Գլխավոր տեղեկություն
Համար
N 309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2012-02.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.11.01/27(440) Հոդ.252
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
05.10.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612368

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 հոկտեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 309-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԾԱԽՍԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 49-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Պետական լիազոր մարմին ճանաչելու մասին» N 56-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) հաշվետու տարվա ընթացքում կուսակցությունների ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) հաշվետու տարվա ընթացքում կուսակցությունների ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) հաշվետու տարվա ընթացքում կուսակցությունների ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը լրացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական 

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2012թ. հոկտեմբերի 5-ի

N 309-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԾԱԽՍԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետվություն հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին (այսուհետ` Հաշվետվություն):

2. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, ինչպես նաև այն կուսակցությունները, որոնք «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, պարտավոր են իրենց հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկելուց հետո՝ աուդիտորական եզրակացության հետ միասին:

3. Կուսակցությունն իր հաշվետվությունը, իսկ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը պարտավոր է տեղադրել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` համացանցի http://www.azdarar.am/ հասցեով գտնվող կայքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի թիվ 174-Ն որոշմանը համապատասխան:

Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու նպատակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ոչ ուշ, քան սույն կարգի 1-ին կետով սահմանված ժամկետից երկու աշխատանքային օր առաջ:

4. Կուսակցությունն իր հաշվետվությունը սույն կարգին համապատասխան հրապարակելուց և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

5. Հաշվետվությունը ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևին համապատասխան: Հաշվետվության ձևը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է www.elections.am:

6. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային տարբերակով՝ դրան կցելով տպագիր մամուլի այն համարը, որում հրապարակվել է հաշվետվությունը, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի կողմից տրված համապատասխան փաստաթղթի պատճենը, իսկ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նաև աուդիտորական եզրակացության պատճենը:

7. Հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև կուսակցությանը պատկանող գույքի և այդ գույքի արժեքի մասին:

8. Կուսակցության նախընտրական քարոզչության ֆինանսավորման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:

 

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2012թ. հոկտեմբերի 5-ի

N 309-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_____________ կուսակցության 20 __ թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած  ժամանակահատվածում ստացած և ծախսած միջոցների մասին

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Աղբյուրները

Չափը (հազ. դրամով)

Հատկացման ձևը
(բանկային հաշիվ/դրամարկղ կանխիկ/փոխանցում,)

Արժույթի տեսակը

1

2

3

4

1. Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ

     

2. Մուտքի վճարներ

     

3. Անդամակցության վճարներ

     

4. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ

     

5. Իրավաբանական անձանց նվիրատվություններ

     

6. Օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում

     

7. Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

     

Ընդամենը (ըստ արժույթների)

     

___________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի /կուսակցության իրավասու պաշտոնատար անձի/

 անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն

 

ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ

Ծախսի ավանումը

Չափը (հազ. դրամով)

Ծախսի կատարումը հավաստող փաստաթղթերի անվանումը և տվյալները

Արժույթի տեսակը

1.

2.

3.

4.

1. Ֆիզիկական անձանց տրված վճարներ (աշխատավարձ, ծառայությունների մատուցման վճարներ)

     

2. Սոցիալական վճարներ

     

3. Գույքի վարձակալության վճար

     

4. Կոմունալ վճարումներ

     

5. Հարկեր, տուրքեր

     

6. Գույքի ձեռք բերման համար կատարված ծախսեր

     

7. Տրանսպորտային ծախսեր

     

8. Գործուղման ծախսեր

     

9. Այլ ծախսեր

     

Ընդամենը (ըստ արժույթների)

     

Դրամական միջոցների մնացորդը տարվա վերջում (ըստ արժույթների)

     
 _________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի /կուսակցության իրավասու պաշտոնատար անձի/

անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

Աղբյուրները

Անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը

Արժեքը (հազ. դրամով)

Օտարվել կամ դուրս է գրվել

Առկա է տարվա վերջում

Օտարման կամ դուրս գրման գինը
(հազ. դրամով)

Օտարման ձևը և օտարման (դուրս գրման) փաստը հաստատող փաստաթղթի անվանումը և տվյալները

1.

2.

3.

4.

5.

6.

1. Առկա անշարժ գույքը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ

         

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ

         

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ

         

4. Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

         

Ընդամենը`

       
 ___________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի /կուսակցության իրավասու պաշտոնատար անձի/

անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

 

Աղբյուրները

Շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը

Արժեքը (հազ. դրամով)

Օտարվել կամ դուրս է գրվել

Առկա է տարվա վերջում

Օտարման կամ դուրս գրման գինը
(հազ. դրամով)

Օտարման ձևը և օտարման (դուրս գրման) փաստը հաստատող փաստաթղթի անվանումը և տվյալները

1.

2.

3.

4.

5.

6.

1. Առկա շարժական գույքը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ

         

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ

         

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ

         

4. Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

         

Ընդամենը`

       

 Հաշվետվությունը բաղկացած է …….. թերթից:

___________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի /կուսակցության իրավասու պաշտոնատար անձի/

անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն

__________________________

օր, ամիս, տարեթիվ

 

 

Հավելված N 3

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2012թ. հոկտեմբերի 5-ի

N 309-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԾԱԽՍԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) վերնագրում նշվում է հաշվետվություն ներկայացնող կուսակցության անվանումը և հաշվետու տարին:

2. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.

1) «Մուտքի վճարներ 1» տողում նշվում է մուտքի վճարներ (եթե այդպիսիք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ) կատարած կուսակցության անդամների թիվը,

2) «Անդամակցության վճարներ 1» տողում նշվում է անդամակցության վճարներ (եթե այդպիսիք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ) կատարած կուսակցության անդամների թիվը,

3) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության չափը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

4) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության չափը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,

5) «Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 1» տողում լրացվում է օրենքով չարգելված այլ աղբյուրները,

6) «Չափը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների չափը (մուտքի և անդամակցության վճարների դեպքում «Չափը (հազ. դրամով)» սյունակում լրացվում է կուսակցության անդամների կողմից կատարված մուտքի և անդամակցության վճարների ընդհանուր չափը,

7) «Հատկացման ձևը (բանկային հաշիվ/դրամարկղ, կանխիկ/փոխանցում)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների հատկացման ձևը,

8) «Արժույթի տեսակը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների արժույթի տեսակը,

9) «Ընդամենը (ըստ արժույթների)» տողում լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը ըստ արժույթների:

3. Հաշվետվության «ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ» բաժնի «Ծախսի անվանումը» սյունակի.

1) «Ֆիզիկական անձանց տրված վճարներ (աշխատավարձ, ծառայությունների մատուցման վճարներ) 1» տողում լրացվում է տրված վճարի անվանումը,

2) «Գույքի վարձակալության վճար 1» տողում լրացվում է վարձակալած գույքի անվանումը և վարձակալության ժամկետները,

3) «Կոմունալ վճարումներ 1» տողում լրացվում է կոմունալ սպասարկման անվանումը,

4) «Հարկեր, տուրքեր 1» տողում լրացվում է հարկերի և տուրքերի տեսակը,

5) «Գույքի ձեռք բերման համար կատարված ծախսեր 1» տողում լրացվում է ձեռք բերված գույքի անվանումը և քանակը կամ մակերեսը,

6) «Չափը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի չափերը,

7) «Ծախսի կատարումը հաստատող փաստաթղթերի անվանումը և տվյալները» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի անվանումը և փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը,

8) «Արժույթի տեսակը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների արժույթի տեսակը,

9) «Ընդամենը (ըստ արժույթների)» տողում լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում լրացված գումարների ընդհանուր չափը ըստ արժույթների,

10) «Դրամական միջոցների մնացորդը տարվա վերջում (ըստ արժույթների)» տողում լրացվում է կուսակցության հաշվին մուտք արված և ծախսված դրամական միջոցների տարբերությունը ըստ արժույթների:

4. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.

1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,

3) «Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 1» տողում լրացվում է օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրի անվանումը (տեսակը),

4) «Անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը քառակուսի մետրերով, իսկ հողամասի դեպքում` հեկտարով,

5) «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի արժեքը,

6) «Օտարման կամ դուրս գրման գինը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը» սյունակում թվարկված գույքի օտարման կամ դուրս գրման գինը: Օտարման կամ դուրս գրման փաստի բացակայության դեպքում «Օտարման կամ դուրս գրման գինը (հազ. դրամով)» սյունակում դրվում է (—) նշանը,

7) «Օտարման ձևը, օտարման (դուրս գրման) փաստը հաստատող փաստաթղթի անվանումը և տվյալները» սյունակում լրացվում է օտարման ձևը, օտարման (դուրս գրման) փաստը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Օտարման կամ դուրս գրման փաստի բացակայության դեպքում նշված սյունակում դրվում է (—) նշանը,

8) «Առկա է տարվա վերջում» սյունակում` «Անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը» սյունակում թվարկված գույքի առկայության դեպքում լրացվում է «առկա է» բառերը, իսկ օտարման կամ դուրս գրման դեպքում` «առկա չէ» բառերը,

9) «Ընդամենը» տողում լրացվում է «Արժեքը (հազ. դրամով)» և «Օտարման կամ դուրս գրման գինը (հազ. դրամով)» սյունակներում նշված գումարների ընդհանուր չափը:

5. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.

1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության պայմանագրի առարկա հանդիսացած շարժական գույքի արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության պայմանագրի առարկա հանդիսացած շարժական գույքի արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,

3) «Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 1» տողում լրացվում է օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրի անվանումը (տեսակը),

4) «Շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, շարժական գույքի թողարկման տարեթիվը,

5) «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի արժեքը,

6) «Օտարման կամ դուրս գրման գինը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը» սյունակում, թվարկված գույքի օտարման կամ դուրս գրման գինը: Օտարման կամ դուրս գրման փաստի բացակայության դեպքում «Օտարման կամ դուրս գրման գինը (հազ. դրամով)» սյունակում դրվում է (—) նշանը,

7) «Օտարման ձևը, օտարման (դուրս գրման) փաստը հաստատող փաստաթղթի անվանումը և տվյալները» սյունակում լրացվում է օտարման ձևը, օտարման (դուրս գրման) փաստը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Օտարման կամ դուրս գրման փաստի բացակայության դեպքում նշված սյունակում դրվում է (—) նշանը,

8) «Առկա է տարվա վերջում» սյունակում` «Շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը» սյունակում, թվարկված գույքի առկայության դեպքում լրացվում է «առկա է» բառերը, իսկ օտարման կամ դուրս գրման դեպքում` «առկա չէ» բառերը,

9) «Ընդամենը» տողում լրացվում է «Արժեքը (հազ. դրամով)» և «Օտարման կամ դուրս գրման գինը (հազ. դրամով)» սյունակներում նշված գումարների ընդհանուր չափը:

6. Հաշվետվության բոլոր էջերը ստորագրվում է կուսակցության ղեկավարի կողմից /իրավասու պաշտոնատար անձի կողմից/:

7. Հաշվետվության վերջին էջում լրացվում է հաշվետվության թերթերի թիվը և հաշվետվությունը ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 51-Ն 02.07.2022, N 309-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան