ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2013 թվականի N 1076-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Հակոբյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ա. Ղազարյան -Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն» բառերը փոխարինել «Ա. Վարդանյան -Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 22 Երևան |