Գլխավոր տեղեկություն
Համար
N 655-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/39(979).1 Հոդ.647
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 655-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ Հունան Ժորայի Մխիթարյանի 12 անձանցից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 7,560.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հունան Ժորայի Մխիթարյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի 3-րդ փողոցի 2-րդ փակուղու N 3 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի և այնուհետև` նվիրաբերության պայմանագրերը:

5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց անշարժ գույքը հատկացվում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով` երեսուն տարվա ընթացքում չօտարելու պայմանով:

6. Սույն որոշման 4-րդ կետում նշված առուվաճառքի և նվիրաբերության մասին պայմանագրերի նոտարական վավերացման ու պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 655-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.00

0.00

0.00

     

այդ թվում`

     

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(7560.00)

(7560.00)

(7560.00)

   

այդ թվում`

     

05

 

Գործազրկություն

(7560.00)

(7560.00)

(7560.00)

 

այդ թվում`

     

01

Գործազրկություն

(7560.00)

(7560.00)

(7560.00)

այդ թվում`

     

05. Գործազրկության նպաստ

(7560.00)

(7560.00)

(7560.00)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(7560.00)

(7560.00)

(7560.00)

     

այդ թվում`

     
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(7560.00)

(7560.00)

(7560.00)

     

այդ թվում`

     
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(7560.00)

(7560.00)

(7560.00)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(7560.00)

(7560.00)

(7560.00)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)

(7560.00)

(7560.00)

(7560.00)

     

այդ թվում`

     
     

-Գործազրկության նպաստներ բյուջեից

(7560.00)

(7560.00)

(7560.00)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

7560.00

7560.00

7560.00

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

7560.00

7560.00

7560.00

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

7560.00

7560.00

7560.00

     

այդ թվում`

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

7560.00

7560.00

7560.00

     

ՀՀ կառավարություն

7560.00

7560.00

7560.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 655-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանության ներքո իրականացվող քաղաքականության

միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրի դասիչը

Տրանսֆերտի անվանումը

Գործազրկության նպաստ

 

Նկարագրությունը

Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին

1088

ԾՏ01

Շահառուների քանակը

Նպաստառու գործազուրկների թիվը

(35)

(35)

(35)

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

   

X

(7,560.0)

(7,560.0)

(7,560.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

ամիսը մեկ անգամ

         

Շահառուների ընտրության չափանիշները

Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1088- Զբաղվածության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում

  Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանության ներքո իրականացվող քաղաքականության

միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրի դասիչը

Տրանսֆերտի անվանումը

Առանձնատան ձեռքբերում Արմավիրի մարզի գյուղ Մրգաշատոմ

Նկարագրությունը

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 12 երեխա ունեցող Մխիթարյանների ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման նպատակով Մխիթարյանների ընտանիքի համար առանձնատան ձեռքբերում

1002

ԾՏ01

Քանակական

Անշարժ գույքի քանակը

1

1

1

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

   

X

7,560.0

7,560.0

7,560.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

         

Շահառուների ընտրության չափանիշները

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1002- Դրամաշնորհային ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան