ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 181-Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում հաշվառված Մերսեդես-Բենց E 280 մակնիշի 6120 հազ. դրամ սկզբնական արժեքով ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2000 թվական, նույնացման համարը` WDB2100811X043641, շարժիչի համարը` 11292130761958) հետ վերցնել և որպես գույքային ներդրում հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում նախատեսելով, որ սույն կետում նշված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|