ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2023 թվականի ապրիլի 13-ի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2023 թվականի ապրիլի 26-ի |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 181-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 126-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը՝
Հրամայում ենք՝
1. «Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 20-ի N 181-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի մարտի 30-ի N 126-Ն համատեղ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները։ Համատեղ հրամանի՝
1) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «և արտոնագրային հարկի համակարգերում» բառերը փոխարինել «համակարգում» բառով,
2) հավելվածի 7-9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
3) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10․ Վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ սահմանած կարգով Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական:»,
4) հավելվածը լրացնել նոր 10․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․
«10․1․ Վերադարձվող գումարը մասնակցին վերադարձնելու նպատակով՝ մասնակիցը կարող է հարկային մարմին ներկայացնել իրեն պատկանող բանկային հաշվեհամար։»,
5) հավելվածի 14-րդ կետի 5-րդ ենթակետում՝ «չափը» բառից հետո լրացնել «և վերադարձման հաշվետու ժամանակաշրջանը» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրն առաջացած հարաբերությունների վրա:
Ռ. Բադասյան |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2023 թվական: