ն որոշում

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 31.

 «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1) Հայաստան-սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանումը և զարգացումը.
2) ազգային ինքնության պահպանմանը նպաստելը.
3) զբոսաշրջության խթանումը, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցելը.
4) Հայաստան-սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծումը` համահայկական մասնագիտական ընկերակցությունների միջոցով.
5) համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը նպաստելը.
6) Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք մշակութային կապերի և համագործակցության ընդլայնմանը նպաստելը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն (համաձայնությամբ)
Հայաստանի պարարվեստի միություն (համաձայնությամբ)
Հայաստանի երգչախմբային ընկերություն (համաձայնությամբ)
Հայաստանի թատերական գործիչների միություն (համաձայնությամբ)

Հայաստանի գրողների միություն (համաձայնությամբ)

Հայաստանի ժուռնալիստների միություն (համաձայնությամբ)

փետրվարի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության
2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

 32.

«Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Մինչև 1000 սփյուռքահայ պատանիների և աղջիկների երկշաբաթյա այցելություն Հայաստան, նրանց հյուրընկալում հայաստանյան ընտանիքներում, սփյուռքահայ երիտասարդների համար Հայաստանի պատմաճարտարապետական վայրեր վեցօրյա ճանաչողական շրջայցերի կազմակերպում,
13-20 տարեկան սփյուռքահայ և հայաստանցի մինչև 1200 պատանիների և երիտասարդների չորսօրյա հանգստի կազմակերպում «Արի տուն» ճամբարում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

մարտի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության
2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության
29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

 33.

 «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում

- «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովում 6 ուղղություններով` սփյուռքի տարբեր համայնքներից մինչև 250 անձի մասնակցությամբ

- հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ՝ չորս շաբաթ տևողությամբ

- սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում 3 շաբաթ տևողությամբ
- լրագրողների ամառային դպրոց՝ երկու շաբաթ տևողությամբ
- երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց՝ երկու շաբաթ տևողությամբ
-սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատողների վերապատրաստում երկու շաբաթ տևողությամբ
- ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ 10 օր տևողությամբ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Երևանի պետական համալսարան

(համաձայնությամբ)

2-րդ, 3-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության
2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան- սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

 34.

 «Հայաստան-Սփյուռք»
5-րդ համաժողովի կազմակերպում

Սփյուռքի կառույցների մինչև 600 ներկայացուցիչների մասնակցությամբ եռօրյա համաժողովի անցկացում Երևանում, արդի ժամանակաշրջանի Հայրենիք-Սփյուռք գործակցության քաղաքականության հիմնական ուղղությունների և անելիքների ճշգրտում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի ամբողջացում

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համահայկական և սփյուռքի համայնքային կառույցներ (համաձայնությամբ)

3-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 22-ի նիստի N 37 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրին և ծրագրի իրականացման ցանկին ու ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

 35.

 Հայ կանանց համահայկական համաժողովի կազմակերպում

սփյուռքի մինչև 200 հայազգի կին գործիչների մասնակցությամբ եռօրյա համաժողովի կազմակերպում Հայաստանում

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համահայկական և սփյուռքի համայնքային կառույցներ (համաձայնությամբ)

3-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 22-ի նիստի N 37 արձանագրության
15-րդ կետով հավանության արժանացած «ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրին և ծրագրի իրականացման ցանկին ու ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրա-յին որոշում

 36.

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հավաք Հայաստանում

սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների մինչև 50 ներկայացուցիչների եռօրյա հավաքի կազմակերպում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի 45-րդ կետ, 48-րդ կետի «բ» ենթակետ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 37.

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների նպատակով համալիր գործողությունների հաստատում և իրականացում՝ ուղղված հոգեկան առողջության ոլորտում մատուցվող բժշկական և սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը, մասնագետների պատրաստմանը, հանրային իրազեկման գործընթացի բարելավմանը:

ՀՀ առողջապա-հության
նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

փետրվարի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չի պահանջվում:

-

 38.

«Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 Հանրության առողջ ապրելակերպի ռազմավարական ուղղությունների և թիրախների մշակում և դրանց իրականացման ապահովմանն ուղղված միջոցառումների հաստատում և իրականացում՝առողջ կենսակերպ վարող անձանց թվաքանակի ավելացման, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով:

ՀՀ առողջապահու-թյան
նախարարություն

-

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ, առաջին պարբերություն

 39.

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բազմոլորտ միջոցառումների, այդ թվում՝ բժշկական անձնակազմի գիտելիքների և գործելակերպի բարելավման միջոցով երեխաների սնուցման վիճակի բարելավում և նրանց առողջ աճի ու զարգացման ապահովում, նրանց շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության նվազեցում

ՀՀ առողջապահու-թյան
նախարարություն

-

հունիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1522-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 9.6-րդ կետ

 40.

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանն ուղղված հիմնական ուղղությունների սահմանում, միջգերատեսչական համագործակցության ապահովում, համապարփակ միջոցառումների ցանկի առկայություն և միջոցառումների կատարման հաշվետվողականություն

ՀՀ առողջապահու-թյան
նախարարություն

ՀՀ
գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չի պահանջվում:

-

 41.

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հիվանդանոցային հաստատությունների որակի գնահատման և վերահսկման մեխանիզմների ու գործիքների մշակում և ներդրում, որի արդյունքում կբարելավվի հիվանդանոցային բժշկական օգնության ու մատուցվող ծառայությունների որակը, կբարձրանա պետության կողմից հիվանդանոցային բժշկական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների արդյունավետությունը և բուժօգնություն ստացած բնակչության գոհունակության բարձրացումը:

ՀՀ առողջապահու-թյան
նախարարություն

-

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ երկրորդ պարբերություն,
առողջապահություն
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 14-ի
N 40 արձանագրային որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի II-րդ բաժնի 1-ին կետ

 42.

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

երեխաների կրծքով սնուցման առկա իրավիճակի վերլուծություն, հիմնական խնդիրների վերհանում և իրավիճակի բարելավմանն ուղղված հստակ գործողությունների և ցուցիչների սահմանում` որպես վերջնական արդյունք ակնկալելով անբավարար սնուցմամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելում և մանկական մահացության իջեցում

ՀՀ առողջապահու-թյան
նախարարություն

-

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չի պահանջվում:

-

 43.

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասնագիտական և կազմակերպական ուղղությունների սահմանում, տրավմատիզմի դեպքերի հաշվառման համակարգի ստեղծում

ՀՀ առողջապահու-թյան
նախարարություն

ՀՀ կառավա-րությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չի պահանջվում:

-

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

 44.

Տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգը մշակելը և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

Կսահմանվեն ընդհանուր ուղղություններ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման չափորոշիչների վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ապրիլի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջվում:

ՀՀ կառավարության 16.05.2013 թ. N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.3-րդ կետ

 45.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետություն մուտք գործող և հանրապետությունից դուրս փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար մտցնել ԱՊՀ երկրների համար ընդհանուր ճանաչված ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի առավելագույն թույլատրելի արժեքներ, միաժամանակ, արգելելով այդ ցուցանիշները գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

-

հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջվում:

ՀՀ կառավարության 16.05.2013 թ. N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.3-րդ կետ

 46.

«Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

Որոշման նախագծի նպատակն է սահմանել փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքները և դրանց թողարկման, հրատարակման, գործողության մեջ դնելու ու տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը` նկատի ունենալով, որ ներկայումս ՀՀ օրենսդրությամբ նշված գործառույթները վերապահվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, սակայն դրանց կիրարկման հստակ մեխանիզմներ սահմանված չեն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջվում:

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի
10-րդ հոդված

 47.

«Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

Երկաթուղու պաշտպանական գոտու չափերի սահմանումը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեության իրականացման պայմանների և պահանջների սահմանում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջվում:

«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 10-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 48.

 «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 03.03. 2011 թ. N 257-Ն, 29.08.2002 թ. N 1473-Ն, 21.12.1998 թ. N 812, 06.05.2010 թ. N 711-Ն, 02.02.2002 թ. N 91, 08.05.2003 թ. N 626-Ն և այլ որոշումներով սահմանված դրույթների միավորում մեկ փաստաթղթում, որով կսահմանվի կառուցապատման ընթացակարգը և բոլոր անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման պայմանները և կարգը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
 չի պահանջվում:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի
22.1-25 հոդվածներ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
14-րդ հոդված

 49.

«ՀՀ կառավարության 1998 թվականի N 479 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Հստակեցնել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում ծագած խնդիրները:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 Ֆինանսավորում չի պահանջվում:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի
30-րդ հոդված,
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
14-րդ և 70-րդ հոդվածներ

 50.

«Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետու-թյան բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կրճատել պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտների շահագործման ծախսերը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագրի մասին»
ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի
N 43 արձանագրային որոշում

 51.

«Շինարարական աշխատանքների և ծավալների վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվություն հավաքագրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նորմատիվաիրավական ակտով կկանոնակարգվի շինարարական աշխատանքների ընթացքի և ծավալների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքագրումը, որի արդյունքում կիրականացվեն համապատասխան վերլուծություններ` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
 չի պահանջվում:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10/1 հոդվածի «ժբ» կետ

 52.

«ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի
N 788-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության իրականացման լիցենզիաներին կից տրամադրել ներդիրներ՝ տեխնիկական հագեցվածության և մասնագիտական կազմի վերաբերյալ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի
18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
14-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 53.

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին, 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված օրենսդրական հիմքի բարելավում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն)
7-րդ գլխի 7.1-ին ենթաբաժին

 54.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրեքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությանը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին ենթաբաժին

 55.

«Կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների վրա հիմնված ուսման վարձի առավելագույն շեմը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ԲՈՒՀ-երում ուսման վարձի վերին շեմի սահմանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 3.4.3-րդ ենթաբաժնի 14-րդ կետ

 56.

«Հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպման նոր ձևի սահմանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն)
7-րդ գլխի 7.1-ին ենթաբաժին

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 57.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում՝
- հստակ կսահմանվի սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը
- կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները պետության, տնտեսավարող սուբյեկտների և փորձաքննություն իրականացնողների միջև, մասնավորապես, հասցեական կդառնա կողմերի պարտականություններն ու իրավունքները, կհստակեցվեն նմուշառման ընթացակարգերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 16.05.2013 թ. N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.2-րդ ենթաբաժին

 58.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կհստակեցվի անտառների պետական մոնիթորինգի համակարգում անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես, անտառների և այլ բուսածածկ տարածքների (հարակից տարածքների) համար պարտադիր կդառնա առաջացած հրդեհների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 29.05.2013 թ. N 563-Ա որոշման N 2 հավել-վածի 1-ին կետի «զ» ենթակետ

 59.

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում ամբողջական և հստակ կսահմանվեն`
- անասնաբուժության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, մասնավոր և պետական հատվածի գործառույթները
- կենդանիների առողջության և բարօրության պահպանման հիմնական սկզբունքները, հանրությանը կենդանական ծագման վարակներից պաշտպանությանն ուղղված գործողությունները
- անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները
- անասնաբուժության
բնագավառում միջազգային պահանջներին համապատասխան և իրականում անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 16.05.2013 թ. N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.2-րդ ենթաբաժին

 60.

 «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2014-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ռազմավարության դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության 2013-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագրի դրույթներին: Ռազմավարությամբ կսահմանվեն գյուղատնտեսության զարգացման տեսլականը, ռազմավարության նպատակը և հիմնական խնդիրները և այդ խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: Ռազմավարությամբ կսահմանվեն գյուղատնտեսական ոլորտի հիմնական կանխատեսումային ցուցանիշները և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշում, N 1 հավելված, կ. 109

 61.

«Կերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
 ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի կերի անվտանգության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նպատակները և խնդիրները, իրավասությունների շրջանակները, վերապահված գործառույթները և լիազորությունները, տնտեսավարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև «Կերի մասին» ՀՀ օրենքը համահունչ կլինի կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 16.05.2013 թ. N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.2-րդ ենթաբաժին

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 62.

«Մշակույթի ազգային ինստիտուտ» հիմնադրամի ստեղծման մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

Մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, մշակութային գործընթացների ուսումնասիրությունների իրականացում, վարչական ռեգիստրի վարում, մշակույթի ոլորտը մասնագիտական անհրաժեշտ կադրերով համալրման ապահովում, ուսուցման արդի մեթոդաբանության մշակում, մշակութային կրթության ոլորտում մասնագիտական որակավորման անհրաժեշտ չափորոշիչների սահմանում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

փետրվարի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 46 արձանագրային որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետի 2-րդ ենթակետ

 63.

«Պատմության և մշակույթի հուշարձանների հետազոտման և վերականգնման գիտագործնական գերազանցության կենտրոն ՓԲԸ-ի ստեղծման մասին»
 ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

հուշարձանների պահպանության ոլորտում տարածաշրջանում գիտահետազոտական, գիտանախագծային աշխատանքների իրականացման համար նյութատեխնիկական բազայի ու մեթոդական կենտրոնի ստեղծում, կադրերի պատրաստում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

մայիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ մշակույթի և
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար համագործակցության ծրագրի իրականացման վերաբերյալ» տեխնիկական համաձայնագիր
(06.04.2011 թ.)

 64.

«Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման ծրագրի մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

մշակութային արժեքների միասնական հաշվառման համակարգի ներդրման և սպասարկող ծրագրաշարերի, եռալեզու էլեկտրոնային տիրույթի ստեղծման, ներդրման, գործարկման, շտեմարանի արտոնագրման, օգտագործման համար իրավական հիմքերի ստեղծում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 22.08.2002 թ. N 1356-Ն որոշում, հավելված N 1, կետ 8.3

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 65.

«Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին»
 ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման բնականոն գործընթացի առկայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

փետրվարի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

«ՀՀ կառավարության ծրագրի մասին»
N 515-Ա որոշման հավելվածի
3-րդ բաժնի 3.4-րդ ենթաբաժնի 3.4.1-ին կետի երկրորդ պարբերության 8-րդ ենթակետ

 66.

«Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին»
 ՀՀ կառավարության որոշման նախագիծը
 ՀՀ կառավարություն ներկայացնելը

 Կհստակեցվեն անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու հետ կապված հարաբե-րությունները, կկանոնակարգվեն 18 տարին լրացած անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման, կացարանում նրանց սոցիալական, առողջապահական, հոգեբանական, իրավաբանական, մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, հասարակություն նրանց ինտեգրման, աշխատանքի տեղավորման և այլ ծառայությունների տրամադրման գործընթացները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ապրիլի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
«ՀՀ կառավարության ծրագրի մասին»
N 515-Ա որոշման հավելվածի 3-րդ բաժնի 3.4-րդ ենթաբաժնի 3.4.1-ին կետի երկրորդ պարբերության 12-րդ ենթակետ

 67.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի դրույթների ապահովում, մասնավորապես` 
1. Աշխատող աղքատների թվի կրճատում
2. Բնակչության եկամուտների աճի ապահովում` բաշխման առավել արդար մեխանիզմների կիրառմամբ
3. Միջազգային պայմանագրերով նախատեսված` նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետևողական ներդրում և կիրառման ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 1-ին գլխի
4-րդ` «Մարդկային կապիտալ» բաժնի առաջին պարբերության 4-րդ կետ, 2-րդ գլխի առաջին պարբերության 4-րդ և 5-րդ կետեր
ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի
N 740-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 4.5-րդ կետ

 68.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցումը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին
2. Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 3-րդ բաժնի 3.4.1-ին ենթաբաժնի առաջին պարբերություն, երկրորդ պարբերության 1-ին կետ

 69.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 3-րդ բաժնի 3.4.1-ին ենթաբաժնի երկրորդ պարբերության 20-րդ ենթակետ

 70.

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման գործընթացի հստակեցում, խնամքի ծառայությունների մատուցում` հիմնված նրանց հատուկ կարիքների և առանձնահատկությունների վրա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
«ՀՀ կառավարության ծրագրի մասին»
N 515-Ա որոշման հավելվածի 3-րդ բաժնի 3.4-րդ ենթաբաժնի 3.4.1-ին կետի երկրորդ պարբերության 13-րդ ենթակետ

 71.ուղղ.  
 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

72.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրի իրականացման արդյունքում կտրամադրվի մինչև 5 դրամաշնորհ, տարեկան մինչև 5 անգամ կկազմակերպվի ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ արտագնա հանդիպում-քննարկումներ, կկազմակերպվի մեկ ցուցահանդես` մինչև 24000 այցելուի ակնկալիքով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

-

մարտի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության ծրագրի 3.2.7.4-րդ կետ

73.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանում ժամանակակից և մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, համայնքներում զբոսաշրջության զարգացում և զբոսաշրջային սեզոնի երկարաձգում (պետական աջակցությամբ մինչև 6 ավանդական փառատոնների և տոնակատարությունների կազմակերպման ապահովում), միջազգային զբոսաշրջային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում (առնվազն 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցություն ապահովում), ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի 10 տոկոս աճին նպաստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետեր

74.

«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության (ուսուցողական աջակցության) ծրագրի շրջանակներում աջակցություն շուրջ 300 սկսնակ գործարարի, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման ուղղությամբ աջակցություն շուրջ 250 ՓՄՁ-ի սուբյեկտի, գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն 13000-15000 ՓՄՁ սուբյեկտի, գործարար ուսուցողական (տեղեկատվական) աջակցություն 500-600 ՓՄՁ-ի սուբյեկտի, վարկային երաշխավորությունների տրամադրում շուրջ 200 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի, արդյունաբերական համակարգերի կառուցմանն աջակցության շրջանակներում շուրջ 30 նոր բիզնեսի հիմնում, տեղական և տարածքային տնտեսական զարգացման ուղղությամբ մրցակցային առավելությունների գնահատում 15 համայնքներում, Հաշվապահական կենտրոնի կողմից ծառայությունների մատուցում առնվազն 2000 ՓՄՁ-ի սուբյեկտի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ

ԶԱԿ-ի հիմնադրամ (համաձայնությամբ)

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ աղբյուրներ

«Փոքր և միջին ձեռ-նարկատիրության պետական աջակ-ցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված

75.

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015 թվականի ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» ինդեքսի բաղադրիչների ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

_

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության ծրագրի մաս 1 և կետ 3.2.1

76.

«Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2015 թվականին ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերական արտադրանքի կշռի և արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների աճ: Ծրագրի իրականացմամբ նպատակադրվում է խթանել հայրենական մրցունակ նոր արդյունաբերական արտադրատեսակների և արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտահանման ծավալների աճը, նպաստել արտահանման ապրանքային և աշխարհագրական դիվերսիֆիկացմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության ծրագրի
մաս 1, մաս 3, բաժին 3.2.4.1.

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

77.

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման համար իրավական հիմքերի ստեղծում, միասնական ռեգիստրի իրավական հիմքերի ստեղծում, անհրաժեշտ իրավահարաբերությունների օրենքով կարգավորում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 10-րդ բաժին

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

78.

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման, զինվորական հաշվառման գործընթացի, խաղաղ և պատերազմի ժամանակ զինվորական ծառայության կազմակերպման ձևերի, զինծառայողների կար-գավիճակի հստակեցում, պահեստազորային համակարգի զարգացման ապահովում

ՀՀ պաշտպանության նախարարություն

-

հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության
2013-2017 թվականների ծրագրի 3.1.1-ին կետի պահանջների կատարման ապահովում

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

79.

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում գործող համընդհանուր պարբերական դիտարկում ընթացակարգ

Նախապատրաստել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ երկրորդ զեկույցը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

հունիսի 1

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի
N 1483-Ն որոշում
ՀՀ վարչապետի 2011 թ. հունիսի 28-ի N 598-Ա որոշում
ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

80.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գների (արժեքների) և կադաստրային զուտ եկամտի չափերի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մաս

81.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) հաստատում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

սեպտեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2000 թ. հոկտեմբերի
23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի
11-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

82.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տարածքների) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի կանոնակարգում՝ հստակեցնելով օգտագործման տրամադրման դեպքերը և անշարժ գույքի օգտագործման պայմանները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

մայիսի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 3.5.1.1-ին կետ

83.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգի հստակեցում՝ ներառելով նվիրատվության տարբեր հնարավոր դեպքեր և սահմանելով պայմանները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

հուլիսի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 3.2.4.3-րդ կետ

84.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգում և նույնացում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 3.5.1.1-ին կետ

85.

«Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի կանոնակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 3.2.1-ին և
3.5.1.1-ին կետեր

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

86.

1. «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանություն, անհատական տվյալների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում եվրոպական չափանիշներին

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
9-րդ հոդվածի 4-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

87.

«Հայաստանի Հանրա-պետության կառավա-րության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն և N 1489-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների համապատասխանեցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության նոր ստանդարտների՝ «Իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ», GSR մաս 3» պահանջներին

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավո-
րում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 18-ի N 1219-Ն և N 1489-Ն որոշումներ,
ԱԷՄԳ «Իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագաթման աղբյուրների անվտանգության միազգային հիմնական ստանդարտներ», GSR մաս3» անվտանգության պահանջներ, «Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության ու հակազդման անվտանգության չափանիշներ՝ GSG-2)

88.

«Հայաստանի Հանրա-պետության կառավա-րության 2009 թվականի հունիսի 4-ի N 631-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ռադիոակտիվ թափոնների դասակարգում՝ համաձայն ԱԷՄԳ-ի անվտանգության նոր ստանդարտների և չափանիշների

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 4-ի
N 631-Ն որոշում
ԱԷՄԳ «Ռադիոակտիվ թափոնների դասակար-գումը GSG-1» անվտան-գության ստանդարտ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

89.

ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին»
N 1372-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանեցում ԻԿԱՕ-ի «Վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» փաստաթղթին և Եվրամիության պահանջներին

ՀՀ կառավարությանն
առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն

-

հուլիսի
3-րդ տասնօրյակ

Չի պահանջվում:

Համապատասխա-նեցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N 18 Օդով վտանգավոր բեռների անվտանգ տեղափոխման հավելվածի չափորոշիչներին

90.

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների մասին»
 ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
գտնվող երկու հանրակացարանների բնակարաններում ապրող բնակիչներին նոր հարմարավետ բնակարաններով ապահովում

ՀՀ կառավարությանն
առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն

-

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Չի պահանջվում:

համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1559-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների
2008-2012 թվականների Մաստեր պլանի 7.3.1.3.2-րդ կետի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

91.

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մաքսային ընթացակարգերի հստակեցում (պարզեցված ընթացակարգերի սահմանում), ամբողջությամբ էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմի ներդրման համար իրավական հիմքի ստեղծում, բարեխիղճ տնտեսավարողների սուբյեկտների համար հատուկ (այդ թվում` պարզեցված) ընթացակարգերի ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մարտի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

92.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմի կատարելագործում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

93.

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ստվերային հատվածի կրճատում, ինքնահայտարարագրման մշակույթի ամրապնդում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

հունիսի 3-րդ տասնօրյակ

 

ՀՀ կառավարության 16.05.2013 թ.
«ՀՀ կառավարության ծրագրի մասին»
N 515-Ա որոշում

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

94.

«Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

մայիսի 3-րդ տասնօրյակ

 

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

95.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Մանրածախ առևտրի ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետության բարձրացում

Մաքսային միությանն անդամակցելու նպատակով առաջնահերթ միջոցառումների իրականացում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

 

ԱՊՀ անդամ պետությունների միջև համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետ

Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների վերաբերյալ 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագիր

 

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն

96.

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Փախստականների և ապաստանի մասին»
ՀՀ օրենքում առկա բացերի վերացում, ինչպես նաև օրենքի մի շարք դրույթների` եվոպական չափանիշներին ներդաշնակեցում

ՀՀ ՏԿՆ-ի միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի (ԳԾ) 9.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 9-ի N 10-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Պատասխանատու մարմինը

Գերակա խնդիրները

Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը

Հղումը

1

2

3

4

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

1. Բարելավել համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետությունը, կատարելագործել ֆինանսական համահարթեցման մեխանիզմները՝ տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը

ՀՀ պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների տրամադրման նոր մեխանիզմների անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ստեղծում այն հաշվով, որ դրանք լինեն ավելի նպատակային, հաշվի առնեն համայնքների միջև առկա օբյեկտիվ տարբերությունները՝ հատկապես եկամտային ունակությունների և ծախսային կարիքների մասով

Եվրոպայի խորհուրդ- ՀՀ կառավարություն

Գործողությունների պլան`

կապված տեղական ինքնակառավարման բնագավառի բարեփոխումների հետ (խնդիր 1)

ԱՄՆ ՄԶԳ` զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիր

(N AAG-111-G-13-001)

գնահատել սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները, պարտադիր լիազորությունների իրականացման կարգերի, չափորոշիչների ու նորմատիվների ներմուծմամբ պայմանավորված դրանց դինամիկան

2. Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի մեկնարկ

- խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2011 թ.
նոյեմբերի 10-ի նիստի N 44 արձանագրային որոշում

- վարչատարածքային բարեփոխման իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանք ՀՀ կառավարությունում քննարկելը

3. Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկների կառուցվածքի և կազմի օպտիմալ մոդելների մշակում

քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների հաստիքացուցակների ու համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին տեղեկատվական բազայի ձևավորում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում, կետ 3.5.1-ին

ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 27-ի N 661-Ն որոշում

քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի աշխատողների առավելագույն թիվը սահմանելու վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատողների թվի օպտիմալացման վերաբերյալ մեթոդական առաջարկությունների մշակում

քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատողների նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված` 2014 թվականին անհրաժեշտ քայլերի ձեռնարկում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

4. Տարածաշրջանային ինտեգրացում

- Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում

- Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման 3.2.7.1-ին կետի 5-րդ ենթակետ

 

5. Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստումը

- Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների իրականացում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

6.Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում

- Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով 366.667 հազ. հատ մանրաձկան աճեցում և բացթողում Սևանա լիճ` մեկ անգամ (2014 թ. 4-րդ եռամսյակ)

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք. (հոդված 12) և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենք (N 2 հավելված, կետ 3, ենթակետ 3.21)

 

7.«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում

ծրագրի սկսման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների իրականացում, այդ թվում`

- ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի կազմակերպում
- «Արևիկ» ազգային պարկի սահմանների ճշգրտում և քարտեզագրում
- հարակից համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի ուսումնասիրություն և գնահատում

ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետ

ՀՀ ֆինանսների նախարարություն

8. Մաքսային միությանն անդամակցությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցում Մաքսային միության մաքսային օրենսդրությանը

- Մաքսային միության մաքսային օրենսդրության մանրամասն ուսումնասիրություն

- Մաքսային միության և Հայաստանի Հանրապետության գործող մաքսային օրենսդրության համադրում, առանձնահատկությունների բացահայտում, գույքագրում

- Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրությունը Մաքսային միության մաքսային օրենսդրության հետ համապատասխանեցնելուն ուղղված համապատասխան օրենսդրական նախագծերի մշակում

- մշակված օրենսդրական նախագծերի քննարկում շահագրգիռ մարմինների և, ըստ անհրաժեշտության, նաև Մաքսային միության անդամ համարվող երկրների ներկայացուցիչների հետ, և դրա լրամշակում

- օրենսդրական նախագծերը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման հավելվածի կարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 8-րդ ենթակետ

 

9. Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում

- բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման մեթոդական ցուցումների լրամշակում և դրա կիրառման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին

- մեթոդական ցուցումներին համապատասխան փորձարարական 10 գերատեսչությունների կողմից իրենց 2015-2017 թթ. ՄԺԾԾ-ի հայտի հետ մեկտեղ յուրաքանչյուրը 1-ական բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագիր) ներկայացնելը

- ոչ ֆինանսական ցուցանիշների համակարգի վերանայում և լրամշակում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի թիվ 515-Ա որոշման հավելվածի «3.2.3. Բյուջետային համակարգ» ենթաբաժնի չորրորդ պարբերության 2-րդ ենթակետի դրույթի կատարման ապահովում

ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 48 արձանագրության N 48 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգի դրույթների ապահովում

 

10. ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման համար հիմքերի ստեղծման նպատակով ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդի համակարգի որակի ամբողջական պատկերի ստացում

Հանրային ծախսերի և ֆինանսական ծախսերի հաշվետվողականության (ՀԾՖՀ) քարտուղարության որակի երաշխավորման գործընթացի պահանջները բավարարող` ՀՀ պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման հաշվետվության հրապարակում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի «3.2.3. Բյուջետային համակարգ» ենթաբաժնի չորրորդ պարբերության 6-րդ ենթակետի դրույթի կատարման ապահովում

 

11. Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացում

- Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի հաստատում

- հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի քննարկում և հաստատում

- հանրային հատվածի կազմակերպություններում գործող ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանից նոր հաշվային պլանին անցման ցուցումների հաստատում

- հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի հաստատում

- հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների գույքագրման անցկացման կարգի մշակում

- հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ուղեցույցի հաստատում

- հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթի և դրանց լրացման ցուցումների մշակում

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման հավելվածի կարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 8-րդ ենթակետ

   

- հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի և պարտադիր ձևերի մշակում

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

12. Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկում

- «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի և Կապանի օդանավակայանի վարչական շենքերի վերանորոգում և տարածքի բարեկարգում, ցանկապատում

-օդանավակայանների թռիչքուղու վերականգնում

-միջազգային ստանդարտներին համապատասխանեցում

ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի N 932-Ա որոշում

 

13. Բնակչության ազդարարման համակարգի արդիականացում

- այլ դոնորների միջոցներով հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 78 հրշեջ փրկարարական ջոկատների, մարզային փրկարարական վարչությունների և այլ ստորաբաժանումների, շենքերում օպտիկամանրաթելային մալուխների անցկացում, ազդարարման շչակների տեղադրում

- բնակչության ազդարարման համակարգը կանոնակարգող իրավական դաշտի ձևավորում և համապատասխանեցում արդի պայմաններին, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարում ու բնակչության ազդարարման համակարգի արդիականացման և կապի նորագույն համակարգերի ու տեխնիկական միջոցների ներդրման ծրագրի մշակում և հաստատմանը ներկայացնելը

ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 50-րդ կետ

ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

14. Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերի կարևորում և տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում

1) ՀՀ 10 մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում նախադպորցական հիմնարկների և դպրոցների տարրական դասարանների երեխաների միջև ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների՝ «Սպորտլանդիաներ»-ի անցկացում

2) անվանի մարզիկների հետ հանդիպումների կազմակերպում

3) «Առողջ ապրելակերպ» թեմայով սեմինար- խորհդակցությունների անցկացում

 4) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նշանակության քարոզչություն

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման 3.4.6.3-րդ կետ

 

15. Երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակներում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանում և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացում

1) երիտասարդական պետական քաղաքականության նոր հայեցակարգի մշակում

2) ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրում

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշում

ՀՀ սփյուռքի նախարարություն

16. ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների համատեղ ծրագրերի ընդլայնում

- 3-4 համահայկական կազմակերպության հետ հանդիպումների և կլոր սեղան-քննարկումների կազմակերպում, համահայկական ծրագրերի համադրում, համաձայնագրերի, պայմանագրերի թարմացում, նորերի կնքում

- աջակցություն համահայկական կազմակերպությունների հայրենաճանաչությանը և հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը Հայաստանում և սփյուռքում

- համահայկական կազմակերպությունների, սփյուռքի համայնքային կառույցների աշխատողների ու ներկայացուցիչների համար ուսուցողական և վերապատրաստման դասընթացների, տարածաշրջանային 2 համաժողովի կազմակերպում

-ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների ծրագրերը ներկայացնող ճանաչողական և քարոզչական բնույթի նյութերի, տեսահոլովակների պատրաստում

 - գրքույկների և հեռուստահաղորդումների պատրաստում և տարածում սփյուռքում

 
 

17. Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

- մասնակցություն սփյուռքահայերի ինտեգրմանը, սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանը

- աջակցություն Հայաստանի բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում սովորող շուրջ 400 սիրիահայ ուսանողի՝ ուսման վարձավճարի փոխհատուցմամբ

- աջակցություն նախադպրոցական և դպրոցական տարիքի՝ սպասվող ներգաղթողների խնդիրների լուծմանը

- Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի կողմից իրականացվող առնվազն 4 միջոցառման օժանդակություն

- 2 համերգային ծրագիր՝ սիրիահայ խմբերի, արտիստների, մանկապատանեկան տարիքի ստեղծագործողների մասնակցությամբ

- աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների՝

● «Իրաքահայերի ընտանեկան

մշակութային միության»,

● «Սիրիահայերի հիմնախնդիրները

 համակարգող կենտրոն» ՀԿ-ի,

«Հալեպ» հայրենակցական,

բարեսիրական միության
և այլ կազմակերպությունների հետ համատեղ հավաք-հանդիպումների կազմակերպում,

-նպաստում «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանաշինության ծրագրի մեկնարկին

 

ՀՀ առողջապահության նախարարություն

18. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում

1. Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարության մշակում:
2. Պետական պատվերի իրականացման գործընթացում խախտումներ արձանագրած կազմակերպությունների համար հաջորդ տարվա համար պետական պատվերի տեղադրման սահմանափակումների սահմանում` պետական պատվերի գործընթացը կարգավորող իրավական ակտի (ակտերի) ընդունման (փոփոխման) միջոցով:
3. Պետական պատվերի տեղադրման պարտադիր պայմաններում նախորդ տարվա համեմատ վճարովի ծառայությունների աճի, միջին աշխատավարձի աճի և շահութաբերության ապահովման ցուցանիշների ներառում և դրանք չապահովելու դեպքում կազմակերպությունների գործադիր մարմինների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների սահմանում` ՀՀ կառավարության որոշման ընդունման միջոցով:
4. Պետական պատվերով, վճարովի և արտոնյալ պայմաններով բուժօգնության շրջանակները հստակեցնելու նպատակով պետական պատվերի տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում կազմակերպություններում բուժման ենթակա հիվանդների առավելագույն թվի որոշման և դրանից ավելի հիվանդների բուժումը վճարովի կամ արտոնյալ պայմաններով կազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի հաստատում:
5. Վարձատրման դրույքային ու խրախուսական եղանակների համադրման միջոցով բուժանձնակազմի վարձատրման նոր սկզբունքների մշակում:
6. Մշտադիտարկումների կազմակերպում՝ մատուցվող վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների և հարկային պարտավորությունների աճի ցուցանիշների ապահովման նպատակով:
7. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող, ինչպես նաև վճարովի բուժծառայությունների ցանկի, գների և կազմակերպման վերաբերյալ բնակչությանն իրազեկում, այդ թվում՝
ա. ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջում տեղեկատվության տեղադրման և պարբերաբար թարմացման միջոցով,
բ. բուժհաստատությունների կայք էջերում և (կամ) բուժհաստատություններում այցելուների համար տեսանելի տեղերում տեղեկատվության փակցման միջոցով,
գ. ԶԼՄ-ների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով,
դ. կլոր սեղանների, սեմինարների, քննարկումների կազմակերպման միջոցով

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ, երկրորդ պարբերություն

 
 

19. Մարզային բժշկական հաստատությունների կառուցում, վերանորոգում և վերազինում առողջապահական համակարգի արդիականացման և օպտիմալացման ծրագրերի շրջանակներում

Գյուղական ամբուլատորիաների արդիականացում
1. 5 գյուղական համայնքներում, մասնավորապես՝
- ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ,
- ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ,
- ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն, Նավուր,
- ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղերում նոր ամբուլատորիաների կառուցման ավարտ:
2. 1 գյուղական համայնքում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, ամբուլատորիայի վերանորոգման ավարտ:

Մարզային պոլիկլինիկաների արդիականացում

3. «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի վերանորոգման շինարարական աշխատանքների ավարտ:
4. «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական մասնաշենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ավարտ:

Մարզային բժշկական կենտրոնների արդիականացում

5. «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքի վերանորոգման և կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտ:
6. «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական շենքի վերանորոգման` ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկ:
7. «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում:
8. «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում:
9. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում:

Բուժհաստատությունների տեխնիկական վերազինում

10. Մարզային բժշկական կենտրոնների և գյուղական ամբուլատորիաների բժշկական սարքավորումներով ապահովում և կահույքով հագեցում:

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ, յոթերորդ պարբերություն

 

20. ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում

1) արյունաբանական կենտրոնի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով կենտրոնի հիմնանորոգման շինարարական աշխատանքների մեկնարկ.
2) նոր ժամանակակից ուռուցքաբանական կենտրոնի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ, հինգերորդ, վեցերորդ պարբերություններ

 

21. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում

1) միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական (պիլոտային) ծրագրի իրականացում.
2) առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման աշխատանքների իրականացման ընթացքում խորհրդատվության տրամադրում և գործառնական աջակցություն.
3) միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման փուլերի սահմանում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ, տասնվեցերորդ պարբերություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

22. ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացում

- ըստ փուլերի Հայաստանի Հանրապետությունում թվային վերգետնյա հեռուստահեռարձակման ցանցի կառուցում, կարգաբերում և գործարկում: Տարածքների համապատասխանեցում թվային համակարգերի ներդրման և շահագործման տեխնիկական պահանջներին

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.5-րդ կետ և ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի նիստի N 24 արձանագրային որոշման 24-րդ կետ

 

23.Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, բնակչության առնվազն 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովում

-քննարկումների կազմակերպում ոլորտում գործող օպերատորների հետ, վերջիններիս կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով բնակչության մոտավորապես 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովման համար

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.5-րդ կետ

24. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների կատարման շարունակություն, Տրանշ 3 (Թալին-Գյումրի) մեկնարկ: Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքներ

- Տրանշ 1 և Տրանշ 2 շինարարական աշխատանքների շարունակություն

- Թալին - Գյումրի շինարարական աշխատանքներ, Գյումրի – Բավրա և Արտաշատ - Մեղրի հատվածների նախագծում

- Տրանշ 4-ի ֆինանսավորման բանակցությունների կազմակերպում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.3-րդ կետ

25. Ճանապարհների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում

- ճանապարհների պահպանման համար խորհրդատվական մարմնի ստեղծում (ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ)

- ճանապարհների կառավարման համակարգում ընդգրկվող կառուցվածքային միավորների լիազորությունների շրջանակի և կազմակերպչական կառուցվածքի մշակում

- ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման համար անհրաժեշտ դրամաշնորհային միջոցների ներգրավմանն ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.3-րդ կետ

26. Հայաստանի Հանրապետության 71,4 E տիեզերական գեոստացիոնար ուղեծրի Հեռահաղորդակցության միջազգային միությունում հայտի գրանցում և ապագա արբանյակի սպասարկման տարածքի համակարգում շահագրգիռ երկրների հետ

- ARMSAT-30B-71.4 E արբանյակային ցանցին հատկացված հաճախականությունների տիրույթների համակարգում շահագրգիռ երկրների կապի ադմինիստրացիաների հետ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.5-րդ կետ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

27. Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծում և շարունակական համալրում` առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին

- շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման համար գույքագրման եղանակով շուրջ 2000 շենքերի վերաբերյալ տեխնիկական տվյալների հավաքագրում` առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին
- հավաքագրված տվյալների վերլուծում, մշակում, ընդհանրացում և մուտքագրում համակարգչային ծրագիր

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշում

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի նիստի N 28 արձանագրության N 17 արձանագրային որոշում

28. Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման գործընթացի կանոնակարգում, գնագոյացման նորմատիվային փաստաթղթերի լրամշակման աշխատանքների իրականացում

- վերանայման ենթակա շինարարական նորմերի առաջնահերթությունը որոշելու համար շահագրգիռ պետական կառավարման մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպում

- քննարկումների արդյունքներով առաջնահերթ մշակման և վերանայման ենթակա շինարարական նորմերի ցանկի կազմում

- համապատասխան ֆինանսավորման առկայության պայմաններում շինարարական նորմերի մշակման աշխատանքների` սահմանված կարգով իրականացում

 - գնագոյացման նորմերի մշակման աշխատանքների` սահմանված կարգով իրականացում

ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի, «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգին հավանություն տալու մասին» N 17 արձանագրային որոշում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.3-րդ կետի չորրորդ և յոթերորդ պարբերություններ

ՀՀ վարչապետի 2013 թվականի հունիսի 20-ի N 483-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 28-ի նիստի որոշում

29. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերի ու շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծում և առաջարկությունների ներկայացում շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և մասնավոր հատվածի կողմից շինարարությունը ժամկետին ավարտելու հետ կապված պարտավորությունները չկատարած սուբյեկտների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ

- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերի և շինությունների հաշվառման շտեմարանում ներառվող անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտում և հավաքագրում

- շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և մասնավոր հատվածի կողմից շինարարությունը ժամկետին ավարտելու հետ կապված պարտավորությունները չկատարած սուբյեկտների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 02/23.12/17397-13 հանձնարարական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

30. Հանրակրթության արդյունավետության բարելավում

- նոր ուսումնական ծրագրերով դասագրքի փորձարարական աշխատանքների իրականացում
- հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մեթոդաբանության լրամշակում և ներդրում
- երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցում
- Հայաստանի Հանրապետությունում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգից բխող գործողությունների ժամանակացույցի մշակում
- «Ազգային երգ ու պար» առարկայի չափորոշչի և ծրագրի մշակում և հաստատում

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին ենթաբաժին

 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված

ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշման 1.2.4-րդ կետ

 

31. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար դպրոցներում ուսումնական բազայի բարելավում և կադրերի մասնագիտական զարգացում

- ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 2 անուն դասագրքերի տպագրություն (քրդերեն)
- ազգային փոքրամասնությունների դպրոցների շուրջ 20 ուսուցիչների վերապատրաստում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.3-րդ ենթաբաժնի 7-րդ կետ

 

32. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

- ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպման մեխանիզմների մշակում և փորձնական ներդրում
- արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգի ներդրում
- մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ստեղծում 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում
- մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի մանկավարժների վերապատրաստման նոր մեխանիզմների մշակում և փորձարկում

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7.2.1-ին ենթաբաժին

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 4-ի N 27 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցի 2-րդ կետ

 

33. Բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի զարգացում և արդյունավետության բարձրացում

- որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) ներդրման գործընթացից բխող մասնագիտությունների ցանկի և շնորհվող որակավորումների վերանայում
- որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրիչների մեթոդաբանության մշակում
- բարձրագույն կրթության համակարգում առկա սոցիալական խնդիրների վերհանում և վերլուծություն, տարբեր սոցիալական խմբերին ուղղված ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմների ընդլայնում, անվճար կրթության ընդլայնում
- բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական վարկանիշավորում, ներկայացված տվյալների ճշգրտում, վերլուծություն և ամփոփում, վարկանիշավորման չափանիշների լրամշակում
- պետական 10 բուհերում դրամաշնորհային նորարարական ծրագրերի իրականացում,
- մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.3-րդ ենթաբաժնի 3-րդ և 12-րդ կետեր

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1230-Ա որոշման հավելվածի 5-րդ կետ

 

34. Հակակոռուպցիոն համալիր ծրագրի ներկայացում

- կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրի մոնիթորինգ և միջոցառումների իրականացման արդյունքների մասին պարբերական հաշվետվությունների ներկայացում
- կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին վերլուծական հաշվետվությունների հրապարակում և ներկայացում հանրային քննարկման
- կրթության ոլորտի հակակոռուպցիոն համալիր ծրագրի նախագծի մշակում և ներկայացում հանրային քննարկման

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

35. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության` գյուղատնտեսության ոլորտին առնչվող միջոցառումների իրականացում

- գյուղատնտեսության աջակցության միասնական կանոնների մասին համաձայնագրում համապատասխան փոփոխությունների կատարման հետ կապված առաջարկությունների ներկայացում

- գյուղատնտեսական ծագում ունեցող ապրանքների, գյուղատնտեսությունում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, որոնց նկատմամբ անցումային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը կկիրառի Մաքսային միության միասնական մաքսային դրույքներից տարբերվող մաքսատուրքեր

- ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից գյուղատնտեսության պետական աջակցության մասով ստանձնած պարտավորությունների վերանայման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում

 

 

 

 

 _

36. Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում

- գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության և սերմապահովության ծրագրերի իրականացում
- տոհմային անասնաբուծության զարգացման ծրագրերի իրականացում
- արդյունագործական ձկնաբուծության արտադրության և արտահանման խթանում (արտահանող ընկերությունների ցանկի ընդլայնում, եվրոպական չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաների ներդրման խորհրդատվական աջակցություն, թառափազգիների մանրաձկան տեղական արտադրության տեխնոլոգիայի ներդրում)
1. գյուղատնտեսական ուղղվածության կոոպերատիվների ձևավորման պիլոտային ծրագրի իրականացմանն աջակցություն

 ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման N 1 հավելվածի IV բաժնի 39-րդ կետի 3-րդ ենթակետ

 

37. Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացում

- սննդամթերքի անվտանգության օրենսդրական դաշտի բարեփոխումը, Հայաստանի կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացումը Թվինինգ ծրագրի շրջանակներում
- կենդանական ծագման սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման պրակտիկայի արդիականացում` համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան ներդրման առումով
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Հանրապետական անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացում, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում
- մնացորդային մոնիթորինգի ծրագրի ներդրում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելված 1-ի 3.2.4. բաժնի 3.2.4.2 ենթաբաժնի 13-րդ մաս

 

38. Անասնապահության մասնագիտացում ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներին աջակցության շարունակում

- հեռագնա արոտների անցանելիության ապահովմանը, ջրարբիացմանը, արոտների վերականգնմանը, կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծմանն ուղղված միջոցառումների շարունակում
- համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների շարունակում
- ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում համապատասխան սարքավորումներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոնների հիմնում
- դաշտային կերարտադրության զարգացման, տոհմային և անասնաբուժական աշխատանքների բարելավման միջոցառումների իրականացում
- հանրապետության այլ համայնքներում նման ուղղվածության ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման N 1 հավելվածի IV բաժնի 39-րդ կետի 10-րդ ենթակետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

39. Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիության երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների կազմակերպում և իրականացում

- ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման համար օրենսդրական դաշտի մշակում
- ձկնաբուծության ոլորտում մակաբուծային հիվանդությունների գնահատում և հաշվետվությունների ներկայացում
- ձկների, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի մանրէային և վիրուսային հիվանդությունների նկատմամբ փորձաքննության իրականացում
- կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների և էկոլոգիական աղտոտիչների առավելագույն քանակները սահմանող` ՀՀ կառավարության չափորոշիչներին համապատասխան փորձաքննության անցկացում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման N 1 հավելվածի 3.2.4-րդ բաժնի 3.2.4.2-րդ ենթաբաժնի 7-րդ մաս

 

40. Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման գործընթացի կազմակերպում և իրականացում

- Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման առկա, կանխատեսվող գլխաքանակի և պահանջվող ականջի պիտակների հաշվառում
- Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման համար պահանջվող ականջի պիտակների, գրանցամատյանների և անձնագրերի ձեռքբերում, ինչպես նաև մուտքագրման աշխատանքների ֆինանսավորման հաշվարկ
- Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի համարակալման և անձնագրավորման աշխատանքների իրականացման գործընթացի կազմակերպում

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրային որոշման 5.3-րդ կետ

ՀՀ մշակույթի նախարարություն

41. Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում

1) «Հայ պարբերական մամուլ» համահավաք էլեկտրոնային շտեմարանի ստեղծման մեկնարկ.
2) «Հայ գիրք» համահավաք շտեմարանի ձևավորում.

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 120-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-4-րդ գլուխներ

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխ

 

42. Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեության կարգավորում

1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հավաստագրման գործընթացի ներդնում, հավաստագրման կարգի սահմանում

ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին գլխի 2-րդ կետ

 

43. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ծրագրի իրականացում

1) ցեղասպանությանը նվիրված գրականության հրատարակում՝ հայերեն և օտար լեզուներով (10 գիրք)

2) երաժշտական ծրագրերի իրականացում՝ Հայաստանում և արտերկրում (10 համերգային ծրագիր)

3) թատերական նախագծերի իրականացում (2 նախագիծ)

4) կինոնախագծերի իրականացման մեկնարկ (3)

5) կերպարվեստի ցուցահանդեսների իրականացում
(1 ցուցահանդես)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի իններորդ պարբերություն

 

44. Երգչախմբային արվեստի զարգացման նպաստում, երիտասարդ երաժիշտների կատարելագործման խթանում և մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ապահովում

1) «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի իրականացում

2) երգչախմբային արվեստի գիտական միջազգային կոնֆերանսի և փառատոնի կազմակերպում (նվիրված Կոմիտասի 145-ամյակին ` Կոմիտասի ինստիտուտ-թանգարանի բացման միջոցառումների շրջանակներում)

3) խմբերգային նոր ծրագրերի իրականացում

4) Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի իրականացում

5) ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մանկավարժների և աշակերտների համար ուսումնամեթոդական և գործնական աջակցության ծրագրի իրականացում

6) միջազգային փառատոների կազմակերպում (4 փառատոն)

7) հանրապետական փառատոների կազմակերպում (3 փառատոն)

8) միջազգային նախագծերին մասնակցության ապահովում (10 նախագիծ)

9) թատերահամերգային կազմակերպությունների լուսաձայնային և բեմական մեխանիզմներով վերազինում

10) սիմֆոնիկ նվագախմբերի համար երաժշտական գործիքների ձեռքբերում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի առաջին, երկրորդ, ութերորդ և տասնութերորդ պարբերություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

45. Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծում

1. Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի ընդունում

2. Հաշմանդամության սահմանման չափորոշիչների մշակում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3-րդ բաժնի 3.4-րդ ենթաբաժնի 3.4.1-ին կետի երկրորդ պարբերության 14-րդ ենթակետ

 

46. Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ապահովում

1. Զբաղվածության կարգավորման նոր մոդելի հենքի վրա ծրագրերի մշակում, փորձարկում և արդյունքների գնահատում

2. Զբաղվածության կարգավորման 2015 թվականի պետական ծրագրի նախագծի մշակում՝ հիմք ընդունելով փորձնական ծրագրերի արդյունքները

3. Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի կիրարկումն ապահովող իրավական ակտերի մշակումը և, ըստ անհրաժեշտության, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 45 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարության և զբաղվածության ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 4-րդ կետ

 

47. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման իրավական դաշտի ամբողջականացում և համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող ևս 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործում

- «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում

- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում

- համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տեղակայման համար անհրաժեշտ շենք (շինությունները) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը կամ համապատասխան համայնքի ղեկավարի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` դրանք անհատույց անժամկետ օգտագործման մասին պայմանագրերի կնքում (երկուսը միասին` ընդամենը 10)

- համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների տեխնիկական վերազինումուղղ.

- համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործարկվող կենտրոնների աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3-րդ բաժնի 3.4-րդ ենթաբաժնի 3.4.1-ին կետի երկրորդ պարբերության 7-րդ ենթակետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

48. Տնտեսության արտահանելի հատվածի ոլորտների ընդլայնում

●  արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում հաստատված ոլորտային ռազմավարությունների միջոցառումների ծրագրերի կատարում

●  «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագրի իրականացում

●  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2014 թվականի ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության ծրագրի մաս 1, մաս 3, բաժիններ` 3.2.4.1, 3.2.4.5 և 3.2.7.4

49. Արտահանման զարգացման նպաստավոր պայմանների ապահովում

●  արտահանման արդյունավետ շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնում, այդ թվում` ՄՄ-ի և ԵՏՏ-ի Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզից բխող գործողությունների համակարգում

●  առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների առաջմղում

ՀՀ կառավարության ծրագրի մաս 1, մաս 2, գլուխներ` 3.2.1 և 3.2.5

50. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակում

●  Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2014 թվականի ծրագրի իրագործում

●  իրական հատվածի համար ներդրումային ռեսուրսների ներգրավման հնարավորությունների ընդլայնում

●  ՓՄՁ աջակցության ընդլայնում

ՀՀ կառավարության ծրագրի մաս 1, մաս 3, գլուխներ` 3.2.1 և 3.2.2, բաժին` 3.2.4.4

ՀՀ արդարադատության նախարարություն

51. Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծում, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

- փակ տեսակի ուղղիչ հիմնարկի ստեղծում, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` 400 լրակազմով նախատեսված մասնաշենքի գործարկում և ևս 400 լրակազմով նախատեսված մասնաշենքի շինարարության շարունակում

- դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հիմք ընդունելով «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոմիտեի (CPT) 2011 թվականի զեկույցը
(շարունակական)

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 1-ին բաժին

52. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի գործարկում

- քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկելը

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի 8.4-րդ կետ

ՀՀ պաշտպանության նախարարություն

53. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 2014-2015 թվականների շրջափուլի իրականացում

- գործընթացի ապահովման համար պատասխանատու միջգերատեսչական բնույթ ունեցող հանձնաժողովի և օժանդակ փորձագիտական խմբերի ստեղծում

- պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակում

- ռազմական
առաջադրանքների որոշում և սահմանում

- 2015 թվականին իրականացվելիք աշխատանքների նախապատրաստում և պլանավորում

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2013-2017 թվականների ծրագրի 3.1.1-ին կետի պահանջների կատարման ապահովում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

54. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշների, տրված հանձնարարականների և ՀՀ կառավարության ծրագրի կատարում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը` առաջնահերթ քայլերը նպատակաուղղելով`

- արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը

- Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը

- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը

- եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման քաղաքականության շարունակականությանը, համագործակցության նոր իրավական ձևաչափի ձևավորմանը

- ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը

- Մաքսային միության անդամակցությանը և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին մասնակցությանը

- ԱՊՀ անդամ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացմանը, և ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցությանը

- անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը

- ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը

- Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը

- Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության զարգացմանը

- Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության զարգացմանը

- հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը

- միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը և ՀՀ շահերի պաշտպանությանը

- միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտմանը և արտաքին ներդրումների խրախուսմանը

- մշակութային համագործակցության խթանմանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

- միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության և դրական վարկանիշի ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն ավելի ընկալելի դարձնելուն

- Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 2-րդ գլուխ (արտաքին հարաբերություններ և անվտանգություն) և ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր 3-րդ գլուխ (մրցակցային, նորամուծական տնտեսություն)

ՀՀ Նախագահի ելույթներ և տրված մամլո ասուլիսներ

ՀՀ կառավարության ծրագիր՝ կետ 3.1-ին, կետ 3.1.1-ին, կետ 3.1.2-րդ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

55. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84» (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման պահանջների համաձայն կստեղծվեն ՀՀ Շիրակի և ՀՀ Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ

ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 19-ի N 791-Ն որոշում

56. Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում (820 հա)

Աշխատանքները ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

Գյումրիի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

ա. համայնքի և հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 2001-2003 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են քաղաքի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ,

բ. անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում,

գ. տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ,

դ. բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում

ՀՀ կառավարության 2005 թ. հունվարի 20-ի N 197-Ն որոշում

 

57. Երևան քաղաքի նավիգացիոն համակարգերի ծրագրի ստեղծում

Սույն ծրագրի նպատակը Երևան քաղաքում նավիգացիոն համակարգերի ստեղծումն է` ժամանակակից պահանջներին բավարարող նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի և ժամանակակից նավիգացիոն արբանյակային սարքավորումների հիման վրա, որը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով լուծելու տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք կառավարչական խնդիրներ:

Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները`

1) նավիգացիոն քարտեզների ստեղծում.

2) նավիգացիոն համակարգի ներդնում:

Ծրագրի իրականացման արդյունքում Երևան քաղաքում կունենանք ստեղծված և ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման և վերահսկման հնարավորությամբ:

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «ժա» և 5-րդ հոդվածի «գ» կետեր, ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

58. Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող անշարժ գույքի (այսուհետ՝ գույք), այդ թվում` օտարերկրյա պետություններում գտնվող (բացառությամբ հողամասերի) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշռին փոխանցելու գործընթացի շարունակում, գույքի օգտագործման արդյունավետության գնահատում, գույքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում և դրանց հիման վրա պետական բյուջեի մուտքերի ավելացման ապահովում

գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունավետ իրականացում, հանձնվող գույքի վիճակի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, ուսումնասիրությունների անցկացում և այդ արդյունքների հիման վրա գույքի վիճակի մասին վերլուծություն և իրավունքների գրանցման իրականացում

 

պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հաշվառման գործընթացի ընդլայնում և ճշգրտում

 

 պետական գույքի օգտագործման անդյունավետ գնահատման համար ցուցանիշների ընտրություն և գնահատման իրականացում, կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում

 
 

59. Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովում

ՀՀ արդարադատության նախարարության հետ ՀՀ պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում գրանցված` մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկի ճշգրտում և պետական բաժնեմասի արդյունավետ կառավարման և միասնական մոտեցման մշակման համար կառավարման լիազորությունների կենտրոնացում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում:

 

մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների արդյունավետ կառավարման համար այդ ընկերությունների գույքի կազմի, պարտավորությունների, արտադրական հնարավորությունների, գործունեության հեռանկարների վերլուծություն

կատարված վերլուծությունների արդյունքում ՀՀ կառավարություն համապատասխան առաջարկության ներկայացում`
- պետական բաժնեմասի արդյունավետ կառավարման համար լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրում
- ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցում
- լուծարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

 

60. Ֆինանսական վարձակալությունը (լիզինգ) որպես պետական գույքի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացման գործիք կիրառելուն ուղղված քաղաքականության մշակում

ֆինանսական վարձակալության (լիզինգ) կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման գործընթացի կազմակերպմանն ուղղված առաջարկությունների և անհրաժեշտ իրավական ակտերի մշակում՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ

 

վարձակալման ենթակա գույքի նախնական ուսումնասիրության կազմակերպում

նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցի, առաջնային ոլորտների և պատասխանատու մարմինների սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

61. Պարեկային ծառայության մոդելի ներդրում

-պարեկային ծառայության պիլոտային ծրագրի ներդրման նպատակով ուսումնասիրությունների իրականացում

- համապատասխան իրավական ակտերի մշակում

-կազմհաստիքային փոփոխությունների իրականացում

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 109-Ն որոշման N 2 հավելված, 2-րդ կետ

 

62. Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում

-հաշվառման-քննական ստորաբաժանումների վարչական շենքերի և քննական ավտոդրոմի շահագործման հանձնում
-հաշվառման-քննական ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման իրականացում «հոսքագծի» եղանակով

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 109-Ն որոշման N 2 հավելված, 25-րդ կետ

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

63. Կոմիտեի մասնագիտական կազմի համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով, նոր կադրերի պատրաստում, վերապատրաստում

1.Կոմիտեի աշխատակազմի կադրերի համալրում՝ կոմիտեի մասնագիտական տեսչական) կազմի պատրաստում և վերապատում ԱԷՄԳ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության ծրագրերի շրջանակներում

 
 

64. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության համապատասխանեցում ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի պահանջներին՝ ըստ Եվրամիության սթրես-թեստերի արդյունքների

2. ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների և ԵՄ-ի միջուկային օրենսդրության (European Foundation) ուսումնասիրում, վերլուծություն, համեմատում, համադրում և կիրառում

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

65. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացում

1. Բնակելի շենքերի կառուցման շինարարական աշխատանքների ավարտում (շուրջ 4 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում)

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիր` 3.1.4.5

 

66. Կոմերցիոն օդաչուների պատրաստում

1. Թռիչքային պրակտիկայի իրականացում

2. Կոմերցիոն օդաչուի վկայականի (CPL) տրամադրում

 
 

67. Աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններին գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում):

1. «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)

2. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)

 
 

68. Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված «Air Օperation’s» կանոնակարգի տեղայնացում և կիրառում

1. «ԱՐՄ- Էյր Օպերեյշն» (ARM-Air Օperation’s) կանոնակարգի երեք հավելվածների մշակում (Annex I - DEF, Aոոex II - Part - ARՕ, Annex III - Part - ՕRՕ)

2. «ԱՐՄ- Էյր Օպերեյշն» (ARM-Air Օperation’s) կանոնակարգի երկու հավելվածների մշակում (Annex IV - Part - CAT, Annex V - Part – SPA)

 3. «ԱՐՄ- Էյր Օպերեյշն» (ARM-Air Օperation’s) կանոնակարգի ներդնում և կիրառում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.7.3-րդ կետ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

69. Հայաստանի Հանրապետության մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդաշնակեցում Մաքսային միության անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի հետ

● Մաքսային միության անդամ երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությունների և փորձի փոխանակումների իրականացում
● Մաքսային միության մաքսային օրենսդրության համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի կիրառության բիզնես գործընթացների վերլուծություն
● մաքսային ծառայության տեղեկատվական համակարգերի` Մաքսային միության անդամ երկրների տեղեկատվական համակարգերի հետ փուլային ինտեգրման ծրագրի մշակում
● ՀՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի` Մաքսային միության անդամ երկրներում կիրառվող ԱՏԳ ԱԱ-ին անցման նախապատրաստական աշխատանքների իրականացում

 
 

70. Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործում

● վերլուծական կարողությունների զարգացմամբ ռիսկային ոլորտների գործունեության տեսակների բացահայտում, ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 195-Ն որոշում

 

71. Հարկ վճարողների սպասարկման մեխանիզմների զարգացում

● հարկ վճարողների սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնում, կատարելագործում, միասնական ստանդարտների սահմանում
● ուսումնական ծրագրերի իրականացում, հարկ վճարողներին օժանդակող տեղեկատվական ձեռնարկների հրապարակում
● հարկային և մաքսային մարմինների կողմից հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների տեսակի և քանակի ավելացում, այդ թվում` էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկում, դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ապահովում, հարկ վճարողի էլեկտրոնային դարանում հարկային պարտավորությունների մասին տեղեկացման համակարգի ներդրում
● հայփոստի բաժանմունքներում հարկ վճարողների սպասարկման կետերի ընդլայնում
● հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի գնահատման համակարգի ներդրում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 195-Ն որոշում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

72. Խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարում, որակի ապահովում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում` նախորդ տարվա նկատմամբ առնվազն 1 ժամով, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում ու կառուցում, ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ուսումնասիրությունների ավարտում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում

- վարկային, դրամաշնորհային, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին ծրագրերի իրականացում

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշում

 

73. Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով շուրջ 50 կմ ոռոգման ջրանցքների վերականգնում

-Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավում» ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշում

 

74. Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում

-միջազգային ֆինանասական կազմակերպությունների հետ նոր ներդրումային ծրագրերի համար բանակցությունների վարում

«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք (հոդված 29)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

75. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով (ԳԾ) նախատեսված միջոցառումների իրականացում

- ՀՀ նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից ԳԾ-ի իրականացման մասին պարբերական տեղեկությունների ստացում

- ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ ստեղծված մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների կազմակերպում

- անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմիններ և ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ կառավորության 2010 թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ-ում բնակչության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» N 51 արձանագրային որոշում

 

76. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվելիք քայլերի ստանդարտացում

ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվելիք քայլերի ստանդարտացմանն ուղղված հրահանգների, ուղեցույցների մշակում

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի 9.1-ին կետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

77. Մրցակցային միջավայրի բարելավում

- ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների միջև գործարքների կնքման նկատմամբ հսկողության իրականացում

- մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ հսկողության իրականացում

- տնտեսավարող սուբյեկտների համար շուկայի մուտքի խոչընդոտների վերացում

- անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառողների շահերը վնասելու գործողությունների հայտնաբերում և կանխարգելում

- նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացման կանխարգելում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում, կետ 3.5.3

 ՀՀ կենտրոնական բանկ

78. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի կայացումը որպես տնտեսական երևույթները միկրո և մակրոմակարդակներում` տեսական և կիրառական ուղղություններով խորությամբ վերլուծող, տնտեսական քաղաքականության որոշումների ընդունման գործընթացին նպաստող կառույց

- միջազգային դասախոսների մասնակցությամբ տնտեսագիտական տեսությունների խորացված դասավանդման իրականացում

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշում

79. ՀՀ տարածքում Ռուսաստանի ռեզիդենտների կողմից արժեթղթերի տեղաբաշխման, ինչպես նաև ՌԴ-ի տարածքում ՀՀ ռեզիդենտների կողմից արժեթղթերի տեղաբաշխման հնարավորությունների ուսումնասիրում

 - արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման գործընթացների ուսումնասիրում և համագործակցություն համապատասխան կառույցների միջև

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 9-ի N 10-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների 

 

NN

ը/կ

Հիմնավորումներ

1

2

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

1.

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի վերջին տարբերակն ընդունվել է 2004 թվականին, ժամանակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կտրուկ աճով, ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի հետ աշխատանքում լուրջ գործնական տեղաշարժեր են եղել, որոնք արտացոլված չեն գործող օրենքում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենքի նախագծում առաջարկվում է`

-սահմանել էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման, հաշվառման և պահպանության սկզբունքները.

- պակասեցնել արխիվային փաստաթղթերի, այդ թվում` էլեկտրոնային, ժամանակավոր պահպանության ժամկետները մինչև արխիվ մշտական պահպանության հանձնելը.

- սահմանել դատական գործերի ժամանակավոր պահպանության ժամկետները մինչև մշտական պահպանության հանձնելը:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով կհստակեցվեն և նոր ժամանակի պահանջներին կհամապատասխանացվեն Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում` էլեկտրոնային, համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման սկզբունքները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ օրենքի ընդունումը և կիրարկումը կապահովի Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում` հատկապես էլեկտրոնային փաստաթղթերի, համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ առավել արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրումը և օգտագործումը, այդ փաստաթղթերի երաշխավորված և անվտանգ պահպանության ապահովումը:

2.

«Ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սահմանամերձ (ռազմական շփման հարակից գոտում գտնվող) համայնքների բնակիչներն ունեն հարկերի, տուրքերի և վճարների, մասնավորապես, հողի հարկի և ոռոգման ջրի վարձի, վճարման հետ կապված խնդիրներ` կապված այդ գոտիների առանձնահատկությունների հետ` վճարովի աշխատանքների սղություն, գյուղատնտեսական մթերքի դժվար իրացում, աշխատունակ բնակչության սղություն և այլն:

Արդյունքում համայնքները և ջրօգտագործող ընկերությունները չհավաքագրելով նշված գումարները չեն կարողանում կատարել իրենց ծրագրերը և խնդիրները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների տրամադրման մեխանիզմների փոփոխություն այն հաշվով, որ դրանք լինեն ավելի նպատակային, հաշվի առնեն համայնքների միջև առկա օբյեկտիվ տարբերությունները՝ հատկապես եկամտային ունակությունների և ծախսային կարիքների մասով:

Գնահատել սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները, պարտադիր լիազորությունների իրականացման կարգերի, չափորոշիչների ու նորմատիվների ներմուծմամբ պայմանավորված` դրանց դինամիկան ու մշակել տեղական բյուջեների եկամտային մասի շարունակական աճն ապահովող միջոցառումներ:

 

2. Կարգավորման առարկան

Սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ ունեցող համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելն է, որի արդյունքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ ունեցող համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը: 

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը, համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծումը, համալիր միջոցառումների իրականացման միջոցով դրանց ամրապնդումն ու կայուն զարգացման ապահովումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի խնդրի լուծման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի

N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածների ձևերը չեն համապատասխանում այսօրվա պահանջներին, որոնք ներկայացվում են ՀՀ համայնքների կողմից հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգին, ինչպես նաև տեղեկատվության ներկայացմանը և նույնականացմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածների ձևերում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

2. Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածների ձևերը կհամապատասխանեն այսօրվա պահանջներին, որոնք ներկայացվում են ՀՀ համայնքների կողմից հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգին, ինչպես նաև տեղեկատվության ներկայացմանը և նույնականացմանը:

4.

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում համապատասխան համակարգչային ծրագրի բացակայության պատճառով համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և համայնքային ծառայողների ատեստավորման անցկացման գործընթացներն օբյեկտիվ անցկացնելու հարցերում կան մի շարք խնդիրներ, որոնք կապված են, մասնավորապես, նշված հանձնաժողովների ձևավորման և հարցազրույցի փուլի անցկացման հետ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախատեսվում է ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում համակարգչային այնպիսի ծրագրի ներդրում, որը հնարավորություն կընձեռի աշխատակազմերի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների հարցազրույցի փուլի անցկացման գործընթացները կազմակերպել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի օրինակով:

Վերը նշված գործառույթների իրականացման նպատակով կկազմվեն հարցազրույցի փուլի անցկացման այնպիսի հարցաշարեր, որոնք հնարավորություն կտան առավել օբյեկտիվ տարբերակով ստուգելու մրցույթին դիմած անձանց կամ ատեստավորվող համայնքային ծառայողների մասնագիտական ընդունակությունները:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում մրցութային և ատեստավորման հանձնաժողովները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի օրինակով ձևավորելը հնարավորություն կտա, որ հանձնաժողովների կազմերն ընտրվեն այդ նպատակով համակարգչում նախապես զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ:

Հարցազրույցի փուլում հարցերը կկազմվեն համակարգչում նախօրոք զետեղված հարցերից և պատահական ընտրությամբ` համապատասխան չափաբաժիններով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի խնդրի լուծման դեպքում կբարձրանա ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում մրցույթների և ատեստավորումների անցկացման օբյեկտիվությունը:

5.

«Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի աշխատողների առավելագույն թիվը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքների ղեկավարներին վերապահված են միատեսակ լիազորություններ, որոնք բնակչության թվի առումով ընդհանրություններ ունեցող տարբեր համայնքներում իրականացվում են աշխատակազմերի աշխատողների թվի էական տարբերությամբ` ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել սահմանելու քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի աշխատողների առավելագույն թիվը` ըստ համայնքների բնակչության թվերի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից իրականացված քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ որոշակի առումներով նույնանման համայնքներում աշխատողների թիվն էապես տարբերվում է միմյանցից, օրինակ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Տրետուքի (բնակչությունը` 237 մարդ, 2012 թվականի փաստացի ծախսերը` 8,190.3 հազ. դրամ) գյուղապետարանի աշխատակազմի աշխատողները 10-ն են, իսկ Գետիկի (բնակչությունը` 469 մարդ, 2012 թվականի փաստացի ծախսերը` 8,718.1 հազ. դրամ) գյուղապետարանի աշխատակազմի աշխատողները 6-ն են, ՀՀ Տավուշի մարզի Մոսեսգեղի (բնակչությունը` 1951 մարդ, 2012 թվականի փաստացի ծախսերը` 27,998.0 հազ. դրամ) գյուղապետարանի աշխատակազմի աշխատողները 21-ն, իսկ ՀՀ Շիրակի մարզի Նոր կյանքի (բնակչությունը` 1953 մարդ, 2012 թվականի փաստացի ծախսերը` 30,066.6 հազ.դրամ) գյուղապետարանի աշխատակազմի աշխատողները 10-ն են, Սիսիանի (բնակչությունը` 16816 մարդ, 2012 թվականի փաստացի ծախսերը` 282,815.4 հազ. դրամ) քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողները 36-ն են, իսկ Ստեփանավանի (բնակչությունը` 16171 մարդ, 2012 թվականի փաստացի ծախսերը` 260,660.2 հազ.դրամ) քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողները 58-ն են և այլն:

Վերը նշվածի, ինչպես նաև քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի կազմավորման գործընթացներում միատեսակ մոտեցումներ ցուցաբերելու նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի աշխատողների առավելագույն թիվը սահմանելու լիազորություն:

 

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծի նպատակը քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի կազմավորման գործընթացներում միատեսակ մոտեցումներ ցուցաբերելն է, որն իրականացնելու համար առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի աշխատողների առավելագույն թիվը սահմանելու լիազորություն:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի, աշխատողների առավելագույն թվի մասով, միատեսականացումն է` ըստ համայնքների բնակչության թվերի:

6.

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ֆինանսական համահարթեցումը պետության բյուջետային քաղաքականության կարևորագույն գործառույթներից մեկն է, որի նպատակը տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև առկա բևեռացման մեղմացումն է, ինչպես նաև համայնքների ֆինանսական կարողությունների ամրապնդումն ու զարգացումը: Համահարթեցման սկզբունքով է կարգավորվում կառավարման տարբեր մակարդակների միջև ֆիսկալ քաղաքականության իրականացման մի մասը: Օրենքով սահմանված կարգով ֆինանսական թույլ կարողություններ ունեցող համայնքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվում են որոշ ֆինանսական միջոցներ, որոնք համայնքը ծախսում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

Համահարթեցման դոտացիաները տրվում են «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով, որոնք չունեն կոնկրետ ծախսման ուղղություններ, ուղղակի լրացնում են վարչական բյուջեի մուտքերը: Համայնքների բյուջեներին հատկացվող պաշտոնական տրանսֆերտներ (դոտացիաներ) տալու սկզբունքը եկամուտների համահարթեցումն է, որն իրագործվում է 3 ձևերով`

1) հաստատագրված ֆինանսական համալրում՝ մինչև 300 բնակիչ ունեցող համայնքներին հավասարաչափ.

2) ֆինանսական ուղղակի համալրում՝ ըստ բնակչության թվի (300-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների համար).

3) հարկային եկամուտների համահարթեցում (300-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների համար):

Գործող օրենքի բանաձևով դոտացիայի բաշխումը պարզ մեխանիզմ է, որն ապահովում է դոտացիայի բաշխման որոշակիությունը և թափանցիկությունը: Սույն կարգով (բանաձևով) դոտացիաների բաշխումն ունի հետևյալ հիմնական թերությունները, որոնք հակասում են համահարթեցման սկզբունքին:

1. Շատ ընդհանրացված ձևով, հաշվի առնելով համայնքների ֆինանսական կարողությունը, հաշվի չեն առնվում նրանց ֆինանսական կարիքները և դրանց տարբերությունները:

2. Բանաձևի մեջ ներառված չեն համայնքների իրական պահաջներն արտացոլող բաղադրամասերը և ծախսային յուրահատկությունները:

3. Չկա կապ համահարթեցմամբ տրվող դոտացիաների և ՏԻՄ-երի կողմից ծառայությունների մատուցման մակարդակի միջև:

4. Հաշվառված և գնահատված չէ համայնքների կարողությունների մեկնարկային ճեղքվածքը` ծառայությունների մատուցման համատեքստում:

5. Անկախ կարիքավորության աստիճանից՝ դոտացիա են ստանում բոլոր համայնքները:

6. Չկան ֆինանսական համահարթեցման գնահատման և վերահսկման մեխանիզմներ:

7. Բաշխման ներկա մեթոդը չի խթանում ՏԻՄ-երին` բարձրացնելու սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:

ՀՀ ֆինանսական համահարթեցման համակարգը գործում է 1998 թվականից, երբ տեղական ինքնակառավարման մարմինները նոր էին կազմավորվել և նրանց բյուջեների եկամտային մասերն ու ֆինանսական կարողությունները շատ փոքր էին։ Բացակայում էին ֆինանսական կարողությունների համահարթեցման առավել բազմագործոն մեխանիզմներ կիրառելու համար անհրաժեշտ հաշվարկային տվյալները։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, ինչով և պայմանավորված է ֆինանսական համահարթեցման նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների տրամադրման մեխանիզմների փոփոխություն այն հաշվով, որ դրանք լինեն ավելի նպատակային, հաշվի առնեն համայնքների միջև առկա օբյեկտիվ տարբերությունները՝ հատկապես եկամտային ունակությունների և ծախսային կարիքների մասով:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ ֆինանսական համահարթեցման համակարգը գործում է 1998 թվականից, երբ տեղական ինքնակառավարման մարմինները նոր էին կազմավորվել և նրանց բյուջեների եկամտային մասերն ու ֆինանսական կարողությունները շատ փոքր էին։ Բացակայում էին ֆինանսական կարողությունների համահարթեցման առավել բազմագործոն մեխանիզմներ կիրառելու համար անհրաժեշտ հաշվարկային տվյալները։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, ինչով և պայմանավորված է ֆինանսական համահարթեցման նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն համայնքների համար, ինչը կնպաստի համայնքների հավասարաչափ զարգացմանը:

7.

Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստման և անցկացման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 10-11-ին Ջերմուկ քաղաքում, երկրորդը՝ 2012 թվականի հոկտեմբերի 5-6-ին՝ նույնպես Ջերմուկ քաղաքում, երրորդը՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-5-ին՝ նույնպես Ջերմուկ քաղաքում:

Համաժողովի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունն է` ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Հաշվի առնելով անցկացված երկու համաժողովների արդյունավետությունը՝ նպատակահարմար գտնվեց այն դարձնել շարունակական:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է 2014 թվականին նույնպես կազմակերպել և անցկացնել գյուղական համայնքների համաժողով:

 

2. Կարգավորման առարկան

Նմանատիպ համաժողովների անցկացումը թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Տարածքների համաչափ զարգացում, որը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում:

8.

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ իրավական ակտերի նախագծային փաթեթի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2014 թվականին նախատեսվում է տալ մեկնարկ համայնքների խոշորացման գործընթացին: Ուստի, այդ գործընթացն իրականացնելու ընթացքում և հետո, տեղական ինքնակառավարման համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ է լինելու փոփոխություններ իրականացնել մի շարք իրավական ակտերում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մշակել իրավական ակտերի նախագծեր, ինչը պայմանավորված է նոր ձևավորվող խոշորացված համայնքների ձևավորման առանձնահատկություններով:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան համայնքների խոշորացման ձևավորման գործընթացի օրենսդրական ապահովումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:

9.

«ՀՀ Արագածոտնի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

10.

«ՀՀ Արարատի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

11.

«ՀՀ Արմավիրի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

12.

«ՀՀ Կոտայքի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

13.

«ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

14.

«Գազաբաշխիչ ցանցերում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում գազաբաշխիչ ցանցերում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի ժամանակ տեղ գտած բնական գազի կորուստների հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի: Ուստի, ելնելով նշվածից, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը գազի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատել անխուսափելի կորուստներն այլ կորուստներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գազաբաշխիչ ցանցերում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի ժամանակ տեղ գտած բնական գազի կորուստների հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի և հետևաբար հնարավոր չէ որոշել արտահոսած գազի քանակությունը վթարների դեպքում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր նորմատիվ իրավական ակտի մշակում:

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվի գազատարներում տեղի ունեցած ապօրինի սպառման ընթացքում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման միացյալ մեթոդաբանությունը:

15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ստուգումների իրականացումը գործող ստուգաթերթերով ոչ միշտ է ճշգրիտ արտացոլում ռիսկայնության աստիճանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Էներգատեղակայանքների տեխնիկական վիճակն ավելի ճշգրիտ բնութագրող, տեխնիկական նորմերի պահանջները ստուգաթերթերում ներառելու միջոցով, ռիսկայնության գնահատման գործընթացի հստակեցում:

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ստուգաթերթերում կներառվեն ստուգման ենթակա էներգատեղակայանքների տեխնիկական վիճակն ավելի ճշգրիտ բնութագրող տեխնիկական նորմերի պահանջներ:

16.

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ ներկայումս չեն համապատասխանում «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է միայն դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին: Մինչդեռ, ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինն էներգետիկայի ոլորտում քաղաքականություն մշակելիս պետք է առաջարկի նաև տեխնիկական կարգավորման միջոցառումներ (օրինակ` ստանդարտների և (կամ) տեխնիկական միասնական չափանիշների պարտադիր կիրառում), որոնց կիրառման անհրաժեշտությունը հիմնավորվում է բացառապես էներգետիկ փորձաքննության արդյունքներով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին և լրացումներին:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է նախատեսել դրույթ, որտեղ կամրագրվի, որ էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների էներգետիկ փորձաքննությունը կարող է իրականացվել նաև ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ, ոչ բյուջետային դրամաշնորհային միջոցների հաշվին:

 

2. Կարգավորման առարկան

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին և լրացումներին:

 Կկատարելագործվեն էներգետիկ փորձաքննության իրականացման պայմանները:

17.

«Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1458-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ելնելով Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքից` անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետությունում գործող կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները ներդաշնակեցնել ՄՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները սահմանող ՏԿ, ինչի պահանջները և դրանց կատարումն ապահովող ազգային ստանդարտները չեն համապատասխանում ՄՄ-ի համանման ՏԿ-ին: Անհրաժեշտ է վերացնել նշված երկու կանոնակարգերի միջև գոյություն ունեցող տարբերությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր՝ ՄՄ ՏԿ-ի մշակում:

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի և նորմատիվների կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվեն կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները, ինչը կբերի գազի կենցաղային սարքերի անվտանգության աստիճանի բարձրացում:

18.

«Փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշման համաձայն լիցենզավորվող անձը պարտավոր է հանձնաժողով ներկայացնել արտադրական հզորության կառուցման կամ վերականգնման գործարար ծրագիր` որոշման N 11 հավելվածի ձևին համապատասխան: Սակայն, այդ փաստաթղթի բովանդակությունը չի հանգեցնում միջազգային չափանիշներով գործարար ծրագրերի մշակմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանություն տալ ՓՀԷԿ-ի լիցենզավորման համար միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմանը ներկայացվող պահանջներին:

 

2. Կարգավորման առարկան

Փոքր հիդրոէլեկտրակայանների լիցենզավորման համար տեխնիկատնտեսական հիմնավորման գործընթացը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՓՀԷԿ-երում հիդրոէներգետիկ ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երի լիցենզավորման փուլում կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ` ելնելով միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքներից, օրինակ` Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC - International Electrotechnical Commission) ստանդարտների կիրառում:

ՀՀ բնապահպանության նախարարություն

19.

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությանը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2015 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Սկսած 2001 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13 և 14-րդ հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը:

Սևանա լճի մակարդակի բարձրացման շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ` կապված ափամերձ անտառապատ ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսակետից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ներկայումս լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները դեռ չեն գործում: Միաժամանակ, հիմնական խնդիրներից է նաև լճում բնական և արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Սևանա լճի հիմնախնդրի լուծումը Հայաստանի բնապահպանական քաղաքականության կարևորագույն մասն է: Հիմնական ջանքերը կենտրոնանում են հետևյալ խնդիրների լուծման վրա` լճի մակարդակի շարունակական բարձրացում, Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման կանխարգելում, փաստացի ջրօգտագործման պայմանների նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործում, լճի ջրհավաք ավազանի ջրի որակի բարելավում, կենսաբանական ռեսուրսների պահպանում և վերականգնում, Սևանա լճի ափամերձ տարածքների ջրածածկման հետ կապված խնդիրների լուծում, թափոնների կառավարման կատարելագործում:

«Սևան» ազգային պարկի կառավարման բարելավմանը և կատարելագործմանը նպաստելու նպատակով գործում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդ:

 

2. Կարգավորման առարկան

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կարգավորման նպատակը Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի բնականոն ներդաշնակ զարգացմանն ու կայուն օգտագործմանն ուղղված 2015 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումն է: 

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, կենցաղային թափոնների կառավարման բարելավում, «Սևան» ԱՊ-ի կառավարման համակարգի կատարելագործում:

20.

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը թելադրված է գործող օրենքը, որն ընդունվել է 1994 թ., արդիականացնելու, ինչպես նաև մթնոլորտի պահպանության բնագավառում ՀՀ-ի և ԵՄ-ի մոտեցումները ներդաշնակեցնելու նպատակով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` օրենք) ընդունված արտանետումների սահմանափակման սկզբունքը չի խթանում լավագույն հասանելի մեթոդների կիրառումը: Օրենքում ընդունված «լավագույն հասանելի տեխնոլոգիաներ» հասկացությունը չի համապատասխանում ԵՄ-ի սահմանումներին: 

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) կմշակվի նշված թերությունները վերացնելու նպատակով: Մասնավորապես, «լավագույն հասանելի տեխնոլոգիա» հասկացության սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի սահմանումներին, ինչպես նաև կվերանայվեն արտանետումների սահմանափակման սկզբունքները` դրանք ներդաշնակեցնելով Եվրամիության մոտեցումներին և խթանելով լավագույն հասանելի մեթոդների կիրառումը: 

 

2. Կարգավորման առարկան

Տվյալ իրավական ակտը կարգավորում է մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների սահմանափակման, ինչպես նաև լավագույն հասանելի մեթոդների ներդրման խնդիրները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Տվյալ իրավական ակտի ընդունման դեպքում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը կդառնա ավելի արդիական: Այնտեղ կամրագրվեն մթնոլորտի պահպանության ժամանակակից գաղափարներին և զարգացումներին համահունչ դրույթներ և հասկացություններ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

21.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու միջոցառման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների նպատակը նշված որոշմամբ սահմանված` բնօգտագործման վճարների դրույքաչափերի վերանայումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված` ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2011 թվականի վերջին, մինչդեռ դրանից հետո պինդ օգտակար հանածոների շուկայական գները բավականին բարձրացել են:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծով առաջարկվում է 2015 թվականի հունվարի 1-ից բարձրացնել ոչ մետաղական օգտակար հանածոների համար ներկայումս սահմանված բնօգտագործման վճարների դրույքաչափերը:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան ոչ մետաղական օգտակար հանածոների համար բնօգտագործման վճարների դրույքաչափերն են:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

-ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերի բարձրացում,

-պետական բյուջեի եկամուտների ավելացում:

22.

«Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը միջոցառման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ առաջարկվող բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին հավանություն տալու նպատակը ներկայումս առանձին գերատեսչությունների կողմից փորձարարական կարգով կազմվող բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) համար իրավական հիմքի ամրագրումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում իրականացված ծրագրերի կառուցվածքի վերափոխման արդյունքում բյուջետային համակարգում ձևավորվել է 170 ծրագիր: Դրանցից մոտ 70-ի համար, որոնք բյուջետային տեղեկատվությունն օգտագործողների և հանրության համար առավել հետաքրքրություն են ներկայացնում, նախատեսվում է ստեղծել բյուջետային ծրագրերի (անձնագրերի) համակարգ: Սկսած 2010 թվականից ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով կազմել են 27 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր): Նշված համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է մինչև 2016 թվականը (ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածով նախանշված` ծրագրային բյուջետավորմանը մասնակի անցում) ստեղծել ևս 43 բյուջետային ծրագրերի նկարագիր (անձնագիր), ուստի անհրաժեշտ է հստակեցնել այդ ծրագրերի ու դրանք իրականացնող պետական կառավարման մարմինների ճշգրիտ շրջանակը և բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամկետները: 

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ծրագրային բյուջետավորման համակարգի ձևավորման համար 43 բյուջետային ծրագրերի նկարագրի (անձնագրի) ստեղծում:

 

2. Կարգավորման առարկան

Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ձևավորման նպատակով բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) փուլ առ փուլ ստեղծում և ներդրում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույց` հստակեցված շրջանակով և կատարման ժամկետներով:

23.

Պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի ներդրումը և ինտեգրումը գործող համակարգերին միջոցառումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ներառելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս պետական մարմինների կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվում են թղթային կրիչներով, որոնք մուտքագրվում են գործող լոկալ համակարգ, որը թույլ է տալիս համադրել հաշվետվություններում արտացոլված տվյալները` ՀՀ ֆինանսների նախարարությունում գործող այլ համակարգերից («LSBudget» և «Գանձապետական գործառնական օր») ստացվող տվյալների հետ: Վերջիններիս հետ հաշվետվությունների ստուգման նոր համակարգչային ծրագիրը թեստավորվում է 2013 թվականից: Հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը կրճատելու և առավել որակյալ հաշվետվություններ ստանալու նպատակով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ստացման համակարգը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Պետական ֆինանսների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նկատառումով նախատեսվում է կատարելագործել և ամբողջությամբ ավտոմատացնել պետական բյուջեի կատարման հաշվետվությունների ներկայացման և ամփոփման գործող համակարգը:

 

2. Կարգավորման առարկան

Խնդրի կարգավորման առարկան պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման և ամփոփման համակարգի ամբողջական ավտոմատացումն է:

 

3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Համակարգի նախատեսվող կատարելագործման արդյունքում պետական մարմինները հնարավորություն կստանան ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով առաքել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղ համակարգի միջոցով կգնահատվի դրանցում արտացոլված տվյալների համապատասխանությունը դրանց համար սահմանված պահանջներին` վերջիններս համեմատելով նախարարությունում գործող մյուս համակարգերում առկա տվյալների հետ: Համակարգի կատարելագործումը հնարավորություն կտա կրճատել հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը, ստանալ առավել որակյալ հաշվետվություններ, ինչպես նաև բարձրացնել պետական մարմինների պատասխանատվությունը` հաշվետվությունները ժամանակին և արժանահավատ ներկայացնելու առումով:

24.

«Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով ներքին աուդիտի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու միջոցառման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով ներքին աուդիտի իրականացման կարգը հաստատելու նպատակը ներքին աուդիտի տեղեկատվական կառավարման միասնական համակարգի գործարկման իրավական հիմքի ապահովումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2011 թվականից ներդրվել է ներքին աուդիտի համակարգը, սակայն այն ՀՀ պետական կառավարման մարմիններում ու քաղաքային համայնքներում իրականացվում և հաշվետվությունները ներկայացվում են ոչ ավտոմատ ձևով, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում ներքին աուդիտորների և լիազոր մարմնի կողմից ներքին աուդիտի մոնիթորինգի ու համակարգման աշխատանքներն իրականացնելու համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել, որ ներքին աուդիտի գործընթացն իրականացվելու է ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով ներքին աուդիտի իրականացման կարգի հաստատումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործարկել ներքին աուդիտի տեղեկատվական կառավարման միասնական համակարգը և ներքին աուդիտն իրականացնել նշված համակարգի միջոցով:

25.

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու միջոցառման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակը պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ)  կողմից իրենց լիազորված մարմիններին էլեկտրոնային ձևով ոչ ֆինանսական բնույթի տեղեկատվության ներկայացման իրավական հիմքերի ապահովումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Բյուջետային պլանավորման գործընթացում ՀՀ ֆինանսների նախարարությունն օգտվում է ՊՈԱԿ-ների լիազորված մարմինների կողմից ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշներից (օրինակ` ուսուցիչների կամ աշակերտների փաստացի քանակը): ՀՀ ֆինանսների նախարարությունում և ՊՈԱԿ-ների լիազորված մարմիններում առկա ՊՈԱԿ-ների ոչ ֆինանսական բնույթի ցուցանիշները երբեմն չեն համապատասխանում միմյանց, ինչը պայմանավորված է այդ ցուցանիշներում կատարված փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ՊՈԱԿ-ների կողմից իրենց լիազորված մարմիններին էլեկտրոնային ձևով ոչ ֆինանսական բնույթի տեղեկատվության ներկայացման կարգ, որի արդյունքում կստեղծվի նաև այդ տեղեկատվության էլեկտրոնային միասնական բազա:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան ՊՈԱԿ-ների կողմից իրենց լիազորված մարմիններին էլեկտրոնային ձևով ոչ ֆինանսական բնույթի տեղեկատվության ներկայացման կարգի հաստատումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՊՈԱԿ-ների կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացվող տեղեկատվության ավտոմատացված էլեկտրոնային համակարգի լիարժեք գործարկումը հնարավորություն կընձեռի ճշգրիտ պլանավորելու ՀՀ պետական բյուջեն, ինչպես նաև կատարել ՊՈԱԿ-ների ցուցանիշների վերլուծություն և մոնիթորինգ, ինչպես նաև այդ համակարգի միջոցով հնարավորություն կստեղծվի անհրաժեշտության դեպքում ՊՈԱԿ-ներից հավաքագրել նաև այլ տեղեկատվություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

26.

«Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 

«Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 29-ի N 563-Ա որոշմամբ հաստատված անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագրից և համալիր միջոցառումների ցանկով նախատեսված պահանջների կատարումից:

Կլիմայական փոփոխություններով պայմանավորված չափազանց շոգ և չոր եղանակային պայմաններում մեծանում է առավել հաճախակի և լայնածավալ անտառային հրդեհների տարածման ռիսկը, ուստի անհրաժեշտություն է առաջանում մշակել հրդեհների կառավարման ազգային քաղաքականության ռազմավարություն: 

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունը ներկայումս տուժում է անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ոչ արդյունավետ կառավարումից: Առկա խնդիրներից են`

1) իրավական դաշտի անկատարությունը և անհամապատասխանությունն առկա մարդածին և կլիմայական ռիսկերին.

2) հրդեհների ռիսկերի նվազեցման և հրդեհներին արագ արձագանքման թույլ կարողությունները.

3) լեռնային ռելիեֆի պայմաններում ժամանակակից հակահրդեհային սարք ու սարքավորումների բացակայությունը.

4) հրդեհների կանխարգելման և դրանց ռիսկերի մասին անբավարար հանրային իրազեկվածությունը.

5) հրդեհների կանխարգելման և պատրաստվածության միջոցառումների իրականացման թերի ֆինանսավորումը.

6) հրդեհների անվտանգ և արդյունավետ հսկողության ոլորտում մասնագիտական գիտելիքների անբավարարությունը.

7) մոնիթորինգի և վաղ ահազանգման համակարգերի բացակայությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական կարգավորումը, ներդրումները և կարողությունների ձևավորումը պետք է կենտրոնացվեն հետևյալ հիմնական ուղղություններով`

1) իրավական դաշտի բարելավում և ինստիտուցիոնալ պատասխանատվության վերաբաշխում.

2) տվյալների, տեղեկությունների և վերլուծությունների միասնական բազաների ստեղծում.

3) հրդեհների կանխարգելման և հրդեհային անվտանգության միջոցառումների արդյունավետության բարձրացում.

4) անտառային հրդեհների արձագանքման կարողությունների ձևավորում.

5) արձագանքում և հրդեհի մարում.

6) հրդեհների կառավարման ոլորտում միջազգային համագործակցության զարգացում:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցում, ինչպես նաև անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման բարելավում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետության բարձրացում, անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտում ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարության առկայություն:

27.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի

30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության և ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի պահանջներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը կորցրել է իր արդիականությունը, չի համապատասխանում հետագայում ընդունված մի շարք իրավական ակտերի պահանջներին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշմամբ կարգավորվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստման կարգը, սահմանված չէ Հայաստանի Հանրապետության մարզերում քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների ուսուցման կարգը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի մարզերում քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև կսահմանվեն բնակչության ուսուցման կարգը և ձևերը՝ նոր մոտեցումներով: 

 

2. Կարգավորման առարկան

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կազմակերպման գործընթացի կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտության, բնակչության ուսուցման կարգի և ձևերի սահմանում՝ հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի հնարավորությունների, նոր մոտեցումների կիրառմանն ուղղված խնդիրների ներառմամբ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

28.

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, ակտիվ հանգստի կազմակերպում, բնակչության շրջանում մարզական ընտանիքների թվի ավելացում, առողջ ապրելակերպի արմատավորում

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն ՀՀ Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության` 2004 թվականին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, 2005‑ին՝ 82, 2006‑ին՝ 84, 2007-ին` 107 ընտանիք, 2008-ին` 126, 2009-ին՝ 171, 2010-ին՝ 347 ընտանիք, 2011-ին` 1122 ընտանիք, 2012-ին՝ 1475 ընտանիք, իսկ 2013-ին` 2041 ընտանիք:

Մրցույթի արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր ընտանիքներն են լավագույն ձևով նախապատրաստվում մրցույթին, որոշ ընտանիքներ շուրջտարյա մարզումներ չեն անցկացնում, պատշաճ մակարդակով չի կատարվում մրցույթի անցկացման քարոզչությունը համայնքներում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Տեղերում անցկացնել խորհրդակցություններ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան մասնագետների հետ, տրամադրել անհրաժեշտ մեթոդական օգնություն, տրամադրել գովազդային պաստառներ և գովազդային տեսահոլովակներ` տեղական հեռուստակայաններով ցուցադրելու համար:

 

2. Կարգավորման առարկան

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման և անցկացման միջոցով բնակչության ֆիզիկական դաստիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, ֆիզիկական կուլտուրայի շարժման քարոզչության, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման իրականացում: 

 

3. Ակնկալվող արդյունքը

2014 թվականին անցկացվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը կանցկացվի 11-րդ անգամ: ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2013 թվականից մրցույթի ծրագրում ավելացվել է ևս մեկ տարիքային խումբ՝ 4-րդ տարիքային խումբը՝ 1997-1999 թվականներին ծնված երեխա ունեցող ընտանիքները: Ակնկալվում է, որ 2014 թվականին մասնակից ընտանիքների թիվը կհասնի մոտ 2060-ի:

29.

«ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագիր» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

Մարզային երիտասարդության հասարակական-քաղաքական մասնակցության խթանում

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Չնայած վերջին տարիներին արձանագրված որոշակի առաջընթացին, դեռևս պահպանվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև շոշափելի տարբերություն երիտասարդների` երկրի հասարակական-քաղաքական գործընթացների մասնակցության, նրանց տեղեկացվածության և մի շարք այլ գործընթացների առումով: Այսօր երիտասարդական պետական քաղաքականության ոլորտի կարևորագույն խնդիրներից է ակտիվացնել մարզային երիտասարդությանը` միաժամանակ նպաստելով երիտասարդների մարզաթափման գործընթացի կանխմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խթանել մարզային երիտասարդական կազմակերպությունների գործունեությունն ու զարգացնել կարողությունները: Մեթոդական օժանդակություն տրամադրել ՀՀ մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդներին: Իրականացնել ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կազմակերպչական աշխատանքները:

 

1. Կարգավորման առարկան

Մարզային երիտասարդական կազմակերպությունների գործունեության խթանում, կարողությունների զարգացում

ՀՀ մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդներին մեթոդական օժանդակության տրամադրում

ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի կազմակերպչական աշխատանքների իրականացում

 

2. Ակնկալվող արդյունքը

Մարզային հասարակական կազմակերպությունների գործունեության խթանում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավում

30.

«Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Պետական երիտասարդական քաղաքականության արդիականացում

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին տարիներին երիտասարդության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնելու պետական երիտասարդական քաղաքականության իրավական դաշտը: Այսօր ոլորտը կանոնակարգող պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը հաստատվել է դեռևս 1998 թվականին և համահունչ է եղել այդ ժամանակահատվածին: 1998 թվականից մինչ օրս փոփոխվել են ինչպես պետական երիտասարդական քաղաքականության շահառու հանդիսացող խմբին վերաբերող վիճակագրական ցուցանիշները, այնպես էլ` շահառուներին հուզող հիմնախնդիրները: Մասնավորապես, 2011 թվականին մշակված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հետազոտական և վերլուծական մասերը, երիտասարդների ձգտումների վերաբերյալ հետազոտությունը վեր հանեցին մի շարք նոր հիմնախնդիրներ, որոնց լուծման համար այլևս արդիական չէ նախկին հայեցակարգը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհրաժեշտ է մշակել նոր` ժամանակին համահունչ հայեցակարգ, որը հաշվի կառնի երիտասարդական ոլորտի միջագային փորձը, արդի զարգացումները և միտումները:

 

1. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ ընդունվել է 2013-2017 թվականների Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը: Ռազմավարության գերակայությունները կյանքի կոչելու նպատակով իրավական առավել արդիական և փաստարկված բազա ունենալով է պայմանավորված նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ` ոլորտի մասնագետների մասնակցությամբ, որը կուսումնասիրի տեղական և միջազգային փորձը, կմշակի հայեցակարգի նախագիծ: Հանրային լայն քննարկումներից հետո նախագիծը կլրամշակվի և կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

 

2. Ակնկալվող արդյունքը

Պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով իրավական դաշտի արդիականացման արդյունքում փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

31.

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Սփյուռքում վտանգված է հայապահպանությունը, հայկական մշակույթը: Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ մշակութային կապերն ու հարաբերություններն են, ազգային երգի, պարի, այլ մշակութային խմբերի այցելություններն են հայրենիք, իրենց արվեստի ներկայացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի մշակման ու իրականացման միջոցով հնարավոր է սփյուռքի մշակութային խմբերին, անհատ կատարողներին հնարավորություն տալ ներկայացնելու սեփական հմտությունները, անհրաժեշտ փորձ ձեռք բերել շփվելով հայրենիքի, սփյուռքյան այլ խմբերի, գործիչների հետ, աջակցել հայապահպանությանն ու հայ մշակույթի զարգացմանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

 

2. Կարգավորման առարկան

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի իրականացումը թույլ է տալիս երկու տարին մեկ անգամ հայրենիքում հյուրընկալել հարյուրավոր սփյուռքահայերի, նրանց համար կազմակերպել համերգներ, ելույթներ Երևանում և տարբեր մարզերում: 

 

3. Ակնկալվող արդյունքները

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում, հայ մշակույթի զարգացում և տարածում, ամուր կապ հայրենիքի հետ, մշակութային գործակցության խորացում և սփյուռքում հայապահպանություն, սփյուռքահայերի ներգրավում համահայկական ցանցերում և ծրագրերում:

32.

Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիր

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Սփյուռքում վտանգված է հայապահպանությունը, հայոց լեզուն, հայկական մշակույթը: Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ երիտասարդության մշտական և բազմաբնույթ կապերն ու հարաբերություններն են, պատանիների ու աղջիկների` Հայաստան ճանաչողական այցելություններն են, իրենց հասակակիցների հետ ծանոթություններն ու շփումները, հայկական հարուստ ժառանգության հետ նրանց մշտական առնչությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Արի տուն» ծրագրի մշակման ու իրականացման միջոցով հնարավոր է սփյուռքի երիտասարդության համար ճանաչելի դարձնել սեփական հայրենիքը, աջակցել հայապահպանությանն ու հայոց լեզվի, մշակույթի զարգացմանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

 

2. Կարգավորման առարկան

«Արի տուն» ծրագրի իրականացումը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների, նրանց համար կազմակերպել ճանաչողական շրջայցեր ու դասընթացներ: 

 

3. Ակնկալվող արդյունքները

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում, սփյուռքի երիտասարդության կողմից հայրենաճանաչություն և ամուր կապ հայրենիքի հետ, երիտասարդական գործակցության խորացում և սփյուռքում հայապահպանություն, երիտասարդների ներգրավում համահայկական ծրագրերում:

33.

«Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Աշխարհասփյուռ հայության առջև այսօր ծառացած է հայապահպանության գերխնդիրը: Հայն իր գոյատևման պայքարում հեռու լինելով հայրենիքից հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն, հեռանում է ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, դադարում է կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները: Դրա համար անհրաժեշտ է պայքար ծավալել լեզվամշակութային ուծացման դեմ, նպաստել հայ ազգային ինքնության միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը և իրականացնել դրանց տարածման միջոցառումներ, նպաստել նաև Հայաստանի հետ սփյուռքահայության, հայկական կառույցների կապերի ամրապնդմանը և զարգացմանը, սփյուռքահայությանը նոր լիցքեր հաղորդելուն՝ խթանելով Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, սփյուռքի համար և համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակի ընդլայնումը, սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Յուրաքանչյուր տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվում է ամառային դպրոց, որին մասնակցում են սփյուռքյան համայնքների կողմից ընտրված ներկայացուցիչները՝ բարձրացնելով սեփական տեղեկացվածության մակարդակն ու գիտելիքները, հմտանալով հայոց լեզվի, հայագիտության, կրթության ու քաղաքականության բնագավառներում, ծանոթանալով համահայկական կառույցներին ու պետական ծրագրերին:

 

2. Կարգավորման առարկան

Ծրագրով հնարավոր կլինի նպաստել սփյուռքի գործիչների, համայնքների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը: 

 

3. Ակնկալվող արդյունքները

Սփյուռքի կազմակերպման մակարդակի բարձրացում, համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնագիտական վերապատրաստում, հայրենիքի հետ կապերի ամրացում:

34.

«Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովի կազմակերպում

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից: 

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, սփյուռքը համարելով համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ, միաժամանակ կարևորում են սփյուռքի ներուժի հայտնաբերման և համախմբման կառուցակարգերի մշակումը, սփյուռքի կարող ուժերին երկրի ներքին կյանքին ներգրավելը՝ հայկական պետականության ամրապնդման և մրցունակ պետության ձևավորման, ազգային հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման նպատակով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության և սփյուռքի համար նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը սփյուռքի համակարգված մասնակցության ապահովումը՝ Հայաստան-սփյուռք համաժողովների կազմակերպման միջոցով:

 

2. Կարգավորման առարկան

«Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովի կազմակերպման միջոցով համատեղ գործունեության ուղղությունների ու քաղաքականության ճշգրտում, հայ ներուժի համախմբում:

 

3. Ակնկալվող արդյունքները

Հայաստան-սփյուռք գործակցության խորացում, հայկական ներուժի ներգրավում Հայաստանի զարգացման գործում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամբողջացում:

35.

Հայ կանանց համահայկական համաժողովի կազմակերպում

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայ կինը միշտ մեծ դեր է ունեցել ազգային հիմնախնդիրների լուծման գործում: Նա անգնահատելի դերակատարություն է ունեցել պատմության ամենադժվարին պահերին: Անհրաժեշտություն է առաջացել նաև հայ կնոջ դերն ընդգծել ներկա պայմաններում, համատեղ ուժերով ծրագրել նոր անելիքներ, հատկապես Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայ կանանց ներուժի համախմբման, հայ կնոջ դերը համազգային խնդիրների լուծման գործում կարևորելու համար 2014 թվականի հոկտեմբերին նախատեսվում է կազմակերպել համահայկական համաժողով Հայաստանում:

 

2. Կարգավորման առարկան

Հայ կանանց համահայկական համաժողովի շրջանակներում համահայկական կառույցների, կանանց կազմակերպությունների համագործակցության խթանում, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստում և իրականացում սփյուռքի հայկական համայնքներում:

 

3. Ակնկալվող արդյունքները

Հայ կանանց ներուժի համախմբում, Հայաստան-սփյուռք գործակցության ընդլայնում, սփյուռքում հայ ինքնության պահպանում և զարգացում:

36.

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հավաք Հայաստանում

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ Նախագահի հրամանագրով 2011 թվականին ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով: Միաժամանակ տարբեր երկրներում ստեղծվել են տարածաշրջանային հանձնաժողովներ, որոնք մշակում և իրականացնում են ծրագրեր, կազմակերպում են հանդիպում-քննարկումներ: Անհրաժեշտություն է առաջացել փորձի ու տեղեկատվության փոխանակության, ինչպես նաև միմյանց հետ համագործակցաբար աշխատելու:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները համադրելու ու համակարգված գործելու համար կազմակերպվելու է դրանց ներկայացուցիչների հավաք Հայաստանում:

 

2. Կարգավորման առարկան

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգում, տեղայնացում սփյուռքի համայնքներում:

 

3. Ակնկալվող արդյունքները

Հայկական ներուժի համախմբում, Հայաստան-սփյուռք գործակցության ընդլայնում, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նվիրված միջոցառումների համակարգում:

ՀՀ առողջապահության նախարարություն

37.

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտը կարգավորող ռազմավարական փաստաթղթի ընդունման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, բնակչության հոգեկան առողջության պահպանման և բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու հոգեկան առողջության պահպանման ազգային ռազմավարություն, որը հնարավորություն կտա ներդնելու հոգեկան առողջության պահպանման նորարար ծառայություններ՝ հիմնվելով մատչելիության, իրավահավասարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և այլ հիմնարար սկզբունքների վրա:

Այսպես, նախագծի N 1 հավելվածով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը, որով ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտի ներկա իրավիճակը, միջազգային փորձը, ոլորտը կարգավորող ներպետական և միջազգային օրենսդրությունը, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ` ուղղված Հայաստանի Հանրապետության բնակչության հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Միաժամանակ նախագծի N 2 հավելվածով նախատեսվում է հաստատել ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, որով նախատեսվում են հոգեկան առողջության պահպանման ոլորտում նախանշված նպատակների իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որպես հետխորհրդային շրջանի պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը ժառանգել է առողջապահական համակարգ, որը նախատեսում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և համակողմանի բուժօգնության հասանելիություն ամբողջ բնակչության համար:

Համակարգը եղել է խիստ կենտրոնացված՝ հիերարխիկ կազմակերպական կառուցվածքով: Ընդ որում, ֆինանսական և այլ հատկացումները հիմնվել են ազգային նորմերի վրա և չեն բխել բնակչության առողջապահական կարիքներից:

Անկախանալուց ի վեր Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Չնայած մի շարք փոփոխությունների իրականացմանը` հոգեկան առողջության ընդհանուր մոտեցումները, ցավոք, դեռևս հեռու են ժամանակակից համարվելուց և իրենց մեջ կրում են խորհրդային շրջանից ժառանգված ռազմավարություններ և գործընթացներ:

Առողջապահական ծառայությունները լիարժեք հասանելի չեն բնակչությանը, հատկապես կարիքավորներին, իսկ մատուցվող ծառայությունների որակը երբեմն քննահարույց է: Բազմաթիվ առողջապահական հաստատություններ, հատկապես գյուղական վայրերում, չունեն ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ և մարդկային ռեսուրսներ:

Հայաստանի Հանրապետության հոգեկան առողջության բնագավառը ներկայումս կարգավորվում է «Հոգեբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է 2004 թվականի մայիսի 25-ին:

Օրենքով են նախատեսվում հոգեկան առողջության պահպանման, հոգեբուժական օգնության իրականացման, հոգեբուժական օգնություն իրականացնելիս պետության երաշխիքների, պետության կողմից հոգեբուժական օգնության և սոցիալական պաշտպանության ապահովման, արտահիվանդանոցային և դիսպանսերային հոգեբուժական օգնության հետ կապված հարաբերությունները, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները և այլն:

Այսպիսով` հոգեկան առողջության պահպանման ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոլորտում առկա են հետևյալ հիմնական խնդիրները`

1) Հայաստանում գործող հոգեկան առողջության ծառայություններն անբավարար են, և եղածն էլ անհաջող կերպով է ինտեգրված առաջնային բուժօգնության համակարգում.

2) ներկայիս համակարգը կենտրոնացած է ստացիոնար (հիվանդանոցային) բժշկական օգնության վրա.

3) չկան վերապատրաստված սոցիալական աշխատողներ և հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ, ինչը բերում է համայնքային մակարդակով ծառայությունների մատուցման հնարավորության սահմանափակման.

4) հոգեբուժական օգնությունը դեռևս տրամադրվում է միմիայն հոգեբուժական հաստատություններում, այդ թվում՝ հիվանդանոցներ և սոցիալական հոգենյարդաբանական կենտրոններ.

5) բուժումը, վերականգնումը, հոգեբանությունը, վերասոցիալականացումը և հոգեբանասոցիալական աշխատանքը դեռևս բավարար չափով կարգավորված չեն.

6) գործնականում գոյություն չունի հոգեհիգիենա և հոգեպրոֆիլակտիկա:

Նշվածի հետևանքով խնդիր է առաջացել բարեփոխել ազգային հոգեբուժական ծառայությունը, որին ուղղված առաջին քայլը Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկի մշակումն է:

 

1.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակը բնակչության հոգեկան առողջության պահպանումը և բարելավումն է:

Մասնավորապես, նախագծով հաստատվող ռազմավարության նպատակը Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման ծառայության ստեղծման մոտեցումների, հոգեկան առողջության պահպանման տեսական, մեթոդական, կազմակերպչական, կառուցվածքային և այլ հիմնական կողմերի, ինչպես նաև հոգեբանասոցիալական խնդիրներ ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված գործողությունների ամրագրումն է:

Միաժամանակ նախագծով հաստատվող ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների նպատակն է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, հոգեկան առողջության ոլորտի մասնագետների անվանացանկի, զբաղմունքի նկարագրության և որակավորման պահանջների հստակեցումը, մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացումը, հոգեկան առողջության խնդիրների և ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացումը, հոգեբուժական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումը, հոգեկան առողջության ոլորտի խնդիրների լուծման ինստիտուցիոնալ ձևից համայնքահեն աջակցության համակարգի անցումը և այլն:

 

2. Կարգավորման առարկան

Հոգեկան առողջության ոլորտում առկա տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծով կատարված փոփոխության արդյունքում կնախանշվեն հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված հիմնական մոտեցումները, ոլորտում առկա խնդիրների, վերջիններիս լուծմանն ուղղված հիմնական միջոցառումները, որոնց իրականացման արդյունքում կպահպանվի և կբարելավվի Հայաստանի Հանրապետության բնակչության հոգեկան առողջությունը:

38.

«Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է բնակչության առողջ ապրելակերպի խթանման խրախուսմանն ուղղված նոր մոտեցումների և գործիքների ներդրման անհրաժեշտությամբ, որը կբերի ոչ վարակիչ հիվանդությունների վաղաժամ մահացության ու հիվանդացության նվազեցմանը, կնպաստի հոգեկան առողջության բարելավմանը, տրավմատիզմի նվազեցմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հիվանդությունների տարածվածության և մահացության ուսումնասիրություններն ապացուցում են, որ Հայաստանի բնակչության շրջանում ևս առավել տարածված են ոչ վարակիչ հիվանդությունները և կազմում են Հայաստանում գրանցվող բոլոր մահերի մոտ 80%-ը (սրտանոթային հիվանդությունները 49%, չարորակ նորագոյացությունները 19,8%, այնուհետև` շաքարային դիաբետը 4,8% և վնասվածքներն ու թունավորումները` 4,9%):

Հիվանդացության, ինչպես նաև նշված հիվանդություններից առաջացած վաղաժամ մահերի մի զգալի մասը հնարավոր է կանխել առողջ կենսակերպի համար համապատասխան նպաստավոր շրջանակներ ապահովելու միջոցով: Համաձայն վիճակագրության` Հայաստանի Հանրապետության 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում առավել տարածված են` ծխախոտի օգտագործումը` 25.6% (ըստ սեռային բաշխվածության` տղամարդիկ` 52%, կանայք` 3%), գիրությունը և ճարպակալումը` 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17.5%, ալկոհոլի օգտագործումը` 8.2% (տղամարդկանց մոտ` 15%):

 

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մշակվելու և նեդրվելու է Հայաստանի Հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիր, որը ներառելու է միջոցառումներ` ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների տարածվածության նվազեցմանը:

 

2. Կարգավորման առարկան

Առողջ կենսակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող անձանց թվի նվազեցում ու առողջ կենսակերպով վարող անձանց թվի բարձրացում, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում:

39.

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 9.6-րդ կետից, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ազգային ռազմավարության դրույթներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համընդհանուր ճանաչում գտած ճշմարտություն է այն փաստը, որ զուտ բժշկական գործոնների դերն առողջության պահպանման գործում չի կարող վճռորոշ լինել: Տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքներով քրոնիկ հիվանդությունների մոտ 60-70 տոկոսը պայմանավորված է սնուցման խանգարումներով: Թերսնուցման արդյունքում աշխարհի զարգացող երկրներում յուրաքանչյուր օր մահանում է մինչև 5 տարեկան 7500 երեխա: Աշխարհի բնակչության շուրջ 20 տոկոսը շարունակում է ենթակա մնալ միկրոտարրերի և վիտամինների դեֆիցիտի, որի հետևանքն են հանդիսանում մի շարք ծանր և անդարձելի ախտաբանական վիճակներ, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ հանգեցնում մահվան:

Այս առումով Հայաստանը բացառություն չի, իսկ վերջին 10 տարիների ընթացքում երեխաների սնուցման կարգավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև 0-5 տարեկան երեխաների շրջանում թերաճության և թերքաշության ցուցանիշները վատացման կայուն միտում են դրսևորել: Սա վկայում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ ինչպես քրոնիկ, այնպես էլ սուր սնուցման հետ կապված հնարավոր խանգարումների մասին: Անհանգստացնող է նաև գերքաշության գնալով մեծացող խնդիրը, հատկապես վաղ տարիքային խմբի երեխաների դեպքում:

 

Հարցը հատկապես կարևորվում է այն տեսանկյունից, որ, համաձայն մի շարք այլընտրանքային հետազոտությունների արդյունքների, երեխաների սնուցման հետ կապված խնդիրներն առկա են ոչ միայն վաղ մանկության շրջանում, այլ նաև դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ: Ընդ որում, դրանք կապված են ինչպես դեռահասների սնուցման կարգավիճակի և վատ սննդային սովորույթների հետ, այնպես էլ պայմանավորված են ավելի գլոբալ համակարգային հարցերով` կապված առողջ սննդային վարքագծի համար ոչ բարենպաստ օրենսդրական դաշտի և գործելակերպային միջավայրի առկայությամբ, որի պատճառով խնդիրը դիտարկվել է ավելի լայն, և սույն փաստաթուղթը ներառելու է ինչպես վաղ մանկական հասակի, այնպես էլ դեռահասության շրջանի սնուցման բարելավման հետ կապված խնդիրները:

 

Այս ամենը ենթադրում է երեխաների սնուցման խնդիրների շուրջ բավականին լուրջ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն` հատկապես հաշվի առնելով ներկայիս պայմաններում երեխաների շրջանում աղքատության որոշակի աճը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մշակվելու և ներդրվելու է Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը, որով սահմանվելու են երեխաների սնուցման բարելավմանն ուղղված հայեցակարգային մոտեցումները:

 

2. Կարգավորման նպատակը

Իրավական ակտի կարգավորման նպատակը գործողությունների ուղեցույցը սահմանելն է` ուղղված երեխաների սնուցման կազմակերպմանը, որպես մանկան առողջ աճի և զարգացման գրավական, որը ներառում է երեխաների սնուցման իրավիճակի վերլուծությունը և գնահատականը` հիմնական խնդիրների վերհանմամբ, սահմանում է նպատակներ իրավիճակի բարելավման ուղղությամբ և հստակ գործողություններ այդ նպատակների հասանելիության ապահովման համար:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը և դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստի Հայաստանում վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի բարելավմանը և հետևաբար նրանց առողջ աճի ու զարգացման ապահովմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության իջեցմանը, իսկ դպրոցահասակ երեխաների շրջանում` սննդային ճիշտ վարքագծի ձևավորմանն ու չափահաս կյանքում վաղաժամ մահվան պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը:

40.

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է բժշկական ծառայությունների որակի, լաբորատոր ծառայությունների կարողությունների բարելավման և դեղերի ռացիոնալ կիրառումը խթանելու, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հակաբիոտիկների լայն կիրառումը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և առողջապահության ոլորտում, այդ թվում` հաճախ ոչ ճիշտ դեղաչափով և տևողությամբ, հանգեցրել է հանրային առողջությանն սպառնացող լուրջ վտանգի ամբողջ աշխարհում` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը բարդացնում և ավելի թանկ է դարձնում մի շարք հաճախ հանդիպող վարակների բուժումը` ձգձգելով բուժման ընթացքը: Հակամանրէային դեղերի նկատմամբ հարուցիչների կայունության կանխատեսելի հետևանքներն են հիվանդացության աճը, հիվանդության երկարաձգված ընթացքը, բարդությունների ավելի մեծ վտանգը և մահացության բարձր տոկոսը: 

Հայաստանի Հանրապետությունում դեղերի որակի ու անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում արդեն իսկ իրականացվում են հակամանրէային դեղերի շրջանառությանն ուղղված միջոցառումներ, սակայն առողջապահության, անասնաբուժության և սննդի արտադրության ոլորտներում հակամանրէային դեղերի լայնորեն կիրառումը պահանջում է միջգերատեսչական լայն համագործակցություն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հետևելով հակամանրէային դեղերի կայունության զսպմանն ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած գլոբալ ռազմավարությանը` այսօր բազմաթիվ ազգային, միջազգային և այլ կազմակերպություններ ու գործակալություններ իրականացնում են պայքարի միջոցառումներ:

Առաջարկվում է հաստատել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարական ծրագիրը և միջոցառումների համապարփակ ցանկը, որը հնարավորություն կտա ապահովել միջոցառումների իրականացման պատշաճ հաշվետվողականություն և հակամանրէային կայունության դեպքերի վերաբերյալ որակյալ տվյալների առկայություն, բժշկական ծառայությունների որակի բարելավում` լաբորատոր ծառայությունների կարողությունների բարելավման և դեղերի ռացիոնալ կիրառման խթանման միջոցով:

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակը հակաբիոտիկների շրջանառությունը և պատշաճ օգտագործումը կանոնակարգելը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողությունը մշակելը, ինչպես նաև իրազեկման և կրթական լայնածավալ միջոցառումներն իրականացնելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում` հակամանրէային դեղերի կայունության դեմ համակարգված գորոծողությունների իրականացմամբ:

41.

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի նիստի N 40 արձանագրությամբ հավանության արժանացած` Բուժծառայությունների որակի գնահատման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 2.2-րդ կետից, ինչպես նաև հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների որակի բարելավման ու վերահսկման անհրաժեշտությունից, որը նպատակ ունի առավելագույնն ապահովել հիվանդների անվտանգությունը` բժշկական օգնության և սպասարկման ընթացքում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անցած տարիներին իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ` այդ նպատակով Համաշխարհային բանկի առողջապահական վարկային ծրագրերի շրջանակներում հանրապետության մարզերում ստեղծելով արդիական շենքային պայմաններով և սարքավորումներով հագեցված հիվանդանոցներ` նպատակ ունենալով որակյալ և ժամանակակից բժշկական օգնությունը հասանելի դարձնել ՀՀ մարզերի բնակչությանը:

Չնայած այդ հանգամանքին դեռևս բավարար չափով կարգավորված չեն հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների որակին ներկայացվող պահանջները, չկան հստակ մեխանիզմներ և գործիքներ` իրականացված աշխատանքի որակի գնահատման համար: 

 

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը հիվանդանոցային բժշկական հաստատություններում որակի չափանիշները և դրանց վերահսկման մեխանիզմներն ու գործիքները սահմանելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է հիվանդանոցային բժշկական օգնության ու մատուցվող ծառայությունների որակի բարելավում, պետության կողմից հիվանդանոցային բժշկական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության բարձրացում և ստացած բժշկական օգնության որակից բնակչության գոհունակության բարձրացում:

42.

«Երեխաներին կրծքով կերակրելու խրախուսման ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Երեխաներին կրծքով կերակրելու խրախուսման ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վաղ մանկության շրջանում առաջացող հիվանդությունների նվազեցման և կանխարգելման անհրաժեշտությամբ և Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ. ազգային ռազմավարության դրույթներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Միավորված ազգերի կազմակերպության հազարամյակի հռչակագրով սահմանված հազարամյակի զարգացման 8 նպատակներից 1-ը վերաբերում է մանկական մահացության նվազեցմանը: Հայաստանի ստանձնած պարտավորությունն է` 1990 թվականի համեմատ 2015 թ. մանկական մահացությունը նվազեցնել 2/3-ով:

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով սնուցման խրախուսումը և տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: Կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաև գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից: Ապացուցված է, որ մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: 

Կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ.-ին: Ծրագիրը, որը 1994թ.-ին հաստատվել էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման և աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում և հիմնարար կազմակերպակառուցվածքային փոփոխությունների իրականացում` ծննդօգնության հաստատությունների մակարդակով: Ծրագրի առաջընթացն ակնհայտ էր: Համաձայն պաշտոնական վիճակագրության` կրծքով կերակրման ցուցանիշը 1994-2000թթ. ընթացքում բարձրացել էր ավելի քան 3 անգամ, սակայն 2000թ.-ին հաջորդող տարիներին այդ ցուցանիշի աճի տեմպերը զգալիորեն նվազել են, և նույնիսկ պարբերաբար անկում ապրել (1994թ.` 20%, 2000թ.` 60%, 2005թ.` 72%, 2006թ.` 68%, 2010թ.-81%, 2011թ.` 78%):

Ներկայումս բազմաթիվ են վաղ տարիքի երեխաների սնուցման կարգավիճակի հետ կապված և նրանց սնուցման կազմակերպման գործելակերպում առկա հիմնախնդիրները: Մասնավորապես, կրծքով կերակրման «ոչ բավարար» վաղ նախաձեռնում և բացառապես կրծքով կերակրման տևողության ցածր ցուցանիշ, հեղուկների և (կամ) հավելյալ սննդի վաղ ներմուծման արատավոր գործելակերպ, արհեստական կաթնախառնուրդների, կովի կաթի լայն կիրառում և այլն:

Համաձայն Հայաստանի ժողովրդագրական-առողջապահական հարցերի 2005թ. հետազոտության արդյունքների` ապացուցված է կրծքով կերակրման բարերար ազդեցությունը մանկական մահացության մակարդակի վրա: Այսպես, ընտրանքային այս հետազոտության տվյալների համաձայն, մահացած երեխաների համեմատությամբ, կենդանի մնացած երեխաների խմբում կրծքով կերակրված երեխաների տեսակարար կշիռը գրեթե 3 անգամ ավելի է, իսկ կրծքով կերակրման միջին տևողությունը շուրջ 5 անգամ ավելի երկար է եղել:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ակնհայտ է կրծքով կերակրման իրավիճակի շարունակական բարելավման անհրաժեշտությունը` որպես Հայաստանում մանկական մահացության իջեցման լավագույն ռեզերվ: Նշվածի առումով վաղ հասակի երեխաներին կրծով սնուցելու պրոբլեմների վերհանումը, իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարությունների մշակումը մանկան առողջության պահպանման առաջնահերթ խնդիրներից մեկն է:

 

2. Կարգավորման նպատակը

Կրծքով սնուցման գործողությունների ազգային ծրագիրը գործողությունների ուղեցույց է` ուղղված երեխաներին կրծքով սնուցելու հետ կապված առկա գործելակարգերի բարելավմանը, որպես մանկան առողջ աճի և զարգացման գրավական, որը ներառում է երեխաներին կրծքով սնուցելու իրավիճակի վերլուծությունը և գնահատականը` հիմնական խնդիրների վերհանմամբ, սահմանում է նպատակներ իրավիճակի բարելավման ուղղությամբ և հստակ գործողություններ այդ նպատակների հասանելիության ապահովման համար:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Երեխաներին կրծքով կերակրելու խրախուսման ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը և դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստի Հայաստանում երեխաներին կրծքով կերակրելու կարգավիճակի բարելավմանը, առողջ աճի ու զարգացման ապահովմանը, վաղ մանկության շրջանում փորլուծային և շնչառական հիվանդությունների կանխարգելմանը և, հետևաբար, մանկական մահացության իջեցմանը:

43.

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է տրավմատիզմի հետևանքով վաղաժամ մահերի և հաշմանդամության կանխման և նվազեցման նպատակով անհրաժեշտ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրավմատիզմից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքեր գրանցվում են առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, առավել կարևորվում է տրավմատիզմի դեմ պայքարի համապարփակ ծրագրի և միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի կանխարգելման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել, մասնավորապես, մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 995-Ն որոշմամբ ներդրվել է Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա գործողությունների ծրագիրը, որը ներառում է նաև առողջապահական միջոցառումներ:

Տրավմատիզմի մյուս տեսակների ուղղությամբ ոլորտը դեռևս ունի ձևավորման կարիք:

Մահացության կառուցվածքում տրավմատիզմով պայմանավորված մահացության ցուցանիշը դեռևս ունի աճման միտում և 2011 թվականին կազմել է 4. 9%:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մշակել և ներդնել գործողությունների ծրագիր, որի շրջանակներում կբարելավվի արդեն հիմնված միջգերատեսչական համագործակցությունը, կապահովվի տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված միջոցառումների համակարգված, հաջորդական իրականացումն ու շարունակականությունը: 

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունման նպատակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող տրավմատիզմի կանխարգելման գլոբալ ծրագրին համահունչ միջոցառումներ իրականացնելն է` ուղղված տրավմատիզմից արձանագրվող մահվան դեպքերի և հաշմանդամության նվազեցմանը: 

 

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է միջազգային մոտեցումներին համահունչ միջոցառումների օգնությամբ բարելավել բնակչության առողջության և ժողովրդագրական ցուցանիշները, կանխել տրավմատիզմի հետևանքով հաշմանդամության և մահվան դեպքերով պայմանավորված պետության տնտեսական վնասը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

44.

Տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգի մշակման վերաբերյալ

 

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն հայեցակարգի նպատակն ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման չափոփոշիչների վերաբերյալ ընդհանուր ուղղություններ սահմանելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնցից ելնելով հնարավոր կլինի սահմանել ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունը, ինչի արդյունքում ճանապարհային ցանցը ոչ միշտ է համաչափ զարգանում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և ակնկալվող արդյունքը

Հայեցակարգով նախատեսվում է սահմանել այն հիմնական ուղղությունները, որոնցից ելնելով հնարավորություն կընձեռվի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը և զարգացումն իրականացնել ըստ առաջնահերթության, ինչը կապահովի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի համաչափ զարգացումը:

45.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական) ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

2014 թվականին ԱՊՀ երկրների տարածքում գործարկվելու է «մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռների միջազգային փոխադրման իրականացման ԱՊՀ երկրների միացյալ հատուկ թույլտվության համակարգ», որի առկայությունը ՀՀ տարածքում տնտեսավարող բեռնափոխադրողների համար կապահովվի հավասար պայմաններ ԱՊՀ ցանկացած երկրում տնտեսավարողների հետ աշխատելու համար, ինչի համար Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոները հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ անհրաժեշտ կլինի կատարել որոշակի փոփոխություններ` դրանում ամրագրված դրույթները ԱՊՀ միացյալ համանման փաստաթղթի դրույթներին համապատասխանեցնելու համար:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս գործող օրենսդրությամբ ավտոտրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի սահմանափակումներ նախատեսված չեն և ցանկացած քաշով և սռնիների բեռնվածքով տրանսպորտային միջոցներ կարող են մուտք գործել Հայստանի Հանրապետություն:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հանրապետություն մուտք գործող և հանրապետությունից դուրս փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար մտցնել ԱՊՀ երկրների համար ընդհանուր ճանաչված ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի առավելագույն թույլատրելի արժեքներ, այդ ցուցանիշները գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելել:

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագով կկանոնակարգվի հանրապետություն մուտք գործող և հանրապետությունից դուրս փոխադրումներ իրականացնող ծանրաքաշ, մեծ եզրաչափերով և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների աշխատանքը, դրանց չափորոշիչները կհամապատասխանացվեն:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

 

6. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում իրավական ակտը կհամապատասխանեցվի ոլորտի համար ընդունված ԱՊՀ միացյալ ակտերին, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված հատուկ թույլտվության առկայության դեպքում փոխադրողները կարող են անարգել բեռներ փոխադրել ԱՊՀ ամբողջ տարածքում:

46.

«Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների և հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքների սահմանման, դրանց թողարկման, հրատարակման, գործողության մեջ դնելու, տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման հետ:

 

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս օրենսդրորեն կանոնակարգված չեն փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքները, դրանց թողարկման, հրատարակման, գործողության մեջ դնելու, տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառումը, որից և բխում է ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան փոստային կապի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է փոստային կապի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմինը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչպես նաև «դ» ենթակետի համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն է վերապահված փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանումը և դրանց հրատարակման ու տարածման կազմակերպումը: 

 

4. Կարգավորման նպատակը

Որոշման նախագծի նպատակը փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքների, դրանց թողարկման, հրատարակման, գործողության մեջ դնելու, տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգի սահմանումն է:

 

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Փոստային կապի ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծումը:

47.

«Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման նպատակը երկաթուղու պաշտպանական գոտու չափերը հստակեցնելն է և երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու գործընթացը կանոնակարգելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Դեռևս սահմանված չեն երկաթուղու պաշտպանական գոտու չափերը և կանոնակարգված չի երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը, ինչի արդյունքում երկաթուղուն մոտ, սահմանակից տարածքներում իրականացվում են տարբեր կարգի ու բնույթի շինարարական աշխատանքներ, որոնք վտանգում են երկաթուղու շարժակազմի երթևեկության անվտանգությանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները 

 Սույն որոշմամբ առաջարկվում է հստակեցնել երկաթուղու պաշտպանական գոտու չափերը և կանոնակարգել երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու գործընթացը:

 

2. Կարգավորման առարկան

Սույն որոշման կարգավորման առարկան երկաթուղու պաշտպանական գոտու չափերը հստակեցնելն է և երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու գործընթացը կանոնակարգելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն երկաթուղու պաշտպանական գոտու չափերը և կկանոնակարգվի երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու գործընթացը, որը կխթանի երկաթուղու շարժակազմի երթևեկության անվտանգությանը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

48.

«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը կառուցապատման հաջորդական քայլերն ու պահանջվող թույլտվությունների տրամադրման կարգերը ՀՀ կառավարության մեկ որոշման մեջ ամփոփելն է, որը մեծ աջակցություն կլինի կառուցապատողին:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կառուցապատման ընթացակարգերը սահմանված են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով, որոնք մեկը մյուսին բազմաթիվ հղումներ են պարունակում:

Ներկայումս կառուցապատման ընթացակարգերի համակարգը սահմանված է ՀՀ կառավարության հետևյալ որոշումներով`

ա. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 257-Ն որոշում,

բ. ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 18-ի N 1473-Ն որոշում,

գ. ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշում,

դ. ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշում,

ե. ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշում,

զ. ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշում,

է. ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշում և այլն:

Կառուցապատողի համար բարդություն և ժամանակի կորուստ է առաջացնում թվարկված որոշումներից օգտվելը, նրանց հաջորդականությունը որոշելը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առկա բարդություններից խուսափելու նպատակով առաջարկվում է թվարկված կարգերը միավորել և սահմանել ՀՀ կառավարության մեկ որոշմամբ, որը կներառի կառուցապատման բոլոր քայլերը` հերթականությունը, անհրաժեշտ թույլտվությունները, սահմանված ժամկետները և այլն:

 

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կկանոնակարգվեն կառուցապատման ընթացակարգերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է բացառել կրկնությունները, պարզեցնել շարադրանքը, կառուցապատողի համար հստակեցնել իր կողմից իրականացվելիք գործողությունները և քայլերի հերթականությունը:

49.

«ՀՀ կառավարության 1998 թվականի N 479 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն պետք է համապատասխանեցնել ներկայումս գործող կարգերին, բացառել որոշման մեջ տեղ գտած այն հասկացությունները, որոնք ժամանակի ընթացքում իրենց իմաստը կորցրել են:

 

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող կարգում դեռևս կան հասկացություններ, որոնք ներկայումս չեն կիրառվում, ինչպես նաև առկա են դրույթներ, որոնցով սահմանված են հաստատված գլխավոր հատակագիծ ունեցող համայնքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությանը վերաբերող պահանջներ: Նշված երևույթները տարընթերցման պատճառ են հանդիսանում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված խնդիրները կարգավորելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 1998 թվականի N 479 որոշման մեջ:

 

2. Կարգավորման առարկան

«ՀՀ կառավարության 1998 թվականի N 479 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կկանոնակարգվեն համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության ընթացքում պահանջվող համաձայնեցումների հետ կապված գործառույթները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է հստակեցնել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում ծագած խնդիրները:

50.

«Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն էականորեն կկրճատի պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտների շահագործման ծախսերը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում (կրթական, մշակութային, բնակելի և այլն) շինարարական աշխատանքերն իրականացնելիս հիմնականում չեն կիրառվում ժամանակակից էներգախնայող և էներգաարդյունավետ մջոցառումներ: Համաձայն փորձագիտական գնահատականների` չնայած նշված միջոցառումների կիրառման դեպքում շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի ավելացմանը (մինչև 10%), օբյեկտների շահագործման ծախսերը կարող են էականորեն կրճատվել (մոտ 40%) և կատարված հավելյալ ծախսերի հետգնման ժամկետը կազմում է 7-8 տարի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է սահմանել պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների նախագծային և շինարարության փուլերում էներգախնայող և էներգաարդյունավետ կիրառման ենթակա միջոցառումներ: 

 

2. Կարգավորման առարկան

Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների կիրառման ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է էներգախնայող և էներգաարդյունավետ միջոցառումների կիրառմամբ կրճատել պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների շահագործման ծախսերը և ապահովել դրանց նպատակային օգտագործման համար առավել հարմարավետ պայմաններ:

51.

«Շինարարական աշխատանքների և ծավալների վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվություն հավաքագրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարական աշխատանքների առանձին տեսակների, ծավալների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս պետական կառավարման մարմիններին տրամադրվող տեղեկատվությունը հաճախ լինում է ոչ ամբողջական և չի ներառում կատարված աշխատանքների առանձին տեսակների ծավալները:

Կատարվող վերլուծությունները հնարավոր չի լինում իրականացնել` ելնելով մասնագիտական չափորոշիչներից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մշակել նոր կարգ կամ նորմատիվ իրավական ակտերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որը հնարավորություն կտա իրականացնել համապատասխան մոնիթորինգ:

 

2. Կարգավորման առարկան

Լիազոր մարմնի կողմից հանրապետությունում իրականացվող շինարարության մոնիթորինգի ընթացակարգի կանոնակարգում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նորմատիվաիրավական ակտերով կկանոնակարգվի շինարարական աշխատանքների ընթացքի և ծավալների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքագրումը, որի արդյունքում կիրականացվեն համապատասխան վերլուծություններ` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

52.

«ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 788-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտերի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության լիցենզիաներին կից տրամադրվեն ներդիրներ մասնագիտական կազմի և տեխնիկական հագեցվածության վերաբերյալ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ինժեներական հետազննում և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող կազմակերպություններում ընդգրկված մասնագիտական կազմի փոփոխությունների, տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը դժվարություններ են ստեղծում լիցենզավորման օրենսդրության պահանջների և համապատասխան մոնիթորինգի իրականացման համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Լիցենզիաներին կից տրամադրել ներդիրներ, որտեղ նշված կլինի լիցենզավորված կազմակերպություններում ընդգրկված մասնագետի (մասնագետների) և տեխնիկական հագեցվածության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

 

2. Կարգավորման առարկան

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն և N 788-Ն որոշումների դրույթների լիարժեք իրականացում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նշված իրավական ակտերը հնարավորություն կտան բարձրացնել ինժեներական հետազննում և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացնող գործունեության նկատմամբ վերահսկողության և մոնիթորինգի արդյունավետությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

53.

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով և օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությամբ: 

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող իրավական ակտի կիրառման արդյունքում պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում առանձին դրույթներ որոշակի խոչընդոտներ են առաջացնում բնականոն գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, արհեստականորեն կրկնակի մրցույթի անցկացման, ժամկետների հաշվարկման, մրցույթների հետաձգման հարցում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գործող իրավական ակտում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավոր կլինի հստակեցնել որոշակի դրույթներ, կանոնակարգել կրկնակի մրցույթների, սահմանված ժամկետների, առանձին իրավահարաբերությունների հարցերը:

 

2. Կարգավորման առարկան

Հանրակրթության համակարգում ղեկավար կադրերի ընտրության գործում ռացիոնալ քաղաքականության ապահովում, կոռուպցիոն ռիսկի նվազեցում և հրապարակայնության ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործում իրավահարաբերությունների հստակեցում, կոռուպցիոն ռիսկի նվազեցում:

54.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության: Մրցունակ կրթական և գիտական հիմքերի համար իրավական հիմքերի ապահովում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս պետությունը հանրակրթության համակարգում երաշխավորում է իննամյա անվճար կրթությունը, իսկ տասներկուամյա անվճար պարտադիր կրթության անցման պայմաններում անվճար կրթության իրավունքի իրացման երաշխավորումը հասանելի կդարձնի բոլոր դպրոցահասակ երեխաների համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության:

 

2. Կարգավորման առարկան

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության գործում իրավական նորմերի, սկզբունքների կանոնակարգում և սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության: Իրավական հիմքի` օրենքով ամրագրված տասներկուամյա կրթության իրավունքի իրացում:

55.

«Կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների վրա հիմնված ուսման վարձի առավելագույն շեմը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ուսման վարձի առավելագույն շեմի սահմանման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից սահմանվող վարձավճարների կանոնակարգումից, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումից, ինչպես նաև բարձրագույն կրթության արդյունավետությունից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ըստ մասնագիտության կրթական աստիճանների, ոլորտների և հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ներկա իրավիճակի անհրաժեշտություններից, մասնավորապես, տարբեր բուհերում միևնույն մասնագիտություններով ձևավորված տարբեր ուսման վարձավճարներից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Պետության կողմից սահմանել ուսման վարձավճարների առավելագույն շեմ՝ ելնելով մասնագիտության հավատարմագրման արդյունքներից և մասնագիտության կրթական աստիճաններից: Անհրաժեշտ է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող միևնույն մասնագիտության համար սահմանել միևնույն վարձավճարի առավելագույն շեմ:

 

2. Կարգավորման առարկան

Պետության կողմից սահմանված ուսման վարձավճարների առավելագույն շեմը կկարգավորի տարբեր բուհերում գործող միևնույն մասնագիտությունների անկայուն և տարբեր չափերի ուսման վարձավճարները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում կհստակեցվեն` ըստ մասնագիտությունների, բուհերում սահմանվող վարձավճարները:

56.

«Հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների գնահատման մեխանիզմներն առկա փուլում հստակ չեն արտացոլում կրթության որակի և արդյունավետության վրա ներազդող գործոնները: 

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրման նպատակով հայեցակարգում հստակեցնել գործընթացի իրականացման նպատակները, խնդիրները, ուղղություններն ու մեխանիզմները:

 

2. Կարգավորման առարկան

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի ներդրման նպատակով հետագա գործընթացների համար իրավական անհրաժեշտ հիմքի ստեղծում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման հայեցակարգի առկայություն, կրթության բարեփոխումների համատեքստում կրեդիտային համակարգի ներդրման գործողությունների հստակեցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

57.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգի հստակեցման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը հստակեցված չէ:

Միաժամանակ ներկայումս կանոնակարգված չեն կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշման մեջ:

 

2. Կարգավորման առարկան

Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է՝

- հստակեցնել սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը,

- կանոնակարգել կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության համար նմուշառման հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում՝

- հստակ կսահմանվի սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը,

- կկանոնակարգվեն կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները պետության, տնտեսավարող սուբյեկտների և փորձաքննություն իրականացնողների միջև, մասնավորապես, հասցեական կդառնան կողմերի պարտականություններն ու իրավունքները, կհստակեցվեն նմուշառման ընթացակարգերը։

58.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 29-ի «Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրն ու անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 563-Ա որոշմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ է ձևավորվում, երբ հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցած ջերմային ալիքի ազդեցության գոտում: Այս երևույթը հիմնականում ակտիվանում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների արձանագրված պատճառները հիմնականում մարդածին են: Անտառային հրդեհների դեպքերի ճնշող մեծամասնության պատճառը դաշտերում խոզան և չոր բուսականության այրումն է, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է դեպի մոտակա անտառը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշմամբ ևս հստակեցվի այլ բուսածածկ տարածքներում բռնկվող հրդեհների մոնիթորինգի իրականացման կազմակերպումը:

 

1.1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Բացի դրանից, որ 2013 թվականին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետության անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի N 589 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, առաջարկվող լուծումներին փոխկապակցված է նաև անտառներում և այլ բուսածածկ տարածքներում մոնիթորինգի իրականացման գործընթացի հստակեցումը:

 

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի առարկան անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների համապատասխանեցումն է առկա մարդածին և կլիմայական ռիսկերին, համապատասխան հսկողության և վերահսկողության մեխանիզմների ներդրումն է, անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ինստիտուցիոնալ կառույցների ու պատասխանատվության հստակեցումն է:

 

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության հետ կապված իրավական դաշտի կատարելագործում և համապատասխանեցում առկա մարդածին և կլիմայական ռիսկերին և իրավական դաշտի բարեփոխում: Կհստակեցվեն անտառների պետական մոնիթորինգի համակարգում անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես, անտառների և այլ բուսածածկ տարածքների (հարակից տարածքների) համար պարտադիր կդառնա առաջացած հրդեհների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը։

59.

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրամիությանն ինտեգրման գործընթացում ԵՄ-ի սանիտարական ոլորտի օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանեցման պահանջով, անասնաբուժության բնագավառի միջազգային` ընդունված և կիրառվող պահանջների ներդրմամբ, որն անմիջականորեն կնպաստի անասնաբուժական գործունեության կազմակերպմանը և իրականացմանը, անասնաբուժական ծառայության կազմակերպմանը, նյութատեխնիկական և մասնագիտական կատարելագործմանը, հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման և կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, կենդանիների հիվանդությունների կանխարգելման և վերացման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը և իրականացմանը, որի արդյունքում կապահովվի կենդանիների առողջությունը, անվտանգ կենդանական ծագման սննդի արտադրությունը և իրացումը, հանրության առողջության պահպանումը կենդանական ծագման վարակներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները չեն ապահովում կամ մասնակի են ապահովում կենդանիների առողջության պահպանման, անասնաբուժական գործունեության, անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների անվտանգության ապահովման, անասնաբուժական ծառայության և անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի, պետական վերահսկողության իրականացման վերաբերյալ Եվրոպական միության, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային պահանջների ներդրումը և կիրարկումը: ՀՀ օրենսդրությամբ սահմանելու կամ դրանք լիովին վերանայելու կարիք ունեն մի շարք խնդիրներ, որոնք են՝

 անասնաբուժական գործունեությունը, անասնաբուժական վերապատրաստումը, անասնաբուժական գիտահետազոտական և լաբորատոր գործունեությունը,

 անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի նյութատեխնիկական ապահովումը, իրավասությունները և գործառույթները,

 անասնահամաճարակների դեմ պայքարում ոչնչացված կենդանիների փոխհատուցումը,

 անասնաբուժության բնագավառում գործունեությամբ զբաղվող անձանց գրանցումը և նրանց գործունեության թույլտվությունը,

 կենդանիների առողջության պաշտպանությունը և բարօրության պահպանումը, կենդանիների նկատմամբ փորձարկումների, կենդանիների սպանդի և մորթի, փոխադրման, քնեցման, պահվածքի գործընթացներում բարօրության պահպանման պահանջները,

 անասնաբուժության բնագավառում ամբողջական և հետևողական պետական վերահսկողությունը, որը ներառում է անասնաբուժասանիտարական և սահմանային անասնաբուժական պետական վերահսկողությունները կարգավորող դրույթները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է մշակել «Անասնաբուժության մասին» ՀՀ նոր օրենք:

 

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտի կարգավորման նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան սահմանել`

 անասնաբուժական գործունեությունը, անասնաբուժական վերապատրաստումը, անասնաբուժական գիտահետազոտական և լաբորատոր գործունեությունը,

 անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի նյութատեխնիկական ապահովումը, լիազոր մարմնի իրավասությունները, գործառույթները,

 անասնահամաճարակների դեմ պայքարում ոչնչացված կենդանիների փոխհատուցումը,

 անասնաբուժության բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավասությունները, պարտավորությունները,

 անասնաբուժական պահանջները,

 անասնաբուժության բնագավառում գործունեությամբ զբաղվող անձանց գրանցումը և նրանց գործունեության թույլտվությունը,

 գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման վերաբերյալ դրույթները,

 կենդանիների առողջության պաշտպանությունը և բարօրության պահպանումը, կենդանիների նկատմամբ փորձարկումների, սպանդի և մորթի, փոխադրման, էվթանազիայի, պահվածքի գործընթացներում բարօրության պահպանման պահանջները,

 անասնաբուժության բնագավառում ամբողջական և հետևողական պետական վերահսկողությունը, որը ներառում է անասնաբուժասանիտարական և սահմանային անասնաբուժական պետական վերահսկողությունները կարգավորող դրույթները,

 անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին իրականացվող անասնահամաճարակային միջոցառումների կատարման համար անհրաժեշտ անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների ձեռք բերման և բաշխման մեխանիզմները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում ամբողջական և հստակ կսահմանվեն`

 անասնաբուժության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, մասնավոր և պետական հատվածի գործառույթները,

 կենդանիների առողջության և բարօրության պահպանման հիմնական սկզբունքները, հանրությանը կենդանական ծագման վարակներից պաշտպանությանն ուղղված գործողությունները,

 անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները,

 անասնաբուժության բնագավառում միջազգային պահանջներին համապատասխան և իրականությունում անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները:

60.

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2014-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի նպատակն ագրարային ոլորտի համակողմանի գնահատման արդյունքում պետական քաղաքականության հստակեցումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է 2010 թվականի նոյեմբերին: Ռազմավարության ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում ընդունվել է ՀՀ կառավարության ծրագիրը (ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշում), ինչպես նաև մշակվել է Հայաստանի Հանրապետության 2013-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել 2014 թվականի ընթացքում: 2009-2010 թվականներին գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված գրանցվեց տնտեսական անկում, հատկապես 2010 թվականին, որն էականորեն փոխեց զարգացման կանխորոշված միտումները:

Բացի նշվածից` ագրարային ոլորտում պահանջվում են կիրառվող քաղաքականության նոր մոտեցումներ, հետևաբար ոլորտի ռազմավարական փաստաթղթի վերանայում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նոր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2014-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծի մշակումը, որը հնարավորինս հաշվի կառնի ներկայումս ագրարային ոլորտում ստեղծված վիճակը և զարգացմանը խոչընդոտող գործոնները, առանձնահատկություններն ու հնարավորությունները: Ռազմավարության նախագիծը կառուցվածքային առումով ընդգրկելու է հետևյալ հարցերի շրջանակը` գյուղի և գյուղատնտեսության ոլորտի ներկայիս բնութագիրը, գրանցված դրական տեղաշարժերը, զարգացման խոչընդոտները և հիմնախնդիրները, ռազմավարության հիմնական նպատակը (ենթանպատակները), վերջիններից բխող լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծման ռազմավարական ուղղությունները, ռազմավարության իրականացումից ակնկալվող արդյունքները, ռազմավարության իրականացման կառավարումը և մոնիթորինգը: Նախագծի կարևոր կառուցվածքային մասերից կլինի ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

 

2. Կարգավորման առարկան

Փաստաթղթի կարգավորման առարկան ագրարային ոլորտում առաջիկա ժամանակահատվածում (2014-2025թթ.) պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են, դրանց ապահովման միջոցառումները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ռազմավարության փաստաթղթի կիրառումը հնարավորություն կտա ագրարային ոլորտում վարել հիմնավորված և համակարգված քաղաքականություն: Մասնավորապես, ագրարային ոլորտի տարբեր ենթաճյուղերում հիմնավորված քաղաքականություն կիրականացվի պետական աջակցության և պետական կարգավորման ուղղությամբ: Արդյունքում, կբարելավվի գյուղի վիճակը, կբարձրանա գյուղատնտեսության արդյունավետությունը և երկրի պարենային անվտանգության մակարդակը:

61.

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Կերի մասին» ՀՀ նոր օրենքի մշակումը հիմնականում պայմանավորված է կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրության տարրերի ներդրման, ինչպես նաև կերի անվտանգության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նպատակների և խնդիրների, իրավասությունների շրջանակների, վերապահված գործառույթների և լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս գործող «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և համապատասխան իրավական ակտերը ներկայումս չեն ներառում կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրության տարրերը:

Գործող օրենքում բացակայում են կերի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի կողմից օրենքի խախտումների կանխման, բացահայտման և հետևանքների վերացման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է մշակել «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենք:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվելու է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության կերի անվտանգության մասին օրենսդրության տարրերի ներդրման գործընթացը, ինչպես նաև սահմանվելու են կերի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից ընդունվող օրենքի պահանջների խախտումների կանխման, բացահայտման և հետևանքների վերացմանն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում «Կերի մասին» ՀՀ օրենքը համահունչ կլինի կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրությանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

62.

«Մշակույթի ազգային ինստիտուտ» հիմնադրամի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Մշակույթի ազգային ինստիտուտի ստեղծման հիմնական նպատակը մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացումը, համապատասխան գիտական և մեթոդական գրականության հրատարակումը, մասնագետների որակավորման չափորոշիչների մշակումը, մասնագետների վերապատրաստումը, վերաորակավորումը և ոլորտը որակյալ կադրերով համալրումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ՀՀ մշակույթի նախարարության կողմից, ելնելով անհրաժեշտությունից, իրականացվում են մշակութային կադրերի վերապատրաստման (գրադարանային, թանգարանային, հուշարձանների պահպանության, մշակութային կրթության), ուսումնամեթոդական աշխատանքների, ուսումնական ձեռնարկների հրատարակման ուղղությամբ մի շարք ծրագրեր: Սակայն դրանք հիմնված չեն մշակութաբանական, գիտահետազոտական, սոցիալ-մշակութային ուսումնասիրությունների վրա: Մշակույթի ոլորտի աշխատատեղերի և մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկայի, կադրային պահանջարկի վերլուծություններն իրականացվում են մասնակի` առանց գիտական ուսումնասիրությունների:

Ոլորտում հիմնական խնդիրներն են` մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, մշակութային գործընթացների ուսումնասիրությունների իրականացումը, մասնագետների վերապատրաստումը, որակավորումը, վերաորակավորումը, ատեստավորումը, ոլորտի կադրերի հաշվառումը, տեղեկատվական բազայի ստեղծումն ու համալրումը, կադրերի ատեստավորման չափորոշիչների մշակումը:

 

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

- Մշակույթի ոլորտում մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, մշակութային գործընթացների ուսումնասիրությունների իրականացում,

- մասնագետների վերապատրաստում, որակավորում, վերաորակավորում, ատեստավորում, լրացուցիչ կրթության իրականացում, ոլորտի կադրերի հաշվառում, տեղեկատվական բազայի ստեղծում և համալրում, սեմինարների, գիտաժողովների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպում, կադրերի ատեստավորման չափորոշիչների մշակում,

- մշակույթի ոլորտի վարչական ռեգիստրի վարում, մշակութային կրթության աջակցություն, ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպում, ուսուցման արդի մեթոդիկաների, այդ թվում` համապատասխան գիտամեթոդական, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և գրականության, ուղեցույցների, ուսումնական պլանների մշակում,

- մասնագիտական և մեթոդական խորհրդատվության տրամադրում Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական և մշակույթի այլ կրթական հաստատությունների մանկավարժներին,

- համագործակցություն հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` պետական և հասարակական.

- հրատարակչական գործունեության իրականացում, ամենամսյա «Ազգային մշակույթ» ամսագրի հրատարակում և բաժանորդագրություն, ինտերնետային կայքի գործարկում:

-

 

2. Կարգավորման առարկան

Մշակույթի ազգային ինստիտուտի ստեղծմամբ կապահովվի մշակութային քաղաքականությունից բխող ռազմավարական ուղղությունների գիտական հիմնավորվածությունը և մի շարք գործառույթների հստակեցումը, դրանց կանոնակարգումն ու արդյունավետության բարձացումը, կադրերի որակավորման մեթոդաբանության մշակումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մշակույթի ազգային ինստիտուտի ստեղծման և հետագա գործունեության արդյունքում ակնկալվում է`

 - մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, սոցիալ-մշակութային առարկաների և ուսումնասիրությունների իրականացում,

 - մշակույթի ոլորտի վարչական ռեգիստրի վարում,

 - մշակույթի ոլորտը մասնագիտական անհրաժեշտ կադրերով համալրման ապահովում,

 - հանրապետությունում և արտերկրում մշակույթի մրցունակության ապահովում,

 - մշակութային կրթության ոլորտում մասնագիտական որակավորման անհրաժեշտ չափորոշիչների սահմանում:

63.

«Պատմության և մշակույթի հուշարձանների հետազոտման և վերականգնման գիտագործնական գերազանցության կենտրոն ՓԲԸ-ի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Գիտագործնական կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հուշարձանների պահպանության ոլորտում առկա գիտահետազոտական (ներառյալ լաբորատոր ուսումնասիրությունները) աշխատանքների իրականացումը, բազմաբնույթ ծրագրերի (անհատական կամ համալիր դեպքեր) համար գիտանախագծային փաստաթղթերի կազմման և դրանց իրականացմանը համապատասխան մեթոդաբանության մշակումը, կադրերի վերապատրաստումը, խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև տարածաշրջանում ոլորտի գիտատեղեկատվական բազայի ստեղծումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Բնագավառում յուրաքանչյուր տարի խիստ անհրաժեշտությամբ և քիչ ծավալներով իրականացվում են հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց օգտագործման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, սակայն դրանք չեն կատարվում բազմակողմանի ուսումնասիրությունների հիման վրա և արդի միջազգային մեթոդներով, չկա համապատասխան գիտատեխնիկական, տեղեկատվական բազա, գիտանախագծային փաստաթղթերի կազմման և դրանց մշակման արդի մեթոդաբանություն, անհրաժեշտ մասնագիտական ներուժ: 

Տարածաշրջանում չկա հուշարձանների հետազոտման և վերականգնման գիտագործնական նման կենտրոն, որը լիարժեք և բազմակողմանի իրականացնի գիտական ուսումնասիրություններ: Դրանք այսօր մասնակիորեն կատարվում են այլ երկրներում: 

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

- Նյութատեխնիկական բազայի ստեղծում` պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև դրանց վրա անմիջական ազդեցության (բնական և տեխնածին) բազմակողմանի գիտական հետազոտությունների (ներառյալ լաբորատոր ուսումնասիրությունները) իրականացման, չափորոշիչների մշակման համար.

- նոր մեթոդաբանության մշակում` ճշգրիտ գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար` բացահայտելով փաստացի խնդիրները, համադրելով արդյունքները (համալիր) և դրանց լուծման հնարավորությունները. 

- պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի մշակում` դոնոր կազմակերպությունների (ներառյալ միջազգային) ներգրավմամբ:

 

2. Կարգավորման առարկան

Հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման գործընթացների կանոնակարգում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր մեթոդաբանությամբ վերապատրաստված մասնագետների կողմից որակյալ նախագծերի պատրաստում:

64.

«Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Տեղեկատվական շտեմարանի ստեղծման նպատակը մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, համակարգումը և հանրության լայն շերտերին միասնական ձևաչափով դրանց ներկայացման ու հասանելիության ապահովումը և շարժական ժառանգության հետազոտման, գիտական ուսումնասիրման ու հանրահռչակման արդյունավետության բարձրացումն է: 

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի մշակութային ժառանգության հիմնական մասը պահպանվում է շուրջ 8 տասնյակ պետական, մարզային և համայնքային մշակութային կազմակերպություններում (թանգարան, պատկերասրահ, արխիվ, գրադարան և այլն): Դրանց մոտ կեսը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, և այդ կազմակերպությունների մի մասն արդեն թվայնացրել է հավաքածուների տվյալները, իսկ մյուս մասը դեռ շարունակում է այդ աշխատանքը: Դիտարկումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր կազմակերպության շտեմարանում հավաքածուն ներկայացված է ըստ իր բնույթի: Հիշյալ առանձնահատկության, ինչպես նաև շտեմարանների ստեղծման «ինքնուրույն, անկախե պայմանների ու գործելակերպի հետևանքով յուրաքանչյուրն առաջնորդվել է սեփական մոտեցումներով ու ճաշակով: Դրա արդյունքում նվազել է այդ շտեմարանների տեղեկատվությունն օգտագործելու արդյունավետության աստիճանը: 

Բացի նշվածից` պատմական ճակատագրի բերումով հայկական մշակութային արժեքներն առկա են նաև աշխարհի շատ այլ պետությունների թանգարաններում և աշխարհով մեկ սփռված բազմաթիվ հայկական համայնքների հասարակական, մշակութային և հոգևոր-կրոնական հաստատություններում ու անհատների մոտ: Առկա իրավիճակում, երբ դրվում է համահայկական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարան ստեղծելու խնդիրը, նպատակահարմար է շտեմարանում ներառել նաև այլ պետությունների տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության հավաքածուների վերաբերյալ տվյալները: 

Շտեմարանի ստեղծումը հնարավորություն կտա էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ արտերկրում պահպանվող հայկական ծագում ունեցող մշակութային ժառանգությանը, ունենալ դրա ամբողջական պատկերը, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան պահոցներից ստանալ հետաքրքրող հավաքածուների կամ առանձին արժեքների վերաբերյալ թույլատրելի տվյալներ` պահանջվող ձևաչափով և կրիչով: 

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Միասնական շտեմարանի ստեղծման նպատակով հարկ է կազմել տեխնիկական առաջադրանք, որը կընդգրկի`

 - շտեմարանի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալները,

 - ծրագրաշարին ներկայացվող պահանջները,

 - շտեմարանին տրամադրվելիք տեղեկության բովանդակությունը,

 - շտեմարանում ներառվող սուբյեկտների կազմը և այլն, որոնք հնարավորություն կտան միասնական ձևաչափի բերել ամբողջ տեղեկատվությունը և որոշակի ծավալով ներառել այն սույն մշակութային արժեքների տեղեկատվական շտեմարանում:

 

2. Կարգավորման առարկան

Տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններում պահպանվող հայոց մշակութային շարժական ժառանգության տվյալների հավաքագրում, համակարգում և հանրության լայն շերտերին միասնական ձևաչափով դրանց ներկայացման ու հասանելիության ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Շտեմարանի ստեղծումով հայոց ամբողջ մշակութային ժառանգությունը մոտ ապագայում կարող է կայք-էջի միջոցով հասանելի լինել ցանկացողներին: Յուրաքանչյուր ոք կարող է այդ տեղեկույթի շրջանակում ծանոթանալ մեր ժառանգությանը, ունենալ դրա ամբողջական պատկերը, իսկ դրանից օգտվելու անհրաժեշտության դեպքում` համապատասխան պահոցներից ստանալ հետաքրքրող հավաքածուների կամ առանձին արժեքների վերաբերյալ թույլատրելի տվյալներ` սահմանված ձևաչափով: 

Նման շտեմարանի ստեղծման առաջին նախապայմանը միասնական ձևաչափով և որոշակի չափորոշիչներով ազգային մշակութային ժառանգության արժեքների տվյալների թվայնացումն ու հանրահռչակումն է: Դրա արդյունքում կարելի է ունենալ հավաքածուների տվյալների որոշակի բազա, որը թույլ կտա ստեղծելու արտաքին ու ներքին օգտագործման հնարավորություններով շտեմարան` անկախ այդ արժեքների սեփականության ձևից և գտնվել-պահպանվելու վայրից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

65.

«Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին բաժնում նախատեսվել է, որ սոցիալական քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարությունը ծրագրում է իրականացնել ի թիվս այլ ծրագրերի նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվկանի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման շարունակական ծրագրեր:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով 2006 թվականի ընթացքում հաշվառվել են ավելի քան 62 հազար անձինք` 132 հազար ավանդային գրքույկներով և նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանց փոխհատուցման վճարումներն ավարտվել են 2013թ-ին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին որպես Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսվել է 1,485,148.6 հազ. դրամ:

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան դրույթներ, որոնք կկարգավորեն ավանդատու քաղաքացիներին ավանդի դիմաց փոխհատուցման իրավունքի ճանաչման, հաշվառման, վճարման հետ կապված հարաբերությունները:

 

2. Կարգավորման առարկան

Նշված նախագծի ընդունմամբ կապահովվեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման հետ կախված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման վճարումների բնականոն ընթացք:

66.

«Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է անօթևան մարդկանց սոցիալական աջակցության ցուցաբերման, մասնավորապես, նրանց ժամանակավոր կացարանի տրամադրման, սոցիալական վերաինտեգրման, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, աշխատանքի և զբաղվածության խնդիրների լուծման ոլորտում նոր մոտեցումների ներդրմամբ: Վերը նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման նոր կարգ մշակել, քանի որ ներկայումս գործող` ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 614-Ն որոշմամբ հաստատված կարգը կանոնակագում է ինչպես 18 տարին լրացած անօթևան անձանց, այնպես էլ` անօթևան մնացած երեխաներին ժամանակավոր ապաստան տալու հարցերը, բացի այդ նոր մոտեցումներով պայմանավորված` գործող կարգում պետք է կատարվեին բավականին փոփոխություններ, ուստի նպատակահարմար է ընդունել նոր կարգ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն ոչ պաշտոնական տարբեր գնահատումների` հանրապետությունում կա 200- 500 անօթևան մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է Երևանում:

Անօթևանների թիվը, ինչպես նաև գտնվելու (գիշերելու) վայրերը, սեռատարիքային կազմը, կախված տարվա եղանակից և նրանց հաճախակի տեղաշարժից, անընդհատ փոփոխվում են: Վերջին տասնամյակում (հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամ, պետական բնակարանաշինության բացակայություն) խնդիրը, իրոք, ակնհայտ էր ու հրատապ լուծում պահանջող, ուստի հարցի լուծման կենսական անհրաժեշտությունից ելնելով 2006 թ. Երևանում կազմակերպվեց հանրապետության առաջին ժամանակավոր կացարանը (այսուհետ` կացարան) անօթևան մարդկանց համար: Ելնելով անհրաժեշտությունից, ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ին N 614-Ն որոշմամբ հաստատվեց անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները: 

Սակայն գործող կարգը լիարժեք չի հստակեցնում ժամանակավոր կացարանում անօթևանին տրամադրվող ծառայությունների տեսակները, մասնավորապես, կարգում հստակեցված չեն աշխատանքային հմտությունների ձեռքբերման նպատակով դասընթացների կազմակերպման, աշխատանքի տեղավորման, սոցիալական վերաինտեգրման և այլ հարցեր, որոնք այսօր խիստ կարևորվում են անօթևան մարդկանց բազմաթիվ ու բազմատեսակ սոցիալական խնդիրների լուծման գործընթացում: Սկսած 2014 թվականից անօթևան մարդկանց սոցիալական օգնության ու կացարանի տրամադրման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի միջոցով` «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, որի ծրագրի հիմքում դրված է անօթևանների խնդիրներով զբաղվող` Դանիայի Կոֆոեդի դպրոցի մոդելը: Համաձայն այդ մոդելի` շեշտադրվում է մարդու սոցիալական վերաինտեգրումը և աշխատելու հմտության ձեռքբերումն ու ինքնուրույն կյանքով ապրելու կարողության զարգացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու գործընթացը հստակեցնելու և այդ գործընթացում Դանիայի Կոֆոեդ դպրոցի փորձը ներդնելու արդյունքում նոր ծառայությունների տրամադրումն օրենսդրորեն ամրագրելու նպատակով անհրաժեշտ է նոր իրավական ակտի ընդունում:

 

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտը կարգավորում է անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու, կացարանում նրանց բազմաբնույթ սոցիալական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում կունենանք նոր կարգ, որում հստակ կամրագրվեն 18 տարին լրացած անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման, կացարանում նրանց սոցիալական, առողջապահական, հոգեբանական, իրավաբանական, մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, հասարակություն ինտեգրման, աշխատանքի տեղավորման և այլ ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները:

67.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է մշակել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը բխում է ՀՀ կառավարության 2013թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 4-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթներից:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2013-2017թթ. ծրագրով նպատակադրված է հաշվետու ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում:

ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2014 թվականին սահմանել 50000 դրամ:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բխում է նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով` Եվրոպական վերանայված սոցիալական խարտիա, ԱՄԿ 131 կոնվենցիա, ստանձնած պարտավորություններից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանում աշխատավարձերի պետական կարգավորման հիմնական գործիքը նվազագույն աշխատավարձն է, որը սահմանվում է օրենքով` Հայաստանի ամբողջ տնտեսության համար: Նվազագույն աշխատավարձը պետության կողմից սահմանվող նվազագույն երաշխիք է, որը պետք է ապահովի աշխատողի և աշխատողի ընտանիքի կենսագործունեության համար բավարար եկամուտ:

Գործնականում 2013 թ. հուլիսի 1-ից սահմանված նվազագույն աշխատավարձի չափը (45000 դրամ) հավասարվել է ՀՀ ԱՎԾ-ի կողմից Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (2013 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 44792 դրամ), սակայն դեռևս ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (2013թ. 2-րդ եռամսյակում կազմել է 56799 դրամ):

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացում` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի N 740-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

 

2. Կարգավորման առարկան

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի փոփոխություն:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2013թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի N 740-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթների ապահովում, որն ուղղված է աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես, արժանապատիվ աշխատանքի ապահովմանը:

68.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցում Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների պահանջներին, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների հստակեցում և պարզեցում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված դրույթների իրագործում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ ԱԺ-ի կողմից 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքում կատարվեցին լայնածավալ փոփոխություններ, որոնց զգալի մասը ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` նաև Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների դրույթներին համապատասխանեցնելու գործընթացի համատեքստում էր: Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հերթական զեկույցի քննարկումից հետո Սոցիալական իրավունքի եվրոպական հանձնաժողովի 2010 թվականի եզրակացություններում առկա են դիտողություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթների անհամապատասխանության մասին: Բացի դրանից` իրավակիրառական պրակտիկայում ևս արծարծվում են որոշակի խնդիրներ` կապված ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների տարաբնույթ ընկալման հետ, որոնք հստակեցման կարիք ունեն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները կհամապատասխանեցվեն Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների պահանջներին, կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխում և աշխատանքային օրենսդրության կատարելագործում` աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների հստակեցման և միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին համապատասխանեցման միջոցով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ կբարելավվեն աշխատողներին պետության կողմից ապահովվող սոցիալական երաշխիքները, կպարզեցվեն և կհստակեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները:

69.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտը բխում է ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ՀՀ կառավարության գործունեության ծրագրից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանված են հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:

Համաձայն ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 3-րդ բաժնի 3.4.1-ին ենթաբաժնի` նախատեսվում է հետևողականորեն շարունակել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը` միջին աշխատանքային կենսաթոշակի մակարդակը հասցնելով աղքատության գծի առնվազն 125 տոկոսին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը` նախատեսվում է 2015 թ. հունվարի 1-ից բարձրացնել հիմնական կենսաթոշակի չափը:

 

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կսահմանվի հիմնական կենսաթոշակի չափը` հիմք ընդունելով 2015 թվականի համար սահմանված միջին աշխատանքային կենսաթոշակի չափի թիրախային ցուցանիշը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը կապահովի ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարումը և ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացումը:

70.

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունումից և վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է օրենսդրական բարեփոխումներ` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ և հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:

Մասնավորապես, մշակվել, ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նշված օրենքի նախագծով նախատեսված է մշակել ենթաօրենսդրական իրավական ակտեր, օրենքում նախանշված` հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղություններն ու մեխանիզմները հստակ սահմանելու և իրագործելու համար:

Այսպիսով, «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը նշված օրենքի նախագծի պահանջներից է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն իրականացվում է խնամքի շուրջօրյա հաստատություններում կամ տնային պայմաններում: Չնայած իրականացվող աշխատանքներին, այնուամենայնիվ խնամքի մատուցման ընթացքում հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները և առանձնահատկությունները: Այս գործընթացը հստակեցնելու և խնամքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է մշակել խնամքի տրամադրման նոր կարգ, որը կներառի նոր հարաբերություններ և չափանիշներ:

 

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտը կարգավորում է հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելուն, ինչպես նաև նրանց հիմնախնդիրները սոցիալական ներառման տեսանկյունից կարգավորելուն ուղղված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման գործընթացի հստակեցում, խնամքի ծառայությունների մատուցում` հիմնված նրանց հատուկ կարիքների և առանձնահատկությունների վրա:

71.ուղղ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

72.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի ընդունման և իրականացման նպատակը Հայաստանում տեղեկատվական հասարակության և զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կայացմանը, աշխարհի առաջատար ՏՀՏ-ների երկրների շարքում Հայաստանը ՏՀՏ-ի ուղղվածություն ու լայն տարածում ունեցող էլեկտրոնային հասարակությամբ երկիր դասվելուն, ոլորտի արդյունավետության աճի պահպանմանը և զարգացմանը, որակյալ աշխատուժի աճի շարունակական զարգացմանը նպաստելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն են`

ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման և ՏՏ-ի գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ների ենթակառուցվածքների թերի լինելը.

 Էլեկտրոնային գրագիտության անբավարար մակարդակ.

 ՏՏ արտադրանքի և ծառայությունների արտահանման շուկաների սահմանափակություն.

 Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ցածր ներկայացվածություն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում.

 ՏՏ-ի լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի խթանում.

 հասարակության իրազեկման, հայկական ՏՏ-ի արտադրանքի պարբերական ներկայացման ու առաջմղման, ոլորտի ապագա զարգացումների և հաջորդ սերնդի անելիքների քննարկման միջոցառումների իրականացում.

 ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում.

 Հայաստանի վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարությունը կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության կայացումը: 

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծում:

73.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայությունների 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Զբոսաշրջությանն աջակցության ծառայությունների 2015 թվականի ծրագիրը նպատակաուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով հանրապետության դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով: Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակը զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործում մեծացնելն է` զբոսաշրջային այցելությունների քանակի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի համաշխարհային շուկայում ներկայացման հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը: 2015 թվականին նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունն առնվազն 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների: 2015 թվականի ընթացքում կապահովվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելը, և միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի մի շարք այլ միջոցառումների ընթացքում գովազդելու նպատակով պատրաստվող գովազդատեղեկատվական նյութերը նոր որակ և աշխարհագրական ընդլայնված տարածում կստանան:

 

2015 թվականին նախատեսվում է մասնագիտացված լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում նպատակային շուկա համարվող մի շարք երկրներից: Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը կներկայացնի իր երկրում հրատարակվող թերթերում և ամսագրերում:

 

Զբոսաշրջության տարածքային և ներքին զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտման, ձևավորման և պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման նպատակով նախատեսվում է պետական մասնակցության ապահովում մի շարք կարևորագույն ավանդական տոնակատարությունների անցկացմանը:

 

2. Կարգավորման առարկան

Հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման, զբոսաշրջության բնագավառի մարքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման, միջազգային շուկայում պատշաճ ներկայացման և Հայաստանի միջազգային ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը կնպաստի 2015 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունների 10 տոկոս աճին 2014 թվականի համեմատ, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջության զարգացման ասպարեզում միջազգային համագործակցության ակտիվացմանը:

74.

«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կմշակվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջից ելնելով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման նպատակով:

 

Վերջին տարիներին նպատակային քաղաքականության արդյունքում ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ օրենսդրական, ինչպես նաև` ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) և տեխնիկական աջակցության հետ կապված հիմնախնդիրներ թեթևացել են, այդուհանդերձ դեռևս առկա են մի շարք բարդություններ:

 

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումներին զուգահեռ ոլորտի փորձագիտական ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են առավել հնչեղ հիմնախնդիրները, մասնավորապես`

 

 ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների մատչելիության ցածր մակարդակ` պայմանավորված դրանց երկարաժամկետ (3 տարվանից ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ,

 

 գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններ,

 

 ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման` վերջիններիս կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղման հետ կապված խնդիրներ,

 

 ՀՀ-ի մի շարք տարածաշրջաններում ՓՄՁ-ի աջակցող ենթակառուցվածքների և մեխանիզմների բացակայություն և (կամ) դրանց թուլություն, ինչպես նաև` սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակաս:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՓՄՁ-ի զարգացման համատեքստում առկա խնդիրների հաղթահարման նպատակով անհրաժեշտ է, որ շարունակվի համապատասխան պետական քաղաքականության իրականացումը` միտված երկրում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի իրականացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալների ավելացմանը: 

 

2. Կարգավորման առարկան

Ծրագրի կարգավորման առարկան պետական աջակցության հարաբերություններն են` ուղղված ՓՄՁ-ի զարգացման խթանմանը, ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափությունների հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացման, զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը նպաստելուն, ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության գործիքների բազմազանեցմանը, նպատակայնության ու հասցեականության բարձրացմանը:

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2015 թվականի ծրագրով նախատեսվում է`

 

 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին ձեռներեցությամբ զբաղվելու, ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվություն տալով հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին,

 

 կանանց ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում,

 

 ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա գործիքների կիրառման շարունակականության ապահովում և նոր գործիքների ներդրում, մասնավորապես, տեղական տնտեսական զարգացում և արդյունաբերական համակարգերի ձևավորում.

 

 ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում,

 

 ՓՄՁ-ի սուբյեկտների «ագրեսիվ» նորարարական նախաձեռնությունների խթանում, ինչպես նաև ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո իրականացվող միջոցառումների շրջանակներում նորարարությունների ներդրման նպատակով դրամաշնորհների տրամադրում,

 

 ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի կիրարկման արդյունքում ակնկալվում է երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ստեղծված արդյունքի տեսակարար կշռի ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) տեսականու ընդլայնում և դրանց արտահանման ծավալների ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվի աճ և արդյունքում նոր աշխատատեղերի ստեղծում:

75.

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015 թվականի ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Բարենպաստ գործարար միջավայրը ժամանակակից աշխարհում ներդրումների ներգրավման և երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականն է: Այս առումով ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է կատարում գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և անհարկի պետական միջամտության բեռը թեթևացնելու ուղղությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործարարությանն առնչվող ընթացակարգերն իրենց պարզությամբ և թափանցիկությամբ դեռևս հեռու են բավարար լինելուց: Գործարարության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է առավելագույն բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի առավելագույն պարզեցմանը, մասնավորապես, տարբեր պետական մարմիններ կրկնվող տեղեկատվությամբ հաշվետվությունների ներկայացման բացառմանը, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը, փոքր և միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ձևավորմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված` ՀՀ կառավարության բարեփոխումների շարունակականության ապահովման և տարբեր ոլորտներում այդ ուղղությամբ իրականացվող առանձին միջոցառումերի համալիր ու հասցեական իրագործման նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015 թ. ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

2. Կարգավորման առարկան

Աշխատանքներ կկատարվեն Հայաստանի գործարար միջավայրի բարեփոխման և «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման համար հիմք հանդիսացող բաղադրիչների բարելավման ուղղությամբ:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունը դարձնել գործարար և ներդրումային առավել բարենպաստ միջավայր ունեցող երկիր:

76.

«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի հիմնական նպատակը ՀՀ կառավարության արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դրույթների իրագործումն է` կազմակերպությունների և արտահանման ներուժ ունեցող ոլորտների արդիականացմանն աջակցության, միջազգային մրցունակության աճին ուղղված նախաձեռնությունների խրախուսման և ինովացիոն համակարգի ձևավորման միջոցով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակվող և իրականացվող ոլորտային զարգացման ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերը ներառում են ինչպես մասնավոր հատվածի կողմից, այնպես էլ` պետության աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվելիք միջոցառումներ: Դրանք, համակարգված և արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով, ամփոփվում են միջոցառումների միասնական ծրագրի ներքո, որի իրագործման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է համապատասխան ֆինանսավորում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրների լուծման նպատակով կօգտագործվի հետևյալ գործիքակազմը`

 արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում,

 միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում,

 հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում,

 շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում,

 վերապատրաստման դասընթացների մշակման և իրականացման ֆինանսավորում,

 միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում:

 

2. Կարգավորման առարկան

Հանրապետության արդյունաբերության արտահանելի հատվածի ավելացում` համաշխարհային շուկայում մրցունակ հայրենական ապրանքների ներկայացման միջոցով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունք

Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում և դիվերսիֆիկացիա, հայկական ապրանքների մրցունակության բարձրացում, և արդյունքում, արտահանվող ապրանքների ծավալի աճ:

ՀՀ արդարադատության նախարարություն

77.

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնական նպատակը քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային գրանցումն իրավական հարթության վրա դնելն է: Նշված նախագծով կսահմանվի նաև միասնական ռեգիստրի ինստիտուտը: Բացի դրանից` օրենքի նախագիծը նպատակ ունի նշված ոլորտի իրավական ակտերում վերացնել ՀՀ Սահմանադրության հետ առկա հակասությունները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս նշված ոլորտում էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառման համար: Բացի դրանից` կան իրավահարաբերություններ, որոնք չեն կարգավորվում ՀՀ օրենքով, այնինչ դրանք ըստ ՀՀ սահմանադրության կարող են կարգավորվել բացառապես օրենքով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով հստակ դրույթներ սահմանել ՔԿԱԳ-ի էլեկտրոնային համակարգի կիրառման համար: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությամբ կան ՀՀ արդարադատության նախարարի հրամանով կարգավորվող այն հարաբերությունները, որոնք պետք է կարգավորվեն ՀՀ օրենքով, սահմանվեն այս օրենքի նախագծով:

 

2. Կարգավորման առարկան

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման և միասնական ռեգիստրի ստեղծման համար: Միևնույն ժամանակ ՔԿԱԳ-ի այն իրավահարաբերությունները, որոնք մինչ այժմ կարգավորվում են ենթաօրենսդրական ակտերով, մինչդեռ ՀՀ Սահմանադրության համաձայն պետք է կարգավորվեն ՀՀ օրենքով, կներառվեն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ հնարավոր կլինի գործարկել ՔԿԱԳ-ի էլեկտրոնային համակարգը և միասնական ռեգիստրը: Միաժամանակ կվերանան նշված ոլորտում ՀՀ Սահմանադրության հետ առկա հակասությունները:

ՀՀ պաշտպանության նախարարություն

78.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2013-2017 թվականների ծրագրի 3.1.1-ին կետով նախատեսված պաշտպանության ոլորտում իրականացման ենթակա գործողությունների ապահովման նկատառումներով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ՀՀ քաղաքացիների զինապարտության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 1998 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, իսկ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները` 2002 թվականին ընդունված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով, որոնցում տարբեր տարիներին կատարվել են մեկ տասնյակից ավելի փոփոխություններ, զինապարտության ապահովման գործընթացում հստակ տարանջատված չեն խաղաղ և պատերազմի պայմաններում պարտադիր զինվորական ծառայության իրականացման, պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնակցությամբ զորահավաքային նախապատրաստության շրջանակներում անցկացվող միջոցառումների շրջանակները, զինվորական ծառայության կազմակերպման գործընթացում ամբողջական սահմանված չէ զինծառայողի կարգավիճակը, վերանայման անհրաժեշտություն ունեն զինվորական պաշտոնների նշանակման, ծառայողական առաջխաղացման, զինվորական կոչումների շնորհման ընթացակարգերը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է գործող երկու օրենքներով կարգավորվող հարաբերությունները սահմանել մեկ միասնական օրենքի տեսքով` ապահովելով այդ հարաբերությունների միջև անմիջական կապը` զինվորական հաշվառում-զինվորական ծառայություն-պահեստազորային համակարգ սկզբունքով:

 

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել քաղաքացիների զինապարտությունը` որպես սահմանադրական պարտականության իրացում, զինապարտության ապահովման գործընթացում զինվորական հաշվառման, պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, հստակ ամրագրել զինծառայողի կարգավիճակը, ստեղծել պահեստազորային նոր համակարգ: 

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը խթան կհանդիսանա ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման, զինվորական հաշվառման գործընթացի, խաղաղ և պատերազմի ժամանակ զինվորական ծառայության կազմակերպման ձևերի, զինծառայողների կարգավիճակի հստակեցման, պահեստազորային համակարգի զարգացման համար, ինչը կնպաստի երկրի պաշտպանունակության և անվտանգության առավել բարձր մակարդակի ապահովմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

79.

ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ՀՀ ազգային զեկույցների ներկայացում

 

ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ազգային զեկույցներ ներկայացնելը: ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպության պայմանագրային մարմիններին ներկայացվող զեկույցների մասն է կազմում։

 

2014 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն կներկայացնի իր երկրորդ պարբերական զեկույցը, որում մանրամասն անդրադարձ կկատարվի երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին: 2014 թվականի հոկտեմբերին տեղի կունենա ՀՀ զեկույցի պաշտպանությունը, որի արդյունքում ՀՀ-ին կտրվեն նոր հանձնարարականներ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

80.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից` ըստ որի հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող օրենսդրության համաձայն նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրային գները չեն կարող կիրառելի լինել 2014 թվականի համար, ուստի, որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է:

 

2. Կարգավորման առարկան

Սույն որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն 2014 թվականի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կսահմանվեն 2014 թվականի հողերի կադաստրային գների և կադաստրային զուտ եկամտի չափերը, ինչը կնպաստի հողի շուկայի զարգացմանը, հողի հարկի բազայի և համայնքային բյուջեների ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվի օտարման, վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում:

81.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի հողամասերն անկախ սեփականության ձևից ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի ու քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների մասին ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, այդ թվում` նպատակային նշանակությունների ու սեփականության սուբյեկտների, հողատեսքերի ու գործառնական նշանակությունների, ինչպես նաև ոռոգվող հողերի կազմում: Այս բոլոր ընթացիկ փոփոխությունները տարեկան կտրվածքով ենթակա են պետական հաշվառման և պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության ընթացիկ հողային հաշվեկշռում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1221-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության 2012 թվականի հողային հաշվեկշիռը: 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված` Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի փաթեթը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն Հայաստանի Հանրապետության նախարարությունների հետ համաձայնեցման փուլում է և սահմանված ժամկետում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխություններն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հողային հաշվեկշռում:

Նպատակը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա ընթացիկ հողային հաշվեկշռի՝ ըստ նպատակային նշանակության ու սեփականության սուբյեկտների, իսկ գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերը` ըստ հողատեսքերի, տվյալները նախորդ տարիների հետ համեմատելն է, վերլուծության հիման վրա առաջարկություններ ներկայացնելն է` հողային պաշարների արդյունավետ օգտագործման և կառավարման, համայնքների սեփականաշնորհված հողերի միավորման ու խոշորացման ծրագրերին օժանդակելու համար:

 

2. Կարգավորման առարկան

Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունները կարտացոլվեն 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թ. հաշվետվության (հողային հաշվեկշիռ) նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կկազմվի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը):

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

82.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տարածքների) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում առաջանում են այնպիսի դեպքեր, երբ անհրաժեշտ է հստակեցնել հավակնող սուբյեկտի իրավունքը համապատասխան տարածքն օգտագործելու համար, ինչպես նաև պայմանները, որին պետք է համապատասխանի օգտագործողի ներկայացրած ծրագիրը և մի շարք այլ դրույթներ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտները, իրավունքի տրամադրման պայմանները հստակ սահմանված չեն, ինչը խնդիրներ է առաջացնում ՀՀ կառավարությունում առանձին տարածքներն օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշումների քննարկման ժամանակ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով կկանոնակարգվեն նշված խնդիրները՝ սահմանելով իրավական որոշակի նորմեր:

 

2. Կարգավորման առարկան

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու հետ կապված գործընթացը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերի, պայմանների հստակեցում, այդ գործընթացի արդյունավետության բարձրացում:

83.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության բոլոր հնարավոր դեպքերի հստակեցմամբ և պայմանների սահմանմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշմամբ հաստատված է կարգ, ինչպես նաև ամրագրված է հանրակացարանների ցանկը, որոնց վերաբերում են տվյալ կարգի դրույթները: Իրականում անհրաժեշտություն է առաջանում լուծումներ տալ նաև այնպիսի դեպքերին, որոնք չեն կանոնակարգվում գործող որոշմամբ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կանոնակարգել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության վերաբերյալ հանձնարարականների կատարումը:

 

2. Կարգավորման առարկան

Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության գործընթացի հստակեցում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության օբյեկտների և սուբյեկտների հստակեցում:

84.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (տարածքի) վարձակալության պայմանների նույնացումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը բազմակի անգամ ենթարկվել է փոփոխությունների, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման գործընթացը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կանոնակարգել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության՝ մինչև մեկ տարի ժամկետով տրամադրելու գործընթացը:

 

2. Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման գործընթացի արդյունքների բարձրացում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման գործընթացի հստակեցումը:

85.

«Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի հավատարմագրային կառավարման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս առկա են դեպքեր, երբ պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործարքներն իրականացնելիս դրանք տնտեսապես չեն հիմնավորվում, ինչն իրավիճակային լուծում է և թույլ չի տալիս երկարաժամկետ հեռանկարում սահմանել (որոշել) պետության շահը և պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կանոնակարգել պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը և պայմանները:

 

2. Կարգավորման առարկան

Սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույքի տնօրինման տարբերակների սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու ժամանակ կանխատեսելի արդյունքների ձեռքբերում:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

86.

«Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

Միջոցառման համար հիմք է հանդիսանում ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի կարգադրությամբ հաստատված ՀՀ միգրացիայի համակարգի և ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման հայեցակարգը, քանի որ հայեցակարգի կիրարկմամբ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն կարգավորել «նոր սերնդի» անձնագրերում ամրագրման ենթակա մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները բնութագրող տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, օգտագործման, պահպանման հետ կապված հարաբերությունները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անհատական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Անհատական տվյալների մասին» ՀՀ 2002 թվականի հոկտեմբերի 8-ի օրենքով: Չնայած օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմ, այն լիովին չի համապատասխանում ժամանակակից Եվրոպական չափանիշներին. օրենքը զուրկ է պետական ապահովվածությունից, քանի որ չունի անհատական տվյալների ոչ իրավաչափ մշակումը նախականխող ու պատժող պաշտպանիչ նորմեր, չկան անհատական տվյալների մշակման օրինականության նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող պետական մարմիններ, հավասարակշռված չեն անհատական տվյալների սուբյեկտների և մշակողների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհատական տվյալների պաշտպանության նպատակով առաջարկվում է օրենքի կիրարկման նկատմամբ վարչական հսկողության մեխանիզմների հիմնադրում, անհատական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության նախատեսում, անհատական տվյալների սուբյեկտների կողմից սեփական տվյալների մշակման նկատմամբ հսկողություն իրականացնելու երաշխավորված հնարավորությունների ամրագրում, մշակողների պարտականությունների և տվյալների սուբյեկտների իրավունքների փոխպայմանավորում և փոխադարձ հավասարակշռում:

 

2. Կարգավորման առարկան

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անհատական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունների կարգավորում, անհատական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության նախատեսում, անհատական տվյալների մշակման օրինականության նկատմամբ մշտական վարչական հսկողություն իրականացնելու հիմքերի ու պայմանների սահմանում:

 

3. Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի կիրառման արդյունքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունն անհատական տվյալների մշակման բնագավառում, անհատական տվյալների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կինտեգրվի եվրոպական իրավունքի համանուն սուբինստիտուտին` առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից իրականացվող իրավական քաղաքականությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում, հնարավորություն կտրվի լեգիտիմացնել կենսաչափական (բիոմետրիկ) էլեկտրոնային անձնագրերի համակարգին անցնելու գործընթացը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

87.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի

18-ի N 1219-Ն և N 1489-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի փոփոխությունը պայմանավորված է նշված որոշումների ընդունումից հետո անցած ժամանակահատվածում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից անվտանգության նոր ստանդարտների հրատարակմամբ, մասնավորապես, «Իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ, GSR մաս 3», «Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության ու հակազդման համար օգտագործվող անվտանգության չափանիշները՝ GSG-2»:

Ճառագայթային անվտանգության նոր նորմերի ներդրման առաջարկություն էր արվել նաև 2012 թ. Հայաստան այցելած ԱԷՄԳ-ի վթարային պատրաստվածության հարցերով առաքելության (EPREV) կողմից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների որոշ չափորոշիչներ ոչ ամբողջությամբ են համապատասխանում միջազգային մոտեցումներին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված որոշման ընդունմամբ Հայաստանում կներդրվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին:

 

2. Կարգավորման առարկան 

Առաջարկվող որոշմամբ կկարգավորվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության գնահատման, օբյեկտին բնորոշ ռիսկերի բնութագրման, վթարային պատրաստվածության, անվտանգ կառավարման վերաբերյալ պահանջները:

 

3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը

Որոշման կիրառման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ԱԷՄԳ-ի անվտանգության նոր պահանջների կիրառումը:

88.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 631-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի փոփոխությունը պայմանավորված է նշված որոշման ընդունումից հետո անցած ժամանակահատվածում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից անվտանգության նոր ստանդարտների հրատարակմամբ, մասնավորապես, «Ռադիոակտիվ թափոնների դասակարգումը GSG-1»:

 

Հայաստանում ռադիոակտիվ թափոնների դասակարգման նոր սխեմայի անցման

անհրաժեշտության մասին նշված է Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգում (ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի N 43 արձանագրային որոշում):

 

1.1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված որոշման ընդունմամբ Հայաստանում կներդրվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին:

 

2. Կարգավորման առարկան

Առաջարկվող որոշմամբ կկարգավորվեն ռադիոակտիվ թափոնների դասակարգման նոր սխեմայի և, դրա վրա հիմնված, ռադիոակտիվ թափոնների կառավարման (մասնավորապես, թափոնների տեսակավորման, մշակման ու թաղման) հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը

Որոշման կիրառման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ԱԷՄԳ-ի անվտանգության նոր պահանջների կիրառումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

89.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փախադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N1372-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԻԿԱՕ կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» թիվ 18-րդ հավելվածի 11-րդ փոփոխությամբ (2013 թ. փետրվար) սահմանված նոր չափորոշիչներին համապատասխանեցմամբ:

 

1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը 

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 887-Ն որոշումն ամբողջովին համապատասխանում էր 2011թ. ԻԿԱՕ-ի կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» թիվ 18-րդ հավելվածում կատարված լրացումներին ու փոփոխություներին:

2013թ. ընթացքում (փետրվար) ԻԿԱՕ-ի կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» թիվ 18-րդ հավելվածի նոր 11-րդ փոփոխությամբ ընդունված «Միջազգային ստանդարտներ և առաջարկվող պրակտիկա» փաստաթղթով սահմանվել են նոր չափորոշիչներ` կապված վտանգավոր բեռների օդային փոխադրման կարգի և նման փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջների հետ:

Նշված լրացումների և փոփոխությունների կիրառման ուշացումը կարող է ազդել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման վրա և այսօր ավիացիոն անվտանգության առումով նշված փոփոխությունների և լրացումների կիրառումն անհրաժեշտ է:

 

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը ԻԿԱՕ-ի չափորոշիչներին ապահովելն է, այդ նպատակով ներառելով ԻԿԱՕ-ի կողմից նոր ընդունված չափորոշիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերում և դրանք կիրառել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում՝ ապահովելով ավիացիոն անվտանգության աշխատանքների բարձրացման մակարդակ:

 

3. Կարգավորման առարկան

Նշված փոփոխություների և լրացումների ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների օդային փոխադրման կարգի և նման փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները կանոնակարգել և համապատասխանեցնել ԻԿԱՕ-ի կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» թիվ 18-րդ հավելվածով սահմանված չափորոշիչներին:

 

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների օդային փոխադրման կարգը և նման փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները և հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել նման գործառույթների իրականացումը:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում մշակվել է ներկայացված նախագիծը:

90.

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների (այսուհետ՝ կոնցեսիոներ) կողմից ներկայացված 2008-2012 թվականների Մաստեր Պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 392-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1559-Ն որոշմամբ հաստատված` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2008-2012 թվականների Մաստեր Պլանի (այսուհետ` Մաստեր Պլան) 7.3.1.3.2-րդ կետով նախատեսվում է, որ կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու հանրակացարանների բնակիչների համար կկառուցվեն բնակելի շենքեր:

 

1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը 

Դեռևս Խորհրդային Միության տարիներից օդանավակայանի որոշ շենքերում բնակվում են ընտանիքներ: Հիմնական խնդիրն օդանավակայանի մուտքի մոտ գտնվող երկու բնակելի շենքերն են: Մշակվում է բնակելի շենքերի կառուցման նախագիծ օդանավակայանի տարածքում բնակվող մարդկանց տեղափոխման նպատակով: Նախագիծը նախատեսում է 7000 քառ. մ մակերես և 176 միավոր ունեցող բնակելի շենքերի կառուցում Երևան քաղաքի հեշտ հասանելի ծայրամասերում:

Բնակարանները կունենան ներկայիս բնակարաններին համարժեք առանձնահատկություններ և մակերես:

Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից սկսվել են նշված բնակելի շենքերի կառուցման նախապատրաստական աշխատանքները, որոնց կառուցումից հետո նշված երկու բնակելի շենքերի բնակիչներին կհատկացվեն համարժեք բնակարաններ: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվում են նաև երկու նախկին հանրակացարաններ, որտեղ բնակվում են 98 ընտանիքներ, և քանի որ նշված հանրակացարանների շենքերը համաձայն Մաստեր Պլանի նույնպես նախատեսվել է քանդել, ուստի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից որոշվել է նախկին հանրակացարաններում բնակվող ընտանիքներին նույնպես հատկացնել բնակարաններ անհատույց օգտագործման իրավունքով:

 

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից նշված հարցը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի N 562-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի համատեղ աշխատանքային խմբերն սկսված 2005 թվականից մինչ օրս իրականացրել են երկու նախկին հանրակացարանների փաստացի բնակվող բնակիչների ճշտում, որի արդյունքում կազմվել են համապատասխան ցուցակներ և ներկայացվել միջգերատեսչական հանձնաժողովին:

 

3. Կարգավորման առարկան

Ելնելով նշվածից և հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը 2009 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստին որոշում է ընդունել և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

 

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի նոր շենքերում բնակարան ստացողների ցանկը և կոնցեսիոներին հնարավորություն կընձեռվի այդ անձանց հետ կնքել անհատական պայմանագրեր` բնակարանների տրամադրելու համար:

Ելնելով նշվածից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմում կմշակվի որոշման նախագիծը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

91.

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ գործող դրույթներում, ինչպես նաև սահմանել նոր ինստիտուտների ներդրմանն ուղղված դրույթներ:

 

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տնտեսությունը գտնվում է զարգացման այնպիսի փուլում, որը թիրախային և անհետաձգելի է դարձնում համաշխարհային շուկային ինտեգրվելու խնդիրը: Այսպիսի խնդրի լուծումը պահանջում է նոր մոտեցումների դրսևորում, այդ թվում` մաքսային հսկողությանը և ձևակերպումներին առնչվող գործընթացների առավել բարձր մակարդակի ապահովման նպատակով: Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները և տնտեսավարողների համար մաքսային ընթացակարգերին առնչվող նոր, պարզեցված և արդյունավետ համակարգերի սահմանման պահանջարկը, ինչպես նաև բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար հատուկ (այդ թվում` պարզեցված) ընթացակարգերի ներդրման անհրաժեշտությունը` «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք թերևս ուղղված են լուծելու մի շարք խնդիրներ, ինչպես նաև ներդնել որոշ նոր մոտեցումներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) մի շարք նոր հասկացությունների սահմանում.

2) հայտարարագրման լիարժեք ավտոմատացման նպատակով նախնական տեղեկատվության (կրճատ հայտարարագիր) ներկայացման պահանջի սահմանում.

3) մաքսային մարմինների կողմից հայտարարատուներին պարտադիր տեղեկատվության տրամադրման վերաբերյալ դրույթների սահմանում.

4) մաքսային միջնորդի կողմից որպես ներկայացուցիչ հանդես գալու, ինչպես նաև ներկայացված հայտարարագրի ճշտության համար պատասխանատվության հստակ տարանջատում, մաքսային միջնորդի պատասխանատվության երաշխիքի պարտադիր առկայության վերաբերյալ դրույթների սահմանում.

5) փոստային կամ սուրհանդակային առաքումների միջոցով, ինչպես նաև որպես ուղեկցող բեռ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման դեպքում պարզեցված հայտարարագրման մեխանիզմների սահմանում.

6) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի ստացման վերաբերյալ դրույթների, ինչպես նաև դրանց կողմից կիրառվող հատուկ ընթացակարգերի, դրանց ներկայացվող պահանջների և չափանիշների և ԼՏՕ-ների գործունեությանը վերաբերող մի շարք այլ դրույթների սահմանում.

7) բանկային երաշխիքի առկայության դեպքում մաքսային վճարների վճարման ժամկետի վերաբերյալ դրույթների հստակեցում.

8) մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների կողմից որոշումների կայացման ժամկետի կրճատում.

9) հայտարարագրման լիարժեք ավտոմատացման նպատակով հայտարարագրման վերաբերյալ դրույթների վերանայում.

10) մաքսային հայտարարագրերում անճշտություններ հայտնաբերվելու դեպքում առանց անվավեր համարելու փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ դրույթների սահմանում. 

11) մաքսային ձևակերպումների ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ դրույթների սահմանում.

12) ապրանքի ծագման երկրի կանոնների վերաբերյալ դրույթների վերանայում` մաքսային մարմինների կողմից ապրանքների ծագման վկայականների տրամադրման նպատակով:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառության, նախնական տեղեկատվության տնօրինման, պարտադիր տեղեկատվության տրամադրման, պարզեցված ընթացակարգերի կիրառման և մաքսային հսկողության այլ գործիքների միջոցով արդյունավետ մաքսային հսկողության կազմակերպման հնարավորության ստեղծումն է, և հայտարարագրման ժամանակ կատարվող անճշտությունների հնարավորինս բացառում է: Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին որոշակի չափանիշների ապահովման դեպքում մաքսային ձևակերպումների ժամանակ կիրառել հատուկ պարզեցված ընթացակարգեր:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ առավել զարգացած մաքսային համակարգ, մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության առավել բարձր մակարդակ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար` մի շարք պարզեցված ընթացակարգեր, ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների համար պարզեցված հայտարարագրման համակարգ և մաքսատուրքի նվազեցված դրույքաչափ, լիարժեք էլեկտրոնային հայտարարագրման համակարգ, մաքսային մարմինների կողմից տրամադրվող` սակագնային և ոչ սակագնային պարտադիր տեղեկատվության տրամադրման համակարգ և այլն:

92.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում, հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման դեպքերի և կարգի սահմանում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն հարկ վճարողների կողմից համապատասխան հաշվառում չվարելու կամ կոպիտ խախտումներով վարելու կամ ակնհայտ կեղծ տվյալներով հաշվարկներ հարկային մարմին ներկայացնելու դեպքերում հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը: Անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշմամբ:

 

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1998 թ. սեպտեմբերի 18-ի N 580 որոշման կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման հետ կապված առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ` օրենքով կանոնակարգելով հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման դեպքերը և կարգը:

 

2. Կարգավորման առարկան

Հարկային մարմինների կողմից անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմի կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հարկային մարմինների կողմից անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմի կատարելագործում, հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման դեպքերի և կարգի սահմանում:

93.

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային խախտումների դեմ պայքարի համակարգային մեխանիզմների սահմանմամբ: 

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած ուղղությունները՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը իր հարկային վարչարարության եռամյա (2012-2014 թթ.) ռազմավարության հարկային հսկողության բաժնում շեշտը դրել է հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման վրա, մասնավորապես, առաջնային համարելով կանխամտածված հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ խիստ հսկողության իրականացումը:

 

Ելնելով հարկային խախտումների դեմ պայքարի առաջնահերթությունից և կարևորությունից՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել ծրագիր, որն ուղղված կլինի հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի գործուն մեխանիզմների սահմանմանը:

 

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատվել է երրորդ անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների օրենսդրական հիմքը, ներկայումս կարևորվում են երրորդ անձանցից տեղեկությունների ստացման և հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինտեգրման գործընթացների կատարելագործման հարցերը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հարկերի խախտումների դեմ պայքարի համակարգված մոտեցումների սահմանման նպատակով առաջարկվում է մշակել հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագիր:

 

2. Կարգավորման առարկան

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրում, արդյունքում ստվերային հատվածի կրճատում, մրցակցային դաշտի ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագիրը վեր է հանելու հարկային օրենսդրության և վարչարարության առումով հարկային խախտումների հիմնական ձևերը, ներկայացնելու է ՀՀ-ում խախտումների հետ կապված ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև սահմանելու է առաջիկա տարիներին խախտումների դեմ պայքարի հիմնական ուղղությունները և միջոցառումները:

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել երկրի ստվերային հատվածը, ամրապնդել հարկ վճարողների շրջանում ինքնահայտարարագրման մշակույթը, ապահովել արդար և մրցակցային տնտեսական դաշտ:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

94.

«Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Ոռոգման նպատակով 2013 թվականին Սևանա լճից ջրառի մասին» N584-Ա որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանվել 170 մլն խոր. մետր ջրաքանակ։

2013թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 169.8 մլն խոր. մետր ջուր։ Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է Սևանա լճից բաց թողնել համապատասխան ջրաքանակ։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի բավարարում։

 

2. Կարգավորման առարկան

Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի ապահովման գործընթացի իրականացում։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

95.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության իրավական դաշտերի ներդաշնակեցմամբ, մանրածախ առևտրի ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետության բարձրացմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մաքսային միության շրջանակներում կիրառվող տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը որոշակի առումով տարբերվում է ՀՀ-ում գործող օրենսդրությունից, ինչը ՀՀ-ի կողմից Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում կարող է առաջացնել օրենսդրության կիրառման խնդիրներ: Բացի այդ, գործող տնտեսական մրցակցության օրենսդրությամբ առևտրային ցանցերին գերիշխող դիրք ունեցող համարելու միակ չափանիշն առևտրային ցանցում ընդգրկված առևտրային օբյեկտների քանակն է, ինչն ամբողջովին չի արտացոլում տվյալ առևտրային ցանցի իրական շուկայական իշխանությունը և շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդելու հնարավորությունը:

 

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Տնտեսական մրցակցության պաշտպանության ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Մաքսային միության շրջանակներում կիրառվող տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության ընդհանուր սկզբունքներին և կանոններին: Սահմանել առևտրային ցանցերին գերիշխող դիրք ունեցող համարելու այնպիսի չափանիշներ, որոնք ամբողջովին կարտացոլեն տվյալ առևտրային ցանցի իրական շուկայական իշխանությունը և շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդելու հնարավորությունը:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն Մաքսային միության շրջանակներում կիրառվող տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության ընդհանուր սկզբունքներին և կանոններին համապատասխանող դրույթներ, ինչպես նաև առևտրային ցանցերին գերիշխող դիրք ունեցող համարելու լրացուցիչ չափանիշներ և վերջիններիս կողմից գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր այլ դրսևորումներ:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կվերանան Մաքսային միության շրջանակներում կիրառվող տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և ՀՀ օրենսդրության միջև առկա անհամապատասխանությունները, ինչպես նաև էականորեն կմեծանա մանրածախ առևտրի ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն

96.

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը ՀՀ կառավարության գործունեության միջոցառում ճանաչելու մասին

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի 9.1-ին միջոցառման պահանջից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում առկա են մի շարք բացեր, ինչպես նաև օրենքի մի շարք դրույթներ եվոպական չափանիշներին ներդաշնակեցնելու կարիք ունեն: «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը ճանաչել որպես ՀՀ կառավարության 2014թվականի գործունեության միջոցառում:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը ՀՀ կառավարության գործունեության միջոցառման ճանաչումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը ՀՀ կառավարության գործունեության միջոցառում ճանաչելու դեպքում հնարավորություն կընձեռի 2014 թվականին ՀՀ կառավարություն ներկայացնել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 9-ի N 10-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների

 

NN

ը/կ

Հիմնավորումներ

1

 2

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

1.

Համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարելավելում, ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործում՝ տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշման 3.3.1.2-րդ կետով և 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշմամբ նախատեսվում է իրականացնել հատուկ օժանդակության ծրագրեր` սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ ունեցող համայնքների համար: Սահմանամերձ (ռազմական շփման հարակից գոտում գտնվող) համայնքների բնակիչներն ունեն հարկերի, տուրքերի և վճարների, մասնավորապես, հողի հարկի և ոռոգման ջրի վարձի վճարման հետ կապված խնդիրներ` կապված այդ գոտիների առանձնահատկությունների հետ` վճարովի աշխատանքների սղություն, գյուղատնտեսական մթերքի դժվար իրացում, աշխատունակ բնակչության սղություն և այլն:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

2.

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի մեկնարկ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

2013 թվականի ընթացքում մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր: 2014 թվականին նախատեսվում է շարունակել գործընթացը, ինչպես նաև մեկնարկել արդեն իսկ մշակված ծրագրերը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում կմեկնարկեն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով նախատեսված վարչատարածքային բարեփոխումները:

3.

Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկների կառուցվածքի և կազմի օպտիմալ մոդելների մշակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) 

Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կլուծվի մասնագիտական լուրջ կարողություններ ունեցող անձանց կայուն աշխատանքով ապահովելու խնդիրը, կնվազեցվի կոռուպցիոն ռիսկը, կբարձրանա աշխատանքի կառավարման արդյունավետությունը և կապահովվեն համայնքային ծառայողների, համայնքային հիմնարկներում և կազմակերպություններում ընդգրկված աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը մեկ ընդհանուր բազայի միջոցով վարելու հետ կապված աշխատանքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում` կապահովվեն տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացումը, համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորումը և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր բնագավառներում արդյունավետ կառավարման ներուժի զարգացումը:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

4.

Տարածաշրջանային ինտեգրացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավեն ծառայության որակը և զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

5.

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստումը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից մշակված Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի համաձայն կիրականացվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները, որի արդյունքում կսկսվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների արդյունքում կմշակվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը, և կսկսվեն դրանց ներդրման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

6.

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի լուծումը բխում է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշման հավելվածի 3-րդ կետից, որի համաձայն ՀՀ պետական բյուջեից Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվել է տարեկան 60 մլն դրամ գումարի չափով: Ծրագրով նախատեսվում են Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` 366.667 հազ. հատ գեղարքունու և ամառային իշխանի կենսունակ մանրաձկների աճեցումը և 2014 թ. 4-րդ եռամսյակում դրանց միանվագ բացթողումը Սևանա լիճ: Սևանա լճում իշխանի համալրման աճի անհրաժեշտ տեմպերի պահպանումը և բնական պայմաններում նրա գոյատևման ապահովումն առկա խնդիր է: Հատկապես, տագնապալի է Սևանա լճի էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից և կես դարից ի վեր ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից: Իշխանի 4 ենթատեսակներից երկուսը` ձմեռային իշխանը և բոջակն արդեն իսկ անհետացել են, ամառային իշխանը բնական պայմաններում հանդիպում է եզակի առանձնյակների ձևով, փոքր-ինչ ավելի մեծ է գեղարքունի տեսակի քանակը:

Սևանա լճի ձկան պաշարների համալրումն արհեստական բուծման միջոցով խիստ անհրաժեշտ է գեղարքունու և ամառային իշխանի` բնական պայմաններում գոյատևելը երաշխավորելու համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում են ձկնատեսակների պոպուլյացիաների վիճակի բարելավում և գետերում բնական ձվադրավայրերի վիճակի բարելավման համար արգելավայրերի հիմնման նախադրյալների ստեղծում:

7.

«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում»

ծրագրի իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` 2011 թվականի հուլիսի 18-ին Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բնապահպանության նախարարությունների կողմից ստորագրվել է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակը Հարավային Հայաստանում Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի իրականացումն է:

Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի 2013թ. սեպտեմբերին կատարված առաքելության ժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ կնքվել է համագործակցության լրացուցիչ համաձայնագիր, որով նշված ծրագրի ֆինանսավորման ծավալներն ավելացվել են:

Վերանվանված Հայաստանի բաց ներդրումային (օժանդակության) ծրագրի շրջանակներում ընտրված տարածքներում Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման նպատակով կիրականացվեն բնական ռեսուրսների և պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը, հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված միջոցառումներ:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում`

 ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի կազմակերպում,

 «Արևիկ» ազգային պարկի սահմանների ճշգրտում և քարտեզագրում,

 հարակից համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի ուսումնասիրություն և գնահատում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում» գերակա խնդրի լուծման դեպքում կապահովվեն նախադրյալներ` Հարավային Հայաստանում Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման համար:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

8.

Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության փոփոխությունների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում գործող մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացմանն ուղղված համապատասխան աշխատանքների իրականացումն է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է աշխատանքներ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրության և Մաքսային միության օրենսդրության մոտարկման ուղղությամբ:

9.

Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի (ՀՀ կառավարության գործունեության ծրագիր) «3.2.3. Բյուջետային համակարգ» ենթաբաժնի երրորդ պարբերության 2-րդ ենթակետով ամրագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները և պատրաստ կլինի ծրագրային բյուջետավորմանը` մասնակի անցման համար` 2016 թվականից, իսկ ամբողջական անցման համար` 2018 թվականից: Արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ:» դրույթի կատարման ապահովումն է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում են`

- բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման լրամշակված (նորացված) մեթոդական ցուցումների առկայություն և դրա կիրառման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին,

- մեթոդական ցուցումներին համապատասխան` փորձարարական 10 գերատեսչություն-ների կողմից իրենց 2015-2017 թվականների ՄԺԾԾ հայտի հետ մեկտեղ յուրաքանչյուրը մեկական բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագիր) ներկայացնելու արդյունքում փորձարարական կարգով ստեղծված թվով 37 բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրի) առկայություն,

- ոչ ֆինանսական ցուցանիշների համակարգի վերանայված և լրամշակված տարբերակի առկայություն:

10.

Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման համար հիմքերի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման արդի համակարգի որակի ամբողջական պատկերի ստացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել պետական ֆինանսների կառավարման համակարգի (այսուհետ` ՊՖԿՀ) գնահատում` պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական և անաչառ կերպով ստուգելի գնահատման, բարեփոխումների ընթացքի գնահատման համար: Բացի դրանից` ՊՖԿՀ-ի գնահատման արդյունքները կօգտագործվեն 2011-2020 թթ. պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության և դրա թիրախների վերանայման համար: Այս գնահատումը կայուն և համեմատական հիմք է ապահովում բարեփոխումների մշակման և իրականացման ռազմավարության առավել խնդրահարույց և գերակա ոլորտների նախանշման, ինչպես նաև տարբեր դերակատարների կողմից իրականացվող պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների զանազան տարրերի ընթացքի ներդաշնակեցման համար:

 

1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ունենալ ՀԾՖՀ-ի քարտուղարության որակի երաշխավորման գործընթացի պահանջները բավարարող հրապարակված ՊՖԿՀ-ի գնահատման հաշվետվություն, որը կներկայացնի ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդի համակարգի որակի ամբողջական պատկերը: Վերջինիս առկայությունը հնարավորություն կընձեռի պետական ֆինանսների կառավարման ռազմավարության, բարեփոխումների հիմնական թիրախների և օրակարգի հաջորդականության ճշգրտման անհրաժշտության հարցերի առարկայական քննարկման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման ռազմավարության երկրորդ փուլի գերակայությունների ու մանրամասն գործողությունների ծրագրի մշակման համար` դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի գործունեության արդյունավետության հետագա մոնիթորինգ իրականացնելու համար:

11.

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման և հաստատման ուղղությամբ աշխատանքների կատարումն է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է կիրառման համար հաստատել հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերը:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

12.

Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 932-Ա որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա, Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Օդանավակայանի շենքերի և շինությունների մակերեսը մոտավորապես 1154.1 քառ. մ է, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61.7 հեկտար: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել: 

«Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն, որի գործունեության ոլորտը օդանավակայանի շահագործումը, թռիչքների տեխնիկական սպասարկումը և կառավարումը, ուղևորների, բեռների ու փոստի փոխադրումն է, ընդգրկված էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման ենթակա օբյեկտների (ընկերությունների) ցանկում: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում նախատեսվող աշխատանքներն արդյունավետ և առավել օպերատիվ իրականացնելու նպատակով խիստ անհրաժեշտ է նախարարության ենթակայության տակ ունենալ օդանավակայան: Օդանավակայանի տարածքում պետք է իրականացվեն հսկայածավալ աշխատանքներ՝ հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, 2050 մ երկարությամբ թռիչքուղին, ցանկապատվի տարածքը և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար: «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման արդյունքում հանրապետության հյուսիսային մասում կապահովվի արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման նպատակով օդուժի կիրառումը:

Հաշվի առնելով հանրապետության հարավային մասի` ՀՀ Սյունիքի մարզի աշխարհագրական պայմանները և ռազմավարական նշանակությունը, լեռնային ու այլ դժվարամատչելի վայրերում հրդեհաշիջման, այլ փրկարարական աշխատանքների իրականացման ու ընդհանրապես արտակարգ իրավիճակներին հակազդման նպատակով օդային տրանսպորտի կիրառման կարևորությունը` խիստ անհրաժեշտ է այդ տարածաշրջանում ևս ունենալ օդային տրանսպորտի բազավորման, վայրէջքի և թռիչքի հնարավորություններ: Կապանի օդանավակայանի վերագործարկումը և զարգացումը կնպաստի ոչ միայն հանրապետության տարածքում ու արտերկրում փրկարարական աշխատանքների օպերատիվության բարձրացմանը, այլև Կապանի բնակչության` աշխատանքով ապահովմանը, զբաղվածության բարձրացմանն ու աղքատության կրճատմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկման շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Այն կունենա նաև ռազմավարական մեծ նշանակություն, օդանավակայանի վերագործարկումը կխթանի փոքր ավիացիայի զարգացմանը: Օդանավակայաններում կլինեն ուղղաթիռներ և փոքր ինքնաթիռներ, ինչպես նաև հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիան: 

Օդային տրանսպորտի միջոցով հնարավոր կդառնա օպերատիվորեն արձագանքել արտակարգ իրավիճակներին, ապահովել փրկարարական ուժերի և անհրաժեշտ միջոցների ժամանակին տեղափոխումն աղետի գոտի՝ կտրուկ նվազեցնելով մարդկային և նյութական կորուստները:

Օդանավակայանների առկայությունը հնարավորություն կտա նախարարությունում ստեղծված փրկարարական օդադեսանտային խմբին մշտապես իրականացնելու օդադեսանտային պատրաստության համար անհրաժեշտ սահմանված թվով թռիչքներ:

Օդանավակայանները հնարավորություն կընձեռեն իրականացնելու շրջակայքի մշտադիտարկում, հետախուզական, հետազոտական, որոնողափրկարարական աշխատանքներ, արագ արձագանքելու անտառային հրդեհներին, և, հատկապես, կարևորվում է ավիացիայի դերը հակակարկտային պայքարն առավել արդյունավետ դարձնելու գործում:

13.

Բնակչության ազդարարման համակարգի արդիականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խորհրդային ժամանակաշրջանում հիմնված ազդարարման համակարգերը բարոյապես և տեխնիկապես մաշվել են, իսկ որոշ վայրերում՝ վերացվել: Անհրաժեշտություն է առաջացել հիմնել ժամանակակից, տեխնիկապես հագեցված ազդարարման համակարգեր՝ առաջնահերթությունը տալով սահմանամերձ գոտու բնակավայրերին: Բնակչության ազդարարման համակարգի արդիականացման անհրաժեշտությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրությամբ:

2014 թվականին դոնորների միջոցների հաշվին ավարտվելու է դեպի հանրապետության տարածքում տեղակայված` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարական ջոկատների, մարզային փրկարարական վարչությունների և այլ ստորաբաժանումների շենքեր օպտիկամանրաթելային մալուխների անցկացումը, համակարգի որոշ գործառույթների թվայնացումը: Միաժամանակ պետք է արդիականացնել բնակչության ազդարարման բնագավառը կանոնակարգող իրավական դաշտը և համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրության պահանջներին, որի արդյունքում, ժամանակակից բարձր արտադրողականություն ունեցող բարձրախոսների տեղադրման միջոցով այդ կետերից կապահովվի կենտրոնացված լոկալ ազդարարում:

Բնակչության ազդարարման համակարգի արդիականացումն իրականացնելու նպատակով, ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի համաձայն, ՀՀ կառավարություն կներկայացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բնակչության ազդարարման համակարգի արդիականացման և կապի նորագույն համակարգերի ու տեխնիկական միջոցների ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Կենտրոնացված ազդարարման հանրապետական համակարգը պետք է արդիականացվի՝ հաշվի առնելով հանրապետությունում կապի զարգացման հեռանկարային ծրագրերը և ներդրվող կապի տեսակները, իսկ ազդարարման լոկալ համակարգերը պետք է վերակառուցվեն և արդիականացվեն` ապահովելով կազմակերպությունների անձնակազմի ժամանակին և արդյունավետ ազդարարումը: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը թույլ կտա ապահովել ազդարարման համակարգերի մշտական պատրաստականությունը, կբարձրացնի բնակչության պաշտպանության մակարդակը և բնակչության ազդարարման կազմակերպման արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

14.

Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերի կարևորում և տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, երեխաների առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում ու բարձրացում, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում, ինչպես նաև խոստումնալից երեխաների հայտնաբերում` մանկապատանեկան մարզադպրոցների համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախադպրոցական տարիքի երեխաների և հանրակրթական դպրոցների տարրական (1-4-րդ) դասարանի աշակերտների ֆիզիկական ունակությունների բարելավում, տարբեր մարզաձևերում ընդգրկվող երեխաների թվի ավելացում: Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում անցկացված «Սպորտլանդիաներ», անցկացվող մարզական միջոցառումների և մասնակիցների թվի ավելացում, առողջության ամրապնդում, ուսումնական գործընթացին հիվանդության պատճառով բացակա երեխաների թվի նվազում:

15.

Երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակներում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանում և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին տարիներին երիտասարդության ոլորտում տեղի ունեցող տեղական և միջազգային զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնել պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգային մոտեցումները: Այսօր ոլորտը կանոնակարգող պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը հաստատվել է դեռևս 1998 թվականին և համահունչ է եղել այդ ժամանակահատվածին: 1998 թվականից մինչև օրս փոփոխվել են ինչպես պետական երիտասարդական քաղաքականության շահառու հանդիսացող խմբին վերաբերող վիճակագրական ցուցանիշները, այնպես էլ` շահառուներին հուզող հիմնախնդիրները: Ժամանակի ոգուն, արդի միջազգային զարգացումներին ոլորտի քաղաքականությունը համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել ոլորտը կանոնակարգող իրավական նորմերը՝ մշակել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության նոր հայեցակարգ:

ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը նպատակ ունի նպաստելու ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի գերակայություն 1-ում ամրագրված գործողությունների արդյունավետ իրականացմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով առավել փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակում, մարզային հասարակական կազմակերպությունների գործունեության խթանում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավում:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

16.

ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների համատեղ ծրագրերի ընդլայնում

 

Աշխարհասփյուռ հայության առջև միշտ ծառացած է հայապահպանության գերխնդիրը: Դրա լուծմանն են ուղղված համահայկական կառույցների բազմաբնույթ ծրագրերը: Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում և իրականացնում է մի շարք պետական ծրագրեր, որոնք ուղղված են հայապահպանությանը, Հայրենիք-սփյուռք գործակցության զարգացմանը: Այսօր անհրաժեշտություն է առաջացել խորացնել համագործակցությունը նախարարության և համահայկական կառույցների միջև, իրավական հիմքեր ստեղծել համատեղ ու հեռանկարային ծրագրերի իրականացման համար: Համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի համահայկական միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը: Համահայկական կառույցների հետ ծրագրերի իրագործումը կարևորվում է նաև Հայաստանի հետ սփյուռքահայության, հայկական կառույցների կապերի ամրապնդման ու զարգացման, սփյուռքահայությանը նոր լիցքեր հաղորդելու տեսանկյունից, որը խթանում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, սփյուռքի համար և համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակի ընդլայնումը, նաև սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործումը: Այս նպատակի համար ծրագրով նախատեսվում են և´ համահայկական կազմակերպության հետ հանդիպումներ, և´ կլոր սեղան–քննարկումներ, համահայկական ծրագրերի մշակում, համաձայնագրերի, պայմանագրերի թարմացում, նորերի կնքում, աջակցություն համահայկական կազմակերպությունների հայրենաճանաչությանը և հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը Հայաստանում և սփյուռքում, համահայկական կազմակերպությունների, սփյուռքի համայնքային կառույցների աշխատողների ու ներկայացուցիչների համար ուսուցողական և վերապատրաստման դասընթացների, տարածաշրջանային համաժողովների կազմակերպում, ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների ծրագրերը ներկայացնող ճանաչողական և քարոզչական բնույթի նյութերի, տեսահոլովակների, գրքույկների և հեռուստահաղորդումների պատրաստում և տարածում սփյուռքում:

17.

Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

 

Վերջին շրջանում տարբեր հայահոծ համայնքներից սփյուռքահայերի հոծ խմբերի տեղափոխումը Հայաստան պայմանավորված է այդ երկրներում տիրող քաղաքական իրավիճակով, քաղաքացիների անվտանգությանն սպառնացող վտանգով, պատերազմական պայմանների ծավալումով: Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման տարաբնույթ

ծրագրերի մշակումն ու իրականացումը հնարավորություն են տալիս նրանց համար` որպես մասնագետներ, ուսանողներ, ինքնադրսևորման նպաստավոր պայմաններ ստեղծել:

Նախատեսվում է, հաշվի առնելով Հայաստան ժամանած սփյուռքահայերի պահանջներն ու կարիքները, նրանց ինտեգրումը դյուրացնող իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանք ՀՀ կառավարություն ներկայացնելը:

Կարևոր քայլերի ձեռնարկում, որոնցում կներառվեն Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակումն ու իրականացումը, աջակցություն Հայաստանի բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցմանը, նախադպրոցական և դպրոցական տարիքի՝ սպասվող ներգաղթողների խնդիրների լուծմանը:

Ծրագրի իրականացման մաս են կազմում նաև հայրենիք տեղափոխված սփյուռքահայերի հասարակական, մշակութային կյանքի կազմակերպմանն աջակցություն, որը կարտահայտվի Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների գործունեությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, համերգների կազմակերպումը` իրենց իսկ գեղարվեստական խմբերի, արտիստների, մանկապատանեկան տարիքի ստեղծագործողների մասնակցությամբ, բնակարանաշինության ծրագրին աջակցությունը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

18.

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման միջոցառումների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումն են: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների աշխատանքերում առկա են բազմաթիվ բացասական դրսևորումներ, ինչն ազդում է ինչպես բժշկական օգնության որակի, այնպես էլ` ֆինանսական կառավարման գործընթացի վրա, գերակա խնդրի իրականացման շրջանակներում առաջարկվում է համալիր միջոցառումների իրականացում (պետական պատվեր տեղադրելու սահմանափակման դեպքերի որոշում` ըստ Թեժ գծի և մշտադիտարկումների արձանագրած արդյունքների, կազմակերպությունների գործադիր մարմինների համար կարգապահական պատասխանատվության լրացուցիչ միջոցների սահմանում, պետական պատվերի տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում կազմակերպություններում բուժման ենթակա հիվանդների առավելագույն թվի որոշում, հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարության մշակում, վարձատրման դրույքային ու խրախուսական եղանակների համադրման միջոցով բուժանձնակազմի վարձատրման նոր սկզբունքների մշակում, մշտադիտարկումների իրականացում և այլն), ինչը թույլ կտա բարձրացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պատասխանատվությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը, ավելի որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ բուժանձնակազմի շահագրգռվածությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության բարելավում, բժշկական օգնության որակի բարձրացում, վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների աճ, ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի ավելացում:

19.

Մարզային բժշկական հաստատությունների վերազինում և վերանորոգում և (կամ) կառուցում` առողջապահական համակարգի արդիականացման և օպտիմալացման շրջանակներում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ մարզային առողջապահության համակարգերի զարգացման նպատակը բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացումն է: Ներկայումս ՀՀ մարզերի առողջապահական համակարգը շարժվում է զարգացման ուղիով. վերանորոգվել են ՀՀ մարզային բազմաթիվ բժշկական կենտրոններ (Իջևանում, Հրազդանում, Ապարանում, Արարատում, Արմավիրում, Գորիսում, Գավառում, Աբովյանում), ինչպես նաև Գյումրիում կառուցվել է նոր բժշկական կենտրոն: Շուրջ 160 առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենքեր նույնպես վերանորոգվել կամ կառուցվել են: Բժշկական հաստատությունները հագեցվել են արդի բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով: Այնուամենայնիվ, դեռ շատ են անմխիթար պայմաններում աշխատող բժշկական հաստատությունները, որոնց թե´ շենքային վիճակը, և թե´ տեխնիկական հագեցվածությունը չեն բավարարում միջազգային ոչ մի նորմ: Նշվածը, անկասկած, անդրադառնում է նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի վրա:

 

1. Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվող արդյունքը

Ոլորտի հետագա զարգացման և արդիականացման նպատակով 2014 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել իրականացնել մարզային բժշկական հաստատությունների վերանորոգման և (կամ) կառուցման և հագեցման աշխատանքները: Մասնավորապես` կվերանորոգվեն և շահագործման կհանձնվեն Ալավերդու, Բերդի, Մեծամորի բժշկական կենտրոնները: ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով նախատեսվում է մեկնարկել Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնական շենքի վերանորոգման աշխատանքները: Կշարունակվեն Մեղրու և Վանաձորի բժշկական կենտրոնների նոր շենքերի կառուցման, ինչպես նաև Կապանի բժշկական կենտրոնի շենքերի վերանորոգման շինարարական աշխատանքները: Մարզային բժշկական կենտրոնները կհագեցվեն բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, նոր բժշկական և պալատային կահույքով և այլ անհրաժեշտ պարագաներով: Առողջապահական համակարգի առաջնային օղակը զարգացնելու նպատակով ևս գյուղական 5 համայնքում կավարտվեն նոր ամբուլատորիաների կառուցման և 1 ամբուլատորիայի վերանորոգման շինարարական աշխատանքները:

Գերակա խնդրի լուծման արդյունքում կբարձրանա մատուցվող բժշկական ծառայությունների որակը, մատչելիությունը, ինչպես նաև դիմելիությունը բժշկական հաստատություններ:

Նշվածի արդյունքում ակնկալվում է մարզերում հանրային առողջության հիմնական ցուցանիշների բարելավում:

20.

Հայաստանի Հանրապետությունում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով արդիական ենթակառուցվածքների ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում քաղցկեղով և արյունաբանական հիվան-դություններով հիվանդացությունը նկատելիորեն աճել է:

2010 թ-ին 2004 թ-ի համեմատ արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության շուրջ 23 տոկոս աճ (192.1-ից մինչև 233.2-ը` 100.000 բնակչի հաշվով):

Օնկոհեմատոլոգիական հիվանդություններով հիվանդացությունը ևս զգալիորեն աճել է: Մասնավորապես, 2003 թ. գրանցվել է 10.8 հիվանդ` 100.000 բնակչի հաշվով, 2007 թ.` 15.3, 2009 թ.` 15.5, իսկ 2010 թ.` 16.4 հիվանդ:

Զգալի վատթարացում է նկատվում նաև այլ վիճակագրական տվյալների առումով` քաղցկեղի տարածվածությունը վերջին տարիներին աճել է՝ 0.83 տոկոսից 2004 թ. հասնելով 0.93 տոկոսի 2009 թ., իսկ մահացությունը 4.497 դեպքից (139.9՝ 100.000 բնակչի հաշվով) 2004 թ. աճել է մինչև 5.501 դեպքի (168.9՝ 100.000 բնակչի հաշվով)` 2010 թ. մահացության պատճառների մեջ գրավելով երկրորդ տեղը` սիրտ-անոթային հիվանդություններից հետո:

Ներկայումս ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մահացության տոկոսն ամենաբարձրն է ընդհանուր մահացության կառուցվածքում:

Հեմատոլոգիական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման արդյունավետության առումով կարևոր նշանակություն ունեն համապատասխան ենթակառուցվածքների և ժամանակակից սարքավորումների առկայությունը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող բուժման մեթոդների կիրառումը: Ներկայումս գործող բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, առկա ենթակառուցվածքները չեն համապատասխանում արդի պահանջներին, բժշկական սարքավորումները հնամաշ են և կարիք ունեն արդիականացման: Հայաստանում թե´ հեմատոլոգիական, և թե´ ուռուցքաբանական ոլորտներում առայժմ ներդրված չեն բուժման միօրինականացված պրոտոկոլներ և ստանդարտներ:

 

2. Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվող արդյունքը

Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին տարիներին հեմատոլոգիական և օնկոլոգիական հիվանդություններով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշների զգալի աճը, ինչպես նաև նշված բնագավառներում մատուցվող ծառայությունների արդիականացման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը նախատեսում է բարելավել հեմատոլոգիական և օնկոլոգիական բնագավառներում մատուցվող ծառայությունների որակը` արյունաբանական կենտրոնի արդիականացման և կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման միջոցով:

Ուռուցքաբանության ոլորտի արդիականացման ծրագիրը կիրականացվի Երևան քաղաքում: 2014 թվականին նախատեսվում է մրցութային կարգով ընտրել նախագծող կազմակերպություն և պատվիրել ժամանակակից չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանության նոր կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:

Հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման ծրագիրը ևս կիրականացվի Երևան քաղաքում: 2014 թվականին նախատեսվում է սկսել Արյունաբանական կենտրոնի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

2014 թվականին կմեկնարկեն Հայաստանի Հանրապետությունում Հեմատոլոգիական կենտրոնի հիմնանորոգման և վերջինիս կազմում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները: Հայաստանում նոր ուռուցքաբանության կենտրոնի կառուցման նպատակով կմշակվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր:

21.

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը պայմանավորված է ժամանակակից առողջապահական տեղեկատվական համակարգ ունենալու անհրաժեշտությամբ, ինչն էականորեն կնպաստի առողջապահության բնագավառի համապարփակ արդիականացմանը, ծախսերի կրճատմանը և ռեսուրսների խնայողությանը և արդյունքում բնակչությանն առավել որակյալ ծառայությունների տրամադրմանը, բուժօգնության ոլորտում իրականացվող աշխատանքների օպերատիվության բարձրացմանը: Բացի դրանից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգում կհավաքվեն կարևորագույն առողջապահական ցուցանիշներ և տվյալներ, կնպաստի առավել ճշգրիտ և թիրախային առողջապահական քաղաքականության մշակմանը և իրականացմանը:

2014 թվականին նախատեսվում է իրականացնել Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հիմնական աշխատանքները` էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման աշխատանքների իրականացումը, փորձարարական (պիլոտային) ծրագրի իրականացումը, ինչպես նաև համակարգի ներդրման փուլերի հաստատումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Առողջապահական ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրմանն ուղղված հիմնական աշխատանքների իրականացում ու համակարգի գործարկման նախապատրաստում:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

22.

Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնմամբ և որակի բարձրացմամբ, ինչը պահանջում է անալոգային տեխնոլոգիաներից անցում նոր տեխնոլոգիաների կիրառման, որն ընդհանրական և արդիական է բոլոր երկրների համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրումն էապես կբարելավի հեռուստառադիոհեռարձակման որակը, կապահովվեն հեռուստառադիոհեռարձակման լայն հասանելիությունը և մատչելիությունը, հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործումը, հեռուստառադիոհեռարձակման և տեղեկատվական ցանցերի համակցելիությունը և տեղեկատվության ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցների համատեղելիությունը:

23.

Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, բնակչության առնվազն 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակչության մոտավորապես 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորների հետ քննարկումների կազմակերպում, որի արդյունքում վերջիններիս կողմից կիրականացվեն համապատասխան միջոցառումներ` բնակչության մոտավորապես 50 տոկոսի կողմից համակարգչի միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովման ուղղությամբ:

24.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների կատարման շարունակություն, Տրանշ 3(Թալին-Գյումրի) մեկնարկ, Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքներ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նշված խնդիրն ուղղված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների իրականացմանը՝ աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան և ճանապարհաշինական աշխատանքներն սկսելու նպատակով Տրանշ 3-ի շինարարական աշխատանքների մեկնարկին: Ակնկալվում է նաև Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքներ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ամբողջացնելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Արարատ-Բավրա հատվածում ժամանակակից չափանիշները բավարարող ավոտմոբիլային ճանապարհ ունենալու հեռանկարը:

25.

Ճանապարհների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ճանապարհների կառավարման համակարգում ընդգրկվող կառուցվածքային միավորների լիազորությունների շրջանակի և կազմակերպչական կառուցվածքի սահմանում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ճանապարհային ցանցի կառավարման արդյունավետության բարձրացում:

26.

Հայաստանի Հանրապետության 71,4 E տիեզերական գեոստացիոնար ուղեծրի Հեռահաղորդակցության միջազգային միությունում հայտի գրանցում և ապագա արբանյակի սպասարկման տարածքի համակարգում (կոորդինացիա) շահագրգիռ երկրների հետ

 

Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախատեսվող ծրագրի իրականացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության բնագավառի նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցում, մասնավորապես, հեռուստահեռարձակման, լայնաշերտ ինտերնետի ներդրման և կապի տեխնոլոգիաների զարգացման հարցում:

 

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության 71,4 E տիեզերական գեոստացիոնար ուղեծրի Հեռահա-ղորդակցության միջազգային միությունում հայտի գրանցում և ապագա արբանյակի սպասարկման տարածքի համակարգումը մեծ նշանակություն ունի ապագայում ստեղծվող արբանյակի շահագործման տնտեսական արդյունավետության բարձրացման գործում: Ակնկալվում է ձեռք բերել համաձայնություններ շահագրգիռ երկրների հետ` իրենց տարածքում հայկական ար-բանյակի հեռարձակման թույլտվությունների համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

27.

Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծում և շարունակական համալրում` առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված ու կառուցված շենքերը և շինությունները չեն բավարարում սեյսմակայունության արդի պահանջները, ինչի հետևանքով զգալիորեն աճել է սեյսմիկ ռիսկի մեծությունը: Իրավիճակի սրմանը մեծապես նպաստում է նաև այն, որ վերջին 15-20 տարվա ընթացքում հանրապետությունում շենքերի և շինությունների շահագործման ոլորտում անհրաժեշտ մակարդակով չեն ցուցաբերվել համակարգված մոտեցումներ, և պահանջվող ծավալներով չեն իրականացվել հիմնանորոգման աշխատանքներ, որի հետևանքով ֆիզիկական մաշվածությունից և զանազան այլ գործոնների ազդեցությունից դրանց զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում:

Քիչ չեն այն շենքերը, որոնցում առկա ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրագծի կամ կոյուղագծի վնասվածքներ, տանիքի և ջրահեռացման համակարգի անբարեկարգ վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կարող է հանգեցնել շենքի անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում նաև՝ վթարայնության առաջացմանը:

Նշված հանգամանքներով պայմանավորված՝ կարևորվում է շենքերի և շինությունների նկատմամբ համակարգված ծրագրային մոտեցումների ցուցաբերումը, որոնց արդյունավետությունը մեծապես կախված է դրանց տեխնիկական տվյալների բազայի առկայությունից:

Տեխնիկական տվյալների բազայի առկայությունը հնարավորություն կտա կատարելու անհրաժեշտ վերլուծություններ` շենքերի և շինությունների պահպանման և բնականոն ու անվտանգ շահագործման միջոցառումների համակարգված ծրագրերի մշակման ժամանակ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ունենալ շենքերի և շինությունների տեխ-նիկական տվյալների բազա: 2014 թվականին նախատեսվում է համակարգչային ծրագիր մուտքագրել առնվազն 2000 շենքի տեխնիկական տվյալներ, այդ թվում` նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերն ու շինությունները, առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին: Ծրագիրը հետագա տարիներին շարունակականորեն կհամալրվի:

Շենքերի տեխնիկական տվյալների բազայի առկայությունը հնարավորություն կտա`

1) առանձնացնելու անբավարար և վթարային տեխնիկական վիճակում գտնվող շենքերը և առկա տվյալների վերլուծության արդյունքում մշակելու և իրականացնելու շենքերի վերականգնման-ուժեղացման միջոցառումների կամ վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման հիմնավորված ծրագրեր.

2) հայտնաբերելու ընթացիկ վերանորոգում պահանջող շենքերը, որոնցում առկա վնասվածքների (ջրագծի կամ կոյուղագծի վնասվածքներ, տանիքի և ջրահեռացման համակարգի անբարեկարգ վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կարող է հանգեցնել շենքի անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում՝ նաև վթարայնության առաջացման, և մշակելու և իրականացնելու այդ վնասվածքների վերացման համապատասխան միջոցառումների ծրագրեր.

3) վերականգնման, ուժեղացման և ընթացիկ վերանորոգումների իրականացման ծրագրերի մշակման ժամանակ որոշելու շենքերի առաջնահերթությունը` համապատասխան միջոցառումների իրականացման հարցում:

28.

Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման գործընթացի կանոնակարգում, գնագոյացման նորմատիվային փաստաթղթերի լրամշակման աշխատանքների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման գործընթացի կանոնակարգումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 17 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգի պահանջների ապահովման, քաղաքաշինության բնագավառում սպառողների համար հարմարավետության, ինչպես նաև պետական, համայնքային պատվիրատվությամբ իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ընթացքում անհրաժեշտ ծախսերի, անհրաժեշտ փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռքբերման ծախսերի հաշվարկման նորմերի բոլոր դրույթների` շինարարությունում գնագոյացման ներկա իրավիճակով և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման պահանջների համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը հիմնականում ընդգրկում է նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում գործող նորմերը: Դրանք չեն համապատասխանում ներկայումս գործող միջազգային և եվրոպական ստանդարտներին, հետևաբար, անհրաժեշտ է իրականացնել շինարարական նորմերի արմատական բարեփոխում` արդի պայմաններին համահունչ, միջազգային նորմերին համապատասխան:

Սահմանել շինարարական նորմերը մշակելու և վերանայելու առաջնահերթությունները՝ հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտին առնչվող առկա խնդիրները, ինչպես նաև բնակավայրերի, շենքերի և շինությունների, դրանց ենթակառուցվածքների հուսալիության ապահովումը:

Շինարարական նորմերի մշակմամբ, տեղայնացմամբ և վերանայմամբ կկարգավորվեն բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, տարբեր նշանակության շենքերի նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում ներկայիս պահանջները` միջազ-գային ստանդարտներին համապատասխան:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Առաջնահերթ շինարարական նորմերի մշակումը, տեղայնացումը և վերանայումը կնպաստեն բնակչության առողջության և բարեկեցության բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացմանը: Առաջնահերթության սահմանումը թույլ կտա առավել նպատակային օգտագործել տրամադրվող ֆինանսական միջոցները:

Գնագոյացման նորմատիվային փաստաթղթերի լրամշակման աշխատանքների իրակա-նացմամբ և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծությամբ ակնկալվում է առավել իրատեսական դարձնել շինարարական աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի հաշվարկների արդյունքները:

29.

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերի ու շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծում և առաջարկությունների ներկայացում շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և մասնավոր հատվածի կողմից շինարարությունը ժամկետին ավարտելու հետ կապված պարտավորությունները չկատարած սուբյեկտների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շենք-շինությունների հետագա քայքայումը կանխելը և դրանց շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելն ու շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և մասնավոր հատվածի կողմից շինարարությունը ժամկետին ավարտելու հետ կապված պարտավորությունները չկատարած սուբյեկտների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կիսակառույց շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծում, որի հիման վրա կկազմվեն ծրագրեր` վերջիններս ավարտին հասցնելու գործընթացի իրականացումը խթանելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

30.

Հանրակրթության արդյունավետության բարելավում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության որակի բարելավմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

- երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցում,

- դպրոցներում փորձարկում անցած դասագրքերի` ուսուցիչներից ստացված կարծիքների հիման վրա հեղինակային խմբի կողմից լրամշակում և խմբագրում. արդյունքում դպրոց կմտնեն որակյալ դասագրքեր,

- կիրականացվի հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորում,

- Հայաստանի Հանրապետությունում կներդրվի ուսումնական համակարգիչների արտա-դրություն,

- կիրականացվի «Ազգային երգ ու պար» առարկայի չափորոշչի և ծրագրի մշակում:

31.

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար դպրոցներում ուսումնական բազայի բարելավում և կադրերի մասնագիտական զարգացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային փոքրամասնությունների դպրոցահասակ երեխաների` որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ազգային փոքրամասնությունների դպրոցների համար կտպագրվեն 2 անուն դասագիրք (քրդերեն): Մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով նախատեսվում է կազմակերպել ազգային փոքրամասնությունների դպրոցների շուրջ 20 ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

32.

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանը, կառավարման համակարգի արդյունավետության զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգերի ճկունությանն ու շարունակական զարգացման ապահովմանը:

Հայաստանում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի նպատակն աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագիտական կրթության և կրթական ծառայությունների մատուցման որակի ապահովումն է, որը կարող է իրականացվել բարձրակարգ մանկավարժական կադրերի և ղեկավար անձնակազմի միջոցով, ինչպես նաև` եվրոպական մասնագիտական կրթության համակարգին ինտեգրումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի ընդհանուր արդիականացում, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանում աշխատաշուկայի և զբաղվածության զարգացման վրա:

ՄԿՈՒ-ի համակարգում կառավարման արդյունավետության բարձրացումը, մանկավարժների և կառավարիչների կարողությունների հզորացումը, ուսուցման իրականացումը կրեդիտային համակարգով, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունների մատուցումը, կնպաստեն կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը, ուսումնական հաստատություն գործատու գործընկերության բարելավմանը, տնտեսության տարբեր ոլորտներում բարձրորակ մասնագիտական կադրերով համալրմանը:

33.

Բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի զարգացում և արդյունավետության բարձրացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեխնոլոգիաների և նորարարության զարգացմամբ, գիտելիքահեն հասարակության կազմավորմամբ, բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարելավմամբ, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքի ինտեգրմամբ և ճանաչելիությամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների (QF-EHEA) շրջանակին համադրելի որակավորումների ազգային շրջանակ: Կրթության միջազգային դասակարգումը (ISCED), համապատասխան մասնագիտությունների նոր ցանկը և լրամշակված շնորհվող նոր որակավորումները կնպաստեն ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացմանը, իրականացվող կրթական ծրագրերի՝ ըստ կրթության յուրաքանչյուր ոլորտի և կրթական աստիճանի և նրանց շնորհվող որակավորումների կանոնակարգմանը:

Կրթական ծրագրերի (մասնագիտությունների) դասակարգման գործընթացը կապահովի մասնագիտությունների և նրանց շնորհվող որակավորումների համադրելիությունը միջազգային վիճակագրության չափանիշներին:

Որակավորումների ոլորտային շրջանակի մշակման արդյունքում կմշակվեն և կհստակեցվեն իրականացվող կրթական ծրագրերի վերջնական արդյունքները, որոնք իրենց հերթին ուղղված կլինեն և կբխեն աշխատաշուկայի պահանջներից:

Բարձրագույն կրթության սոցիալական համակարգին ուղղված ուսումնասիրությունները կնպաստեն սոցիալական ոլորտի բարելավմանը, քաղաքականության արդյունավետ մշակմանը: Ուսումնասիրությունների արդյունքում կհավաքագրվի տեղեկատվություն առկա իրավիճակի մասին, ինչը բարենպաստ հիմք կստեղծի սոցիալական ոլորտի ռազմավարության հստակեցման համար:

Հայաստանի Հանրապետությունում համալսարանների աստիճանակարգման և դասակարգման համակարգի մշակումն ու իրագործումը հնարավորություն կտան ներկայացնելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բնութագիրը` դյուրընթեռնելի և համընդհանուր հասկանալի ձևով` որոշակի կառուցվածքի մեջ: Բացի դրանից` այն զգալի ազդեցություն կունենա Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքում Հայաստանի բարձրագույն կրթության ինտեգրման գործընթացի վրա, ինչպես նաև կստեղծի ազգային բուհերի` եվրոպական մակարդակում մրցունակ լինելու լուրջ նախադրյալներ:

Վարկանիշավորումը և դասակարգումը կստեղծեն բարձրագույն կրթություն տրամադրող հաստատությունների վերաբերյալ համապարփակ և թափանցիկ դասակարգման համակարգ` բուհերի հաշվետվողականությունը և թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:

Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ներդրումից ակնկալվում է ունենալ բարձրագույն կրթության համակարգում բուհերի զարգացման ծրագրերի համար հատկացվող գումարների բաշխման արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև նպաստել բուհերի նորարարական նախաձեռնությունների իրականացմանը:

Բարձրագույն կրթության բարեփոխումների ուղղություններից է բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, որի նպատակներն են`

- բարձրացնել մասնագիտական կրթության համակարգի գործունեության արդյունավետությունը,

- զարգացնել մասնագիտական կրթության համակարգում կառավարման կարողությունները` կառավարման բոլոր օղակներում հավաստի տեղեկատվության վրա հենված որոշումներ կայացնելու նպատակով:

Կստեղծվի համապատասխան իրավական դաշտ` բուհերում ուսման վարձի վերին շեմը սահմանելու նպատակով:

34.

Հակակոռուպցիոն համալիր ծրագիր ներկայացնելը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ` կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների կիրառումը քաղաքացիական հասարակության լայն ներգրավմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Վերլուծական հաշվետվությունների, հանրային քննարկումների և առաջարկությունների հիման վրա կմշակվի հակակոռուպցիոն համալիր ծրագիր, որն ուղղված կլինի կրթության յուրաքանչյուր մակարդակում առկա կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, գնահատմանն ու կանխարգելմանը: Միաժամանակ, կսահմանվեն մոնիթորինգային ցուցանիշներ` համալիր ծրագրի իրականացման ընդհանուր մոնիթորինգը և գնահատումն իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

35.

Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության`

գյուղատնտեսության ոլորտին առնչվող միջոցառումների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պահանջների կիրառման դեպքում գյուղատնտեսության ոլորտի մրցունակության, պարենամթերքի տնտեսական մատչելիության ապահովման միջոցառումների ձեռնարկումն է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Մաքսային միության` գյուղատնտեսությանն աջակցության միասնական կանոնների մասին Համաձայնագրում համապատասխան փոփոխությունների կատարման միջոցով հանրապետության գյուղատնտեսության մրցունակության ապահովում:

Անցումային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության համար Մաքսային միության միասնական մաքսային դրույքներից տարբերվող մաքսատուրքերի կիրառման միջոցով գյուղատնտեսության մրցունակության և պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում:

ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից գյուղատնտեսությանը պետական աջակցության մասով ստանձնած պարտավորությունների վերանայման միջոցով Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության անդամ երկրների համար հնարավոր հավասար պայմանների ստեղծում:

36.

Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս հանրապետությունում առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը` էներգետիկ արժեքով գնահատված, կազմում է գրեթե 60 տոկոս: Նշվածի հետ մեկտեղ մի շարք պարենամթերքների ինքնաբավության մակարդակը հանրապետությունում չափազանց ցածր է, դա հիմնականում վերաբերում է ցորենին, անասնապահական ծագման մթերքներին (բացառությամբ մանր եղջերավորների մսի): Հետևաբար, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը կարևորագույն գերակա խնդիր է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կբարձրանա գյուղատնտեսությունում տնտեսավարողների բարձր վերարտադրության սերմերով ապահովվածության մակարդակը, որը բուսաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և արդյունավետության բարձրացման կարևոր երաշխիքներից մեկն է:

Կբարելավվեն գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշները, արդյունքում կավելանան անասնապահական մթերքների արտադրության ծավալները, կբարձրանա ճյուղի արդյունավետությունը:

Ձկնաբուծության ճյուղի արտադրության և արտահանման խթանումը հնարավորություն կտա կրճատելու առողջապահական նորմաներով սահմանված և փաստացի սպառվող մսամթերքի տարբերությունը, որոշակիորեն կբարելավվի գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը:

Կոոպերատիվների ձևավորման փորձնական ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռնի գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի կատարելագործման, արտադրության և գյուղատնտեսության սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման համար:

37.

Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակն անվտանգ սննդամթերքով սպառողների ապահովվածության մակարդակի բարձրացումը, սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ներդրումն ապահովող իրավաօրենսդրական ակտերի մշակումն ու ընդունումը, համակարգերի ներդրման գործընթացի կազմակերպումն է։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության ոլորտի օրենսդրության մոտարկում ԵՄ-ի համապատասխան օրենսդրությանը: Կարդիականացվի կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման պրակտիկան ԵՄ ՍԲՍ-ի միջազգային չափանիշներին մոտարկման առումով: Կմշակվի գյուղատնտեսական կենդանիների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների ու տեխնիկայի գրանցման ծրագիրը և կսահմանվեն արտադրողների ու վերամշակողների համար անհրաժեշտ «Ինքնաստուգման» պարտադիր պահանջները:

38.

Անասնապահության մասնագիտացում ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներին աջակցության շարունակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետության բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներում լիարժեք չի օգտագործվում առկա ռեսուրսային ներուժը, դա առաջին հերթին վերաբերում է արտադրական բնական ռեսուրսների՝ արոտների, խոտհարքների անբավարար օգտագործմանը, որի հետևանքով ցածր են անասնապահության արդյունավետությունը և անասնապահական տնտեսությունների եկամուտների մակարդակը:

Ստեղծված իրավիճակը պահանջում է բնական ռեսուրսների օգտագործման արդյունա-վետության բարձրացման և անասնապահության ռացիոնալ կազմակերպման միջոցառումների շարունակում, որը հնարավոր է պետական աջակցության ծրագրերով համակարգված քայլերի իրականացման արդյունքում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կապահովվի բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների հեռագնա արոտների անցանելիությունը, կշարունակվեն արոտների ջրարբիացման և դեգրադացված արոտների վերականգնման, կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման աշխատանքները:

Հանրապետության մարզերի համայնքներում կիրականացվեն ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացման միջոցառումներ, կստեղծվեն համապատասխան կադրերով և տեխնիկական միջոցներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոններ, կիրականացվեն դաշտային կերարտադրության զարգացման, տոհմային և անասնաբուժական աշխատանքների բարելավման միջոցառումներ:

ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում կհիմնվեն համապատասխան սարքավորումներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոններ։

Նախադրյալներ կստեղծվեն հանրապետության այլ համայնքներում ընդլայնված ծավալներով նման ուղղվածության ծրագրերի շարունակման համար:

Արդյունքում կբարելավվի բնական կերահանդակների օգտագործման և դաշտային կերարտադրության վիճակը: Վերջինս կնպաստի անասնապահության արդյունավետության բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

39.

Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիության երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների կազմակերպում և իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումների ու քայլերի` ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին ընթացակարգերի իրականացումն է: Հետագայում այն կարող է հիմք հանդիսանալ նաև կենդանական ծագում ունեցող այլ ապրանքատեսակների արտահանման համար։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ունենալ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող մթերքի մնացորդային մոնիթորինգային պլանին վերաբերող օրենսդրություն, Եվրամիության չափորոշիչներին համապատասխան կոմպետենտ փորձագիտական խումբ և մակաբուծային հիվանդությունների վերացման ռազմավարական պլան:

40.

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջացառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Կենդանիների ինդենտիֆիկացումը (համարակալումը) կենդանիների առողջության (այդ թվում՝ զոոանտրոպոնոզ) և սննդամթերքի սանիտարական անվտանգության վերահսկողության համակարգ է, որի ներդրումը կարող է զգալի բարձրացնել կենդանիների հիվանդությունների վաղ հայտնաբերման, սննդամթերքի սանիտարական անվտանգության, պատվաստման ծրագրերի, կենդանիների տեղաշարժի և հավասարակշռված միջազգային առևտրի գործընթացում վերահսկողության արդյունավետությունը և հետագծելիության ապահովման մակարդակը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման գործընթացի իրականացման արդյունքում ակնկալվում են Հայաստանի Հանրապետությունում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի ու գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացում և անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսում, վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացում, պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացում և հիվանդությունների կանխարգելում, անասնաբուժական վերահսկողությանը նպաստում, անասնաբուծական մթերքի որակի փորձաքննություն և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկում, ինչպես նաև, ապահովելով միջազգային ստանդարտներով սահմանված պահանջները, միջազգային շուկա մուտք գործելը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

41.

Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) 

Գրատպության ստեղծումից հետո Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրեց առաջին հայատառ 5 գրքերը` «Ուրբաթագիրքը», «Պարզատումարը», «Պատարագատետրը», «Աղթարքը» և «Տաղարանը»: Դրան հաջորդեց աշխարհի տարբեր երկրներում հայկական տպարանների հիմնումը և գրքերի, թերթերի ու ամսագրերի տպագրումը։ Տպագիր այդ նյութերի պատմական, մշակութային և գիտական կարևորությունից ելնելով, ինչպես նաև հայագետների աշխատանքը հեշտացնելու, կարևոր հայագիտական հրատարակություններին նրանց տեղեկացված պահելու համար տարբեր երկրներում հայ մատենագետների ջանքերով տպագրվել են հայ պարբերական մամուլի, հայ գրքի մատենագիտական ցանկեր, որոնք ցայսօր միավորված և մեկ միասնական ձևաչափով համակարգված չեն: Ներկայումս հրամայական պահանջ է Հայաստանի ազգային գրադարանի հենքի վրա «Հայ պարբերական մամուլ» համահավաք գրացուցակի ստեղծումը և «Հայ գիրք» համահավաք շտեմարանի ձևավորումը, որը կնպաստի Հայաստանի և աշխարհի տարբեր գրադարաններում պահվող գրքերի, մամուլի մատենագիտական տվյալների և մատենագետների կողմից կազմված ցուցակների մեկտեղմանը, մատենագիտական միավորների թվայնացմանը և դրանցից օգտվելու մատչելիության ապահովմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայագետների համար տեղեկատվության եզակի աղբյուր հանդիսացող, միջազգային չա-փանիշներին համապատասխան համահավաք գրացուցակի, մշտապես համալրվող, թարմացվող շտեմարանի առկայություն` պարբերական մամուլի համարների թվայնացմամբ, դրանց երկարաժամկետ պահպանության ապահովում:

42.

Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեության կարգավորում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, հնագիտական պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց գիտանախագծային փաստաթղթերի, ինչպես նաև պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմման, փորձաքննման, գիտական ղեկավարման, հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքներն իրականացնելու իրավասություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց և (կամ) կազմակերպություններ ներկայացվող պահանջների սահմանում և հավաստագրերի տրամադրում:

Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնագիտական գործունեության որակի համապատասխանության հավաստում` գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին (հավաստագրերի տրամադրում և պահանջների սահմանում): 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, հնագիտական պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց գիտանախագծային փաստաթղթերի, ինչպես նաև պատ-մամշակութային հիմնավորման նախագծերի կազմման, փորձաքննման, գիտական ղեկավարման, հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքների որակյալ իրականացում:

43.

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ծրագրի իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրականացվող միջոցառումներն ու գործընթացները նպատակաուղղված կլինեն ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը, միջազգային հանրությանը հայ ժողովրդի ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր ու մշակութային ցեղասպանության վերաբերյալ լիարժեք իրազեկմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող համալիր ծրագրերը հնարավորություն կընձեռեն ի մի բերելու և միջազգային հանրությանն իրազեկելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրի ընդհանրական պատկերը, հանրահռչակելու ցեղասպանության թեմայով հայ և օտար հեղինակների ստեղծած փաստագրական և գեղարվեստական հսկայական գրականությունը, կնպաստեն անցյալի հիշողություններն ու ցեղասպանության հետևանքով ոչնչացված մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու գործընթացին, աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդմանը:

44.

Երգչախմբային արվեստի զարգացմանը նպաստում, երիտասարդ երաժիշտների կատարելագործման խթանում և մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում երգչախմբային արվեստի զարգացում, բնակչության տարբեր շերտերին արվեստին առնչվելու ներգրավվածության, մարզերում արվեստակիր սերնդի դաստիարակության ապահովում և մշակութային կյանքի աշխուժացում:

Պետական նպատակային մոտեցում տաղանդավոր և շնորհալի երաժիշտ-կատարողների բացահայտմանը, պատրաստմանն ու կայացմանը, Հայաստանի Հանրապետությունում դասական երաժշտության հանրահռչակմանը, երիտասարդ տաղանդների արտահոսքի կասեցմանը:

Թատերահամերգային կազմակերպությունների լուսաձայնային սարքավորումների և բեմական մեխանիզմների վերազինումը հնարավորություն կտա մշակութային օջախները համալրելու միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով, կապահովի նոր տեխնոլոգիաների կիրառումը թատերական ներկայացումների և համերգային ծրագրերի իրականացման ընթացքում, ինչի շնորհիվ կբարձրանա մշակութային ծառայությունների մատուցման որակը:

Սիմֆոնիկ նվագախմբերի համար երաժշտական գործիքների ձեռքբերումը հնարավորություն կտա բարձրացնելու կոլեկտիվների ստեղծագործական աշխատանքների արդյունավետությունը և ապահովելու երաժշտական կատարումների բարձր որակը: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Երգչախմբային արվեստի տարածում և զարգացում, բնակչության լայն հատվածների ընդգրկում խմբերգային արվեստի ոլորտ, հայ և արտասահմանյան կոմպոզիտորների խմբերգային նոր ստեղծագործությունների հանրահռչակում:

Դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորում, միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստի մրցունակության ապահովում:

Թատերահամերգային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովում և ստեղծագործական աշխատանքների արդյունավետության, մշակութային ծառայությունների մատուցման որակի բարելավում:

Սիմֆոնիկ նվագախմբերի ստեղծագործական աշխատանքների արդյունավետության և կատարողական մակարդակի բարձրացման ապահովում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

45.

Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի N 800-Ն որոշման` 2013 թ. նոյեմբերի 29-ին ԱԱ/ԱԿ-2-3/8790-13 գրությամբ ՀՀ կառավարություն է ներկայացվել «Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որով նախատեսվում է մշակել հաշմանդամության սահմանման նոր հայեցակարգային մոտեցումներ` հիմնված ԱՀԿ Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա:

Նախատեսվում է մշակել նոր` անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի` Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված գնահատման համակարգ:

Առաջին քայլերից մեկը Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի ընդունումն է, որը հիմք կհանդիսանա տարբեր բնագավառներում հաշման-դամության հիմնախնդիրների կարգավորման համընդհանուր և բազմակի կիրառման իրավական դրույթներ սահմանելու և միասնական գործունեություն ծավալելու համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելու համար, ինչը հաշմանդամության բնագավառում ՀՀ կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն է, կարևոր նախապայման է հաշմանդամության սահմանման գործընթացում սոցիալական մոդելի ներդրումը: Հաշմանդամության սահմանման հիմքում չպետք է դնել միայն հիվանդությունը (հաշմանդամության բժշկական մոդել), ինչը չի ապահովում անձի կարիքների բազմակողմանի գնահատումը: Ակներև է, որ նույն ախտորոշմամբ տարբեր անձինք կարող են տարբեր մասնակցություն ունենալ հասարակական կյանքում` պայմանավորված անհատական և միջավայրային գործոններով: Կախված անձի և միջավայրի փոխհարաբերություններից` հաշմանդամության հանգամանքը կարող է տարբեր կերպ ազդել մարդու գործունեության վրա: Հետևաբար, անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, անհրաժեշտ է տրամադրել համապատասխան սոցիալական ծառայություններ` նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն ապահովելու համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1) Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի ընդունում,

2) հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների առկայություն:

46.

Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից:

Այս պարագայում օբյեկտիվ անհրաժեշտություն է դառնում զբաղվածության քաղաքականության նոր մոդելի գործնական կիրառության ապահովումը, այդ թվում`

զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման նոր մոտեցումներն ու գործընթացներն ապահովող տեղեկատվական ամբողջական բազայի ձևավորուը և շահագործման համար անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմների ստեղծումը,

տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման և գնահատման գործընթացների նպատակային կառավարման համար բավարար օրենսդրական մեխանիզմների ստեղծումը,

զբաղվածության պետական ծառայությունում առկա թափուր աշխատատեղերի և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության` էլեկտրոնային եղանակով շահառուներին հասանելիության ապահովման գործընթացների կազմակերպումը: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի գործառնական, ինստիտուցիոնալ և կիրառական հիմքերի ամբողջական ներդրում, մասնավորապես, զբաղվածության քաղաքականության իրականացման համակարգում կառուցվածքագործառութային փոփոխությունների կատարում` այն համապատասխանեցնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարախոսությանը:

Զբաղվածության ոլորտում բարեփոխումների նպատակի իրականացումը պետք է հանգեցնի հետևյալ հիմնական արդյունքների ձեռքբերմանը`

 1) ըստ տնտեսության առանձին ոլորտների, ճյուղերի և պահանջվող մասնագիտություների աշխատուժի ներգրավման, ինչպես նաև ինքնազբաղվածության խրախուսման պայմանների ու հնարավորությունների բարելավում.

 2) տնտեություն – աշխատաշուկա – կրթական համակարգ մշտական և համակարգված փոխկապվածության հիմքերի ստեղծում և զարգացում.

 3) մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրում.

 4) աշխատաշուկայի տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմում.

 5) ժողովրդագրական և աշխատանքային միգրացիայի դրական միտումների պահպանում և հետևողական բարելավում.

 6) արժանապատիվ աշխատանքի պայմանների խթանում, արդյունավետ իրավական հիմքերի ապահովում.

 7) բնակչության կենսամակարդակի բարձրացում` զբաղվածության արդյունքում ստացվող եկամուտների ավելացման և արդարացի բաշխման մեխանիզմների ներդրման միջոցով.

 8) տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով հաշվարկված գործազրկության մակարդակի թիրախավորված կրճատում.

 9) աշխատաշուկայում ինտեգրման լրացուցիչ դժվարություններ ունեցող անձանց` ըստ առաջնահերթությունների խմբավորում և պետական աջակցության տրամադրում.

 10) աշխատաշուկայի պետական կարգավորմանն ուղղվող ֆինանսական միջոցների օգտագործման հասցեականության և արդյունավետության բարձրացում.

 11) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության կարգավորում` պետության հետ փոխշահավետ համագործակցության խթանման միջոցով.

 12) զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի. հասցեականության, մատչելիության և հնարավորությունների նպատակային կառավարման, ինչպես նաև գնահատման և մոնիթորինգի համակարգերի ներդրում.

 13) զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների արդյունքում կայուն զբաղվածության ցուցանիշների հետևողական աճ.

 14) զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության հետևողական ամրապնդում:

47.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման իրավական դաշտի ամբողջականացում և համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող ևս 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ստեղծումը ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններից է:

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշմամբ հաստատվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը, ինչպես նաև իրականացվող փորձնական ծրագիրը: Նույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերի մշակման պահանջը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

2013 թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Նոր ընդունված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով հարկ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվեն մի շարք որոշումներ, որոնցով կապահովվի նոր օրենքով սահմանված` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման սկզբունքներին համապատասխանող դրույթների կիրառումը: Միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվեն ներկայումս գործող «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության մի շարք որոշումներ:

ՀՀ վարչապետի որոշման ընդունմամբ կսահմանվի ընդունված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը.

2) «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում.

ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և 2013 թ. նոյեմբերի 27-ին ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Այն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժը կորցրած կճանաչվեն ներկայումս գործող «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: Նոր ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով հարկ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվեն մի շարք որոշումներ, որոնցով կապահովվի նոր օրենքով սահմանված` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման սկզբունքներին համապատասխանող դրույթների կիրառումը:

ՀՀ վարչապետի որոշման ընդունմամբ կսահմանվի ընդունված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը.

3) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տեղակայման համար անհրաժեշտ շենքը (շինությունները) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը կամ համապատասխան համայնքի ղեկավարի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարի` դրանք անհատույց և անժամկետ օգտա-գործման մասին պայմանագրերի կնքում (երկուսը միասին` ընդամենը 10):

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրում «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն ապահովելու նպատակով սոցիալական ծառայություններ տրամադրող հիմնական կառույցները` սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններ, զբաղվածության տարածքային կենտրոններ, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոններ, տեղակայվում են մեկ միասնական շենքում, որտեղ ձևավորվում է միասնական ընդունարան: Ձևավորվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (այսուհետ` ՀՍԾՏԿ) բնականոն և երկարատև գործարկում ապահովելու նպատակով հարկ է, որ այդ շենքները (շինությունները) գտնվեն մեկ միասնական մարմնի տնօրինման (հսկողության) ներքո, ապահովեն պահպանման և շահագործման բավարար պայմաններ: Այս իսկ պատճառով նախատեսվում է, որ ՀՍԾՏԿ-ների տեղակայման համար տրամադրվող պետական գույք հանդիսացող շենքերը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ամրացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերը պայմանագրային հիմունքներով անհատույց և անժամկետ օգտագործման հանձնվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

4) համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների տեխնիկական վերազինում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը կամ օգտագործմանը հանձնված գույքը (շենք/շինություն) նախատեսվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական պաշտպանության վարչարարության բարեփոխումների ծրագրի շրջանակներում շարունակել վերանորոգել, տեխնիկապես զինել` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով` միասնական ընդունարան և այլն.

5) համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործարկվող կենտրոնների աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

Նախատեսվում է շարունակել փորձնական ծրագրում ներառվող նոր ՀՍԾՏԿ-ների աշխատողների վերապատրաստում` ՀՍԾՏԿ-ների աշխատանքի բնականոն գործունությունը նոր սկզբունքով ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

48.

Տնտեսության արտահանելի հատվածի ոլորտների ընդլայնում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանում սոցիալ-տնտեսական քաղաքականության գաղափարախոսության` աճի նպատակադրումից զարգացման հայեցակարգին փոխակերպման հիմքը միանշանակ առավել արդյունավետ կառուցվածքով և դիվերսիֆիկացված տնտեսության ձևավորումն ու դրանում արտահանելի հատվածի ընդլայնումն է: Արդյունաբերական ոլորտի շարունակական աճի միտումների պահպանման նպատակով կարևոր է ՀՀ-ում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նպատակադրված ոլորտային (ճյուղային) քաղաքականությունների հետևողական իրագործումը: Այս իրավիճակում առանցքային կարևորվում է պետության դերը ոչ միայն որպես բարենպաստ միջավայրի երաշխավորի ու ընդհանուր քաղաքականության պատասխանատուի, այլև որպես ակտիվ աջակցողի և գործընկերոջ, ինչը հստակ հռչակված է ՀՀ կառավարության ծրագրով: Տնտեսության արտահանելի հատվածում կարևորվում են նաև ծառայությունների ոլորտները, որոնց թվում` զբոսաշրջությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման պայմաններում իրատեսական է Հայաստան ժամանողների թվի առաջանցիկ տեմպերի ապահովումը մեկնողների նկատմամբ: Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի արտահանման խոշորագույն հոդվածներից մեկն է` ապահովելով ընդհանուր ծառայությունների արտահանման կեսից ավելին: Գնահատվում է, որ առաջիկայում ևս զբոսաշրջությունը կպահպանի իր դերը որպես խոշորագույն արտահանման ոլորտներից մեկը, ինչը ենթադրում է հետևողական ոլորտային քաղաքականության իրականացում` զբոսաշրջային սեզոնի երկարաձգման, արդյունքի դիվերսիֆիկացման, ենթակառուցվածքների զարգացման և միջազգային շուկայում մրցունակության բարձրացման այլ ուղղություններով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ռազմավարական շեշտադրում ունի ինչպես գիտելիքահենք տնտեսությանն անցնելու գործընթացի, այնպես էլ` տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը նպաստելու կարողության առումով: Պետություն-մասնավոր հատված համագործակցության հենքով իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնց արդյունքում ոլորտի դինամիկ աճ է արձանագրվում` նպաստելով արտահանման ծավալների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը թիրախավորում է ենթակառուցվածքի զարգացման, մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման, ընկերությունների համար վենչուրային և ֆինանսավորման այլ մեխանիզմների ստեղծման, ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող վերազգային կազմակերպությունների ներգրավմամբ տարածաշրջանային ու տեղական ծրագրերի իրականացման և այլ խնդիրներ, որոնք հստակ նպատակադրված են ՀՀ կառավարության ծրագրով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է համալիր գործողություններ իրականացնել Հայաստանում համապատասխան ոլորտների աճը և զարգացումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես`

 

արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեկնարկային փուլի համար ընտրված ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի իրականացման ապահովման,

 

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագրի իրականացման,

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցություն» 2014 թվականի ծրագրի իրականացման միջոցով:

 

Գերակա խնդրի լուծման արդյունքում ոլորտային ռազմավարությունների հետևողական իրագործման միջոցով ակնկալվում է տնտեսությունում արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտների մասնաբաժնի աճ:

49.

Արտահանման զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայում վերջին տասնամյակների վերափոխումները փաստում են, որ երկրների երկարաժամկետ և կայուն տնտեսական զարգացման երաշխավորման գործում բացարձակ կարևորություն ունեն արդյունավետ շուկաներում մասնակցության խորացումը և առևտրատնտեսական գործակցության արդյունավետ մեխանիզմների որդեգրումը: Այս իմաստով Հայաստանի տնտեսական քաղաքականության ներկա վեկտորը միտված է արտահանման զարգացման հնարավորությունների հետևողական ընդլայնմանը, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովմանը, արտահանման ոչ միայն քանակական, այլ նաև` որակական բարելավմանը:

 

Տնտեսության` արտահանմանն ուղղվածության խորացումը, որպես ներքին շուկայի սահմանափակումների հաղթահարման և մրցունակության բարելավման կարևոր միջոց, պարտադրում է նաև պատշաճ որակի ու մակարդակի ներքին սպասարկող ենթակառուցվածքների առկայությունը, որը ոչ միայն երաշխավոր է տեղական գործարարության բնույթի և մակարդակի որակական վերափոխման, այլև` արտաքին առևտրային հարաբերություններում առավել մրցունակ ներկայանալու համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման նպատակով շեշտադրվում է վարվող տնտեսական քաղաքականության իրողությունների համատեքստում արտահանման թիրախային շուկաներում մուտքի հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև այնպիսի նախաձեռնությունների խթանումն ու առաջմղումը, որոնք անմիջականորեն ուղղված են արտաքին առևտրի զարգացմանն ու համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ապահովել արտահանման համար առավել նպաստավոր պայմաններ, ինչը կերաշխավորի ներմուծման նկատմամբ առաջանցիկ աճող արտահանման տեմպեր, միջազգային գների տատանումներից նվազ խոցելի և դիվերսիֆիկացված արտահանման պորտֆել, արտաքին առևտուրն սպասարկող ենաթակառուցվածքների պատշաճ մակարդակ:

50.

Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված

բարեփոխումների շարունակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում առավել մրցունակ և նվազ խոցելի մասնակից լինելու կարևոր նախապայման է դինամիկ ներդրումային հոսքերի առկայութունը, հատկապես նրանք, որոնք կրում են առաջադեմ տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման էֆեկտը: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ տնտեսությունը մրցունակ է այնքանով, որքանով դրա ճյուղերը մշտապես արդիականանալու և խոշոր ներդրումներ յուրացնելու հատկություն ունեն: Սա պահանջում է հետևողական քայլեր` ինչպես երկրում ընդհանուր գործարար միջավայրի կատարելագործման, այնպես էլ` իրական տնտեսության առաջնահերթ ոլորտներում ներդրումային ռեսուրսներ կլանելու հնարավորությունների մեծացման ուղղությամբ: Ընդ որում, խնդրի կարևորությունը դիտարկվում է ոչ միայն արտաքին ներդրումային հնարավորությունների նույնականացման և արդյունավետ իրացման, այլև` ներքին տնտեսությունում առկա ռեսուրսային հնարավորությունների ընդլայնման ու գործարարության զարգացման համար դրանց հասանելիության աստիճանի բարձրացման տեսակետից: Նշված համատեքստում, որպես տնտեսության առավել ճկուն և նորարարություններ յուրացնելու տեսակետից առավել ընկալունակ հատված, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը համալրում է գերակա խնդրի լուծմանն առնչվող քայլերի փաթեթը: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման նպատակով մի կողմից հետևողականորեն կշարունակվեն իրականացվել արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, մյուս կողմից` նոր իրողություններին ու հրամայականներին համահունչ ձևավորված ներդրումային քաղաքականության իրականացման, իրական տնտեսության համար ներդրումային ռեսուրսների ներգրավման առկա հնարավորությունների ընդլայնմանը և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ՓՄՁ աջակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ:

 

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ներդրումների ներգրավման տեսանկյունից ունենալ առավել գրավիչ միջավայր, տնտեսության առավել դինամիկ և նորարարական իրական հատվածի ձևավորման համար հնարավորությունների իրացման բարենպաստ պայմաններ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

51.

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծում, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծումը, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորված անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման իրականացման դատաիրավական բարեփոխումների ուղղություններից մեկն է:

Քրեակատարողական ծառայության` օրենքով նախատեսված խնդիրների լուծումը լիարժեք և պատշաճ ապահովելու նպատակով անհրաժեշտ և նպատակահարմար է 2014 թ. ընթացքում շարունակել նոր ուղղիչ հիմնարկի շինարարության և դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկը շենքերի և շինությունների ներկա պայմաններն են: Ժամանակի հրամայականն է դարձել քրեակատարողական ծառայությունում հստակ և արդյունավետ բարեփոխումների իրականացումը` այն է` ենթակառուցվածքային ոլորտի բարեփոխումները` կապիտալ ծախսերի գծով, ինչը փորձով ապացուցել է իր առավել արդյունավետությունը։

Քրեակատարողական համակարգում իրականացվել են մի շարք կապիտալ և վերակառուցման շինարարական աշխատանքներ. վերանորոգվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն», «Վանաձոր», «Արթիկ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է կալանավորված անձանց պահելու համար նախատեսված մասնաշենք։ Չնայած այդ ամենին` ֆինանսական միջոցների անբավարարության հետևանքով մնացած քրեակատարողական հիմնարկները կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել և դրանց շենքային պայմաններն անմխիթար վիճակում են (միջազգային փորձագետների կողմից գնահատվում է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք)։ Ներկայումս տվյալ ասպարեզում քրեակատարողական համակարգի գերակայությունն է՝ չվերանորոգված քրեակատարողական հիմնարկների վերանորոգումը կամ նոր հիմնարկների կառուցումը։ Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները հին կառույցներ են, համարվում են վթարային և բավարար վիճակում, իսկ այն քրեակատարողական հիմնարկները, որոնք վերակառուցվել են և շատ դեպքերում համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, այնուհանդերձ դրանք նույնպես կարիք ունեն որոշակի բարեփոխումների։

Ներկայացված խնդիրներին հրատապ լուծում չտալը կհանգեցնի ՀՀ կողմից ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների խախտման, ինչպես նաև կշարունակվի ՀՀ պետական բյուջեի վրա առկա մնալ ներկա պայմաններում ազատազրկման դատապարտված և ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու հետ կապված ծախսերը հոգալու բեռը, ինչը կարող է նվազել նշված գերակա խնդրի իրականացման արդյունքում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկը հնարավորություն կտա ապահովելու դատապարտյալների, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց հիմնարար իրավունքները` ապահովելով պատժի անհատականացման սկզբունքը:

Նոր ենթակառուցվածքային բարեփոխումները կսահմանեն հիմնարկի կառավարելիու-թյան անհրաժեշտ աստիճան` հնարավորություն տալով վարչակազմի կողմից ապահովելու անվտանգությունը:

52.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի գործարկում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

2010 թ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգում փորձ է կատարվել ստեղծել կենտրոնացված տվյալների բազա: Նշված տվյալների բազան բավականին արդյունավետ գործում է արդեն այսօր, ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Միևնույն ժամանակ, նշված համակարգը չի պարունակում համապարփակ տեղեկություններ քաղաքացիական կացության գրանցումների վերաբերյալ, իսկ մինչև 2010 թ. իրականացված գրանցումները թվայնացված չեն: Դրա արդյունքում զգալիորեն նվազում է տվյալների բազայի (տեղեկատվական համակարգի) արդյունավետությունը: Մեծ կարևորություն ունի նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անհատական տվյալների գաղտնիության պահպանությունը: Նշված խնդիրների լուծման, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման որակի բարձրացման և ժամկետների կրճատման լավագույն միջոց կարող է հանդիսանալ ՔԿԱԳ-ի համակարգում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը՝ ՔԿԱԳ-ի էլեկտրոնային համակարգի ներդրումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի գործարկմամբ քաղաքացիների համար կնվազի վարչական բեռը, կբարելավվի տվյալների բազայի և տեղեկատվական համակարգի անվտանգությունը, առավել կպահպանվեն քաղաքացիների շահերը, կկրճատվեն գրանցման ժամկետները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

53.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 2014-2015 թվականների շրջափուլի իրականացում

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ռազմավարական վերանայման նոր շրջափուլի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008-2010 թթ. ընթացքում իրականացված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման առաջին շրջափուլի արդյունքում կայացված որոշումները և մշակված պլանավորման փաստաթղթերը միջոցառումներ են սահմանել մինչև 2015 թ. ընկած ժամանակահատվածի համար: 2015 թվականին հաջորդող 5-6-ամյա ժա-մանակահատվածի համար առկա և կանխատեսվող սպառնալիքների գնահատման, ՀՀ շուրջ անվտանգության միջավայրում տեղի ունեցած փոփոխությունները հաշվի առնելու և դրանց հիման վրա համապատասխան որոշումներով աջակցվող ռազմավարական և զորային պլանավորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է 2014 թ.-ից սկսել և մինչև 2015 թ. վերջն ավարտել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ՀՀ պաշտպանության համակարգը, ներառյալ անձնակազմը, մարտավարական արվեստը և ռազմական տեխնիկան, համապատասխանեցնել անվտանգության փոփոխված միջավայրի պահանջներին` առկա և ակնկալվող անվտանգության ռիսկերին ու մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու նպատակով: Այդ համատեքստում կվերասահմանվեն ՀՀ զինված ուժերում բարեփոխման ենթակա ուղղություններն ու առաջնահերթությունները` դրանց հաղորդելով միջնաժամկետ, որոշ դեպքերում նաև երկարաժամկետ բնույթ, ինչը կդյուրացնի ու կպարզեցնի նաև պաշտպանության նպատակներով իրականացվող ծախսերի պլանավորումը: Արդյունքում կապահովվի ՀՀ զինված ուժերին հատկացվող նյութական միջոցների առավել նպատակային օգտագործումը, առկա խնդիրներին կտրվեն նորարարական լուծումներ, զգալիորեն կբարելավվեն ՀՀ պաշտպանության գործում քաղաքացիական և ռազմական մարմինների փոխգործակցությունը, գործառույթների բաժանումը, կփոխհամաձայնեցվեն գործողությունների պլանները ՀՀ պաշտպանության նախախարության և պետական կառավարման այլ մարմինների միջև: Գերակա խնդրի կատարումը կապահովի նաև ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2013-2017 թվականների ծրագրի 3.1.1-ին կետով սահմանված պաշտպանության ոլորտում անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելման ու համարժեք պատասխանի ապահովման համալիր միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

54.

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշների, տրված հանձնարարականների և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարում

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքականության ուղենիշների և տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումները ներկայացնելուն, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետության տնտեսության հզորացման, արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման, տնտեսական կառույցների այժմեականացման, Հայաստանի տնտեսական ներուժի բազմապատկման և կայուն զարգացման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտմանը և արտաքին ներդրումների խրախուսմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

55.

WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«WGS-84» (Վի Ջի Էս-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծումն անհրաժեշտ է տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն) խնդիրների լուծման, օգտագործողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման համար: Այդ նպատակով 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա խնդիր էր սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2014 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզերի Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

56.

Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում (820 հա)

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Աշխատանքները ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

Գյումրիի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

1) համայնքի և հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 2001-2003 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են քաղաքի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ.

2) անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում.

3) տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.

4) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գյումրիի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծում:

57.

Երևան քաղաքի նավիգացիոն համակարգերի ծրագրի ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն ծրագրի նպատակը Երևան քաղաքում նավիգացիոն համակարգերի ստեղծումն է` ժամանակակից պահանջները բավարարող նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի և ժամանակակից նավիգացիոն արբանյակային սարքավորումների հիման վրա, որը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով լուծելու տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք կառավարչական խնդիրներ:

Այդ նպատակով անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությանը համապատասխան կազմակերպել, իրականացնել և համակարգել հետևյալ միջոցառումները` պետական միասնական նավիգացիոն համակարգի ստեղծում և կառավարում, նավիգացիոն ռեսուրսների ձևավորում ու կիրառում, պետական ու քաղաքացիական բնագավառներում տարաբնույթ տեղեկատվության փոխանակման և ծառայության մատուցման անընդհատության ապահովում, մոնիթորինգի, օգտագործողների տեղադիրքի և սարքավորումների տեխնիկական վիճակի տվյալների հիման վրա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների երթևեկության անվտանգության ապահովում ու կառավարման արդյունավետության բարձրացում:

Նավիգացիոն համակարգի կիրառման հիմանական բանագավառներն են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, տրանսպորտի ու կապի, արտաքին հարաբերությունների, բնապահպանության, քաղաքաշինության, առոջապահության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի ոլորտները և այլ համակարգեր:

Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները`

1) նավիգացիոն քարտեզների ստեղծում.

2) նավիգացիոն համակարգի ներդրում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում Երևան քաղաքում կունենանք ստեղծված և ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման և վերահսկման հնարավորությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

58.

Հայաստանի Հանրապետության` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (այսուհետ՝ գույք), այդ թվում` օտարերկրյա պետություններում գտնվող (բացառությամբ հողամասերի)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշռին փոխանցելու գործընթացի շարունակում, գույքի օգտագործման արդյունավետության գնահատում, գույքի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց հիման վրա պետական բյուջեի մուտքերի ավելացման ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (այսուհետ՝ գույք), այդ թվում` օտարերկրյա պետություններում գտնվող (բացառությամբ հողամասերի)` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշռին փոխանցման գործընթացի շարունակում և սահմանվում է նախնական գրաֆիկի համաձայն՝ 3-ամյա ժամկետում ավարտում: Այս գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնել արդյունավետ և անցկացել գույքի վիճակի ուսումնասիրություններ ու տեղեկությունների հավաքագրում, գույքի հաշվառման դաշտի ընդլայնում և ճշգրտում, գույքի օգտագոծման գնահատման համար ցուցանիշների ընտրություն ու գնահատում, գույքի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում: Նշված աշխատանքների իրականացման համար համակատարողներ են ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ ֆինանսների, ՀՀ քաղաքաշխնության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը 

Պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` օտարերկրյա պետություններում գտնվող (բացառությամբ հողամասերի)` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշռին փոխանցելու գործընթացի շարունակում, գույքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելը և դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում:

59.

Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովում:

Նշված աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության հետ ճշգրտել ՀՀ պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում գրանցված` մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը: Պետական բաժնեմասի տնօրինման լիազորություններն իրականացնող գերատեսչությունների տրամադրած տեղեկատվության (գույքի կազմ, պարտավորություններ, արտադրական հնարավորություններ, գործունեության հեռանկարներ և այլն) վերլուծության արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն պետական բաժնեմասի պահպանման նպատակահարմարության և այդ ընկերություններում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման, պետական բաժնեմասի օտարման և բաժնետերերի ընդհանուր ժողովում լուծարման առաջարկի քննարկման վերաբերյալ:

Նշված կազմակերպությունների արդյունավետ կառավարման միասնական մոտեցման մշակման համար նպատակահարմար է կառավարման լիազորությունների կենտրոնացումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացում և ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովում:

60.

Ֆինանսական վարձակալությունը (լիզինգ) որպես պետական գույքի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացման գործիք կիրառելուն ուղղված քաղաքականության մշակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության պետական գույքի օտարման գործընթացի ակտիվացման, արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքականության մշակում, դրանց պատասխանատուների նախանշում, առաջնայնությունների և իրականացման ժամկետների սահմանում:

Ֆինանսական վարձակալության (լիզինգ) հայեցակարգում առաջարկվում է սահմանել մեթոդական ցուցումների բովանդակությունը, ժամկետները և պատասխանատու մարմինները, ինչպես նաև այն մոտեցումները, որոնք ընդունելի են ֆինանսական վարձակալության (լիզինգ) կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման գործընթացի կազմակերպման համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի օտարման գործընթացի ակտիվացումն ու արդյունավետության բարձրացումն է: Ֆինանսական վարձակալության (լիզինգ) կիրառմամբ պետական գույքը զերծ կպահվի փչացումից, թալանից, ապրանքային տեսքի կորստից, կհանգեցնի պահառության ծախսերի կրճատմանը, ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

61.

Պարեկային ծառայության մոդելի ներդրում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության ստեղծման միջոցով, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հստակ սահմանազատված, փոխհամաձայնեցված գործողություններով հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հասարակական վայրերում հանցագործությունների, վարչական իրավախախտումների հայտնաբերման, կանխման, խափանման, դրանց օպերատիվ արձագանքման և արագ բացահայտման նպատակով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պարեկային ծառայության մոդելի ներդրմամբ կբարձրանա հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետությունը:

62.

Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է ՀՀ մարզերում տեղակայված` վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը, ինչը պայմանավորված է քաղաքացիներին որակյալ և պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով ՀՀ մարզերում տեղակայված` վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից հիմնական վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացվում են ծառայությունը մատուցելուց հետո 5 օրվա ընթացքում՝ այդ ժամանակահատվածի համար հատկացնելով ժամանակավոր վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր: Այսինքն քաղաքացին ստիպված է լինում կրկին այցելել ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում և ստանալ հիմնական վարորդական վկայականը կամ հաշվառման վկայագիրը:

Առաջարկվում է ապահովել ՀՀ մարզերում, մասնավորապես, ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տեղակայված` վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման արդյունքում կկրճատվի վարորդական վկայականներ հատկացնելու և տրանսպորտային միջոցներ հաշվառելու համար պահանջվող ժամանակը՝ վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացնելով ծառայությունը մատուցելու պահին, կբարելավվի ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

63. 

Կոմիտեի մասնագիտական կազմի համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով, նոր կադրերի պատրաստում, վերապատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խնդիրը պայմանավորված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորման հիմնախնդիրների՝ ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության բարձրացման ու շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի, միջուկային ահաբեկչության գլոբալ ռիսկի նվազեցման, միջուկային զենքի չտարածման երաշխիքների ապահովման, ճառագայթային անվտանգության ապահովման և իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման գործառույթներով:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

1) կոմիտեի աշխատակազմը համալրել նոր մասնագետներով.

2) կատարելագործել կոմիտեի մասնագիտական կազմի որակավորման գործընթացը, պատրաստել և վերապատրաստել կոմիտեի մասնագետներին՝ համաձայն ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի ուղեցույցների պահանջների, ըստ անհրաժեշտության կատարել կոմիտեի կառուցվածքային փոփոխություններ:

64.

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության համապատասխանեցում ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի պահանջներին` ըստ Եվրամիության սթրես-թեստերի արդյունքների

 

Ֆուկուշիմա ԱԷԿ-ի վթարից հետո ԵՄ-ի առաջարկով ԱԷԿ-ներ շահագործող երկրներում իրականացվեցին Սթրեսս-թեստ վերլուծություններ: Մինչև 2014 թ. վերջը ԵՄ-ի (ԱԷՄԳ-ի հետ) վերլուծությունների հիման վրա ներկայացվելու են ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նոր ստանդարտները և չափանիշները:

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Կատարելագործել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությունը («Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը և այլ համապատասխան օրենքներ, ինչպես նաև անվտանգության նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, ուղեցույցներ և այլն)՝ համաձայն ԱԷՄԳ-ի, ԵՄ-ի ստանդարտների ու չափանիշների պահանջների և զարգացած երկրների փորձի ու մոտեցումների:

 ուժեղացնել անվտանգության վերլուծության, գնահատման կարողությունները և կատարելագործել տեսչական ստուգումների պրակտիկան,

 կատարելագործել կոմիտեի կառավարման որակը՝ համաձայն միջազգային ստանդարտների պահանջների,

 կատարելագործել կոմիտեի տեխնիկական աջակցության կազմակերպության՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Խնդրի լուծմամբ կապահովվի կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի միջուկային և ճառագայթային անվտանգության մակարդակը համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

65.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) 

Ներկայիս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում առկա բնակեցված շենքերը հարմար չեն տեղակայված թռիչքային անվտանգության նկատառումներից ելնելով և կարող են խանգարել հետագայում այդ տարածքում ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքները կառուցելու ժամանակ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ամբողջական և արդիական շահագործման ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է ավարտին հասցնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների համար նոր բնակելի շենքերի կառուցման աշխատանքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների համար կկառուցվեն նոր բնակելի շենքեր, որով կլուծվի 176 ընտանիքի սոցիալական խնդիրը:

66.

 Կոմերցիոն օդաչուների պատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացման ռազմավարությունից, որը ենթադրում է հայկական ավիափոխադրողների կողմից իրականացվող թռիչքների և ավիափոխադրումների ծավալի ավելացում, որից և բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդաչուների պահանջարկի աճ՝ ավարտին հասցնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկան:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է ունենալ ավիացիոն միջազգային կազմակերպությունների (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO Հավելված 1) պահանջներին համապատասխան որակավորում ունեցող օդաչուներ:

67.

Աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններին գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդված 4-րդ մասի, ինչպես նաև Եվրամիության EU1035/2011 կանոնակարգի պահանջների համաձայն աերոնավիգացիոն սպասարկում կարող են իրականացնել լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) կազմակերպությունները:

Հայաստանի Հանրապետությունում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններ են «Հայաերոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք մատուցում են համապատասխան աերոնավիգացիոն ծառայություններ` միայն լիազոր մարմինների նշանակումների համաձայն:

 

1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքները

Գերակա խնդրի լուծման դեպքում կունենանք աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող` սերտիֆիկացված կազմակերպություններ, ինչը լիարժեք կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Եվրոպական միության ավիացիոն իշխանությունների պահանջներին:

68.

Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված «Air Operatiօո’s» կանոնակարգի տեղայնացում և կիրառում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

2012 թվականի հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունվել է «Air Operation’s» կանոնակարգը, որը փոխարինում է JAR-OPS փաստաթղթին, որը ներկայումս կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

«Air Օperation’s» փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի նոյեմբերի 1-ից, և անհրաժեշտություն է առաջացել փաստաթուղթը տեղայնացնել և կիրառել Հայաստանի Հանրապետությունում` մինչև 2014 թվականի ավարտը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում հնարավորություն կընձեռվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ունենալ թռիչքային անվտանգության ոլորտը կարգավորող փաստաթղթեր, որոնք լիովին համահունչ կլինեն Եվրոպական Ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից կիրառվող կանոնակարգերին և այն հնարավորություն կտա հայկական ավիափոխադրողներին անարգել թռիչքներ իրականացնելու դեպի Եվրոպական միության երկրներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

69.

Հայաստանի Հանրապետության մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդաշնակեցում Մաքսային միության անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի հետ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Այս խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հա-մագործակցության շրջանակներում գործող մաքսային միությանը մոտ ապագայում անդամակցության շրջանակներում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությամբ և Մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2013 թ. դեկտեմբերի 5-ի N 23.20/[180329]-13 ու մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստի 2013 թ. դեկտեմբերի 5-ի N 16.3/180094/ արձանագրություններով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Այս խնդրի լուծման արդյունքում կապահովվեն Մաքսային միությանն անդամակցության համար անհրաժեշտ հիմքեր:

70.

Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հարկային վարչարարության բարելավման թիրախային ուղղություն է համարվում հարկային հսկողությունը: Հարկային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումն այն է, որ անցում կատարվի ավելի պակաս թվով ստուգումների անցկացման քաղաքականության` ապահովելով տնտեսավարող սուբյեկտների համար հարկային հսկողության թափանցիկություն և հասցեական մոտեցում` միաժամանակ ապահովելով հարկերը հասանելի չափով ապահովելու խնդրի իրագործումը:

Միաժամանակ կարևոր ուղղություններից է համակարգի վերլուծական կարողությունների զարգացումը՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումների նոր համակարգված մոտեցում ներդնելով ստուգումների գործընթացում` բարձրացնելով ստուգումների արդյունավետությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, բարձրացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը: Արդյունքում վերլուծական կարողությունների զարգացմամբ կբարձրանա տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության կիրառման արդյունավետությունը՝ ապահովելով հարկային հսկողության թափանցիկություն, հնարավորություն ընձեռելով իրականացնել ու հասցեական և արդյունա-վետ ստուգումներ, հարկային ռեսուրսներն ուղղելով առավել ռիսկային ոլորտներ՝ «բարեխիղճ» հարկ վճարողների նկատմամբ կիրառելով «թեթևացված» հարկային վարչարարություն:

71.

Հարկ վճարողների սպասարկման մեխանիզմների զարգացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հարկ վճարողների սպասարկման ծառայությունների ընդլայնման շրջանակներում հատկապես կարևորվում է էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու համակարգի բարելավմամբ հարկային մարմնի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ավելացմանն ուղղված աշխատանքների իրականացումը` նպաստելով հարկային մարմնի և հարկ վճարողի միջև անմիջական շփման հնարավորինս կրճատմանն ու ժամանակին համահունչ որակյալ ծառայությունների մատուցմանը: Խնդրի կարգավորման մաս կազմող հաջորդ կարևոր բաղադրիչը նոր սպասարկման կենտրոնների գործարկումն է` դրանցում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ և որակի բարձրացմամբ, սպասարկման միասնական ստանդարտների ներդրմամբ, հարկ վճարողներին օժանդակող տեղեկատվության հրապարակմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև հաշվետվական համակարգերը` նպաստելով հարկային մարմնի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ավելացմանը, հարկ վճարողների կողմից հաշվետվությունների ներկայացման առումով հարկային կարգապահության բարձրացմանը: 

Նոր սպասարկման կենտրոնների գործարկման արդյունքում հնարավորություն կընձեռվի բարձրացնելու հարկ վճարողների սպասարկման մակարդակը, ապահովելով մատուցվող ծառայությունների հասանելիությունը և կիրառությունը հարկ վճարողների ամենալայն շրջանակների համար ինչն էլ իր հերթին կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը և կնվազեցնի հարկ վճարողների վարչարարական ծախսերը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

72.

Խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարում, որակի ապահովում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում` նախորդ տարվա նկատմամբ առնվազն 1 ժամով, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման միջոցառումների իրականացում, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում ու կառուցում, ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ուսումնասիրությունների ավարտում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավմամբ, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմամբ, կայուն և հուսալի ջրամատակարարմամբ, ջրի կորուստների կրճատմամբ, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմամբ, նոր վարկային ծրագրերի ներգրավման շուրջ բանակցությունների վարմամբ, ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակմամբ, ինչպես նաև գյուղական բնակավայրերում ջրամատակարարման ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունների ավարտմամբ և ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը 

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում են ջրամատակարար կազմակերպությունների կողմից սպասարկվող տարածքներում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հասանելիության ապահովում, բնակավայրերի ջրամատակարարման ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում։

Գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կիրականացվեն մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, կոյուղաջրերի մաքրման կայանների շինարարական աշխատանքներ։ «Արփա-Սևան» թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման և բնապահպանական կայունության պահպանման նպատակով գետերից Սևանա լիճ ջուր տեղափոխող Արփա-Սևան հիդրոհամակարգային թունելի որոշ հատվածների վերականգնումը, վերանորոգումը և շինարարությունը:

73.

Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով շուրջ 50 կմ ոռոգման ջրանցքների վերականգնում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայամանավորված է ոռոգման ջրի մատակարարման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմամբ: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը 

Ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը հնարավորություն կստեղծվի ոռոգման գյուղատնտեսության արդյունավետության ու կայուն զարգացման և բնակչության եկամտի ապահովման համար։ Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունա-վետության բարձրացման միջոցառումների իրականացմամբ կապահովվեն ոռոգման համակարգերի վերականգնումը և հետագա պահպանումը: Միաժամանակ ինքնահոս համակարգերի, հեռացնող ջրանցքների և ջրատարների կառուցմամբ ու նորոգմամբ հնարավորություններ կստղեծվեն իրականացնելու ինքնարժեքի նվազման քաղաքականություն:

74.

Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոր ջրամբարների շինարարության և առկա ենթակառուցվածքների արդիականացումը ջրային տնտեսության ոլորտում կենսական նշանակություն ունի` կապված ջրային ռեսուրսների կուտակման, արդյունավետ բաշխման, ինչպես նաև համակարգի ընդհանուր շահագործման հետ:

Ջրամբարների և առկա ենթակառուցվածքների արդիականացման նպատակով անհրաժեշտ է համապատասխան դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ` նոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը 

Ջրամբարաշինության միջոցով հնարավորություն կստեղծվի ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակն ապահովելու համար: Միաժամանակ նշված գերակա խնդրի լուծմամբ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման համար:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

75.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագիրը (ԳԾ): Այն համահունչ է Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրին:

Նշված փաստաթղթով նախատեսվում է 147 կոնկրետ գործողությունների իրականացում: Այդ գործողություններից 130-ը բաժին է ընկնում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ), որից 86-ը` որպես պատասխանատու առաջին կատարող: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես առաջին պատասխանատու կատարող, ներգրավված է 30, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` 13 միջոցառումներում: Փաստորեն` ԳԾ-ի 59 տոկոս միջոցառումների իրականացման ապահովման դեպքում ՄՊԾ-ն ստանձնում է անմիջական պարտավորություն` ԳԾ-ի իրականացման գործում դառնալով հիմնական պատասխանատու մարմին:

Որոշմամբ ձևավորվել է ԳԾ-ի իրականացման մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՄՊԾ-ի պետն է: ՄՊԾ-ն վարում է նաև նիստերի քարտուղարությունը: 2014 թ. սպասվում է 2012 և 2013 թվականներից շարունակվող 2, 2014 թ. սկսվող և ավարտվող ` 4 և 2014 թ. սկսվող և հաջորդ տարիներին ավարտվող միջոցառումների 4 գործողություն:

ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսված է ԳԾ-ի պատասխանատու կատարող հանրապետական գործադիր մարմինների կողմից փաստաթղթով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ կիսամյակային հաշվետվություն ներկայացնելը, իսկ ՄՊԾ-ի վրա դրված է ՀՀ կառավարություն ԳԾ-ի կատարողականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու պարտավորություն:

Նախատեսվում է մոնիթորինգի հանձնաժողովի քննարկումների անցկացում, որոնց արդյունքում կբացահայտվեն ԳԾ-ի իրականցմանը խանգարող խոչընդոտները, և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն համապատասխան պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության կառավարություն: Այդ առաջարկությունները կարող են վերաբերել առանձին գործողությունների փոխման, ցանկից հանման, կատարման նոր ժամկետների սահմանման և նմանատիպ այլ հարցերի: Նշված գործողությունները նպատակադրված են լինելու ապահովելու ԳԾ-ի իրագործումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում հնարավոր կլինի ապահովել ԳԾ-ի շրջանակներում նախատեսված գործողությունների արդյունավետ իրականացումը:

76.

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում իրականացվելիք քայլերի ստանդարտացման մասին

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացված Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացակարգը:

ՀՀ-ում ապաստանի դիմումների ընդունումն ու դրանց քննարկումն իրականացվում է ծառայության տարբեր ստորաբաժանումների տարբեր աշխատողների կողմից: Պրակտիկան ցույց է տալիս, որ կարիք կա ծառայության ներսում ապաստանի դիմումի քննարկմամբ ողջ ընթացքն ստանդարտացնելու անհրաժեշտություն: ԵՄ-ի մի շարք երկրներում ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է ինչպես նորմատիվ իրավական ակտերով, այնպես էլ` լիազոր մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգերով (հրահանգներով, ուղեցույցներով): Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ապաստանի համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն: Նման մոտեցումն արտացոլված է ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերին ընդունված միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրում: 

Նպատակահարմար է ծառայության ներսում մանրամասն սահմանել ապաստանի դիմումների քննարկմանն ուղղված հնարավոր բոլոր քայլերը: 

Ի լրումն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 25-ի «Ապաստանի տրամադրման ընթացակարգերի ստանդարտացմանն ուղղված միջոցառումների մասին» N 64-Ա հրամանի համաձայն հաստատված 6 ընթացակարգի` պլանավորված է ևս 8 ընթացակարգի մշակումը և հաստատումը 2014 թվականին` Ռումինիայի ներքին գործերի և կառավարման նախարարության ներգաղթի գրասենյակի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ապաստանի ընթացակարգի ստանդարտացման կազմակերպումը դառնա գերակա խնդիր: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Լուծումների կիրառման դեպքում հնարավոր կլինի որպես արդյունք ակնկալել Հայաստանի Հանրապետությունում ապաստանի դիմումների քննարկման ընթացակարգերի` եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև` ապաստանի դիմումների քննարկման արդյունավետության բարձրացումը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

77.

Մրցակցային միջավայրի բարելավում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

1. Մշտական ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող ապրանքային շուկաները, այդ շուկաներում գործող` գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի չարաշահումները հայտնաբերելու, կանխարգելելու և դադարեցնելու նպատակով:

2. Իրականացնել օլիգոպոլ տիպի ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների վարքագծի ուսումնասիրություն, այդ ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների միջև գործարքների կնքման նկատմամբ հսկողություն՝ հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման նպատակով:

3. Համակենտրոնացման պետական վերահսկողություն, ինչը միտված է մրցակցային միջավայրի վատթարացման արգելմանը, գերիշխող դիրքի հնարավոր հանգեցման կամ գերիշխող դիրքի ամրապնդման կանխարգելմանն ու բացառմանը:

4. Վերացնել շուկայի մուտքի խոչընդոտները՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ` ինչպես ներքին արտադրողների, այնպես էլ` ներմուծողների համար:

5. Իրականացնել աշխատանքներ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հայտնաբերման ուղղությամբ, դրանց դադարեցման և հետագայում բացառման նպատակով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1. Նման հսկողության միջոցով տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կուղղորդվի շուկայական տնտեսության կանոնների պահպանմանը:

2. Կստեղծվեն հավասար պայմաններ նոր տնտեսավարող սուբյեկտների` շուկա մուտք գործելու համար:

3. Կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 78.

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի կայացումը` որպես տնտեսական երևույթները միկրո և մակրոմակարդակներում` տեսական և կիրառական ուղղություններով խորությամբ վերլուծող, տնտեսական քաղաքականության որոշումների ընդունման գործընթացին նպաստող կառույց

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Բազմակողմանի ուսումնասիրել և վերլուծել ՀՀ-ում և գործընկեր երկրներում ընթացող տնտեսական երևույթները, և արդյունքները կիրառել տնտեսական քաղաքականությանն առնչվող որոշումների կայացման գործընթացում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Տնտեսագիտական տեսություններին և տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելների կիրառությանը խորությամբ տիրապետող մոտավորապես 15 մասնագետի պատրաստում:

 79.

Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռեզիդենտների կողմից արժեթղթերի տեղաբաշխման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից արժեթղթերի տեղաբաշխման հնարավորությունների ուսումնասիրում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Երկու երկրների թողարկողների և ներդրողների կողմից միջոցների հավաքագրման և ներդրումների իրականացման հնարավորություններ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Միջոցների ներգրավման հնարավորությունների ընդլայնում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2014, N 777-Ն 28.08.2014, N 10-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան