ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«18» հոկտեմբերի 2023 թ. N 368-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«03» նոյեմբերի 2023 թ. N 10-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 419-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 23-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 419-Ն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 23-Ն «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող` անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» համատեղ հրամանով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումը.
1) ««Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ» պարբերության «Անտառամերձ համայնքների (բնակավայրերի) անվանումը» սյունակում «Արավուս» բառից հետո լրացնել «, Հարժիս» բառը։
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«18» հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Գ. ՍանոսՅԱՆ
«03» նոյեմբերի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: