ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 սեպտեմբերի 2012 թ. |
թիվ 247-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ 681/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 45 արձանագրություն) և «Գ. Բաղրամյան և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի՝ մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի օգոստոսի 31-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Գ. Բաղրամյան և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաճյուղին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 681/1 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Գ. Բաղրամյան և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դիմիտրովի 4-րդ նրբ., տուն 28բ) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. սեպտեմբերի 20 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|