ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1689-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետը «հրդեհային» բառից հետո լրացնել «և տեխնիկական անվտանգության» բառերով,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3.1-ին կետով.
«2.3.1. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար)
Մուգ կապույտ գույնի, կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը։»,
գ. 2.5-րդ կետում «դեղին» բառը փոխարինել «կապույտ» բառով,
դ. 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3.1. Տոնական գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
3.2. Տոնական կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով՝ կրծքավանդակին: 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ` համաձայն 7.3-րդ կետի:
3.3. Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
3.4. Տոնական վերնաշապիկ` սպիտակ
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
3.5. Տոնական համազգեստի փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով:
3.6. Տոնական վերարկու` ձմեռային
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Երկշերտ օձիքով և գոտիով:
3.7. Տոնական համազգեստի շարֆ` կապույտ գույնի
Կապույտ կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:
3.8. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)
Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով:
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
3.9. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)
Շապիկ` կարճաթև, ամառային, երկնագույն:
3.10. Գլխարկ՝ ամենօրյա, ամառային
Գլխարկ՝ ամենօրյա (կեպի), կանաչ, ճակատային մասում ամրացված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը:
3.11. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկ
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց:
3.12. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` կարճ և տաբատ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով:
3.13. Ամենօրյա ձմեռային համազգեստի օձիք
Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):
3.14. Կաշեգոտի
50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
3.15. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
3.16. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
3.17. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր
Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:
3.18. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր
Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
3.19. Ձեռնոց` տոնական և ամենօրյա
Տոնական ձեռնոց` հնգամատ, սպիտակ բամբակյա գործվածքից:
Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն խիտ բրդյա գործվածքից:
3.20. Կանացի կիտել՝ տոնական, և կիսաշրջազգեստ
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:»,
ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլուխը,
զ. 5.1-ին կետում «մուգ կապույտ» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշն է» բառերը` «գրված է «ԱԻՆ» տառերը» բառերով,
է. հանել 5.2-րդ կետի «Կրծքամասը և թիկունքը` դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն:» նախադասությունը,
ը. 5.7-րդ և 5.8-րդ կետերում «կապույտ կամ կարմիր» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,
թ. ուժը կորցրած ճանաչել 5.10-րդ և 5.14-րդ կետերը,
ժ. 5.11-րդ կետում «կապույտ» բառը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով և կետից հանել «, կարմիր գույնի» բառերը,
ժա. 5.11-րդ կետում «կարմիր» բառը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,
ժբ. 6.1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը» բառերը փոխարինել ««ԱԻՆ» տառերը» բառերով,
ժգ. 6.5-րդ կետում «մուգ կապույտ» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,
ժդ. ուժը կորցրած ճանաչել 7.1-ին կետը,
ժե. 7.2-րդ կետի վերնագրում «Թևքի» բառը փոխարինել «Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի» բառերով,
ժզ. 7.2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է Փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE» (նկար 1): Կարվում է ձախ թևքի վրա:»,
ժէ. 7.2-րդ կետի երկրորդ պարբերությունում «(նկար 3)» բառերը փոխարինել «(նկար 2)» բառերով,
ժը. 7.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.3. Ուսանշաններ
Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 22 մմ տրամագծով մեկական կոճակով։ Ուսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար՝ մեկ աստղ։ Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև։
Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների մուգ կապույտ տոնական ուսանշանների վերին հատվածն ամրացված է սույն ձևի նկար 3-ում ներկայացված կոկարդի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով, 3 մմ լայնությամբ երկայնակի կապույտ գույնի ժապավեններով։ Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի.
Աղյուսակ N 1
Փրկարարական ծառայության կոչումը |
Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը/ |
Ոսկեգույն անկյունային ժապավենների/աստղերի քանակը (հատ) |
Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) |
Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ) |
Գեներալ-լեյտենանտ |
0/22 |
0/2 |
||
Գեներալ-մայոր |
0/22 |
0/1 |
||
Գնդապետ |
5/20 |
3/3 |
2 |
7 |
Փոխգնդապետ |
5/20 |
2/2 |
2 |
7 |
Մայոր |
5/20 |
1/1 |
2 |
7 |
Կապիտան |
3/13 |
4/4 |
1 |
7 |
Ավագ լեյտենանտ |
3/13 |
3/3 |
1 |
7 |
Լեյտենանտ |
3/13 |
2/2 |
1 |
7 |
Ավագ ենթասպա |
2/13 |
3/3 |
3 |
7 |
Ենթասպա |
2/13 |
2/2 |
3 |
7 |
Ամենօրյա համազգեստի կանաչ ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)` երիզված կապույտ թելով, քանակով և 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ, իսկ ժապավենների վերին մասում ամրացվում են աստղեր` ըստ կոչման և սույն կետի N 1 աղյուսակում ներկայացված քանակի։ Փրկարարական ծառայության ենթասպաների ամենօրյա համազգեստի ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` երիզված կապույտ թելով.
Աղյուսակ N 2
Փրկարարական ծառայության կոչումը |
Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը/աստղերի տրամագիծը (մմ) |
Ոսկեգույն անկյունային ժապավենների/ աստղերի քանակը (հատ) |
Արտաքին կապույտ երիզի հաստությունը (մմ) |
Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) |
Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ) |
Գեներալ-լեյտենանտ |
0/22 |
0/2 |
|||
Գեներալ-մայոր |
0/22 |
0/1 |
|||
Գնդապետ |
5/20 |
3/3 |
2 |
2 |
7 |
Փոխգնդապետ |
5/20 |
2/2 |
2 |
2 |
7 |
Մայոր |
5/20 |
1/1 |
2 |
2 |
7 |
Կապիտան |
3/13 |
4/4 |
3 |
1 |
7 |
Ավագ լեյտենանտ |
3/13 |
3/3 |
3 |
1 |
7 |
Լեյտենանտ |
3/13 |
2/2 |
3 |
1 |
7 |
Ավագ ենթասպա |
2/13 |
3/3 |
2 |
3 |
7 |
Ենթասպա |
2/13 |
2/2 |
2 |
3 |
7 |
Փրկարարական ծառայության ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների կանաչ, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ.
Աղյուսակ N 3
Փրկարարական ծառայության կոչումը |
Ուսադիրների վրայի ժապավենների քանակը |
Ուսադիրների վրայի ժապավենների լայնությունը (մմ) |
Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ) |
Ուսադիրների ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարածությունը (մմ) |
Ավագ |
1 |
14 |
- |
- |
Ավագ սերժանտ |
1 |
14 |
||
Սերժանտ |
3 |
4 |
2 |
25 |
Կրտսեր սերժանտ |
2 |
4 |
2 |
25 |
Շարքային |
- |
- |
- |
Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է։»,
ժթ. 8-րդ գլխի վերնագրում և 8-րդ գլխի ամբողջ տեքստում «պետական հրդեհային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» բառերով,
ի. 8-րդ գլխի 8.2-րդ կետում «և IV գլուխներով» բառերը փոխարինել «գլխով» բառով,
իա. 8-րդ գլխի 8.3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով,
իբ. 8-րդ գլխի 8.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.4. Աշխատողների կիտելի (ամենօրյա համազգեստի) ձախ թևքին ամրացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 3):
Նկար 3-ում ներկայացված թևանշանը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնական խորհրդանիշն է:
Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:
Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:
Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն է: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:»,
իգ. 8-րդ գլխի 8.5-րդ կետում «(նկար 6)» բառերը փոխարինել «(նկար 4)» բառերով,
իդ. 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.1. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները.
ա) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշանն է`
Նկար 1:
բ) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի խորհրդանշաններն (էմբլեմներ) են`
Նկար 2:
գ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևանշանն է`
Նկար 3:
դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևքին փակցվող տարբերանշաններն են`
Նկար 4:
ե) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի ձևն է`
Տոնական համազգեստ` գեներալների համար |
Ամենօրյա համազգեստ` գեներալների համար |
Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Տոնական համազգեստ` իգական սեռի փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա ամառային համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա ձմեռային համազգեստ` փրկարարական ծառայողների համար
զ) Փրկարարական ծառայության ծառայողների գլխարկների և փողկապների ձևն է`
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար |
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար |
Տոնական
Ամենօրյա
Փողկապ փրկարար ծառայության |
Փողկապ փրկարար ծառայության |
իե. որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1689-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման |
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:
2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ |
Կրելու ժամկետը |
1. |
Տոնական համազգեստ` - կիսաբրդյա գլխարկ. - կիսաբրդյա կիտել` տաբատով. - ձեռնոց |
1-ական հատ |
5-ական տարի |
2. |
Տոնական համազգեստի ձմեռային գլխարկ |
1 |
5 |
3. |
Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար |
1 |
2 |
4. |
Բրդյա վերարկու` տոնական համազգեստի համար |
1 |
4 |
5. |
Տոնական համազգեստի ուսադիր |
2 |
4 |
6. |
Փողկապ` տոնական համազգեստի համար |
1 |
5 |
7. |
Գոտի |
1 |
5 |
8. |
Կոշիկ |
1 զույգ |
2 |
9. |
Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
1 |
10. |
Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ձմեռային բաճկոն և գլխարկ |
1-ական հատ |
3-ական տարի |
11. |
Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ուսադիր |
2-ական հատ |
2-ական տարի |
3. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 2-րդ կետով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
4. Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետ կոչումներ ունեցող արական և իգական սեռերի ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ |
Կրելու ժամկետը |
1. |
Տոնական համազգեստ` - կիսաբրդյա գլխարկ. - կիսաբրդյա կիտել` տաբատով (իգական սեռի ծառայողների համար` կիսաշրջազգեստով). - ձեռնոց |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 5-ական տարի |
2. |
Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար` -կարճաթև. -երկարաթև |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 2-ական տարի |
3. |
Տոնական համազգեստի համար` - բրդյա վերարկու. - շարֆ |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 5-ական տարի |
4. |
Տոնական համազգեստի համար` - փողկապ. - կաշեգոտի |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 5-ական տարի |
5. |
Տոնական համազգեստի ուսադիր |
2-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 4-ական տարի |
6. |
Կոշիկ |
1 զույգ |
2 |
7. |
Կիսաճտքավոր կոշիկ |
1 զույգ |
2 |
8. |
Ձմեռային ամենօրյա սվիտեր (երկարաթև կամ կարճաթև) |
1 |
3 |
9. |
Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
1 |
10. |
Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի` - ձմեռային բաճկոն. - ձմեռային գլխարկ |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 4-ական տարի |
11. |
Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)` - առանց օձիքի. - օձիքով |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 1,5-ական տարի |
12. |
Ամենօրյա համազգեստի ուսադիր |
2 |
3 |
5. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված`
1) կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.
2) կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.
3) տոնական համազգեստ հատկացնել դրոշակակիր, գծային, նվագախմբի անդամ և հանդիսավոր արարողությունների մասնակից կրտսեր կոչում ունեցող ծառայողներին:
6. Սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված համազգեստը կրելու ժամկետները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների վրա:
7. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
1 |
2. |
Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
3 |
3. |
Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)` - առանց օձիքի. - օձիքով |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ |
4. |
Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ |
1 |
3 |
5. |
Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար |
1 լրակազմ |
2 |
6. |
Փրկարարի տաբատ-բաճկոն՝ կարճ |
1 լրակազմ |
2 |
7. |
Փրկարարի կիսակոմբինեզոն |
1 |
2 |
8. |
Փրկարարի` - կիսաճտքավոր կոշիկ. - սպորտային կոշիկ |
1-ական զույգ |
յուրաքանչյուրը՝ |
9. |
Փրկարարի երկարաճիտք կոշիկ` |
1 |
2 |
10. |
Փրկարարի ժիլետ առանց թևերի |
1 |
3 |
11. |
Տաբատ կամ կիսատաբատ |
1 |
1 |
8. Փրկարարական ծառայության ծառայողների հատուկ (պաշտպանիչ) համազգեստ կրելու ժամկետներն են`
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |