ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1425-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1425-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 12-րդ կետի 1-ին ենթակետի`
ա. «ա» պարբերությամբ սահմանված N 1 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 1 Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐՈՎ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
», |
բ. «բ» պարբերությամբ սահմանված N 2 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 2 Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ
|
», |
գ. «գ» պարբերությամբ սահմանված N 3 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 3 Ց Ա Ն Կ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ՝ 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
», |
2) 13-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետով սահմանված N 4 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 4 Ց Ա Ն Կ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ) ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՄ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
|
», |
բ. 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված N 5 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 5 Ց Ա Ն Կ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ
|
». |
3) 14-րդ կետի 1-ին ենթակետի`
ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնել չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքը` համաձայն N 6 ցանկի,»,
բ. «ա» պարբերությամբ սահմանված N 6 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 6 Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ՝ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
|
». |
4) V-րդ գլխի անվանումը` «V. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ» բառերը փոխարինել «V. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԸ» բառերով.
5) 16-րդ կետով սահմանված N 7 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 7 Ց Ա Ն Կ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՉՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ (ՉԼՈՒԾԱՐՎԱԾ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
ԵՎ (ԿԱՄ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
|
». |
6) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին և 17.2-րդ կետերով.
«17.1. Մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ առաջնահերթ մասնավորեցման ենթակա անշարժ և շարժական գույքի կազմը սահմանվում է համաձայն N 8 ցանկի:
17.2. Մասնավորեցման ծրագրում չընդգրկված, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված` օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի` պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց, կազմը սահմանվում է համաձայն N 9 ցանկի:».
7) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 8 ցանկով.
«N 8 Ց Ա Ն Կ
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
|
». |
8) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 9 ցանկով.
«N 9 Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ՈՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 25 Երևան |