«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մարտի 2013 թ. |
թիվ 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրն է հանդիսանում Հայաստանում դրամաշրջանառության կազմակերպումն ու կարգավորումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դրամանիշերի փորձաքննության իրականացման համար տիրապետում է լավագույն մասնագիտական ռեսուրսների և տեխնիկական միջոցների,
նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման խնդրի ներքո իրականացվող գործառույթները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» պարբերությունը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի (այսուհետ՝ Կանոնադրություն) 13-րդ կետում՝
1) «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը,»,
2) ուժը կորցրած ճանաչել «ե» պարբերությունը:
2. Կանոնադրության 14-րդ կետում՝
1) «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ ծառայության ղեկավարը,»,
2) ուժը կորցրած ճանաչել «ե» պարբերությունը:
3. Կանոնադրությունը լրացնել նոր 12-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ XII. ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
45. Կենտրոնական բանկը իրականացնում է վնասված, կասկածելի և կեղծ դրամանիշերի փորձաքննություն և փորձաքննության հիման վրա տրամադրում է փորձագիտական եզրակացություն:
46. Դրամանիշերի փորձաքննության ներքո Կենտրոնական բանկը մասնավորապես իրականացնում է.
1) Վնասված, կասկածելի և կեղծ դրամանիշերի փորձաքննություն և փորձագիտական եզրակացության տրամադրում,
2) Դրամանենգության դեմ պայքարում իրավապահ մարմինների հետ համագործակցում, կեղծ դրամանիշերի վերաբերյալ օպերատիվ տվյալների տրամադրում:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2013 թ. մարտի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|