Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.02.2000-25.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.12/11.1
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

600.0015.30.06.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1999 թվականի N 15
քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի դ) ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442 հոդվածը, 552 հոդվածի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կառուցվածքային անավարտ բարեփոխումներով պայմանավորված` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով տրված գազի բաշխման լիցենզիան և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի N 22 որոշմամբ հաստատված` սպառողներին (բաժանորդներին) բնական գազի մատակարարման (առքուվաճառքի) պայմանագրերը համարվում են հրապարակային պայմանագրեր:

2. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում համարել բնական գազ մատակարարող պայմանագրային կողմ:

3. «Հայգազ» ՓԲԸ-ի և «Երևանգազ» ՓԲԸ-ի հետ նախկինում կնքված պայմանագիր և սահմանված կարգով բնական գազ բաշխող ընկերության բաշխման ցանցերին համապատասխան միացում ունեցող բոլոր սպառողներին (բաժանորդներին) 1999 թվականի հուլիսի 1-ից համարել «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի հետ նշված պայմանագիրը կնքած` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով:

(3-րդ կետը լրաց. 30.12.99 N 42-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

*(սույն որոշման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված կարգով բնական գազի մատակարարման նոր պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը և կիրառումը. 30.09.99 N 29)

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան