«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313428
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 51-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 26-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
ՁԵՎ 51-կապ(տարեկան) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | ||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը | ||||||||||
Ներկայացնում է___________________________________________________________________ (անվանումը և կազմակերպա-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) Գտնվելու(բնակության) վայրը _____________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը
Տողի համարը |
1 կվտ և ավելի |
1 կվտ-ից պակաս հզորությամբ հեռուս-տակայանները |
Հեռուստահաղորդակներ | ||||||
1 կվտ և |
1 կվտից պակաս |
այդ թվում` ծրագիր ստացող | |||||||
ընդամենը |
որից` |
ընդամենը |
որից` բազմա-ծրագիր |
ռադիոռելեային գծերով մալուխային մայրուղիներով |
եթերով |
արբանյակային համակարգերով | |||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
110 |
2. ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, %
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Հանրապետության համայնքները | ||
Ընդամենը |
քաղաքային |
գյուղական | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը |
210 |
|||
մեկ |
210.1 |
|||
երկու |
210.2 |
|||
երեք |
210.3 |
|||
չորս |
210.4 |
|||
հինգ և ավելի |
210.5 |
3. Հեռուստածրագրերի հեռարձակումը
Հեռուստաընկերություններ |
Տողի համարը |
Հանրապետության համայնքները | ||
Ընդամենը |
քաղաքային |
գյուղական | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
1. |
310.1 |
|||
2. |
310.2 |
|||
3. |
310.3 |
|||
4. |
310.4 |
|||
5. |
310.5 |
|||
6. |
310.6 |
|||
7. |
310.7 |
|||
8. |
310.8 |
|||
9. |
310.9 |
|||
10. |
310.1.1 |
4. Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ)
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Հանրապետության համայնքները | ||
Ընդամենը |
քաղաքային |
գյուղական | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, հազար հատ |
410 |
|||
Բնակավայրերի քանակը, որտեղ գործում են մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր, հատ |
420 |
5. Ռադիոհեռարձակման հաղորդակներ
Հաճախականության ձայնածավալը |
Տողի |
Հաղորդակների քանակը, |
Հաղորդակների ընդհանուր հզորությունը, կվտ |
Ա |
Բ |
1 |
2 |
Երկար-միջին ալիք |
510 |
||
Կարճ ալիք |
520 |
||
Գերկարճ ալիք (Էֆ Էմ) |
530 |
6. Ռադիոկապի հաղորդակներ
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը |
որից` 1 կվտ և ավելի հզորությամբ |
Ա |
Բ |
1 |
2 |
Հաղորդակների քանակը, հատ |
610 |
||
Հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը, կվտ |
620 |
Ղեկավար |
_______________________ | _____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_______________________ | _______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն)
| ||
« _ _ »___ ___20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 26-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ
ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը (բաժին 1), ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, % (բաժին 2), Հեռուստածրագրերի հեռարձակումը (բաժին 3), Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ) (բաժին 4), Ռադիոհեռարձակման հաղորդակներ (բաժին 5), Ռադիոկապի հաղորդակներ (բաժին 6):
Հաշվետվությունը կազմելու համար հիմք են հանդիսանում սարքավորումների տեխնիկական անձնագրերի տվյալները:
6. Հաշվետվության 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է 1 կիլովատտ և ավելի հզորությամբ հեռուստակայանների քանակն (այդ թվում՝ բազմածրագրային), իսկ 3-րդ սյունակում՝ 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստակայանների (այդ թվում՝ բազմածրագրային) քանակը: 5-րդ և 6-րդ սյունակներում ցույց են տրվում համապատասխանաբար՝ 1 կիլովատտ և ավելի ու 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստահաղորդակների քանակը:
8. Հաշվետվության 410 տողում լրացվում է մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, որը որոշվում է մալուխային հեռուստատեսության համակարգին միացված բնակարանների քանակով:
9. Հաշվետվության 420 տողում լրացվում է բնակավայրերի քանակը, որտեղ գործում են մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր: Եթե մի բնակավայրում գործում են մալուխային հեռուստատեսության մի քանի տարբեր համակարգեր, ապա տվյալների հաշվարկման ժամանակ այն ընդունում են որպես մեկ կետ:
10. Հաշվետվության 5-րդ բաժնում ցույց են տրվում ռադիոհեռարձակման հաղորդակները (երկար-միջին ալիք, կարճ ալիք), անկախ դրանց փաստացի օգտագործումից (ռադիոհաղորդումներ, ռադիոկապ, այլ տիպի աշխատանքներ տարբեր պատվիրատուների համար), և գերկարճ (Էֆ Էմ) ալիքի ռադիոկայանները:
11. Հաշվետվության 6-րդ բաժնի 610 տողում լրացվում է ռադիոկապի հաղորդակների քանակը, իսկ 620 տողում՝ հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունները: