ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2012 թվականի N 1049-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 10-րդ նիստին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից ռազմատնտեսական հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 2-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ա. Բադալյանին:
3. Պատվիրակության անդամների` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գ. Բադալյանինը, Մ. Թոռչյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դ. Վիրաբյանինը, Ա. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ս. Պետրոսյանինը, Լ. Ավագյանինը և Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին` պատվիրակության` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012թ. հոկտեմբերի 29 |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 29-ի N 1049-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՍՏԱՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Բադալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ) (2012 թ. հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը) |
Ա. Բադալյան |
- ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ |
Մ. Թոռչյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Դ. Վիրաբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչի պարտականությունները կատարող |
Ս. Պետրոսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Լ. Ավագյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ |
Գ. Մարտիրոսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |