ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հուլիսի 2013 թ. |
թիվ 184-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՋԱՅՆԹ ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի հուլիսի 17-ի թիվ 33 արձանագրություն) և քննարկելով «Ջայնթ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2013 թվականի հունիսի 10-ի, 2013 թվականի հուլիսի 2-ի, 2013 թվականի հուլիսի 9-ի, 2013 թվականի հուլիսի 14-ի և 2013 թվականի հուլիսի 15-ի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Ջայնթ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սպանդարյան 34 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հուլիսի 25 Երևան |