ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
28 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 99 |
քաղ. Մոսկվա |
«Պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաԵՎ այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մասին
1. Հաստատել «Պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաև այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաեւ այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգը հաստատելու մասին
«Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) 33-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաեւ այդպիսի ակտերը չեղյալ ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգը:
2. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար գերակա նշանակություն ունեցող զգայուն ապրանքների ցանկի առնչությամբ ազգային ռեժիմից բացառումներ կիրառելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծը (կցվում է), եւ այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Վ. Դիլ |
Ի. Շուվալով |
