ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի N 1307-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ, ԾԱՂԿԱՀՈՎՏԻ, ԾԻԼՔԱՐԻ, ԳԵՂԱՐՈՏԻ, ՀՆԱԲԵՐԴԻ, ԻՐԻՆԴԻ, ԿԱՐԲԻԻ, ԿԱՅՔԻ, ՄԱՍՏԱՐԱՅԻ, ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ, ՄԻՋՆԱՏԱՆ, ՄԻՐԱՔԻ, ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴԻ, ՕՐԳՈՎԻ, ՔՈՒՉԱԿԻ ԵՎ ՎԵՐԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի, Ծաղկահովտի, Ծիլքարի, Գեղարոտի, Հնաբերդի, Իրինդի, Կարբիի, Կայքի, Մաստարայի, Մելիքգյուղի, Միջնատան, Միրաքի, Ներքին Բազմաբերդի, Օրգովի, Քուչակի և Վերին Բազմաբերդի համայնքների ղեկավարներ Գագիկ Թամազյանի, Նորաին Հակոբյանի, Հակոբ Հակոբյանի, Խորեն Մուրադյանի, Հակոբ Սահակյանի, Ալեքսան Քոթանյանի, Ֆրունզիկ Նազարեթյանի, Նաիրի Գրիգորյանի, Աղասի Դանիելյանի, Մհերիկ Մխիթարյանի, Միշա Հասոյանի, Հովհաննես Մարտիրոսյանի, Աշոտ Հակոբյանի, Սամվել Մանուկյանի, Արմեն Գևորգյանի և Արտաշես Սաֆարյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|