Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2024
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.02.2024
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2024 թվականի փետրվարի 09-ի

N 01-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

2024 թվականի հունվարի 30-ի

N 94-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝

 

Հրամայում ենք՝

 

1. Սահմանել փոստային և սուրհանդակային կապի օպերատորների տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնի համար հասանելիության ձևաչափը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետի։

3. Սույն հրամանի հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-304-Ն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթով սահմանված ժամկետի ավարտի օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

բԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

պԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության բարձր

տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարի

«09» փետրվարի 2024թ․ N 01-Ն և

Հայաստանի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

«30» հունվարի 2024թ․ N 94-Ն

համատեղ հրամանի

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են փոստային և սուրհանդակային կապի օպերատորների (այսուհետ՝ օպերատոր) կողմից ծառայությունների մատուցման ժամանակ (բացառությամբ ներհանրապետական փոստային կապի ծառայությունների, ինչպես նաև բացառությամբ 1993 թվականի դեկտեմբերի 23-ին ԱՊՀ անդամ պետությունների կողմից ստորագրված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացվող փոխադրումների) տեղեկությունների փոխանակմանն առնչվող՝ օպերատորների տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին (այսուհետ՝ համակարգեր) մաքսային մարմնի համար հասանելիության ապահովման հետ կապված հարաբերությունները։

2. Օպերատորներն իրենց համակարգերին մաքսային մարմնի համար հասանելիությունն ապահովում են հետևյալ ձևաչափերով՝

1) օպերատորների կողմից կիրառվող համակարգերից «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gօv.am) հարթակի միջոցով մաքսային մարմնին կիրառական ծրագրային ինտերֆեյսի (API) կիրառմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տվյալների տրամադրմամբ.

2) մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափի գործարկումը՝ օպերատորների կողմից կիրառվող համակարգերից մաքսային մարմնի հարցմամբ համապատասխան տվյալների տրամադրմամբ։

3. Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով մաքսային մարմնի համար հասանելիության տրամադրման դեպքում օպերատորներն ապահովում են իրենց կողմից կիրառվող համակարգերից հարցման արդյունքում մաքսային մարմնի կողմից հայցվող տեղեկությունների տրամադրումը։

4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված հարցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տվյալների ստացման նպատակով։

5. Սույն հավելվածի 3-րդ կետին համապատասխան կատարված հարցման արդյունքները օպերատորները տրամադրում են հարցումը ստանալուց հետո 1 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան