Գլխավոր տեղեկություն
Համար
N 936-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.07.17/16(24) Հոդ.828.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 936-Ն

 

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ, ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՈՒ ՖԻՍԿԱԼ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպելու նպատակով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի N 848-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ`

1) եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի («Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc») հետ կնքվելիք Գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրին (Mandate Letter) և Բաժանորդագրության պայմանագրին (Subscription Agreement)` համաձայն N 1 հավելվածի.

2) «CITIBANK, N.A., LONDON BRANCH» և «CITIBANK N.A., NEW YORK BRANCH» ընկերությունների հետ կնքվելիք Ֆիսկալ գործակալի պայմանագրին (Fiscal Agency Agreement)` համաձայն N 2 հավելվածի.

3) եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին (Prospectus)` համաձայն N 3 հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև Չսահմանափակված գլոբալ սերտիֆիկատ (Unrestricted Global Note), Սահմանափակված գլոբալ սերտիֆիկատ (Restricted Global Note), Միջոցների ստացման հուշագիր (Cross Receipt), Թողարկողի նամակը գործընթացի գործակալի նշանակման վերաբերյալ (Process Agent Appoitment Letter of the Issuer), Թողարկողի հավաստագիրը` համաձայն Բաժանորդագրության պայմանագրի (Certificate of the Issuer Pursuant to the Subscription Agreement), Թողարկողի նամակը Գլոբալ սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ (Letter from the Issuer Delivering the Global Notes), «HSBC Bank PLC»-ին որպես տեղաբաշխման մենեջեր նշանակելու վերաբերյալ նամակ (Letter of Instruction to HSBC Bank PLC as Settlement Manager), Կանոն 144A-ի հավելում (Rule 144A Rider), Թափանցիկության հրահանգի համաձայն գրանցման պետության հաստատում (Confirmation of Home Member State under the Transparency Directive), Թողարկման ազդագրի հրահանգի համաձայն Իռլանդիան որպես գրանցման պետություն հաստատում (Confirmation of Ireland as Home Member State under the Prospectus Directive), Պարտատոմսերի ընդունման մասին դիմում (Debt Securities Admission Application), Ընդհանուր թողարկողների ներկայացուցչությունների նամակ (Blanket Issuer Letter of Representations) փաստաթղթերը և գործընթացից բխող այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 936-Ն որոշման

 

 - September 2013

Ministry of Finance of the Republic of Armenia

Government House 1, Republic Square, Yerevan, Armenia

 

 

 

 

THIS AGREEMENT is made on [] 2013

Between:

(1) THE REPUBLIC OF ARMENIA (the Issuer); and

(2) DEUTSCHE BANK AG, LONDON BRANCH, HSBC BANK PLC and J.P.

MORGAN SECURITIES PLC (the Joint Lead Managers).

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 936-Ն որոշման

 

[] 2013

THE REPUBLIC OF ARMENIA

(acting through the Ministry of Finance of Armenia)

and

CITIBANK, N.A., LONDON BRANCH

and

CITIBANK N.A., NEW YORK BRANCH

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 936-Ն որոշման

 

PRELIMINARY PROSPECTUS DATED 6 SEPTEMBER 2013 - SUBJECT TO COMPLETION AND AMENDMENT

Republic of Armenia

(acting through the Ministry of Finance)

U.S.$

 per cent. Notes due

Issue Price of the Notes: per cent.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան