Գլխավոր տեղեկություն
Համար
N 1389-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/72(1012).1 Հոդ.1156.17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1389-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 2 հավելվածը 57.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 57.2-րդ կետով.

«57.2 Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքներով գործարքները կարող են իրականացվել (T+n) սկզբունքով, եթե տեղաբաշխումն իրականացվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից՝ համաձայնեցնելով թողարկողի հետ:».

2) որոշման N 4 հավելվածը 69.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69.2-րդ կետով.

«69.2 Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքներով գործարքները կարող են իրականացվել (T+n) սկզբունքով, եթե տեղաբաշխումն իրականացվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից՝ համաձայնեցնելով թողարկողի հետ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 16

Երևան