Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2013-16.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.460.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.11.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007462

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

 N 365-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի 2007թ.

նոյեմբերի 16-ի թիվ 365-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 3/08

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՌԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:

1.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կանոնակարգ 3/04 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04,

2) Կանոնակարգ 3/02 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» Կանոնակարգ 3/02,

3) Կանոնակարգ 3/09 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09,

4) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն) 

6) Ընդհանուր նորմատիվային կապիտալ - Կանոնակարգ 3/02-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափ (Ն1.1 նորմատիվ),

7) Հաշվետու եռամսյակ - եռամսյակ, որի համար հաշվարկվում են ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները:

(1.1-ին կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն, լրաց., փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)

1.2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերում կիրառվող նշանակությունը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

(1.2-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն)

2. ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), վերաապահովագրության (Ռ), ակտուարական հաշվարկների և տեխնիկական պահուստների (Ա (ԱՊ)), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ), շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունության` (Ս) (այսուհետ՝ ՔԱՌԱՄԵԼՍ-ի տարրեր)` սույն կանոնակարգի համաձայն հաշվարկված գնահատականների միջին թվաբանական:

(2-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն)

3. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկված և Հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:

4. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Կանոնակարգ 3/04-ի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա: ՔԱՌԱՄԵԼՍ-ի բոլոր հարաբերակցությունների հաշվարկը կիրառելի է կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

(4-րդ կետը փոփ., խմբ. 04.11.09 թիվ 317-Ն)

5. ՔԱՌԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի:

6. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:

7. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալի հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:

(7-րդ կետը փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)

7.1. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով խախտում է արտարժույթի տնօրինման նորմատիվը (Ն6.1, Ն6.2), ապա «Ս» տարրը գնահատվում է 1:

(7.1-ին կետը լրաց. 22.01.13 թիվ 18-Ն)

8. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալը բացասական մեծություն է, ապա այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, գնահատվում են 1:

9. Եթե ապահովագրական ընկերության ընթացիկ ժամանակաշրջանի հարկումից հետո զուտ շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրը գնահատվում է 1:

(9-րդ կետը փոփ. 22.01.13 թիվ 18-Ն)

10. Եթե ապահովագրական ընկերությունը եռամսյակի ընթացքում խախտում է Կենտրոնական բանկի սահմանած իրացվելիության նորմատիվը` Ն 2, ապա Լ տարրի գնահատականը յուրաքանչյուր խախտման համար իջնում է 0,5-ով:

11. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են առնվազն եռամսյակը մեկ` հեռակա վերահսկողության արդյունքում: ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև ապահովագրական ընկերություններում ստուգումների արդյունքներով:

12. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼԱ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից:

13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ եռամսյակային գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է ապահովագրական ընկերություններին, ընդ որում, յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը` իր անհատական ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը:

(13-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն)

14. Այն հարաբերակցություններում, որտեղ հաշվարկվում է վերջին երեք տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշ, երկուսից երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար հաշվարկվում է երկու տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշը, մեկից երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար` մեկ տարվա գործունեության ցուցանիշը, մեկ տարուց պակաս գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար՝ գործունեության ողջ ժամանակահատվածի ցուցանիշը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

(14-րդ կետը փոփ., լրաց. 04.11.09 թիվ 317-Ն, փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Ք – կապիտալի համարժեքություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան հիմնական տնտեսական նորմատիվները բավարարելու և ապահովագրական ընկերության ռիսկայնությանը համապատասխանելու առումով: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ք 1

(Ընդհանուր նորմատիվային կապիտալ/(վճարունակության
պահանջվող մեծություն + ռիսկով կշռված ակտիվներ))*100

140%  Ք1 =5
120% ≤ Ք1 < 140% =4
100%  Ք1 < 120% =3
80%  Ք1 < 100% =2
Ք1 < 80% =1

Հարաբերակցությունը հանդիսանում է Ն1.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ք2

 

((Ընդհանուր նորմատիվային կապիտալ + հնարավոր կորուստների պահուստ – չաշխատող ակտիվներ)/ Ընդհանուր կապիտալի նվազագույն չափ)*100

 

250%  Ք2 =5
150%  Ք2 < 250% =4
125%  Ք2 < 150% =3
100%  Ք2 < 125% =2
Ք2 < 100% =1

 

Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի գերազանցման չափը` չաշխատող ակտիվները դիտարկելով հավանական կորուստ:
Ք2 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը վերցվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Հնարավոր կորուստների պահուստը ներառում է հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի ակտիվների (բացառությամբ` ինվեստիցիոն արժեթղթերի), ինչպես նաև ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Չաշխատող ակտիվները ներառում են համաձայն Կանոնակարգ 3/09-ի հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվները (բացառությամբ ինվեստիցիոն արժեթղթերի) և ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված ինվեստիցիոն արժեթղթերը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, հարաբերակցության հաշվարկում հսկվող ակտիվները ներառվում են 20, ռիսկային արժեթղթերը` 25, ոչ ստանդարտ ակտիվները` 50, միջին ռիսկային արժեթղթերը` 70, կասկածելի ակտիվները և բարձր ռիսկային արժեթղթերը` 100 տոկոս կշիռներով: Ընդ որում, չաշխատող
ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում դրանց գծով կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստները:
Որպես ընդհանուր կապիտալի նվազագույն չափ վերցվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա համար տվյալ ապահովագրական ընկերության համար Կանոնակարգ 3/02-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափը:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 19 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ք 3

((Ապահովագրական գումար (մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագր(եր)ով ստանձնած պարտավորության չափ) - Ապահովագրական գումարում վերաապահովագրողի բաժինը)/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

10% < Ք3 ≤ 15% =2
15% < Ք3 =1

Հարաբերակցությունը Ն3 տնտեսական նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի:
Հարաբերակցությունը հաշվարկվում է մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագր(եր)ով նախատեսված ապահովագրական գումարների հանրագումարներից (նվազեցված Կանոնակարգ 3/02-ով նախատեսված վերաապահովագրողի մասնաբաժնով) (այսուհետ` Զուտ ապահովագրական գումար) առավելագույն մեծության գծով:
Եթե Ք3 ≤ 10%, ապա հարաբերակցությունը Ք տարրի հաշվարկին չի մասնակցում:
Եթե 10%<Ք3≤15%, ապա հարաբերակցությունը հաշվարկվում է նաև հաջորդ 4 ամենամեծ Զուտ ապահովագրական գումարների գծով: Եթե նշված 4 Զուտ ապահովագրական գումարների գծով հաշվարկված հարաբերակցությունները ևս գտնվում են (10%, 15%] միջակայքում, ապա հարաբերակցությունը գնահատվում է 1:
Ք3 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը մասնակցում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությամբ:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ք4

(Մեկ փոխառուի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

20% < Ք4 ≤ 25% =2
25% < Ք4 =1

Հարաբերակցությունը Ն5 նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի:
Հարաբերակցությունը հաշվարկվում է ամենամեծ փոխառուի գծով:
Եթե Ք4≤ 20%, ապա այն Ք տարրի հաշվարկին չի մասնակցում:
Եթե 20%<Ք4≤25%, ապա հարաբերակցությունը հաշվարկվում է նաև հաջորդ 4 ամենամեծ փոխառուների գծով: Եթե նշված 4 փոխառուների գծով հաշվարկված հարաբերակցությունները ևս գտնվում են (20%, 25%] միջակայքում, ապա հարաբերակցությունը գնահատվում է 1:
Ք4 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը մասնակցում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությամբ:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ք5

((Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումներ + վերաապահովագրողներից ստացվելիք պարգևավճարներ և այլ գումարներ)/ Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

50% < Ք5 ≤ 70% =2
Ք5 > 70% =1

Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կախվածության աստիճանը վերաապահովագրողներից: Այս հարաբերակցության բարձր ցուցանիշը վկայում է ընկերության ֆինանսական կայունության անընդհատության վտանգվածության մասին:
Հարաբերակցության համարիչի ցուցանիշները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով:
Հարաբերակցության համարիչի ցուցանիշները չեն նվազեցվում դրանց գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստի գումարի չափով:
Ք5 հարաբերակցությունը չի մասնակցում Ք տարրի հաշվարկին, եթե Ք5≤ 50%:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 3 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

 

Ա – Ակտիվների որակ

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, դիվերսիֆիկացիայի և այլ տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա6 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ա1

Ֆինանսական ներդրումներ/ Ընդհանուր ակտիվներ

Ա1 40% =5
20 % ≤ Ա1 < 40% =4
10 % ≤ Ա1 < 20% =3
8 % ≤ Ա1 < 10% =2
Ա1<8% =1

Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում:
Ֆինանսական ներդրումների մեջ են մտնում բանկերում ավանդները, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչները, ոչ ընթացիկ ներդրումները այլ անձանց կանոնադրական կապիտալում, այլ ներդրումներ:
Հարաբերակցության հաշվարկում ցուցանիշները մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

Ա2

((Հիմնական միջոցներ + Ոչ նյութական ակտիվներ + Ապագա ժամանակաշրջանի ծախսեր + Ստացվելիք գումարներ)/Ընդհանուր ակտիվներ)*100

Ա2< 10 % =5
10 % ≤ Ա2< 20% =4
20 % ≤ Ա2< 30% =3
30% ≤ Ա2< 40% =2
40% ≤ Ա2 =1

Հարաբերակցությունը գնահատում է ոչ (քիչ) եկամտաբեր և ոչ (քիչ) իրացվելի ակտիվներում ներդրումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում:
Հարաբերակցության ցուցանիշները վերցվում են հաշվեկշռային մեծությամբ` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Ստացվելիք գումարները ընդգրկում են ուղղակի ապահովագրության, համաապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարները, ինչպես նաև դեբիտորական պարտքերը, կանխավճարները և այլ ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվները (բացառությամբ կանխիկ դրամական միջոցների և դրանց համարժեքների, բանկային և այլ հաշիվների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի, ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչների, իրական արժեքով վերաչափվող ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, նրանցում պարունակվող ածանցյալ գործիքների, ներդրումների, տրամադրված փոխառությունների և կնքված ռեպո համաձայնագրերի, արժեթղթերի, ածանցյալ գործիքների, հետաձգված հարկային ակտիվների, դեպոնացված գումարների այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների, դրանցից ստացվելիք շահաբաժինների, նրանց նկատմամբ այլ պահանջների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների):
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ա3

(Ստացվելիք ապահովագրավճարներ (վերաապահովագրավճար-ներ) + ստացվելիք հատուցումներ)/ (Համախառն ապահովագրավճարներ + Վերաապահովագրողի բաժինն ապահովագրական հատուցումներում + Հատուցումների գծով եկամուտներ համաապահովագրող-ներից))*100

Ա3 ≤ 15% =5
15% < Ա3 = 25% =4
25%< Ա3 = 30 % =3
30% < Ա3 = 40 % =2
Ա3 > 40% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքան է բուն ապահովագրական գործունեությանը վերաբերող ստացվելիք միջոցների կշիռը բուն ապահովագրական գործունեության գծով եկամուտ ճանաչված միջոցներում:
Հարաբերակցության համարիչում ներառվում են ստացվելիք ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ստացվելիք վերաապահովագրավճարները, հատուցումների գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարները, հատուցումների գծով համաապահովագրողներից ստացվելիք գումարները` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Հարաբերակցության հայտարարում ներառվում են ապահովագրության, համաապահովագրության պայմանագրերի գծով եկամուտ ճանաչված ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով վերաապահովագրավճարները, վերաապահովագրողների բաժինն ապահովագրական հատուցումներում, հատուցումների գծով եկամուտները համաապահովագրողներից` հաշվետու և դրան նախորդող 3 եռամսյակների կտրվածքով:
Հարաբերակցության համարիչի մեծությունը հաշվարկվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, իսկ հայտարարի մեծությունը` թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա:
Եթե հարաբերակցության համարիչը և հայտարարը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության համարիչն է 0, ապա Ա3 հարաբերակցությունը գնահատվում է 5:

Ա4

(Չաշխատող ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ)*100

Ա4 ≤ 2 % =5
2% < Ա4 ≤ 4% =4
4% < Ա4 ≤ 6% =3
6% < Ա4 ≤ 8% =2
Ա4 > 8% =1

Հարաբերակցությունը գնահատում է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում:
Հարաբերակցության համարիչում վերցվում է Կանոնակարգ 3/09-ի համաձայն չաշխատող համարվող ակտիվների մեծությունը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, չաշխատող ակտիվները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները:
Հարաբերակցության հայտարարում ներառվում են Կանոնակարգ 3/09-ով սահմանված ակտիվները՝ համախառն հաշվեկշռային արժեքով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ Կանոնակարգ 3/04-ի թիվ 19 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ա5

(Հնարավոր կորուստների պահուստ/Չաշխատող ակտիվներ)*100

20% < Ա5 ≤ 50% = 2
Ա5 > 50% = 1

Հնարավոր կորուստների պահուստը ներառում է չաշխատող ակտիվների գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստը:
Հարաբերակցության ցուցանիշները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Հարաբերակցության հայտարարում վերցվում է Կանոնակարգ 3/09-ի համաձայն չաշխատող համարվող ակտիվների մեծությունը: Ընդ որում, չաշխատող ակտիվները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները:
Ա5 հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի գնահատմանը, եթե «Ա4» հարաբերակցության գնահատականը հավասար է 5-ի և/կամ Ա5≤20%:
Հարաբերակցության մեջ ներառված ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի
թիվ 19 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ա6

 

Ֆինանսական ակտիվների կենտրոնացման աստիճանը ըստ ֆինանսական գործիքների

 

Ա6< 0.2 =5
0.2 ≤ Ա6 < 0.4 =4
0.4 ≤ Ա6 < 0.5 =3
0.5 ≤ Ա6 < 0.7 =2
0.7 ≤ Ա6 =1

 

Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը:
Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=∑Si2  բանաձևով, որտեղ Si-ն i–րդ ֆինանսական ակտիվի մասնաբաժինն է ընդամենը ֆինանսական ակտիվներում:
Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկելիս ֆինանսական ակտիվների խմբավորումը կատարվում է հետևյալ ձևով.
1) ավանդներ ռեզիդենտ բանկերում, այլ ներդրումներ ռեզիդենտ բանկերում, ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր,
2) ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում, այլ ներդրումներ ոչ ռեզիդենտ բանկերում, ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր,
3) ռեզիդենտներին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր (բացառությամբ` ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառությունների և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի),
4) ոչ ռեզիդենտներին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր (բացառությամբ` ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառությունների և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի),
5) ՀՀ պետական և ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր,
6) ՀՀ ոչ պետական արժեթղթեր,
7) այլ երկրների պետական և ոչ պետական արժեթղթեր, միջազգային ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր,
8) ոչ ընթացիկ ներդրումներ այլ ռեզիդենտ անձանց կանոնադրական կապիտալում` առանց դրանց գծով ստացվելիք շահաբաժինների,
9) ոչ ընթացիկ ներդրումներ այլ ոչ ռեզիդենտ անձանց կանոնադրական կապիտալում` առանց դրանց գծով ստացվելիք շահաբաժինների,
10) այլ ներդրումներ ռեզիդենտների մոտ,
11) այլ ներդրումներ ոչ ռեզիդենտների մոտ:
Այս ինդեքսը հաշվարկելիս ֆինանսական ակտիվները հաշվառվում են հաշվեկշռային արժեքով: Ինդեքսի հաշվարկում ցուցանիշները մասնակցում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

 

Ռ – Վերաապահովագրություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության վերաապահովագրության ծավալները, դրանից բխող ռիսկերը` վերաապահովագրության ծավալների, վերաապահովագրողների հուսալիության, վերաապահովագրողների դիվերսիֆիկացիայի տեսանկյուններից: Ռ տարրի գնահատման համար հաշվարկվում են Ռ1-Ռ6 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ռ1

(Վերաապահովագրողի բաժինը ապահովագրական գումարներում/Ընդհանուր ապահովագրական գումարներ)*100

Ռ1>70% =5
50% < Ռ1 ≤  70% =4
30% < Ռ1 ≤  50% =3
10% < Ռ1 ≤  30% =2
Ռ1 ≤ 10% =1

Որքան քիչ ռիսկեր է վերաապահովագրում ապահովագրական ընկերությունը, այնքան ավելի մեծ է ընկերության ռիսկայնության մակարդակը:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 10 հաշվետվությունների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

Ռ2

(Հուսալի վերաապահովագրողներին փոխանցած վերաապահովագրական գումարներ/Ընդհանուր վերաապահովագրական գումարներ)*100

50% < Ռ2 ≤  60% =2
Ռ2 ≤  50% =1

Ռ2 հարաբերակցությունը մասնակցում է Ռ տարրի հաշվարկին, եթե Ռ1>30% և/կամ Ռ2 ≤ 60%:
Սույն հարաբերակցության հաշվարկման ժամանակ հուսալի են համարվում Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% և 50% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողները:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

Ռ3

Վերաապահովագրողների կենտրոնացման աստիճանն ըստ ապահովագրական գումարների

Ռ3 ≤  0.2 =5
0.2 < Ռ3 ≤  0.3 =4
0.3 < Ռ3 ≤  0.4 =3
0.4 < Ռ3 ≤  0.5 =2
Ռ3 > 0.5 =1

Հարաբերակցությունը հաշվարկվում է, եթե Ռ1>30%:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=∑Si2  բանաձևով, որտեղ Si-ն տվյալ վերաապահովագրողի ստանձնած ռիսկերն են վերաապահովագրության ընդհանուր գումարում:

Ռ4

(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/
Ընդհանուր ապահովագրական հատուցում)/ (Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներ/
Համախառն ապահովագրավճարներ)

Ռ4 >1.3 =5
1.0 < Ռ4 ≤ 1.3 =4
0.7 < Ռ4 ≤ 1.0 =3
0.5< Ռ4 ≤ 0.7 =2
Ռ4 ≤ 0.5 =1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով:
Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0%: Հարաբերակցությունը չի հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:

Ռ5

(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներ)*100

45% < Ռ5 =5
35% < Ռ5 ≤ 45% =4
25% < Ռ5 ≤ 35% =3
15% < Ռ5 ≤ 25% =2
Ռ5 ≤ 15% =1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով: Հարաբերակցությունը չի հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար: Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0%:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:

Ռ6

(Զուտ վերաապահովագրավճարներ / վերաապահովագրական գումարներ) / (Զուտ ապահովագրավճարներ /Ապահովագրական գումարներ)*100

Ռ6 ≤ 40%=5
40% < Ռ6 ≤ 70%=4
70% < Ռ6 ≤ 100%=3
100% < Ռ6 ≤ 120%=2
Ռ6 >120%=1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են եռամսյակային կտրվածով:
Զուտ ապահովագրավճարները ներառում են հաշվեգրված ապահովագրավճարները` նվազեցված զեղչերի և առաջնային պարգևավճարների գումարի չափով և ավելացված հավելավճարների մեծության չափով: Զուտ վերաապահովագրավճարները ներառում են հաշվեգրված համախառն վերաապահովագրավճարները` նվազեցված վերաապահովագրողից ստացվող պարգևավճարների և ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարի չափով:
Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0% և/կամ հարաբերակցության հայտարարը և/կամ համարիչը 0 են:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 2, թիվ 4 հաշվետվությունների հիման վրա:

 

Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են. ա) ապահովագրական ընկերության ձևավորած տեխնիկական պահուստների համարժեքությունը` ստանձնած պարտավորությունների կատարման համար, ցույց տալով ընկերության` ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունը, ինչպես նաև` բ) թե որքանով են պարտավորություններին համարժեք գնահատված ապահովագրավճարները (սակագները), արտացոլելով երկարաժամկետ հատվածում պահուստների համարժեքության հնարավորությունը և սակագնային քաղաքականության ռիսկը: ԱՊ տարրի գնահատման համար հաշվարկվում են ԱՊ1-ԱՊ3 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

ԱՊ1.1

(Տեխնիկական պահուստներ/Ապահո-վագրավճարներ)*100

ԱՊ1.1 > 80% =5
60% < ԱՊ1.1 ≤ 80% =4
50% < ԱՊ1.1 ≤ 60% =3
30% < ԱՊ1.1 ≤ 50% =2
ԱՊ1.1 ≤ 30% =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Հարաբերակցության հաշվարկում տեխնիկական պահուստները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ապահովագրավճարները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան համախառն ապահովագրավճարներն են: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ1.2

(Զուտ տեխնիկական պահուստներ/զուտ ապահովագրավճար-ներ)*100

ԱՊ1.2 > 80% =5
60% < ԱՊ1.2 ≤ 80% =4
50% < ԱՊ1.2 ≤ 60% =3
30% < ԱՊ1.2 ≤ 50% =2
ԱՊ1.2 ≤ 30% =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Զուտ տեխնիկական պահուստները հանդիսանում են Կանոնակարգ 3/03-ով հաշվարկված տեխնիկական պահուստները` նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Զուտ ապահովագրավճարները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան ապահովագրավճարներն են` նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ2.1

(Տեխնիկական պահուստներ/ Ապահովագրական հատուցումներ) *100

ԱՊ2.1 > 200% =5
150%<ԱՊ2.1 ≤ 200%=4
100%<ԱՊ2.1 ≤ 150%=3
80%<ԱՊ2.1 ≤ 100%=2
80%  ԱՊ2.1 =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Հարաբերակցության հաշվարկում տեխնիկական պահուստները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ապահովագրական հատուցումները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան համախառն ապահովագրական հատուցումներն են:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ2.2

(Զուտ տեխնիկական պահուստներ/Զուտ ապահովագրական հատուցումներ)*100

ԱՊ2.2 > 200% =5
150%<ԱՊ2.2 ≤ 200%=4
100%<ԱՊ2.2 ≤ 150%=3
80%<ԱՊ2.2 ≤ 100%=2
80%  ԱՊ2.2 =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Զուտ տեխնիկական պահուստները հանդիսանում են Կանոնակարգ 3/03-ով հաշվարկված տեխնիկական պահուստները` նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Զուտ ապահովագրական հատուցումները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների ընթացքում հաշվեգրված միջին տարեկան հատուցումներն են` նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5, հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ3

(Համախառն հատուցումներ/ Համախառն ապահովագրա-վճարներ)*100

50%< ԱՊ3 ≤ 70% =5

40% < ԱՊ3 ≤ 50% և 70% < ԱՊ3 ≤ 80% =4

30% < ԱՊ3 ≤ 40% և 80% < ԱՊ3 ≤ 90% =3

20% < ԱՊ3 ≤ 30% և 90%< ԱՊ3 ≤ 100% =2

100% < ԱՊ3 և
ԱՊ3 ≤ 20% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված ապահովագրավճարների չափը և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Հարաբերակցության չափազանց բարձր կամ ցածր մեծությունը կարող է վկայել ապահովագրական սակագների ոչ ճշգրիտ հաշվարկման ռիսկի մասին:
Հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի հաշվարկին, եթե և համարիչը, և հայտարարը 0 են կամ միայն հայտարարն է 0:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա` հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան հաշվարկով:
Կյանքի ապահովագրական ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում:

 

Ե – Եկամտաբերություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից ներգրավված և սեփական միջոցները արդյունավետ կառավարելու ունակությունը` եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին ապահովագրական ընկերության ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ապահովագրական ընկերության ինչպես եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը:

Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ե1

(Շահույթ(վնաս)/ Ընդ-հանուր կապիտալ)*100

Ե1 > 20% =5
10% < Ե1 ≤ 20% =4
5% < Ե1 ≤ 10% =3
0% < Ե1 ≤ 5% =2
Ե1 ≤ 0% =1

Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության շահութաբերությունն ըստ կապիտալի:
Հարաբերակցության համարիչում շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված շահույթի (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) տարեկանացված մեծություն: Տարեկանացման ժամանակ տարվա սկզբից կուտակված շահույթը (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) բազմապատկվում է 12/n գործակցով, որտեղ n-ը տարվա սկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված ամիսներով:
Հաշվետու եռամսյակն ընդգրկող տարվա ընթացքում ստեղծված ապահովագրական ընկերությունների համար n-ը տվյալ ընկերության գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը գործունեություն է իրականացրել ոչ ամբողջական ամիս, ապա ցուցանիշի հաշվարկում այն ընդունվում է 1:
Հարաբերակցության հայտարարում վերցվում է ընդհանուր հաշվեկշռային կապիտալը, որը միջինացվում է տարեսկզբից` օրական կտրվածքով:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ե2

(Շահույթ (վնաս)/
Ընդհանուր ակտիվներ)*100

Ե2  10% =5
6% ≤ Ե2 < 10% =4
2% ≤ Ե2 < 6% =3
0% ≤ Ե2 < 2% =2
Ե2 < 0% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության շահութաբերությունն ըստ ակտիվների:
Հարաբերակցության համարիչում շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված շահույթի (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) տարեկանացված մեծություն: Տարեկանացման ժամանակ տարվա սկզբից կուտակված շահույթը (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) բազմապատկվում է 12/n գործակցով, որտեղ n-ը տարվա սկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված ամիսներով:
Հաշվետու եռամսյակն ընդգրկող տարվա ընթացքում ստեղծված ապահովագրական ընկերությունների համար n-ը տվյալ ընկերության գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը գործունեություն է իրականացրել ոչ ամբողջական ամիս, ապա ցուցանիշի հաշվարկում այն ընդունվում է 1:
Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից` ամսական կտրվածքով: Ընդ որում, տվյալ տարվա ընթացքում ստեղծված ընկերությունների համար միջինը հաշվարկվում է գործունեություն իրականացրած ամիսների կտրվածքով: Հարաբերակցության հաշվարկում ընդհանուր ակտիվները մտնում են հաշվեկշռային արժեքով:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ե3

((Հաշվեգրված զուտ ապահովագրական հատուցումներ + Կարգավորման զուտ ծախսեր + Զուտ
ՆՉՊՊ-ի և Զուտ
ՏՉՊՊ-ի փոփոխու-թյուն) / Զուտ վաս-տակած ապահովա-գրավճարներ)*100

Ե3 ≤ 15% =5
15% < Ե3 ≤ < 25% =4
25% < Ե3 ≤ 30% =3
30% < Ե3 ≤ 35% =2
35% < Ե3 =1

Հարաբերակցությունը վնասաբերության ցուցանիշն է: Որքան ավելի ցածր է ընկերության վնասաբերության ցուցանիշը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը:
Հարաբերակցությունը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ հաշվետու եռամսյակը հանդիսանում է տարվա վերջին եռամսյակ:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են տարեկան կտրվածքով:
Զուտ կարգավորման ծախսերը հանդիսանում են ապահովագրական հատուցումների գծով ընկերության ծախսերը (վնասի չափը և պատճառները որոշելու համար կատարված ծախսեր, վնասի կարգավորման հետ կապված այլ ծախսեր)` նվազեցված այդ ծախսերի մեջ վերաապահովագրողների մասնակցության չափով:
Զուտ ՆՉՊՊ-ն և Զուտ ՏՉՊՊ-ն հաշվարկվում են որպես Կանոնակարգ 3/03-ով հաշվարկված ՆՉՊՊ-ի և ՏՉՊՊ-ի մեծությունների և այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի տարբերություն:
Զուտ վաստակած ապահովագրավճարները հաշվարկվում են որպես հաշվեգրած ապահովագրավճարի (նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով և նվազեցված դադարեցված պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների չափով) և չվաստակած ապահովագրավճարների պահուստի մեծության (նվազեցված այդ պահուստում վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) փոփոխության տարբերություն:
Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 4, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:

Ե4

(Գործառնական ծախսեր/հաշվեգրված ապահովագրավճար-ներ)*100

Ե4 ≤ 15% =5
15% < Ե4 ≤ 25% =4
25% < Ե4 ≤ 35% =3
35% < Ե4 ≤ 50% =2
50% < Ե4 =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության բուն ապահովագրական գործունեության (անդերռայթինգի) գործառնական արդյունավետությունը: Որքան ավելի ցածր է այս հարաբերակցության մակարդակը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը:
Հարաբերակցության հաշվարկում օգտագործվում են տարեսկզբից կուտակված մեծությունները:
Գործառնական ծախսերում ընդգրկվում են ընկերության ոչ տոկոսային ծախսերը (կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսեր, ուսուցման ծախսեր և այլն) և ապահովագրության գծով այլ ծախսերը, բացառությամբ դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների:
Հաշվեգրված ապահովագրավճարները ներառում են հաշվեգրված համախառն ապահովագրավճարները` նվազեցված դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների չափով:
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ե տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության հայտարարն է 0, ապա Ե4 հարաբերակցությունը գնահատվում է 1: Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ե5

(Ֆինանսական ներդրումների գծով եկամուտներ
(ծախսեր)/ Ֆինանսական ներդրումներ)*100

15% ≤ Ե5 =5
10% ≤ Ե5 < 15% =4
5% ≤ Ե5 < 10% =3
0% ≤ Ե5 < 5% =2
0% > Ե5 =1

Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների եկամտաբերությունը:
Ֆինանսական ներդրումները ներառում են ավանդները բանկերում, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, ոչ ընթացիկ ներդրումները այլ անձանց կանոնադրական կապիտալում, այլ ներդրումները՝ անվանական արժեքով:
Ֆինանսական ներդրումների հաշվարկը կատարվում է տարեսկզբից` միջին ամսական հաշվարկով: Ֆինանսական ներդրումների գծով եկամուտները տարեկանացվում են: Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n ցուցանիշով, որտեղ n-ը 1 տարուց ավելի գործունեություն ծավալած ընկերությունների համար տարվա սկզբից ամիսների քանակն է, իսկ մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ընկերությունների համար` գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ընկերությունը գործել է ոչ ամբողջական ամիս, ապա սույն հարաբերակցության հաշվարկում այն համարվում է 1:
Եթե հարաբերակցության հայտարարը 0 է, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ե տարրի գնահատմանը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 և թիվ 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

 

Լ - Իրացվելիություն

 

Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են ապահովագրական ընկերության` առանց կորուստների և ժամանակին ապահովադիրների պահանջները բավարարելու, պատշաճ ձևով իրացվելիության հնարավոր տատանումները կառավարելու ունակությունը: Լ տարրի գնահատման համար հաշվարկվում են Լ1-Լ2 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբե-
րակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Լ1

((Ցպահանջ ակտիվներ + մինչև մեկ տարի մարման ժամկետայնություն ունեցող ակտիվներ + մեկ տարուց ավելի մարման ժամկետայնություն ունեցող ՀՀ պետական և ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված արժեթղթեր)/ (Ժամկետանց պարտավորու-թյուններ + ցպահանջ պարտավորություններ + մինչև մեկ տարի մարման ժամկետով պարտավորություններ))*100

150% < Լ1 =5
120% < Լ1 ≤ 150% =4
100% < Լ1 ≤ 120% =3
90% < Լ1 ≤ 100% =2
Լ1 ≤ 90% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 7 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբե-րակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարա-բերակցության հայտարարն է 0, ապա Լ1 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1:

Լ2

(Բարձր իրացվելի ակտիվներ / (Ժամկետանց պարտավորու-թյուններ + Ցպահանջ պարտավորություններ + մինչև 30օր մարման ժամկետով պարտավորություններ))*100

Լ2  150% =5
150% > Լ2  120% =4
120% > Լ2  100% =3
100% > Լ2  80% =2
Լ2 < 80% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության հայտարարն է 0, ապա Լ2 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1:

 

Ս-Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության զգայունությունը շուկայական ռիսկերի նկատմամբ: Ս տարրի գնահատման համար հաշվարկվում են Ս1 և Ս2 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբե-րակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ս1

(Արտարժութային համախառն դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

Ս1 4% = 5
4% < Ս1 6% = 4
6% < Ս1 8% = 3
8% < Ս1 10% =2

Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.1 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս1 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ս2

(Առանձին արտարժույթի բաց դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

Ս2 2% = 5
2% < Ս2 3% = 4
3% < Ս2 5% = 3
5% < Ս2 7% = 2

Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս2 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.01.13 թիվ 18-Ն)

 

 

Հավելված 2

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Ք -Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ

Ք տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ ներառելով այն սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել այդ ցուցանիշների վրա: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը.

1. Կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը պայմանավորված է կապիտալի նվազմամբ,

2. Ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա,

3. Փոխկապակցված ապահովագրության օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական ընկերության ստանձնած պարտավորությունների մեծությունը, փոփոխման միտումները, ապահովագրության օբյեկտները փոխկապակցված համարելու չափանիշների խստացման հնարավոր հետևանքները,

4. Ոչ համարժեք տեխնիկական պահուստների ձևավորումը և դրա ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա,

5. Ապահովագրավճարների, ապահովագրական հատուցումների աճի կամ նվազման ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա,

6. Ակտիվների կենտրոնացվածությունը (օրինակ` ըստ տնտեսության ճյուղերի, ըստ պարտապանների և այլն), ակտիվների ռիսկայնությունը (օրինակ` ըստ ներդրումների տեսակների, ըստ պարտապանների վարկարժանության և այլն), փոփոխման միտումները, դրանց հետ կապված հնարավոր կորուստների ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա,

7. Խոշոր ապահովադիրների և (կամ) ապահովագրական ընկերության հետ կապված անձանց ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա,

8. Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումների և այլ գումարների փոփոխման միտումները, վերաապահովագրողներից ստացվելիք գումարների վճարումը հավաստող գործիքների առկայությունը (ակրեդետիվ, սառեցված միջոցներ և այլն), դրանց հետ կապված ռիսկերը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա:

9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա:

10. Վարկային, գործառնական, իրացվելիության, շուկայական, տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից),

11. Ապահովագրական ընկերության՝ որևէ խմբի (միության) անդամ լինելու դեպքում, այդ խմբի ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա,

12. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության վճարունակության և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի հետ:

Ա-Ակտիվների որակը ճշգրտող գործոններ

«Ա» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա6 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության ակտիվների իրական ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը.

1. Ապահովագրական ընկերության ընդհանուր ակտիվներում հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և ստացվելիք գումարների տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա,

2. Ապահովագրական ընկերության ընդհանուր ակտիվներում ֆինանսական ներդրումների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա,

3. Ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ ապահովվածության որակի փոփոխությունները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա,

4. Ակտիվների դասակարգման և հաշվառման հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա,

5. Տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են ակտիվները, դրա փոփոխությունների և այլ իրադարձությունների հավանական հետևանքը ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա,

6. Ակտիվների կենտրոնացման աստիճանը, փոփոխությունները և միտումները, դրանց հետ կապված ռիսկերը և հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա,

7. Տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, իրադարձությունները, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա,

8. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման ուղղությունների և սահմանաչափերի, ինչպես նաև ակտիվների նկատմամբ սահմանված այլ պահանջների փոփոխությունների հետ,

9. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից),

10. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա:

Ռ-Վերաապահովագրությունը ճշգրտող գործոններ

«Ռ» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ռ1-Ռ6 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության վերաապահովագրության ռիսկայնության և արդյունավետության փոփոխությունների կանխատեսումները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես՝ վերլուծելով և գնահատելով հետևյալը.

1. Վերաապահովագրողի ռիսկայնության մակարդակը, վերաապահովագրողի վարկանիշի հնարավոր փոփոխությունները և դրա հետևանքով ապահովագրողի հնարավոր կորուստները,

2. Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրավճարներում, փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

3. Ապահովագրական հատուցումներում վերաապահովագրողի բաժնի տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրական հատուցումներում, փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

4. Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների տեսակարար կշիռն ընդհանուր ապահովագրավճարների մեջ, փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

4.1 Զուտ վերաապահովագրավճարների և վերաապահովագրական գումարների հարաբերակցության, ինչպես նաև զուտ ապահովագրավճարների և ապահովագրական գումարների հարաբերակցության փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

5. Սեփական պահման պարտավորությունների ծավալը, փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

6. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված վերաապահովագրության պահանջների, վերաապահովագրողների մասով ապահովագրական ընկերության վարկային ռիսկի գնահատման չափանիշների հետ, հնարավոր ազդեցությունները վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

7. Ապահովագրական ընկերության կախվածության աստիճանը և բնույթը վերաապահովագրողներից, ապահովագրական ընկերության կողմից իր պարտավորությունները կատարելու հնարավորությունը՝ վերաապահովագրողի ֆինանսական վիճակի հնարավոր վատթարացման դեպքում,

8. Վերաապահովագրության ձևերը, տեսակներն ու առանձնահատկությունները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

9. Ապահովագրության առանձին դասերի և դրանց գծով իրականացրած վերաապահովագրության առանձնահատկությունները և դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,

10. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից),

11. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա:

Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները ճշգրտող գործոններ

«Ա» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող ԱՊ1-ԱՊ3 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների և ապահովագրական սակագների համարժեքությունը ստանձնած պարտավորություններին, դրանց կայունության և միտումների գնահատականը: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը.

1. Ապահովագրական հատուցումների, ապահովագրավճարների փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա,

2. Տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա,

3. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված տեխնիկական պահուստների ձևավորման կարգի հետ, դրա հետևանքով ապահովագրական ընկերության ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների հնարավոր փոփոխությունները,

4. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության՝ ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից),

5. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա:

Ե- Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ

«Ե» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների կայունության և միտումների գնահատականը: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը.

1. Եկամուտների մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնույթը,

2. Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները, դրանց ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա,

3. Եկամուտների կենտրոնացվածությունը (օրինակ՝ ըստ տնտեսության ճյուղերի, ըստ ստացման աղբյուրների և այլն), փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա,

4. Ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը,

5. Ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա,

6. Տարեկանացման արդյունքում ստացվող ցուցանիշների գնահատականները կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով ապահովագրական ընկերության գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները, օրինակ՝ եթե շահույթի ցածր մակարդակը պայմանավորված է սեզոնային տատանումներով (կամ նոր ծառայությունների ներդրմամբ) և կանխատեսված է գործարար ծրագրով, ապա այն կարող է չդիտարկվել որպես բացասական երևույթ,

7. Ապահովագրության առանձին դասերի առանձնահատկությունները և դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա,

8. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից),

9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա:

10. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված տեխնիկական պահուստների հաշվարկի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա:

Լ- Իրացվելիությունը ճշգրտող գործոններ

«Լ» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ2 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում ապահովագրական ընկերության՝ ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող փոփոխությունների վերլուծության արդյունքները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը.

1. Ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծության սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները կարող են խստացվել ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծության բացասական միտումների դեպքում, եթե ապահովագրական ընկերության իրացվելիության նորմատիվը սահմանայինին մոտ է,

2. Ապահովագրական ընկերության պարտավորությունների մեծության փոփոխությունները և միտումները, ընդհանուր պարտավորություններում ժամկետանց, ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով պարտավորությունների, տեխնիկական պահուստների տեսակարար կշիռների և բարձր իրացվելի ակտիվների ծավալների միտումների համադրելիությունը,

3. Բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ որոշ դեպքերում ապահովագրական ընկերությունը իրականում կարող է հնարավորություն չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող միջոցներին: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնի իրացվելիությունը բնութագրող համապատասխան ցուցանիշների հաշվարկի մեջ՝ չներառելով տվյալ ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի մեջ,

4. Տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը ըստ գործիքի տեսակի և փոխառուների: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել հնարավոր անբարենպաստ իրադարձության ազդեցությունը ապահովագրական ընկերության իրացվելիության իրական մակարդակի վրա,

5. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով ապահովագրական ընկերության իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները,

6. Ապահովագրական ընկերության՝ լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը՝ ապահովագրական ընկերության իրացվելիության հնարավոր վատթարացման դեպքում,

7. Ապահովագրված օբյեկտների փոխկապակցվածությունը, մեկ ապահովագրական պատահարի արդյունքում մեծ ծավալի ապահովագրական հատուցումների վճարման հավանականությունը, միաժամանակ մեծ թվով ապահովագրական պատահարների տեղի ունենալու արդյունքում մեծ ծավալի ապահովագրական հատուցումների վճարման հավանականություն և դրանց հնարավոր ազդեցությունը ապահովագրական ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա,

8. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից),

9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա:

Ս- Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ

«Ս» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ս1 և Ս2 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ հաշվի առնելով վերահսկողի կարծիքը ապահովագրական ընկերության շուկայական ռիսկերին ենթակա լինելու աստիճանի վերաբերյալ՝ կապված ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկությունների և իրականացվող գործարքների բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունը ընդհանուր առմամբ հիմնված է նախորդ բաժիններում բացահայտված տեղեկությունների վրա: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը.

1. Արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց ազդեցությունը ապահովագրական ընկերության արտարժութային դիրքի վրա: Այստեղ պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ պարտավորությունները, որոնք ապահովագրական ընկերությունը համարել է արտարժությաին ռիսկ չպարունակող, բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով դրանք պարունակում են արտարժութային ռիսկ,

2. (կետն ուժը կորցրել է  22.01.13 թիվ 18-Ն)

3. Ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների արդյունավետությունը և հուսալիությունը,

4. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության՝ շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը բնութագրող ցուցանիշի վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից),

5. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության՝ շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը բնութագրող ցուցանիշի վրա:

6. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված կապիտալի, արտարժութային դիրքի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա:

(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.05.11 թիվ 155-Ն, փոփ. 22.01.13 թիվ 18-Ն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Մ-Կառավարում

 

 1. Կառավարման գնահատականն արտացոլում է ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, ապահովագրական ընկերության կառավարման մարմինների ունակությունը կառավարել ապահովագրական ընկերության ռիսկերը, ապահովել ապահովագրական ընկերության գործունեության անընդհատությունը:

 2. «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է սույն հավելվածում սահմանվող հարցերին տրվող բալերի հանրագումարի միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր հարցին տրվում է «0», «1», «2», կամ «3» բալ: Ամենաբարձր գնահատականը «3»-ն է, իսկ ամենացածրը՝ «0»-ն:

 3. Բալային համակարգով գնահատելու ժամանակ վերահսկողը պետք է հաշվի առնի նաև այս կամ այն հարցի կարևորությունը: Օրինակ, եթե ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ բավարարում է որևէ հարցադրման պահանջներին, սակայն այն մեծ կարևորություն չի ներկայացնում կոնկրետ ապահովագրական ընկերության «Մ» տարրի գնահատականի որոշման համար, ապա վերահսկողը հարցին կարող է տալ 3-ից պակաս բալ, դրանով իսկ ցույց տալով հարցի հարաբերականորեն պակաս կարևորությունը:

 4. Կախված բալերի հանրագումարի մեծությունից՝ «Մ» տարրին տրվում են ներքոհիշյալ գնահատականները.

 ա) Մ-ին տրվում է «5» գնահատական, միայն այն դեպքում, եթե ներքոհիշյալ հարցերին տրվել են միայն «2» կամ «3» գնահատականներ: Ընդ որում, Մ-ին տրվում է «5» գնահատական, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 81-ի:

բ) Մ-ին տրվում է «4» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 72-ից 80 միավոր:

գ) Մ-ին տրվում է «3» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 54-ից 71 միավոր:

դ) Մ-ին տրվում է «2» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 36-ից 53 միավոր:

ե) Մ-ին տրվում է «1» գնահատական, եթե բալերի հանրագումարը փոքր է 36-ից:

N

Հարցադրումը

Բալեր՝
(0-ից 3 բալ)

1.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության կառուցվածքը համապատասխանում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին:

 

2.

Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա է կառավարման տարբեր մարմինների (մասնավորապես՝ ապահովագրական ընկերության խորհուրդ, գործադիր տնօրեն և այլ) միջև իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում:

 

3.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները պատշաճ կերպով իրականացնում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրենց իրավասությունները:

 

4.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության խորհուրդը ստանում է բավարար տեղեկատվություն ապահովագրական ընկերության գործադիր մարմնի գործունեությունը վերահսկելու, ինչպես նաև խելամիտ և արդյունավետ որոշումներ ընդունելու համար:

 

5.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության խորհուրդը հետևում է արտաքին աուդիտորների, ներքին աուդիտի կամ Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից ստացված դիտողությունների և առաջարկությունների իրականացմանը:

 

6.

Որքանո՞վ է ապահովագրական ընկերության կառավարման տեղեկատվական համակարգը ապահովում ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարությանն այն տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է ապահովագրական ընկերության արդյունավետ կառավարման և ապահովագրական ընկերության աշխատակիցների գործողությունները հսկելու համար:

 

7.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր մարմինը կարողանում է բավարար հավասարակշռվածություն ապահովել ապահովագրական ընկերության ֆինանսական կայունության և ֆինանսական գործունեության արդյունքների միջև (այսինքն՝ արդյո՞ք ապահովագրական ընկերությունը չի վտանգում իր ֆինանսական վիճակը կամ համբավը՝ չափից ավելի ռիսկային գործառնություններ իրականացնելով):
Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»։

 

8.

Գնահատել ապահովագրական ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը:

 

9.

Գնահատել որքանո՞վ են ապահովագրական ընկերության գործունեության առանձին ոլորտներին վերաբերող ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ են համարժեք ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է ապահովագրական ընկերությունը գործում վերոնշյալ ակտերի և (կամ) գրավոր քաղաքականությունների համաձայն:

 

10.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի և/կամ քաղաքականությունների պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն և որքանո՞վ է այն արդյունավետ:

 

11.

Գնահատել ապահովագրական ընկերության սակագնային քաղաքականությունը, որքանո՞վ են հիմնավորված ապահովագրական ընկերության կողմից կիրառվող սակագները:

 

12.

Գնահատել ապահովագրական ընկերության՝ Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները:

 

13.

Գնահատել ապահովագրական ընկերության համագործակցությունը վերաապահովագրողների հետ՝ վերաապահովագրողների հուսալիության, դիվերսիֆիկացիայի, վերաապահովագրության պայմանագրերի պայմանների, վերաապահովագրողների հետ հարաբերությունների արդյունավետության և այլ տեսանկյուններից:

 

14.

Գնահատել ապահովագրական ընկերության հարաբերությունները և համագործակցության մակարդակը ապահովագրական շուկայի մասնակիցների (ապահովագրական բրոքերներ, ապահովագրական գործակալներ, ակտուարական, աուդիտորական կազմակերպություններ, վնասը գնահատող կազմակերպություններ և այլն) հետ: Որքանո՞վ է այդ համագործակցությունը ազդեցություն ունենում ապահովագրական ընկերության գործունեության արդյունավետության վրա:

 

15.

Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա են ղեկավարների մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր «սերնդի» պատրաստման ծրագրեր:
Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»։

 

16.

Գնահատել ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, որքանո՞վ է այն բավարարում ներքին հսկողության համակարգին Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին:

 

17.

Գնահատել ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության արդյունավետությունը, արդյո՞ք ներքին աուդիտի ղեկավարն ու անդամներն ունեն անհրաժեշտ որակական և մասնագիտական հմտություններ իրենց պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար, արդյո՞ք ներքին աուդիտը հնարավորություն ունի անկախ և անկողմնակալ դատողություններ կատարել իր կողմից կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների վերաբերյալ:

 

18.

Գնահատել ապահովագրական ընկերության աշխատակիցների, հատկապես միջին և բարձր օղակի ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունը (կրթություն, մասնագիտական փորձ, դասընթացներ):

 

19.

Գնահատել ապահովագրական ընկերության ղեկավար պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարների քանակը, ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու տևողությունը, ժամանակավոր պաշտոնակատար լինելու պատճառները, ապահովագրական ընկերությունում ղեկավարների փոփոխման հաճախականությունը:

 

20.

Որքանո՞վ է ապակենտրոնացված ապահովագրական ընկերությունում որոշումների ընդունման գործընթացը՝ ապահովագրական ընկերության աշխատակիցների և տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիաներին համապատասխան:

 

21.

Որքանո՞վ են ապահովագրական ընկերության աշխատակիցների որակը և քանակը համապատասխանում ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և բարդությանը:

 

22.

Գնահատել ապահովագրական ընկերության գործարար ծրագիրը, դրա իրատեսականությունը, մասնավորապես, արդյո՞ք գործարար ծրագրերով ծրագրավորված և ապահովագրական ընկերության փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են:

 

23.

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում և առանց սխալների:
Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»։

 

24.

Գնահատել հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերության կողմից թույլ տրված օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները:
Եթե հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերությունը կատարել է ոչ ավելի, քան 2 խախտում, ապա տրվում է «3» գնահատական, 3-5 խախտում՝ «2», 6-10 խախտում՝ «1», 10-ից ավելի խախտումների դեպքում՝ «0» գնահատական

 

25.

Գնահատել ապահովագրական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերի և ապահովագրական ընկերության միջին աշխատավարձի մակարդակի միջև առկա տարբերությունը:
Գնահատել «0», եթե աշխատավարձերի մակարդակների միջև առկա տարբերությունը չափազանց մեծ է:

 

26.

Գնահատել ապահովագրական ընկերության կողմից իրականացվող մարկետինգային քաղաքականության արդյունավետությունը՝ ապահովագրական ընկերության դիրքը շուկայում ուժեղացնելու առումով:

 

27.

Արդյո՞ք առկա են ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարների կողմից ապահովագրական ընկերության միջոցների օգտագործման և (կամ) ապահովագրական հատուցումների ստացման փաստեր:

 

28.

Գնահատել զուտ ապահովագրավճարների աճի տեմպը և համախառն ապահովագրավճարների աճի տեմպը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ (ընդունելի միջակայքը -30%-ից մինչև +30%) և դրա հետ կապված ընկերության հնարավոր ռիսկերի կառավարումը:
Այս ցուցանիշի կտրուկ տատանումը կարող է նշանակել վերաապահովագրության քաղաքականության փոփոխություն (զուտ ապահովագրավճարների մասով), կամ ապահովագրության ծավալների զգալի աճ/նվազում: Ցանկացած դեպքում բիզնեսի ռիսկը մեծանում է: Գործունեության զգալի աճի դեպքում որպես կանոն ընկերությունում թուլանում է հսկողության մակարդակը, հատուցումների ծավալը աճում է, ապահովագրավճարները թերագնահատվում են (ապահովագրական վկայագրերը վաճառվում են ավելի ցածր սակագներով): Գործունեության ծավալների կտրուկ անկումը կարող է վկայել ապահովագրական ծառայությունների ցածր որակի, իրացման ոլորտում խնդիրների մասին:

 

29.

Գնահատել «ընդհանուր ակտիվներ/ աշխատակիցների թիվ» հարաբերակցությունը և դրա փոփոխման միտումները, որը կարող է ցույց տալ ապահովագրական ընկերությունում ակտիվների կառավարման արդյունավետությունը:

 

30.

Գնահատել «համախառն ապահովագրավճարներ/ աշխատակիցների թիվ» հարաբերակցությունը և դրա փոփոխման միտումները, որը կարող է ցույց տալ ապահովագրական ընկերության հիմնական գործունեության իրականացման արդյունավետությունը:

 

31.

Այս կետով պետք է սահմանվեն ապահովագրական ընկերության կառավարմանն առնչվող այն խնդիրները (կամ խնդիրը), որոնք չեն բացահայտվում սույն աղյուսակով, սակայն կարող են հաշվի առնվել մենեջմենթը գնահատելիս: Խնդիրը պետք է մանրամասն նկարագրվի:

 

Ընդամենը՝ բալեր

 

«Մ» տարրի գնահատականը

 

(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան